Օրվա լրահոսը

«Ֆիլմը ստեղծել եմ, որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի Հայոց ցեղասպանության թեման». Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

«Մինչև ֆիլմի ստեղծումը ես արդեն գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Նյու Յորքում ապրող իմ մանկության մտերիմ ընկերը հայ է, և նա արդեն ծանոթացրել էր ինձ հայ ժողովրդի համար ողբերգական այս էջերին»

Հակակոռուպցիոն կոմիտեի երեք թեկնածուներն էլ հաղթահարեցին շեմը․ առաջատարը Սասուն Խաչատրյանն է

Երեք թեկնածուներն էլ ներկայացվելու են կառավարությանը

«Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա». ԵՊՀ-ն միանում է «100 տուն արցախում» նախագծին

«Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ «Եկամտիս միակ աղբյուրը ոստիկանությունից ստացած թոշակն է եւ կնոջս աշխատավարձը»

Հարցին՝ արդյոք իր համար սկզբունքային է հենց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ լինելը, եւ արդյոք որեւէ դեր խաղում է կոմիտեի նախագահի աշխատավարձը, Գառնիկ Թորոսյանը պատասխանեց՝ աշխատավարձի մասին տեղեկություն չունեմ, դրա մասին չեմ մտածել․«Իսկ կոմիտեն նոր ստեղծվելիք մարմին է, անչափ պատասխանատու, եւ ինձ ոգեւորում է թափանցիկությամբ եւ հաշվետվողականության բարձր մակարդակով»։

Գրպանահատը բերման է ենթարկվել, գողոնը հայտնաբերվել

Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։ Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին

«Էրդողանը թելադրում է իր նախապայմանները, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դրական ազդակներ կան»․ Կիրո Մանոյան

«Հայաստանը դարձնել Թուրքիայից կախված՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը»․ Կիրո Մանոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 3 հարց. կայացավ Ազգային ժողովի խորհրդի նիստը

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 3 հարց: Ազգային ժողով

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում առայժմ միջին դիրքեր է զբաղեցնում

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը վաստակել են 2,5-ական միավոր եւ ընթանում են տասը մասնակիցների մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:

«Գունագեղ տոնակատարության» նախապատրաստությունը ամբողջ թափով շարունակվում է

«Հանրապետության» հրապարակում միջոցառման նախապատրաստական աշխատանքները լրիվ թափով ընթացքի մեջ են:

Արա Սահակյան. Չորս ամիս է, առնչություն չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ. Ա1+

«Մենք վերադարձել ենք 30 տարի առաջ մեր առջև դրված խնդիրներին, մենք նոր բանակ ենք ստեղծում»

Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկին. Վիեննայում քննարկվել է ռեադմիսիոն համագործակցությունը Ավստրիայի հետ

Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի հրավերով սեպտեմբերի 8-11-ը Վիեննայում է գտնվում հայկական միջագերատեսչական պատվիրակությունը: Հայաստանի միգրացիոն ծառայությունից պատվիրակության կազմում ներգրավված է Ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Այցի շրջանակում Ա. Ղազարյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի Դուբլինի և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Փուջա Քաջսորըրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության

Ինչպես են թալանում Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները. բաց նամակ

Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը

Նոր զարգացումներ՝ հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով. ապացույցների հետազոտման փուլ

Գործով տուժող Արմեն Մարտիրոսյանը հարցաքննվեց և պնդեց իր նախաքննական ցուցմունքները:

Արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող հարցեր

Դավիթ Բաբայանին Մայր Աթոռում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Ընտրողներին կաշառք տալու և ստանալու համար 20 անձի մեղադրանք է առաջադրվել

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում:

Բայդենը պատվաստումը պարտադիր է դարձնում դաշնային ծառայողների, բուժաշխատողների և խոշոր ընկերությունների համար

Բայդենը նաև կարգադրել է Աշխատանքի նախարարությանը 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններից պահանջել, որպեսզի նրանք կամ պատվաստվեն, կամ ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ հանձնեն:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հստակեցնել Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները

Հարությունյանը հանձնարարել է շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները

Սասուն Խաչատրյան․ «Այդ գումարը Հունաստանի դեսպանություն ներկայացնելու համար փոխանցվել է կնոջս, 45 րոպե հետո գումարը հանվել եւ վերադարձվել է եղբորը»

Ինչո՞ւ Սասուն Խաչատրյանը 2,5 մլն դրամն ու 1600 դոլարը չի հայտարարագրել․ հակակոռուպցիոն կոմիտեի թեկնածուն պարզաբանում է ներկայացնում

«Եկամտահարկի վերադարձը յուրատեսակ քաղաքաշինական պարարտանյութ է քաղաքաշինական ոլորտին. այն փոխելով՝ 70-80 անկում կունենանք». Վահե Պետրոսյան

Ըստ քաղաքաշինության ոլորտի մասնագետների, կորոնավիրուսից, պատերազմից հետո պետք է պարարտանյութ տանք տնտեսությանը, որպեսզի սկսի արագ ակտիվանալ:

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սասուն Խաչատրյան․ «Ես Աղվան Հովսեփյանի կողմից բազմաթիվ անգամ խրախուսվել եմ»

Այսօր մեկնարկել է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են երեք թեկնածուներ:

Կառավարության արտոնյալները. խոշոր գործարարներ և նախկին պաշտոնյաներ. «Հետք»

31 արտոնություններից 5-ը բաժին են հասել Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերություններին։

Գորիսի կալանավորված համայնքապետը վատառողջ է, ներկա չէր դատական նիստին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը կմնա ուժի մեջ։

Արման Աբովյան. ԲՀԿ-ն չի մասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին. «Փաստինֆո»

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Բնակելի տների հարևանությամբ կառուցվում է «սգո սրահ». Արարատի մարզի դատախազը գրություն է հասցեագրել մարզպետին նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ

Առկա է օրենսդրական իմպերատիվ պահանջ՝ «սգո սրահների» կառուցման համար համայնքի ավագանու կողմից պարտադիր ընդունելու նման ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտ

Սասուն Խաչատրյան․ «Ավտոմեքենա չունեմ, բնակարանը ձեռք եմ բերել վարկով»

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ թեկնածու Սասուն Խաչատրյանն ասաց, որ երեսուն տարիներին մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է եղել

Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում. Քարվաճառում կառուցվում է թունել

Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում…

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տանը

Խնամքի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն

«Կուզենայի, որ մեր գործընկերները լինեին ավելի սկզբունքային եւ կոճակ սեղմողների հոգեբանությամբ չառաջնորդվեին». Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

«Մենք ունենալու ենք այլ առաջարկներ նաեւ Արցախի հանրապետությունից: Հիմա քայլ չանելով՝ հաջորդ քայլն ավելի բարդ է լինելու անել իշխող խմբակցության համար: Կուզենայի, որ նրանք ինչ-որ մի տեղից դադարեին մեկ մարդու թելադրանքով առաջնորդվել»:

Եղել եմ ու կմնամ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը. Ժոնաթան Լաքոթը՝ Արմեն Սարգսյանին

ՀՀ նախագահը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930