Օրվա լրահոսը

«Ֆիզգորոդոկում հիմա «Ռատկո» ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը»․ ահազանգում են բնակիչները

Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը

Բացառել այնպիսի գույքի վրա կալանքի կիրառությունը, որն օրենքով ենթակա չէ բռնագանձման կամ կալանք դնել այն չափով, որ չափով ենթակա է բռնագանձման. ՄԻՊ

Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ:

Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով ԲԴԽ որոշման վերլուծություն

Սույն թվականի օգոստոսի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ: Նշենք, որ թեև սույն գործով ԲԴԽ-ն որոշել է Դատավորին չենթարկել կարգապահական պատասխանատվության, սակայն գործի նախապատմությունն ու որոշումը հետաքրքական են մի քանի պատճառներով։ Նախ, վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել դատավորի՝ լրատվական կայքերից

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախի Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն

ԱՀ նախագահն ընդգծել է, որ ի լրումն բնակարանաշինության ծրագրերին՝ պետությունն աջակցելու է նաև տեղահանված ընտանիքներին տնտեսական գործունեություն ծավալելու և սեփական եկամուտն ապահովելու հարցում։

Ալեն Սիմոնյանը Պետական դումայի ընտրությունների դիտարկման պատվիրակությունը ձեւավորել է առանց ընդդիմադիրների. «Հրապարակ»

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է այլ թեկնածություններ ներկայացնել, նրան բացատրել են, որ ինքը քննչական մարմին չէ ու չի կարող արգելել պատգամավորների գործուղումը, եւ մերժել են նրա առաջարկն ու պնդել ներկայացրած թեկնածությունները։ Արդյունքում Ալեն Սիմոնյանը որոշել է պատվիրակությունը ձեւավորել առանց ընդդիմադիրների։

Ավտոմեքենան բախվել է կառավարության մասնաշենքի պատին. shamshyan.com

Վթարի հետևանքով Կ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ԵՊՀ-ում հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում. ՔԻՊ

Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական պատճառն այն է, որ վերջիններս հրապարակավ կարծիք են արտահայտել ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին։

Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն

Մինչև տարեվերջ մեզ կհաջողվի գրեթե ամբողջությամբ լուսավորել մի գյուղ, որի տարածքում 13-14-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը:

Նշվելու է ներկա «կարգավիճակը»

Եթե ինձ հարցնեք` նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի բարոյական իրավունք չուներ երկիր ղեկավարելու, նա պետք է մեկընդմիշտ հեռանար քաղաքականությունից, Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչները որեւէ հայաստանցու կամ արցախցու հանդիպելիս չպիտի աչքերը գետնից բարձրացնեն: Բայց դրանք իմ էմոցիաներն են, իսկ մեր ամենատարածված սխալն այն է, որ մենք հավակնություն ունենք սեփական հույզերը ներկայացնել

ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել

Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ, տեղեկացնում ենք, որ ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել: «ՀայՓոստ»

Մոսկվայում հետևում են Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության մասին քննարկումներին. Զախարովա

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Զախարովան նշել է, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ խախտումներ չեն գրանցվել:

Ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը. «Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»

Հարգելի հայրենակիցներ Փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, լրագրողների և այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը: Նախաձեռնության առաջին քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել մասնավորապես՝ փաստաբաններ՝ Արա Զոհրաբյանը, Արաքս Վարդանյանը, Նաիրա Արտաշեսյանը, բժիշկներ՝ Դմիտրի Հարությունյանը, Տիգրան Գրիգորյանը, Նունե Ներսիսյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Արթուր Գրիգորյանը և Վարդան Կատվալյանը: Քննարկումների ժամանակ հստակեցվել են նախաձեռնության

«ԴՆԹ տվյալներն ունենում են, չեն տալիս ծնողներին, դեմքով ճանաչվող զոհված երեխային ԴՆԹ-ով են ճանաչում. գոնե այդտեղ մարդկային մոտեցում ցուցաբերեն». զոհված զինվորի հայր

Արմեն Ասրյանն ասաց՝ բազմիցս խնդրել են, քննչականին ասել՝ լուսանկարեք դեմքերը, ուղարկեք ԱՀ քննչական, որ Արցախից մարդիկ չգան դիահերձարաններով սկսեն դիակ ման գալ:

ՎՊՀ-ի նախկին դասախոսն ընդդեմ ռեկտորի դատական նիստը հետաձգվեց

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված էր Վանո Եղիազարյանն ընդդեմ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի դատական նիստը: Բուհի նախկին դասախոսը դիմել է դատարան, պահանջով, որպեսզի անվավեր ճանաչվի ռեկտորի 07.05.2021թ. թիվ 322Ա/Մ և 10.05.2021թ. թիվ 329Ա/Մ հրամանները: Եղիազարյանը պահանջում է, որպեսզի վերականգնվի նախկին աշխատանքին, ինչպես նաեւ ներկայացրել է պահանջ՝ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման մասին: Սակայն

«Սա համարում եմ դավաճանություն` ով ինչ ուզում է ասի». Դավիթ Բաբայան

«Այդ կինը պատրաստ է իր երեխաներով ապրել ադրբեջանցիների հե՞տ, մոռանալ 5 հազար զոհերի՞ն, սա ի՞նչ արժեհամակարգ է»

Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու  ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս եւ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։ Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային եւ

«Եկեք իզուր տեղը կիկոսությամբ չզբաղվենք». Դավիթ Բաբայան

«Ռուս խաղաղապահ առաքելության մնալը Արցախում ինձ թվում է` կերկարաձգվի: Հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, պետք է լինեն խաղաղապահ ուժեր»:

Լեւոն Արոնյանը առայժմ բաժանում է 5-ից 7-րդ հորիզոնականները

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի 2021 Champions Showdown շախմատ-960-ում երեք տուրից հետո ԱՄՆ տեղափոխված Լեւոն Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, երեք տուրից հետո 1,5 միավորով 10 մասնակիցների մեջ բաժանում է 5-ից 7-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արիֆ Յունուսով․ «Ինձ հիմա մեկ հարց է հուզում՝ ե՞րբ է լինելու ղարաբաղյան 3-րդ պատերազմը, հետո գուցե 4-րդը»

Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով՝ անցյալի տարի Ադրբեջանը չի հաղթել։ Հաղթել է Ռուսաստանը, որովհետեւ նա քառորդ դար ուզում էր վերադառնալ Ադրբեջանի տարածք, հիմա տարածաշրջանում է   «Ես վախենամ Ղարաբաղյան հիմնահարցով դեռ պետք է զբաղվեն նաեւ մեր երեխաները։ Ղարաբաղյան հիմնահարցը ոչ միայն կարգավորված չէ, այլեւ նախորդ տարի ուղղակի 2-րդ պատերազմն էր, ինձ հիմա

Ֆրանցիսկոս Պապը Երեւանում եկեղեցի կբացի

ՄԻՊ-ի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմենաֆոբիան նաեւ կրոնական ինքնությունն է թիրախավորում. Արման Թաթոյան

Գագիկ Ծառուկյան. «Օլիմպիական խաղերում սպիտակ քարտերից օգտվելու անհրաժեշտություն այլեւս չկա»

ՀԱՕԿ-ի համաժողովի ավարտից հետո Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանին խնդրեց պատասխանել մի քանի հարցերի: Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, արդյոք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է ցանկություն հայտնել, որպեսզի Հայաստանի մարզիկները Տոկիոյի եւ ընդհանրապես ամառային օլիմպիական խաղերին այլեւս մասնակցեն առանց «սպիտակ քարտերի, այսինքն, միայն քրտինքով նվաճված ուղեգրերով: «Այո: Մենք ժամանակին «սպիտակ քարտերից» օգտվել ենք: Բայց այսօր այնքան մարզիկներ ունենք,

Լևոն Բարսեղյանը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածո՞ւ

Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից մեկը՝ ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցության անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին։ Նա հրապարակել էր իրեն տրված տեղեկանքը՝ Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող թեկնածուի՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին։ Օգտատերերից

Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանին առնչվող հարցեր են ուղղել Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգեւոր հայր Պաուլուս

Մենք չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ մեր պետականության ամրագրումը. «Հայաստան» դաշինք

Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվող «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։ Անառարկելիորեն, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող տարիները պետականաշինության, մեր հաղթանակներն ամրապնդելու ժամանակներ էին, և մեր հավաքական ճիգն ուղղված էր անցած ճանապարհն

Գագիկ Ծառուկյանը սկզբնապես չէր ցանկացել առաջադրվել ՀԱՕԿ նախագահի թեկնածու

Օլիմպավանում կայացած ՀԱՕԿ գլխավոր համաժողովում մարզաշխարհի ներկայացուցիչները առաջադրել էին միայն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը եւ նրան միաձայն վերընտրեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: Ընտրվեցին նաեւ նախագահի երկու տեղակալներ՝ Օգսեն Միրզոյանը եւ Արմեն Գրիգորյանը, գլխավոր քարտուղար՝ Հրաչյա Ռոստոմյանը, նաեւ 15 անձից բաղկացած գործադիր կոմիտե: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ասաց, որ սկզբնապես չի ցանկացել հերթական անգամ առաջադրվել, սակայն

Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից 25 վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են  16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930