Օրվա լրահոսը
Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը օրենսդրությամբ սահմանված և հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը՝ չի վճարել խոշոր չափերի հարկեր: Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն 754 հզր
Բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000դր., ներկայացվել է նաև շրջակա
Կարևորում ենք Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը. Փաշինյանը ուղերձ է հղել Էդի Ռամային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև
Էրդողանի խորհրդականն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը
Ermenihaber. Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարականներով ներկայացուցիչ Հալեֆ Հալեֆովին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ X-ի միկրոբլոգում հանդիպման մասին հայտնել է Քըլըչը։ Նա մասնավորապես նշել է. «Քննարկել ենք Թուրքիայի ու Ադրբեջանի
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հայտնաբերվել են ապօրինի այրման նոր դեպքեր․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։ Երևանի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների արդյունքում։ Բոլոր
Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով. ԷՆ
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,367.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ շուրջ 294.4 մլրդ դրամով: 🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,597.5 մլրդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին
Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից պետք է դուրս գալ: Դաշինք՝ ընդդեմ ինքնաչեղարկման. Վահե Հովհաննիսյան
Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ
«Կոչ ենք անում Ձեզ չլռել փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում»․ Antifake-ի բողոքի ցույցը՝ ԱՄՆ դեսպանատան առաջ
ԱՄՆ դեսպանատնից ցույցի մասնակիցներին փոխանցեցին, որ առձեռն նամակներ չեն ընդունում, ուստի Աստղիկ Մաթևոսյանը հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանի կնոջ և Antifake-ի ուղերձները կփոխանցեն ԱՄՆ դեսպանատուն էլեկտրոնային փոստի միջոցով։
Ռուբեն Վարդանյանի դատավարությունն արագացված կարգով է ընթանում
«Տուժածներից» ոչ մեկն անձամբ ծանոթ չէ Ռուբեն Վարդանյանի հետ. բոլորը պնդել են, որ Վարդանյանի մասին լսել են միայն լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից։
Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում
Պետպատվերը գեղեցիկ փաթեթավորված բրենդավորում են՝ անունը դնելով ապահովագրություն. Անուշ Պողոսյան
Նրա խոսքով. «Առողջապահության կազմակերպիչները, պաշտոնյաները փաստում են, որ բազմաթիվ հաշվարկների արդյունքում են ստացել 129 հազար դրամը, սակայն դրանք ինչ հաշվարկներ են, ցույց տվեք այդ հաշվարկները, ինչ ծառայություն է քաղաքացին ստանալու այդ հաշվարկների արդյունքում, այդ հարցերի պատասխանները չկան: Գուցե այդ ծառայություններն ամբողջական ներդրվեին օրենքի մեջ, սակայն չեն ներդրվել, ու պատճառաբանությունն այսպիսին է, որ դա լինելու է ենթաօրենսդրական ակտերի ձեւով, դուք կանեք, կհաստատեք օրենքը, այնուհետեւ կառավարությունը կհաստատի ենթաօրենսդրական ակտերը:
Ֆասթ բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը
Ֆասթ բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։ Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է․ «Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի
Հասակակցի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութը հասարակության պառակտման, հայի տեսակավորման արատավոր բարքերի արդյունք է, ինչի առաջնային պատասխանատուն ՀՀ օրվա իշխանությունն է. Րաֆֆի Ասլանյան
Եվ սա բացառիկ երևույթ չէ, քանի որ ամեն օր ավագ դպրոցների, ԲՈՒՀ-երի բակերում կարելի է ականատես լինել այդպիսի տեսարանների:
«Թուրքիան հակառակ կողմից է մոտենում. նախ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք, հետո սահմանը կբացենք. հարցը մտնում է փակուղի»
Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ TRIPP-ի մասով պայմանավորվածությունները 2026-ի հունվարից հնարավոր է վերջնական փուլ մտնեն «Թուրքիայի դիրքորոշումն իրականում որեւէ նորություն չի պարունակում։ Միշտ էլ դա է եղել։ Նախկինում էլ մի քանի անգամ ասել են, որ սահմանը կբացվի այն դեպքում, եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Բայց բազմիցս ասել եմ, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու. Ադրբեջանը
Արի քեզ ազգովի խաչենք, բալքիմ պրծնենք քեզնից. Նիկոլ Փաշինյանի հասցեին գրված այս մեկնաբանությունը դիտարկվել է բռնության կոչ
Սփյուռքահայ կինը տեղյակ էլ չէ, որ իր մեկնաբանության համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում ու քննվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարց
Անհրաժեշտ է ոտքի կանգնել և պայքարել հանուն մեր եկեղեցու, մեր պետության․ Դավիթ Համբարձումյան
Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին։ Սա կարևոր իրադարձություն էր, որն ամբողջապես միտված էր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների բուն էության բացահայտմանը։ Այդ հարցերի՝ խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնումը, անկասկած, մեծ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սայաթ – Նովայի պողոտայում՝ Սայաթ – Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ – Նովայի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
Իրավագիտակից քաղաքացի Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից, աշխատանքային պայմանագրերի կնքումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր հիմունքներով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգի կիրառումն արդեն պարտադիր կդառնա ՀՀ կառավարության կողմից ներդրված աշխատանքային պայմանագրերի թվային հարթակի միջոցով, եւ թղթային տարբերակով կնքվող պայմանագրերն այլեւս իրավական ուժ չեն ունենալու։ Ի դեպ, նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերը 2026 թվականի
Կասկածով վերաբերվեք առաջիկա ամիսներին OpenAI/ChatGPT-ի անունից ստացվող նամակներին. Արթուր Պապյան
Եթե դեռ չեք օգտագործում Multi-Factor Authentication (MFA) Ձեր API հաշվի վրա, անհապաղ միացրեք այն։
«Ահա այսպիսին կլինի մեր կյանքը, երբ «Մեր ձևով»-ն առաջնորդի երկիրը»
Առաջնորդ, որը մտածում է ժողովրդի մասին, ոչ թե միայն իր մասին: Ահա այսպիսին կլինի մեր կյանքը, երբ «Մեր ձևով»-ը առաջնորդի երկիրը». Սամվել Կարապետյանի էջում նոր տեսանյութ է հրապարակվել։
Քրդական մեդիայի արձագանքները Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողություններին
Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հայցորդ ՍԱԹԵՆԻԿ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ «Քրդալեզու մամուլի անդրադարձը Արցախյան երրորդ պատերազմին (2020-2023թթ.)» ուսումնասիրությամբ նշվել էր, որ քրդական հանրությունը շարունակում է հետաքրքրվել Արցախի տարածքում հայ-ադրբեջանական բախումներով, Թուրքիայի ներգրավվածությամբ, հարցի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքով (Kurdistan24, Rօdaw), ինչպես նաեւ այդ թեմայի շուրջ տեղեկատվություն ապահովել քրդական հանրության համար: Ուսումնասիրությունը տպագրվել էր «Գիտական Արցախ» պարբերականի
«Չորս տարվա ընթացքում այնպես աշխատեիք, որ հնարավոր լիներ»․ Անահիտ Ավանեսյանն ու Աննա Գրիգորյանը լեզվակռիվ տվեցին
Արմենուհի Կյուրեղյանը տարակուսեց․ «Եկել եք ԱԺ, պատգամավորներին առաջարկում եք մի բան՝ մոտավոր եւ ասում եք «կողմ» քվեարկեք, մեզ վստահեք, անենք»։ Ընդդիմադիրները առաջարկում են գոնե պատգամավորների համար ներկայացնել սահմանված գումարի շրջանակում առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի հասկանալի լինի թե ինչի՞ն պետք է մարդիկ քվեարկեն։
Արամ Ա. Հայ ժողովուրդը միշտ զօրակցած է պաղեստինեան դատին՝ զայն նկատելով արդարութեան դատ
Դեսպանը, իր կարգին, իր զօրակցութիւնը յայտնեց հայ ժողովուրդի դատին գծով եւ անդրադարձաւ հայ ու պաղեստինցի ժողովուրդներու պատմական բարեկամութեան` յիշելով, որ պաղեստինեան պետութեան ներկայ արտաքին գործոց նախարարը հայ է։
Դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն. ՄԻՊ-ը՝ Զորականում ուսանողին ծեծելու վերաբերյալ
Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:
Փաստացի ՀՀ բոլոր քաղաքական բևեռներն ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը. Վահագն Ալեքսանյան
Այսինքն` եթե վակուումի մեջ կարդաս ընդդիմադիրներին՝ կստացվի, որ մի խայտառակ վիճակ է Եկեղեցում։
Փոխվում է Հարավային Կովկասի անվտանգային ողջ միջավայրը
Թրամփն «արմատապես փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը», համարում են Վրաստանի իշխանությունները Օգոստոսին TRIPP-ի ստորագրումից հետո հարեւան Վրաստանում այն ակտիվորեն քննարկվում էր: Պաշտոնական Թբիլիսին ողջունեց համաձայնությունը՝ նշելով, որ հարավկովկասյան ժողովուրդների համար սպասելիքները մեծ են։ Թբիլիսիից վստահեցրեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման
Ուսանողին ծեծած և նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են. դատարանը մերժել է երկարաձգել կալանքը
Հաշվի առնելով խափանման միջոցների երկաձգելու մասին տեղեկությունը, ստացվում է՝ դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, որը, սակայն, միայն երեկ է հայտնի դարձել։
Երևանում կայացել է «ԱՊԱԳԱ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ
«Ապագա» Վավերագրական ֆիլմում ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը երեք հերոսների պատմությունների միջոցով ուսումնասիրում է ժամանակակից հայերի կապը հայրենիքի հետ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին «Կինոմոսկվա»-ում՝ կինոյի, մշակույթի և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Լայն հանրության համար ֆիլմը հասանելի է նոյեմբերի 27-ից Kinopoisk հարթակում։ Քայլը՝ հայ–ամերիկացի ձեռնարկատեր և Լոս Անջելեսից հայրենադարձ, իրագործում է հայկական գորգագործության վերածննդի իր
Անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել բնակելի հատվածներին մոտ՝ նշել է նախարարը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ նախարարը ծանոթացել է իրավիճակին, փորձել գնահատել հրդեհների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին` իրենց


















































