Օրվա լրահոսը
Ոչ ոք իրավունք չունի այս անգամ էլ տեղանունների քողի տակ զիջումների գնալ թշնամու հետ․ «Ազգ»
Մեր գիտնականները , որոնք նախորդ դարի 60-ական թվականներին, հետեւելով ուկրաինացիների օրինակին, Խ. Հայաստանի կառավարության իսկ նախաձեռնությամբ սկսել էին հին հայկական տեղանունների վերականգման կամ թրքացվածների հայացման գործընթացը, հետագայում, ավելի բարենպաստ պայմաններում չշարունակեցին տեղանունների հայացման գործընթացը եւ բավարարվեցին, անկախության առաջին տարիներին, Երեւանի եւ մի քանի այլ քաղաքների փողոցները սովետական գործիչների անուններից «ազատագրելու» գործով, մինչդեռ, առաջին հերթին, անհրաժեշտ
«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։ «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու
Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
ՈՐՈՇՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սուրեն Պապիկյան
Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Որոշում ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս ԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սուրեն Պապիկյան
«Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց»
Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ադրբեջանցի գերու և Ռուստամ Մուրադովի լուսանկարը և գրել․ «Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում,
Փոփոխություններ հայ-վրացական սահմանը հատելու կարգում. «Ալիք Մեդիա»
«Ալիք Մեդիա». Հայ-վրացական անցակետերը կշարունակեն աշխատել 12-ժամյա ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության, սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները
Ռուստամ Մուրադովն ադրբեջանցիների կողմից գերևարված ոչ մի հայորդու հետ նկար չի տարածել
Այսօր պաշտոնապես տարածվեց տարածաշրջանում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարի և մանկահասակ երեխաների վրա զենք պարզած, ահաբեկած, սպանել ցանկացող, սակայն իր կամքից անկախ չիրականացրած, քրեական հանցագործություն կատարած, ձերբակալված, այնուհետև կալանավորված ադրբեջանցի հանցագործ ահաբեկչի ձեռքը բռնած նկարը։ Արձանագրում եմ, որ ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը ադրբեջանցիների կողմից գերևարված ոչ մի հայորդու հետ նկար չի տարածել, ընդ որում գերևարված ոչ
Կապանի քաղաքապետի դեմ հերթական գործն են հարուցում
«Առավոտի» տեղեկություններով՝ Կապան համայնքի գյուղերից մեկի վարչական ղեկավարը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, թե իբր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն իրեն ապօրինի կերպով ազատել է աշխատանքից, քանի որ ինքը չի մասնակցել փետրվարին Կապանում կառավարության հրաժարականը պահանջող միտինգին, որն, իբր, կազմակերպել էր հենց Կապանի համայնքապետը:
Դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ժամանել է Շտուտգարտ
Երեկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանել է Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կհյուրընկալվի աշխարհի ուժեղագույն հավաքականներից Գերմանիային: Ինչպես տեղեկացնում է ffa.am-ը, մեր ֆուտբոլիստները հանգրվանել են Ալտհոֆ հյուրանոցում եւ այսօր առաջին մարզումը պետք է անցկացնեին Գերմանիայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վախճանվել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի
Մասիսում բացվել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Մասիս քաղաքում բացվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին: Հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյան։ Լուսանկարները՝ Հայաստանի նկարիչների միության ֆեյսբուքյան էջից եւ Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքից:
Իմ կարծիքով մեր երկրում հողատարածք ձեռքբերողները ոչ թե իրանցի են, այլ՝ ազերիներ, ԱԱԾ-ն պետք է այս հարցով զբաղվի. Հրաչ Բերբերյան
Գյուղատնտեսները մտահոգություն ունեն, որ մեր երկրում հողերի կասկածելի առուվաճառքներ են տեղի ունենում:
Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. վարորդը մահացել է
2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմետրում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի
«Առողջության ապահովագրությանը կողմ լինելը չի նշանակում, որ այդ նույն մարդիկ կողմ են վճարել համակարգի համար»․Փայլակ Թադեւոսյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը» առողջապահության նախարարություն պատվերով սոցիոլոգիական հարցում էր իրականացրել ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելու վերաբերյալ ։ Առողջապահության նախարարության՝ երեկ այս հարցման արդյունքները հրապարակելուց հետո սոցիալական ցանցում ակտիվ քննարկում էր։ Շատերը հարցման արդյունքները կասկածի տակ են դնում։ Հեռախոսային այս հարցումներն իրականացվել են 2020թ-ի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 26-ն
«Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ, ներկայացրել են ընդդիմությունից ունեցած իրենց ակնկալիքները
Սեպտեմբերի 3-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ: Նրանք ներկայացրել են ընդդիմությունից ունեցած իրենց ակնկալիքները,խոսել են երկրի առջև ծառացած խնդիրներից: Շարժման համակարգող Վահրամ Գևորգյանի խոսքով անհրաժեշտ է ունենալ ազգային օրակարգ: Ժողովրդական շարժման անհրաժեշտություն են տեսնում,ազգային գաղափարախոսության շուրջ պիտի համախմբել ժողովրդին: Առաջարկում են հրաժարվել քաղաքական աստառներից,ուժերը մեկտեղել հանուն վիրավոր հայրենիքի վերականգնման:
Թուրքիան ու Ադրբեջա՞նը պետք է թելադրեն՝ մենք մեր երկրում ինչպես ապրենք. Վահրամ Բալայան
«Եթե այդ հարաբերությունները լինելու են ստրուկի եւ ստրկատիրոջ հարաբերություններ, ապա ո՞ւմ է պետք նման համագործակցությունը»
Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են վճարումների նորարարական համակարգ
Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը: Բանկը շարունակում է ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք առաջ են մղում Հայաստանում ֆինանսական գործիքների զարգացումն ու անհպում վճարումները: Այսուհետև բանկի հետ գործակցող առևտրի և սպասարկման կետերը կարող են միանալ «JustQR» ցանցին, բանկի վճարային POS տերմինալների միջոցով
Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերին
«Իրենք ԱԺ-ում իրար ուտում են, մենք այստեղ գյուլլի բերանն ենք, ինչի՞ կռիվ եք տալիս, աթոռակռի՞վ եք տալիս». Կութեցիները սպառնում են լքել գյուղն ու գնան լցվեն Սեւան, պրծնեն (տեսանյութ)
«Իրենք այնտեղ պատգամավորներով իրար ուտում են, բայց գյուլլի բերան 18 տարեկան մատղաշ երեխեքն են կանգնած: Ինչի՞ համար է էն երեխեն կանգնում, որ դուք աթոռակռի՞վ տաք: Ախպորս 3 տղեն կանգնած են սահմանին, ամենքը 3 երեխա ունեն քյոռփա, իրենց քյոռփեքին թողած՝ գնացել են սահմանին կանգնել: Թող կանգնեն մեր երեխեքի կողքը: Թող հաշտվեն, ամեն ինչը ուղղեն, հետո շարունակեն: Խնդրե՜մ, շարունակե՜ք, ձեր աթոռակռիվը տվեք»:
«Կառավարիչների արդեն հինգերորդ սերունդը կհամալրի ոչ միայն առողջապահական համակարգը, այլև պետական և մասնավոր հատվածը»
ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց՝ բուհն արդեն մեկ դար է ապահովում է մեր ժողովրդի առողջությունը, այստեղ թրծված բժիշկների շնորհիվ փրկվել և փրկվում են հազարավոր կյանքեր:
«Սպասում ենք, մարդ չկա, էսօր էլ չկա, երեկ էլ չկար»․Գյումրիի քաղաքապետի թեկնածուները դեռ լուռ են
Երեկվանից սկսվել են Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ Սակայն ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր ոչ մի առաջադրում չի եղել։ Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն Aravot.am-ին ասաց․ «Այսօր էլ ամբողջ օրը ոչ մի հոգի չի եկել։ Ես հիմա էլ տարածքային հանձնաժողովում եմ, նիստ ենք
«Ծրագիրը կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության ուղղված գործողություններին»
Սևանա լիճ թափվող 4 գետերի (Մասրիկ, Արգիճի, Գավառագետ, Կարճաղբյուր) ափամերձ տարածքներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն
«Նոր պատերազմն անխուսափելի է, եւ էլի թշնամին է այն սկսելու»․ «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամ
Ուզում ենք շտկել այս ամենը, որպեսզի նախ ժողովուրդն իրականում իմանա, թե ինչ է եղել։ Մեր տեսածը, այն, ինչի միջով մենք անցել ենք, այսօր սխալ ձեւով են ներկայացնում, խաբում են
Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։ Ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, որը բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։ Տոկունություն և
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27 500 դեղաչափ. Հայաստան է հասել Լիտվայի նվիրատվությունը
«Հույս ունենք, որ, ի վերջո, հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը». Յան Պլեշինգեր
Դատախազությունը ստուգել է քսուկների հետազոտությունները
Մեր ունեցած տեղեկություններով՝ Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզի բուժհաստատություններում իրականացված հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթերը, ինչի արդյունքում, ըստ դատախազության, պարզվել է, որ Ամասիա համայնքում «Գլյուկոմետրիա» և «ՊԱՊ» քսուկի հետազոտություն չեն անցել թվով 59 քաղաքացիներ, սակայն, ըստ ներկայացված փաստաթղթերի, նրանց անուները ներառված են եղել հետազոտություն անցած անձանց ցուցակներում, նրանց անուններով դուրս են գրվել գումարներ, որոնք բուժհաստատության
Բարձր արդյունքներով մասնակիցները աշխատելու առաջարկ կստանան. հայրենիքի պաշտպանները ՊԵԿ ուսումնական կենտրոնում հաջողությամբ անցել են թեստավորման փուլը
Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են:
«Չենք կարող Հայաստանը սիրել միայն խոսքով». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում
«Ծրագիրը նաև հայրենասիրության դրսևորում է, քանի որ շատերը, վստահաբար, թողնում են ավելի լավ պայմաններ և գալիս Հայաստան»


















































