Օրվա լրահոսը

«Մեկից ավելի հարված է պետք, որ քրեական գործ հարուցվի, դրա համար ես քննիչի հետ խնդիր չունեմ». Գեղամ Նազարյան

«Ես ընդամենը քննիչին առաջարկել եմ, որ ինքը գտնի այդ խուլիգանական գործողության կազմակերպչին, իմ հորդորը դա է միայն եղել»:

Կայացավ «Սողոմոնի երգերը» կինոնկարի պրեմիերան. Մասնակցում էր նաեւ Օսկարակիր ռեժիսոր Նիք Վալլելոնգան

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որը սեպտեմբերի 10-ից կլինի բոլոր կինոէկրաններին: Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Տաթև Հովակիմյանը, Արևիկ Գևորգյանը եւ ուրիշներ: «Սողոմոնի երգերը» ֆիլմը Կոմիտասի կյանքի պատմությունն է ներկայացնում, իսկ Կոմիտասին մարմնավորել է Սամվել Թադեւոսյանը: Մինչ ֆիլմի ցուցադրությունը հյուրերն ու ստեղծագործական կազմն անցան կարմիր

ՌԴ արդարադատության նախարարը ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել

Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ռուս գործընկերը արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնում: Պատասխան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն երախտագիտություն է հայտնել հիմնադրամին՝ արցախցիներին օգնելու և Իզմիրլյան ԲԿ-ում զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական կենտրոնի ստեղծման համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Բարնաբաս» միջազգային հիմնադրամի տնօրեն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդեոյին, տիկին Ռոզմարի Սուքդեոյին, հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Քարոլին Քըրսլեյքին և հիմնադրամի Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Բորիս Կոստինին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին, ընդգծեց, որ

«Տիգրանակերտը վտանգված է․ Ադրբեջանը չի գտել այն ադրբեջանականացնելու մեխանիզմը»․ Համլետ Պետրոսյան

Եթե քրիստոնեական ժառանգությունը կարողանում է դարձնել աղվանական եւ յուրացնել, ապա ինչպե՞ս վարվել Տիգրանակերտի հետ

ՀՀԿ ԳՄ նիստում արձանագրել են ՀՀ ինքնիշխանության հետեւողական մսխման, արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական արկածախնդրության դրսեւորումները

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է  ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետեւողական մսխման, արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրսեւորումները։ Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի

Ռուստամ Բադասյանը և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագիրը

ՊԵԿ նախագահն ընդունել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին Քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը  սեպտեմբերի 10-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Դմիտրի Գվինդաձեն ՊԵԿ նախագահին ներկայացրել է մասնավոր

«Բա մեր բանակը․․․». Գրեթե 2 ամսվա գերությունից հետո Հայաստան վերադարձած գորիսեցի Արամայիսը որոշել է շարունակել սնունդ տեղափոխել

Գրեթե երկու ամսվա գերությունից հետո Հայաստան է  վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանը, ով  Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս, մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել  ազերիների կողմից։ Հիմա, երբ արդեն տանն է, հարազատներով շրջապատված, Արմոն, ինչպես կոչում են նրա մտերիմները, չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։ Ասում է միայն, որ  անչափ

ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ԲՀԿ-ն՝ նույնպես

Մի քանի կուսակցություններ, որոնք մշտապես ու անզիջում պայքար են մղել Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ քաղաքի ղեկը ստանձնելու համար, այս անգամ հրաժարվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ ԲՀԿ-ն, որը Գյումրու նախորդ ՏԻՄ ընտրություններում՝ 2016 թվականին Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, «Բալասանյան դաշինք»-ի ամենաուժեղ մրցակիցն էր, այս անգամ հրաժարվում է մասնակցել։ Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է կուսակցությունը։ «Այս օրերին ԲՀԿ-ում

Դատարանը հաստատված չի համարել Աղվան Հովսեփյանի կողմից նախաքննությունից թաքնվելու հավանականությունը, բայց կալանավորելու որոշում է կայացրել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հաստատված չի համարել քննիչի կողմից մատնանշված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից գործի քննությունից թաքնվելու հավանականությունը, բայց կալանավորելու որոշում է կայացրել։ Նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդության քննությունը իշխանությունները վստահել էին իրենց համար անփոխարինելի Մնացական Մարտիրոսյանին՝ դատարանի նախագահի ձեռամբ։ Արդյունքում բավարարվել էր Աղվան Հովսեփյանի

Բաքվի հանրային տրանսպորտում հակահայկական քարոզչություն է տարվում. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Բաքվում ավտոբուսի մի լուսանկար, որում էկրանին գրված է «Վարդենիս», կողքը դրա ադրբեջաներեն անվանումը՝ Բասարքեչար: «Ծանոթս է ուղարկել Ադրբեջանից, նրանց մոտ հանրային տրանսպորտում նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում Հայաստանի դեմ: Էկրանին ցուցադրում են հայկական քաղաքների անունները և դրանց տալիս ադրբեջանական անվանում: Տղան նկարել է Վարդենիսը, բայց որքան հասկացա,

Նոր դաշինք Գյումրիում՝ «Հայրաքաղաք» անվամբ․ Լևոն Բարսեղյանը քաղաքապետի թեկնածուն է

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից մեկը` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի  նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա այս մասին դեռ երեկ էր տեղեկացրել իր ֆեյսբուքյան էջում, մեզ հետ զրույցում էլ  ասել էր․ «Մի քանի կուսակցություններ դիմել էին՝ առաջարկելով գլխավորել իրենց ցուցակը: Ես, ինչպես նախորդ տարիներին, առաջարկել եմ դաշինք կազմել, հիմա

Պահանջը՝ պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխան՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է

Շրջանառության մեջ դրված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված նոր սահմանափակումների և հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը լայն հանրային քննարկման առարկա է դարձել: Մոտեցումը, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, նույնիսկ առողջապահական հնարավոր իրական անկեղծ նպատակներին՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. (Ֆոտոշարք)

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև՝ կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության

Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: Հայտնաբերվել է ևս 2  հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Աբովյան 9 հասցեում գտնվող հայկական սպորտի խորհրդանիշ Սպորտկոմիտեի պատմական շենքին

ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը կանոնակարգային սահմանափակման պատճառով Օլիմպավանում երեկ կայացած ՀԱՕԿ համաժողովում դադարեցրեց իր գործունեությունը փոխնախագահի պաշտոնում: Սակայն նա միաձայն ընտրվեց ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ: Պարոն Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը մնում է սպորտում եւ առաջվա պես շարունակելու է իր ակտիվ գործունեությունը: «Ամբողջ կյանքս նվիրել եմ հայկական սպորտին ու չեմ պատրաստվում այսուհետեւ լինել դիտորդի

«Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանին հաջողվում է ոչնչացնել հայկական ներկայությունը»․ Լուսինե Ղարախանյան

Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային այցն այդպես էլ չիրականացավ Ադրբեջանի իշխանությունների պատճառով

Անդրադարձ է կատարվել զինված ուժերում 2021թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

Վահրամ Գևորգյանը Արցախի ԱԺ նախագահին է ներկայացրել այն առաջնահերթ քայլերը, որոնք շրջադարձային ազդեցություն կունենան ներկա իրավիճակում

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հավաքական դիրքորոշում պետք է ունենան և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուժերը

«Համաժողովը շոշափելի արդյունք կտա․ առաջարկներ կհղենք միջազգային կառույցներին»․ Գարեգին վարդապետ Համբարձումյան

Մասնակիցները միաձայն են, որ ցանկացած երկրի եւ ազգի կրոնական համոզմունքները պետք է հարգվեն

Զոլաքար գյուղում ավտոմեքենան բախվելով առանձնատներից մեկի պատին՝ կողաշրջվել է. կա զոհ

2021թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL» մակնիշի ավտոմեքենան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս մայրը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական

«Ֆիլմը ստեղծել եմ, որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի Հայոց ցեղասպանության թեման». Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

«Մինչև ֆիլմի ստեղծումը ես արդեն գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Նյու Յորքում ապրող իմ մանկության մտերիմ ընկերը հայ է, և նա արդեն ծանոթացրել էր ինձ հայ ժողովրդի համար ողբերգական այս էջերին»

Հակակոռուպցիոն կոմիտեի երեք թեկնածուներն էլ հաղթահարեցին շեմը․ առաջատարը Սասուն Խաչատրյանն է

Երեք թեկնածուներն էլ ներկայացվելու են կառավարությանը

«Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա». ԵՊՀ-ն միանում է «100 տուն արցախում» նախագծին

«Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ «Եկամտիս միակ աղբյուրը ոստիկանությունից ստացած թոշակն է եւ կնոջս աշխատավարձը»

Հարցին՝ արդյոք իր համար սկզբունքային է հենց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ լինելը, եւ արդյոք որեւէ դեր խաղում է կոմիտեի նախագահի աշխատավարձը, Գառնիկ Թորոսյանը պատասխանեց՝ աշխատավարձի մասին տեղեկություն չունեմ, դրա մասին չեմ մտածել․«Իսկ կոմիտեն նոր ստեղծվելիք մարմին է, անչափ պատասխանատու, եւ ինձ ոգեւորում է թափանցիկությամբ եւ հաշվետվողականության բարձր մակարդակով»։

Գրպանահատը բերման է ենթարկվել, գողոնը հայտնաբերվել

Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։ Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին

«Էրդողանը թելադրում է իր նախապայմանները, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դրական ազդակներ կան»․ Կիրո Մանոյան

«Հայաստանը դարձնել Թուրքիայից կախված՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը»․ Կիրո Մանոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 3 հարց. կայացավ Ազգային ժողովի խորհրդի նիստը

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 3 հարց: Ազգային ժողով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930