Օրվա լրահոսը

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար: Ձեր երկիրը վերջին

Ամայի, ձյունածածկ, անպետք հողերի մասին

Իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական վերլուծաբանները տարբեր առիթներ են փնտրում արդարացնելու պարտությունն ու Արցախի կորուստը։ Արդեն պարտությունից հետո նրանց կուռքը Շուշին հանձնելն արդարացրեց՝ այն անվանելով «դժբախտ ու դժգույն», հավելելով, թե այն «նախկինները» չեն վերակառուցել։ Եվ այսպիսի պարզունակ քարոզչությունը շարունակվեց, շարունակվում է և զարմանալիորեն բավականին ազդեցիկ է։ Քիչ առաջ էլ աչքիս ընկավ մի ականավոր վերլուծաբան, պարտության քարոզիչի

«Պատասխանը կարող է տալ միայն Նիկոլ Փաշինյանը»

«Հայաստանը պետք է կարճ ժամանակամիջոցում դառնա ռազմականացված, ժողովրդավարական պետություն՝ 120 հազարանոց զորաբանակով, արդիական զինատեսակներով եւ մեծ կարգապահությամբ, որը իրատեսական է, եթե կառավարությունը նախաձեռնություն ցուցաբերի: Դրա փոխարեն խոսում են զինծառայության ժամկետը կրճատելուց, ինչ-որ անհասկանալի խաղաղության օրակարգ ընդունելուց եւ այլ անհեթեթություններից»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Պարոն Գաբրիելյան, ի՞նչ պետք է անել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև 5-6-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Որոգայթ փառաց» – 250

«Սահմանադրություն», թե՞ «Որոգայթ փառաց» «Սահմանադրություն» եւ «կոնստիտուցիա» բառերը մեզանում ընկալվում են որպես նույնիմաստ, մեկը մյուսի պարզ թարգմանություն: Այսպիսի առօրեական ընկալմամբ հանդերձ, կարծում ենք, խորքային քննության պարագայում կարելի է նկատել դրանց բովանդակությունների ոչ ամբողջական նույնական լինելը կամ չհամընկնելը, անգամ` իմաստային էական տարբերությունը: «Կոնստիտուցիա» բառը ներկայումս հասկացվող իմաստով ստեղծվել եւ եվրոպական հիմնական լեզուների բառամթերք է մտել 18-րդ

Նախատեսվում է նորոգել Վանաձորի մի շարք փողոցներ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացու փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։ Կհիմնանորոգվի նաև Նարեկացու փողոց-«Կոմիտաս վարդապետ» հրապարակի էստակադան։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

Քննիչին էր ներկայացվել տան վնասված փականի միջուկը՝ բանալիներով

Դատարաններն էլ քննում են այդ բողոքները՝ բողոքաբերից «սոցիալական հեռավորություն» պահպանելով Հայրենի արդարադատությունը հնչեղ է համարում այն գործերը, որում ներգրավված են պատգամավորներ, կառավարության անդամներ, մեծածախ հեղինակություններ, օլիգարխներ: Նրանց գործերով ոչ միայն պարբերաբար տեղեկություններ են տարածում, այլ առանձին «հաշվետվություններ» են ներկայացնում պաշտպանները, նրանց ներկայացուցիչները: Երկիրը բացվում եւ փակվում է հարուստներին, չինովնիկներին պաշտպանության տակ առնելու հայտարարություններով: Շարքային քաղաքացիների

Մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ կայանված ավտոբուսը տարհանվել է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս ավտոբուսի մասով քաղաքապետարանը շատ բողոքներ էր ստացել, քանի որ այն կայանված էր մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ, իսկ տեխնիկայի տնօրինողը ցուցաբերում էր անպատասխանատու վարք։ Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է

Ազգային ժողովը մի շարք անգամներ ուղղակիորեն նմանվում էր մարտադաշտի

Օգոստոսի սկզբին գումարված ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստն իր տարօրինակ ընթացքով՝ հատկապես որոշ պատգամավորների բռի պահվածքով շատ հարցեր առաջացրեց հանրության շրջանում: Հենց առաջին պահերից պարզորոշ զգացվեց, որ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները թույն են շնչում միմյանց նկատմամբ, որը լավ բանի չի բերելու: Հատկապես կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում նրանց որոշ մասը չզսպեցին

Դարձ ի շրջանս յուր

Հեղինակավոր նվագախմբերի եւ օպերային թատրոնների ցանկալի հյուր Կարեն Դուրգարյանն ամբողջովին կտրվի հայրենիքին Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 96-րդ համերգաշրջանի բացման հայտագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնագետների եւ երաժշտասերների շրջանում։ Առիթը միանշանակ մեկն էր՝ տարիների ընդմիջումից հետո սեպտեմբերի 2-ին կայանալիք երեկոն ղեկավարելու էր ճանաչված դիրիժոր, հեղինակավոր

Մեր Շեյդին՝ շվեյցարական Swissbeatbox-ի բոլոր հարթակներում

Իրականացել է հայաստանցի բիթբոքսեր Հայկ Սնխչյանի վաղեմի երազանքը 20-ամյա երաժիշտ, բիթբոքսեր Հայկ Սնխչյանը` Շեյդի բեմական անունով, առաջին հայն է, որը իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը եւ առաջինն է, ում հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ Swissbeatbox կազմակերպության բոլոր սոցիալական էջերում: «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ շուրջ տասը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 3-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 747 քաղաքացու

Ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ․ ՀՀ ԱԻ նախարարի ուղերձը

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազմյան, համաճարակային  բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր,

«Սա զուտ զրույց չէ հոր հետ, սա ներքին տրանսֆորմացիաների մասին գիրք է»

Մեր զրուցակիցը «Բարեւ, հայրիկ» նամակների գրքի հեղինակ Հեղինե Խաչատրյանն է – Առաջին տողիդ ծնունդը, խնդրեմ, ներկայացրու եւ ասա՝ ինչպե՞ս ծնվեց քո նամակների գիրքը։ – Ինձ հարազատ մարդկանց Ամանորին նամակ գրելու ավանդույթ ունեմ, կարծում եմ բովանդակությունը մանրամասնելու կարիք չկա: Հորս մահվանից հետո առաջին Ամանորը ծանր էր, քանի որ պապիկս էլ այդ ընթացքում մեզ լքեց: Առաջին նամակը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

2021 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խրախուսում ենք օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը. Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների

Արմինե Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմինե Գարիի Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանը

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25-ամյա երիտասարդը «Վինչեստեր» տեսակի հրազենից 2 անգամ կրակել է մորեղբոր գլխին․ ՔԿ

2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու

Շուշիի գորգերի ճակատագիրն անորոշ է` ՀՀ-ի եւ Արցախի կառավարությունները լռում են

Իլհամ Ալիեւը Շուշիում գորգերի թանգարան է բացել, իսկ նույն շենքից փրկված Շուշիի գորգերի թանգարանի բացառիկ նմուշների ճակատագիրը Երեւանում անորոշ է: 17-20-րդ դարերին թվագրվող հայկական բացառիկ գորգերն ու կարպետները, որոնք տարհանել-փրկել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը, ժամանակավորապես «ապաստանել» են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ասծատուրյանն ասաց, որ 120 գորգ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք

Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած,

ԿԸՀ-ն մերժել է դատախազության դիմումը Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին. «Հրապարակ»

Որ «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորներն ապօրինի են ձերբակալվել, եւ Գլխավոր դատախազությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամակատար Արթուր Դավթյանի, կատարում է իշխանությունների քաղաքական պատվերը, փաստում է անգամ Տիգրան Մուկուչյանը, եւ դրա մասին է վկայում ԿԸՀ-ի մի որոշում։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը եւ Արմեն Չարչյանը դեռ պատգամավորության թեկնածուի կարգավիճակում ձերբակալվեցին, եւ

Լեւոն Արոնյանը 3-րդ տեղի համար կխաղա իրանցու հետ

Շախմատի Aimchess US Rapid հեռավար մրցաշարի կիսաեզրափակչում Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի արգելքը: Հայկական շախմատի առաջատարը 3-րդ տեղի համար խաղալու է իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Իսկ հաղթողը հայտնի կդառնա Մագնուս Կարլսեն-Վլադիսլավ Արտեմյեվ դիմակայության արդյունքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ոչ ոք մեզ չէր լսում՝ նախկիններին ոչնչացնելու քաղաքականությունն էր ծաղկում․ «Հրապարակ»

Երբ բացատրում էինք, որ լայվերով ու ֆեյսբուքյան գրառումներով չի կարելի երկիր կառավարել, պետք է պետական կառույցներն աշխատեն, մեզ ասում էին՝ դուք կյանքից հետ եք մնացել, սա է առաջադիմությունը։ Մինչդեռ սոցցանցերում պարազիտ կյանքն ու զազրախոսությունը կամաց դարձան մեր կյանքի անբաժանելի մասը, եւ մարդիկ հետ վարժվեցին ռեժիմով եւ արդյունավետ աշխատելուց։ Երբ գրում-համոզում էինք, որ մեր ազգի պոտենցիալը

Հայը՝ հայրենիքի և ազգի գոյապահպանման հարցերուն դէմ յանդիման․ «Հայրենիք»

Հայ բնորոշումով հաւաքականութիւնները տեսական կերպով նոյն կը համարուին, բայց պատմութեան պարտադրած զարտուղութիւնները եղած են բազմազան, զարգացնելով տարբերութիւններ, գունաթափելով մէկութիւն ըլլալու նախադրեալներու հիմնաւորումները, պարտադրելով արժեզրկում եւ այլացում: Առանց հայրենիքի, հայրենիքէ զրկուած եւ հայրենիքէ հեռու ազգ ըլլալու եւ մնալու խարխափում-ողբերգութիւն ապրած է եւ կ’ապրի նոյն ազգի անդամներու ճնշող մեծամասնութիւնը, որ սփիւռքն է. կէս հայ, ծագումով հայ, զգացումով

Մեր հանրապետության տնտեսության մեջ մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր չեն կարող ակնկալվել․ «Փաստ»

Համաշխարհային տնտեսությունը հետճգնաժամային փուլում սկսել է բավական արագորեն աճել, ինչին նպաստում են նաև աշխարհի խոշոր տնտեսություններում հսկայածավալ ֆինանսական ներարկումները, որոնք մինչ օրս դեռ շարունակվում են, օրինակ՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում և այլն: Այս իրավիճակում բոլոր երկրների տնտեսություններում նշմարվում է իներցիոն աճի միտում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, մեծանում են նաև գնաճի տեմպերը: «Փաստի» հետ զրույցում այս

Տաթևիկ Հայրապետյան․ Մենք Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները հստակ չենք գիտակցում․ «Ազգ»

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը – Ադրբեջանը բոլոր պատեհ-անպատահ առիթներով հայտարարում է, թե Արցախյան հարց գոյություն չունի, այն Ադրբեջանի մի մասն է, որտեղ պարզապես հայեր են ապրում: Արցախի կարգավիճակի հարցի ամենաշահավետ լուծումը ո՞րը կլինի ու ինչպե՞ս: – Ալիեւն, իհարկե, խեղաթյուրում է իրականությունը: Նա իրեն ներկայացնում է որպես ադրբեջանցի ժողովրդին «բաղձալի»

Դարձյալ՝ պատասխանատվության մասին

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական կայքէջ «Ապառաժը» տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի, «զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորների ուղղությամբ, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել Արցախի Հանրապետությունից»: Կայքէջը չի հրապարակել որեւէ տեսագրություն, ձայնագրություն, լուսանկար, չի խոսեցրել «քարեր նետողներին»՝ այդ լուրը հաստատելու համար: Այդ պատճառով իմ

Ապրել Արցախում ու անել ամեն ինչ յանուն Արցախի յաղթանակի․ «Հայրենիք»

«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»․ Ցուցանակը յուշում է՝ արդէն Արցախում ենք։ Սկսւում է անցակէտերի շարանը։ Թիւով 9 անցակէտ, որոնք անցնելուց յետոյ միայն կարող ես մտնել քո հայրենիք, քո տուն։ Հասնում ենք Աղաւնոյ, կանգնում հերթական անցակէտի մօտ, մեզ է մօտենում մի ռուս խաղաղապահ ու խնդրում անձնագրերը։ Նայում է փաստաթղթերին, հայեացքով զննում մեքենայում գտնուող միւս ուղեւորներին, ստուգում

Արդյո՞ք հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը պահանջ է դրել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այլևս Արցախ չայցելի․ «Փաստ»

Եթե 2018 թվականին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական էյֆորիայի ֆոնին անմիջապես այց կազմակերպեց դեպի Ստեփանակերտ, ապա պատերազմից հետո և այս տարվա հունիսի 20-ի ընտրությունների անցկացումից ի վեր չի շտապում այցելել Արցախ։ Ավելին, նա հանկարծ որոշեց արձակուրդ վերցնել հենց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Պատահական չէ, որ շատերը խորապես վստահ են, որ նա

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031