Օրվա լրահոսը
Ուսանողին ծեծած և նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են. դատարանը մերժել է երկարաձգել կալանքը
Հաշվի առնելով խափանման միջոցների երկաձգելու մասին տեղեկությունը, ստացվում է՝ դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, որը, սակայն, միայն երեկ է հայտնի դարձել։
Երևանում կայացել է «ԱՊԱԳԱ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ
«Ապագա» Վավերագրական ֆիլմում ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը երեք հերոսների պատմությունների միջոցով ուսումնասիրում է ժամանակակից հայերի կապը հայրենիքի հետ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին «Կինոմոսկվա»-ում՝ կինոյի, մշակույթի և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Լայն հանրության համար ֆիլմը հասանելի է նոյեմբերի 27-ից Kinopoisk հարթակում։ Քայլը՝ հայ–ամերիկացի ձեռնարկատեր և Լոս Անջելեսից հայրենադարձ, իրագործում է հայկական գորգագործության վերածննդի իր
Անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել բնակելի հատվածներին մոտ՝ նշել է նախարարը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ նախարարը ծանոթացել է իրավիճակին, փորձել գնահատել հրդեհների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին` իրենց
Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են արդարացնել նրանց
«Հետք».Նոյեմբերի 27-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները: Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստը սկսվել է հայ գերիների պաշտպանների ելույթներով։
Փաշինյանին հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի. Թաթոյան
Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ:
Սաթիկ Սեյրանյանի դեմ քրեական աստառով, քաղաքական բովանդակությամբ աղմուկի նպատակը, պատվիրատուն ու հեղինակները. 168.am
Հիմա հարց ՔՊ-ականների խմբակին՝ բա Սաթիկ Սեյրանյանը սրա հետ ի՞նչ կապ ունի, որ մեծով ու փոքրով այնպիսի աղմուկ էիք բարձրացրել, ասես հայտնաբերել էիք Կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց ՀԺՄ շենքը կոպեկներով սեփականաշնորհած դարի հանցագործին:
Մայր Աթոռում հրավիրվել է միաբանների ժողով, ըստ Հոխիկյանի՝ քննարկվելու է ուրացյալների կարգալուծության հարցը, սակայն հետո լուրը հերքվեց
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներսից քանդել եկեղեցին, գտնել այնպիսի մարդկանց, որոնք ունեն խոցելի տեղեր ՝անձնական կյանք եւ այլն. Հոխիկյան
Ակնարկելը, որ Արցախի, Նախիջեւանի մէջ ամբողջ ժառանգութիւն մը բնաջնջուեցաւ, կրնար «ռազմատենչ» նկատուիլ. Այս հարցերով պէտք է առերեսուին ԵՈՒՆԵՍՔՕ-ի հայ եւ ազրպէյճանցի անդամները. «Ազդակ»
Հայաստանի Հանրապետութեան ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի անդամ ընտրուիլը մշակութային մօտեցումներէն անդին քաղաքական շարժառիթներ ունի անշուշտ: Այս տեղեկութիւնը կը մթագնի, երբ իրազեկ դառնանք միւս երեսին. նոյն կառոյցին անդամ ընտրուած է նաեւ Ազրպէյճանը: Այս հաւասարեցումը պատահական չէ եւ անշուշտ քաղաքական շարժառիթներ ունի: Մշակութային ժառանգութիւն նենգափոխող, հայկականը աղուանական ներկայացնող, ճարտարապետութիւն փոխող եւ ամբողջ մշակութային պատմութիւն վերաշարադրող պետութիւն մը
Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավորների գործը մտել է դատարան. «Հրապարակ»
Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հարուցված գործի քննությունը Քննչական կոմիտեն 20 օրում ավարտել է ու ուղարկել դատարան: Գարեգին Բ կաթողիկոսի մերձավորների դեմ՝ մեկ հոգու ցուցմունքով հարուցված քրեական գործը կայծակնային արագությամբ հասել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Մանուկյանին։ Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորված են իշխող ՔՊ-ի կոալիցիոն
«Զինապահ» հիմնադրամին վճարվող գումարները կուղղվեն ապահովագրական համակարգին․ Անահիտ Ավանեսյան
Ապահովագրական փաթեթն այսուհետ կփակի քաղցկեղի բուժման ողջ ընթացքը, ոչ միայն վիրահատությունն, ինչը պետպատվերով է սահմանված
Անսխալական չենք, քննադատեք մեզ, բայց քննադատությունն ու զրպարտությունը տարբերակեք իրարից. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը Ցանկացած հոգեւորականի թիրախավորումը, վարկաբեկման փորձերը, շինծու տեղեկությունների տարածումը` իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչների եւ համակիրների կողմից, հավասարապես դատապարտելի են։ Հոգեւորականներս, նաեւ բարձրաստիճան, անսխալական չենք, ամենասուր կերպով քննադատեք մեզ, բայց քննադատությունն ու զրպարտությունը տարբերակեք իրարից։
«Եկավ ժամանակը՝ առաջադրվեցի». Գագիկ Մելքոնյանն անդամագրվել է ՔՊ-ին. «Հրապարակ»
Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որ 2021 թվականին ՔՊ ցուցակով, բայց անկուսակցականի կարգավիճակով պատգամավոր էր դարձել, օրերս ՔՊ-ի «կրոնն» ընդունել է՝ դարձել է կուսակցական։ Նրա մասին էլ էին ասում, որ այս գումարմանն առաջադրվելու ցանկություն չունի, բայց քանի որ չառաջադրվելն էլ է վտանգավոր, Մելքոնյանը գուցե հաշվարկ է արել ու առաջադրվել, բայց 1.5 միլիոնի
Աշակերտները, որ ծեծել ու նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային, ձերբակալվել են
«Sputnik Արմենիա». Տավուշի Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը, որը նկարահանվել է հենց ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից, տարածում է գտել սոցցանցերում։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի
2026-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը․ ովքե՞ր կլինեն առաջին ապահովագրվողները
Առողջապահական փաթեթը չի փակելու ծառայությունների ողջ ծավալը, այլ նախարարության կողմից առանձնացված հիվանդությունների գծով՝ հիմնականում կյանք փրկող, անհետաձգելի դեպքերը։ Սահմանվելու են համավճարներ, վերին շեմեր եւ այլն։
Ընդդիմության պատասխանատվությունը կրկնապատկվում է
Այն, ինչ Փաշինյանն անում է Հայ առաքելական եկեղեցու հետ, ինձ մեծ ցավ է պատճառում: Եթե Վեհափառ Հայրապետը ստիպված լինի 1700-ամյա կառույցը հանձնել այս իշխանությանը, ես եւ իմ նման շատերը չենք կարողանա Հայաստանում այցելել որեւէ եկեղեցի, որը ենթարկվում է նիկոլական կաթողիկոսին: Իսկ որ այդպիսին լինելու հավակնորդներ կան, ցույց է տալիս մեր եպիսկոպոսների վարքը (որն ինձ համար
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտին. Սրբուհի Գալյան
Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,-նշել է նախարար Սրբուհի Գալյանը։
Սուտ 33. «Եթե ժողովուրդը ցանկանա, եթե ես զգամ, որ ինձ այլեւս չեք ընդունում, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»
Սկիզբը՝ այստեղ: Սա այն սուտն է, որը տարիներով հնչեցվեց որպես «ժողովրդավարական ազնվություն», որպես հայտարարություն, թե վարչապետի պաշտոնը կապակցված է բացառապես ժողովրդական կամքին։ Սակայն հատկապես 44-օրյա պատերազմի ծանրագույն հետեւանքներից հետո այս խոստումը բացահայտվեց որպես կեղծ, թղթե, մանիպուլյացիոն ձեւակերպում, որը ոչ մի կապ չուներ իրական քաղաքական վարքագծի հետ։ 2020 թվականի նոյեմբերից սկսած, հրապարակ դուրս եկավ մարդկանց այնպիսի
«Այս ճանապարհը մեզ համար կարևորենք՝ հաստատուն, հավատարիմ ու միախորհուրդ լինենք, չզիջենք հավատքի նկատմամբ ոչ մի տեսակ ոտնձգություն». Տեր Հայկ քահանա Քոչարյան
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմն այսօր միասնական աղոթքի էր մեկտեղվել Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում:
«Գոնե մի քիչ սպասեք: Մարդ ես՝ գնացել են համոզեն, որ չի կարելի խառնվել Եկեղեցու ներքին գործերին». Բաբկեն Պիպոյան
«Ի դեպ, ես չեմ մոռացել, թե ինչպես էր Վեհափառը հայրաբար ու եղբայրաբար պաշտպանում շատ հոգևորականների հանրային քննադատությունից ու մանրամասն ներկայացնում, որ, իհարկե, մեքենան ունեցել է, բայց դա նվեր է եղել, որը հետո չի ծառայել անձնական կարիքների համար: Եթե ես հիշում եմ, ապա չեմ կարծում, որ հոգևորականը մոռացած լինի». Բաբկեն Պիպոյան
«Ինչքան կարելի է արցախցու վերքին ցավ պատճառել». Անաստաս Իսրայելյան
«Դուք լինելով Արցախի թեմի առաջնորդ փոխարեն հաճախ հավաքեք արցախցիներին փրկության աղոթքներ անեիք, կողքները կանգնեիք մի քիչ թեթևանար տանջվող հոգիները մի կողմ եք թողել, ոնց հասկացա նաև մոռացության եք տվել որ ցեղասպանությունից են փրկվել որոնց ցավ ու դարդի մեջ դուք էլ ունեք ձեր բաժին մեղքը, թողել հանդիպման եք գնացել Արցախը վաճառած կապիտուլյանտի հետ, մի մարդու ով Արցախը հանձնեց թշնամուն, ով թուրքի լեզուն երկարեցրեց հայի վրա, ով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով թուրքի ձեռքը սուր դրեց, որ Արցախում իրականացնի ցեղասպանություն»:
Պատմաբանները կգրեն՝ Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ գտնվեցին հոգևորականներ, ովքեր եկեղեցին պղծողի առաջ ծնկի եկան. Իշխան Սաղաթելյան
«Կգրեն, որ վերը նշված մարդկանց կողքին կային արժանապատիվ հոգևորականներ, գործարարներ, ազգային գործիչներ, զինվորականներ, դատավորներ, պարզապես ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ, ովքեր զրկանքների, բանտարկությունների գնով պայքարեցին և չհանձնվեցին: Եվ այս ամոթալի շրջանը երկար չտևեց. Եկեղեցին և իսկական հոգևորականները մնացին կանգուն, ազգային ուժերը չկոտրվեցին, կազմակերպեցին իրենց ժողովրդին՝ ազատագրելով հայրենիքը դավաճաններից և գործակալներից»։
Նրանք գնացին հանդիպելու մի մարդու հետ, ով ամենօրյա ռեժիմով պղծում է այն մյուռոնը, որով իրենք օծվել են և ամենօրյա ռեժիմով վարկաբեկում է այն Վեհափառ Հայրապետին, ով իրենց օծել է. Գենադի Մնացականյան
Այդ շենքի ու դռան տեղը ավելի լավ գիտեին Գերաշնորհ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, ինչպես նաև արժանապատիվ Տեր Գարեգին քահանան, այդ դռան տեղը շատ լավ գիտեր նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու մյուս բոլոր քաղբանտարկյալները, սակայն նրանք գերադասեցին մտնել նեղ դռնով, որը դեպի փրկություն է տանում՝ համաձայն Տիրոջ պատվիրանի։
Հիմա ժամանակն է, որ դուք, որպես հովիվներ, չհետևեք ժողովրդին, այլ քայլեք նրա առջևից՝ մաքուր խղճով, համարձակ խոսքով և սրտում փայփայած այն գիտակցությամբ, որ եթե եկեղեցու տունը կանգնի ամուր հիմքի վրա, կկանգնի նաև մեր պետականությունն ու մեր ապագան. Արման Բաբաջանյան
«Քաղաքական այրերը և ամբողջ քաղաքական դասը այստեղ պետք է կանգ առնեն։ Մեր պարտականությունը մեկն է․ ամենայն զգուշավորությամբ և խոր հարգանքով աջակցել ինքնամաքրման գործընթացին, խոսել մեր ժողովրդի հոգևոր պահանջների մասին, մեր անհանգստությունն արտահայտել, մեր նշաձողը հստակ դնել»։
Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
«Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով»
Ձեռք են բերվել մեծաքանակ փրկարարական միջոցներ, հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ, մարտական հանդերձանք, կառուցվում են ՀՓՋ շենքեր
Նոյեմբերի 27-ին լրատվական կայքերից մեկում շրջանառվեց «Փրկարարական սարքերի փոխարեն՝ մոտոցիկլետներ պարեկներին» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ էր կատարվել ՆԳ նախարարության կողմից իրականացվող գնման ընթացակարգերին։ Հոդվածում առկա որոշ տեղեկություններ մոլորեցնող են։ ՀՀ ՆԳՆ կարիքների համար 2025 թվականին էլեկտրոնային աճուրդ գնման ձևով հայտարարվել է 10 մոտոցիկլետների ձեռքբերման գնման ընթացակարգ, որի շրջանակներում հայտ է ներկայացրել միայն «Վանիթար» ՍՊ ընկերությունը։
«Տեր Վրթանես, գնա ապաշխարիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից». Ռոման Երիցյան
Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։ Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է։
«Կամ մենք պետք է հստակեցնենք, որ դուք իշխանություն եք Հայաստանում, կամ պետք է հստակեցնենք, որ դուք դրածո եք այլ պետությունների». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության երեկ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին նվիրված խորհրդարանական լսումներին՝ ասաց. «Ես կարկամում եմ, ինձ դժվար էլ է դա ասելը։ Այո, մենք նախկինում էլ պայքարում էինք այս կամ այն երեւույթի դեմ, բայց այսօր ակնհայտորեն ցուցադրաբար են անում բոլոր գործողությունները՝ լինի դա դիմակներով մարդկանց գետնին փռելով։ Դա նման է երկու բանի. առաջինը՝ գավառական վատ որակի թատրոնի, երկրորդը՝ Ադրբեջանում տեղի ունեցածների։
«Երևանի գլխավոր չափորոշիչը պետք է լինի մարդու առողջությունն ու անվտանգությունը, ոչ թե քառակուսի մետրի արժեքը». Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Երևանի օդի աղտոտվածությունը այսօր վտանգավոր մակարդակի վրա է․ մեր քաղաքը հայտնվել է Եվրոպայի ամենակեղտոտ մայրաքաղաքների շարքում։ Սա այն իրականությունն է, որի հետ երևանցիները բախվում են ամեն օր՝ շնչելով փոշու, արտանետումների և վնասակար մասնիկների խառնուրդ։ Քաղաքային իշխանությունների երկարամյա մոտեցումը չի փոխվում․ Երևանի բնակիչը շարունակում է ստորադասվել բիզնես հետաքրքրություններին։
Երբ որ հավատում ենք, Աստված մեզ ուղենիշ է լինում․ Մենուա Սողոմոնյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը «Հայաքվե» քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն է։ 5 տարեկան է եղել, երբ սկսվել է արցախյան շարժումը։
Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026-ին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր:


















































