Օրվա լրահոսը

Այսօր Գերմանիա-Հայաստան խաղը սպասարկելու են շոտլանդացի մրցավարները

Այսօր Շտուտգարտի «Մերսեդես Բենց» մարզադաշտում կայանալիք ՖԻՖԱ-ի 2022 թ. աշխարհի առաջնության որակավորման J խմբի Գերմանիա-Հայաստան հանդիպումը սպասարկելու է Շոտլանդիայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար նշանակվել է  Ուիլյամ Քոլումը, օգնականներ՝ Ֆրենսիս Քոնորը եւ Դեւիդ Մաքգիչին: Չորրորդ պաշտոնյան Քեւին Քլենսին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի եւ ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։ Համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։ Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ

Որոշակի ժամանակ է, ինչ Վանաձորում սկսվել են ջրամատակարարման համակարգի բարելավման եւ արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքները։ Դրանց կատարման ընթացքում երեկ` սեպտեմբերի 4-ին, մարզկենտրոնի Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ։ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի խոսքով` ակնադիտական զննությամբ դամբարանները մ. թ. ա. 3-րդ հազարամյակի են. «Աշղեկը զանգեց, որ նման բան են հայտնաբերել, անմիջապես աշխատանքները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Խոակին Կապառոս. Մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար․ սա շատ հետաքրքիր մարտահրավեր է․ Ffa.am

Սեպտեմբերի 4-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը: -Պարոն Կապառոս, Սևիլյայի և Ատլետիկի ղեկին Դուք բազմիցս հաղթել եք գերհզոր ակումբների։ Համամի՞տ եք, որ կազմակերպվածությունն ու համախմբվածությունը կարող են չեղարկել մրցակցի բարձր կարգը։ -Բնականաբար, հավաքականների և ակումբային ֆուտբոլի մեջ տարբերությունը մեծ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 4-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 790 քաղաքացու

Բերդ քաղաքում ստեղծվել է համայնքային հոգեբանական կենտրոնը, որը սպասարկելու է նաև 16 համայնքների բնակիչներին

Կենտրոնի թիրախային խումբ են հանդիսանում պատերազմից տուժած զինվորներն ու նրանց ընտանիքները, Արցախից տեղափոխված ընտանիքները,սակայն ծառայություններից կարող են օգտվել բոլոր բնակիչները իրենց խնդիրներով:

25-ամյա երիտասարդը, իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ վիճաբանելիս, սպանության փորձ է կատարել 20-ամյա երիտասարդի նկատմամբ

2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում,

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք

Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 025 դեպք, որոնցից 229 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 572 855 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք: Ունենք 377 առողջացած,

Ադրբեջանական զինծառայողները հրդեհեր են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ): Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա արոտավայր, որի խոտը սակավության պատճառով բնակիչները հնձում են՝ որպես անասնակեր։ Ըստ ահազանգերի՝ Կութ գյուղում հրդեհի նոր օջախներ չկան.

Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել. Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«Ռաբիս երաժշտությունը հուշարձանի հարակից տարածքի օբյեկտից է հնչել». Պահպանության ծառայություն ՊՈԱԿ

Aravot.am-ը Պատմամշակութային արգելոց -թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հետաքրքրվեց «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում կայացած միջոցառմամբ, որի պատճառով զբոսաշրջիկների մուտքը հուշարձանի տարածք փակ է եղել: «Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։ Տեղեկացնում

Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է գերեզմանատանը․ Shamshyan.com

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ա․ Պ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

Վարչական ղեկավարները լռում են, Կապանում խոսում են, համայնքապետը չի արձագանքում

Մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը իրենց դիմումների համաձայն Կապանի բնակավայրերի 4 վարչական ղեկավար է ազատվել

Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ

Մոսկվայում երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հետմահու հոգեբանական փորձաքննությունը պարզել է, որ նրա մոտ եղել են մանկապիղծի հակումներ: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, մասնագետներն ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննել հիվանդանոցի բժշկական անձնակազմին, որտեղ բուժվում էր Խաչատուրյանը, ինչպես նաև հարազատներին, աղջիկների ընկերներին, հարևաններին, Խաչատուրյանների տանը մոտ գտնվող խանութների և սրահների աշխատակիցներին և այլն: Պարզվել է, որ

Լեւոն Արոնյան. «Վաղը գիշեր մեկնում եմ Հայաստանից, բայց ոչ իմ ցանկությամբ»

Լեւոն Արոնյանը կիրակի գիշեր հեռանում է Հայաստանից: Նա անդամագրվելու է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիային եւ այսուհետեւ հանդես է գալու այդ երկրի դրոշի ներքո: Այս մասին հայկական շախմատի լեգենդը հայտարարեց իր եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ: «Երբեք չեմ ցանկացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ: Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի միասնական գնումների կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրն օգտագործելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան: «Հարկ է նշել, որ այդ հարցի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով: Հակառակ կողմին ի գիտություն է

Հարցում․ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին․ «Ա1+»

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։ Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է

Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը

Սերբիայի իրավապահները Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ ստացված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սերբական լրատվամիջոցները: Ձերբակալումը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսին փորձել է մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիա: Սակայն երկրի արտաքին գործերի նախարարությունը դա հաստատել է միայն սեպտեմբերի 3-ին: Ըստ սերբական

Լեւոն Արոնյան. «Էլինա Դանիելյանը հրաշալի խաղաց Եվրոպայի առաջնությունում, եւ բառերն այս պարագայում ավելորդ են»

Անհատական վարկանիշով աշխարհի հինգերորդ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր հանդիպեց «Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի» սաներին: Այս կրթօջախը, որ 2018 թվականից զրկվել էր պետական ֆինանսավորումից եւ դադարեցրել գործունեությունը, վերջերս է «Վերածնվող միտք» հիմնադրամի աջակցությամբ դռները կրկին բացել առանձնապես օժտված սակավաթիվ երեխաների առջեւ: Սիրված գրոսմայստերը բազմաթիվ օգտակար խորհուրդներ տվեց երեխաներին եւ

Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում

Ներքին Չարբախ թաղամասում տուն է այրվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։38-ին։ Այրվել է տունը (մոտ 45 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։ ՀՀ

Նոր Խաչակապում հրդեհի հետեւանքով 300 գառ է սատկել

Այսoր գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղի անասնագոմերից մեկում: Հրդեհի հետևանքով 300 գառ ծխահարվել ու սատկել է։ Հրշեջ-փրկարարների ու գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից կարողացել են դուրս բերել միայն 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն: Անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին. «Մտանք գոմը, որ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՍԱՏՄ տեսուչները խախտումներ չեն հայտնաբերվել

Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու

Գերմանիայի Հալլեի համալսարանում կայացավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ համաժողովը

Սեպտեմբերի 2-ից 4-ը, Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ ընդհանուր համաժողովը, որն այս տարի ընթացավ առցանց ձևաչափով՝ պայմանավորված համաճարակային իրավիճակից բխող սահմանափակումներով, ինչը սակայն, որևէ կերպ չխոչընդոտեց մասնակիցների մեծ թվով ներգրավվածությանն ու աննախադեպ ակտիվությանը: Հայագիտության ոլորտում այս կարևոր իրադարձությունը նշանավորվեց նաև նրանով, որ այս տարի այն հոբելյանական է՝

Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և Սամվել Գևորգյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի

Ալեքսանդր Թոփչյանն անգնահատելի ավանդ ունի մեր մշակութային միջավայրում. Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Խոր ցավ ապրեցի՝ լսելով թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանի մահվան մասին։ Ալեքսանդր Թոփչյանն իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ գրական ու գրականագիտական մի քանի սերնդի ներկայացուցիչ էր և միաժամանակ, մի քանի սերնդի գրական ու

«Մարդը վախենում է, վախեցողի համար ինչ տարբերություն՝ շունը կատաղության դեմ պատվաստում ստացել է, թե ոչ». Կարեն Պառավյան

Վանաձորում արդեն որոշակի ժամանակ է կարող ենք տեսնել թափառող շների, որոնց ականջներին փակցված են հատուկ տարբերանշանով «կլիպսեր»: Դա նշանակում է, որ շները ստերջացված եւ կատաղության դեմ պատվաստված են: Նախկինում թափառող կենդանիների վնասազերծումը կատարվում էր կրակելու եղանակով: Այժմ օրենքով այլեւս կրակել չի թույլատրվում. «Ընդհանուր ամբողջ քաղաքով արվում է ստերջացում, նաեւ բնակիչներն են դիմում: Ուղղակի խնդիր է

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031