Օրվա լրահոսը

«Ինչ տարբերություն, այնտեղից նստած Ագնեսա Խամոյա՞նն է նկարում, թե օթյակից լրագրողը». Ռուբեն Մելիքյան

Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, լրագրողների գործունեության նկատմամբ սահմանափակումների մի մասը կհանվի:

Կարևորել են փոքր քաղաքների զարգացումը՝ Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով. Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Որոշ բուժկենտրոններում պետպատվերն ավարտվել է՝ ելնելով հետպատերազմական իրավիճակից եւ դիմելիության ահռելի ցուցանիշից

Պետպատվերով նախատեսված որոշ բժշկական միջամտությունների եւ հետազոտությունների համար առողջապահության նախարարությունը հորդորում է հերթագրվել

Ստիպողաբար պատվաստումը Սահմանադրության խախտում է. Ռուբեն Մելիքյան

Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը դեռ ուսումնասիրված չէ, ուստի չի կարելի մարդկանց ստիպել պատվաստվել:

Ադրբեջանական կողմը Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ

Տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Այդ տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։

«Սա պլանավորած էր․ չեն ուզում, որ մեղադրական եզրակացության մեջ առկա փաստերը հրապարակվեն»․ դատախազը՝ Արմեն Գեւորգյանին ու նրա պաշտպանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հակադարձեց՝ այդ մեղադրական եզրակացության մեջ ոչ մի բան էլ չկա

Ոստիկանների թիվը պակասել է, պարեկային հերթափոխերի թիվն ավելացել

Եթե օրվա ժամերին Երևանի փողոցներում նախկինում, միջինում, միաժամանակ 96 ծառայող էր (ՃՈ գումարած ՊՊԾ), ապա այժմ մայրաքաղաքում պարեկություն է իրականացնում միջինում 130 պարեկ

Ադրբեջանական դպրոցներում «հաղթանակի պատմություն» կդասավանդեն

Առարկան կդասավանդվի շաբաթական մեկ անգամ՝ 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդ որում, անկախ դասավանդման լեզվից՝ այդ առարկան կդասավանդվի ադրբեջաներենով:

«Սպառնալիքները հասցրեցին նրան, որ հայրս բենզալցակայանը հանձնեց Մանվել Գրիգորյանին». տուժողի դուստր

Վկան իր հայտարարություններն անում էր հայրիկի պատմածներից, ինքը երբեւէ որեւէ խոսակցության ականատես չի եղել

Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից

Փրկարարները Մ. Ք․-ին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ:

Արծրուն Հովհաննիսյան. Էդ ո՞ր լավ օրից էր, որ չէին կարողանում զորամիավորումները չկրճատել

«Ո՞ւմ համար է գաղտնիք, որ դեմոգրաֆիական խնդիր կար»

Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն

Առանց բաժանարար պատերի՝ երկու սենյակ, կոմունալ հարմարությունների բացակայություն և թշնամու արձակած «Գրադ» կայանքի ականներից ամբողջությամբ վնասված տանիքով՝ գրեթե բաց երկնքի տակ գտնվող կիսակառույց… Շուրջ տասնվեց տարի, այսպիսի պայմաններում է ապրել Տավուշի մարզի Տավուշ գյուղի ընտանիքներից մեկը: Բաբայաններն իհարկե փորձել են բարելավել իրեն գնած կիսակառույցի պայմանները. նախաձեռնել են մասնակի վերանորոգում, ավելացրել հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, սակայն սկսածն

«Կարիք ունենք ինքներս մեզ հիշեցնելու, որ ամեն ինչ շահի համար չէ». ռոք երգիչ

The Beautified Project-ը, «Նեմրան» եւ «Լավ էլի»-ն կերգեն հանուն քաղցկեղ ունեցող երեխաների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության 100 տարվա ճակատագիրը լուծում է 1 հոգի, այն էլ՝ այս ամենից հետո. Վահե Հովհաննիսյան

Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի

Արարատ Միրզոյանն Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների վրա

Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:

Կոտայքում ավտովթարներն ավելացել են. մարզի դատախազը կոնկրետ միջոցառումների ձեռնարկման միջնորդագիր է ներկայացրել ոստիկանություն

Աբովյանում արձանագրված վթարներն ու վրաերթերն առավել հաճախակի տեղի են ունենում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմացի և Արծվի արձանին հարող ճանապարհահատվածներում

WhatsApp-ը դադարեցնում է աշխատանքը հին սարքերի վրա

«Խորհուրդ ենք տալիս անցնել նոր սարքի կամ մինչև նշված ամսաթիվը պահպանել նամակագրությունների պատմությունը»,- ասվում է կայքի հայտարարության մեջ:

«Մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, հզոր բնական պաշարներ են». Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի միջազգային «Մտքերի գագաթնաժողովը»

Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվեց հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձան Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Մասիս քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնական լիազորությունները՝ ըստ նախաքննական տվյալների

Կեղծ փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ եւ էական վնաս պատճառել պետությանը:

Չնայած «Ամրոց» ֆիլմի նկարահանումները տեղափոխվել են Սիցիլիա, Հայաստանը շարունակում է մասնակցել նախագծին

Գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

Մահվան ելքով ավտովթար՝ Մասիս քաղաքում

2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1810-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի  կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը  մահացել է: Դեպքի առթիվ

Լապշինը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել Ադրբեջանի դեմ նոր հայցերով

«Հիմա նրանց մեղադրում եմ այն բանում, որ ադրբեջանական հանրության մեջ ատելություն են սերմանում իմ և ընդհանուր առմամբ հրեա ժողովրդի նկատմամբ: Հավաքում եմ սպառնալիքների, հետապնդումների և նմանատիպ այլ բաների ապացույցներ»:

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել. նա ձերբակալվել է. ՀՔԾ

Ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

Պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի. ՊԵԿ-ը կեղծարարության հերթական դեպքն է բացահայտել

Անհատ ձեռնարկատերը ՌԴ-ից պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:

«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով

Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը 2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում: «Հայրենիք» կուսակցություն

«Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում». Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի և փոխվարչապետի հետ

ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Իրաքի Հանրապետությունում

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031