Օրվա լրահոսը

«Իշխանությունը սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա». Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանն է՞լ էր քաշքշուկին մասնակցում՝ հարցին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չի տեսել. «Ակնոցս չկար, ընկել էր ոտքիս տակ»

ԱԺ պատգամավորը ուղիղ եթեր մտավ դահլիճից

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր ԱԺ-ում միջադեպից անմիջապես հետո: Անվտանգության աշխատակիցները դուրս հանեցին դահլիճում աշխատող օպերատորներին, արգելեցին նկարահանումներ իրականացնելը, սակայն նախկին լրագրող, պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղից ուղիղ եթերում ցուցադրում էր, թե ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում:  

30 տարվա մեջ առաջին անգամ ԱԺ-ում նման ակցիաներ իրականացվեցին. «Հրապարակ»

ՀՀ անկախ պետության պատմության մեջ առաջին անգամ սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը խորհրդարանի շենքում։

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա զոհ և տուժած

Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք

Երեկ կատարվել է 8516 թեստավորում: Ունենք 200 առողջացած

Կրքերը թեժ են Ազգային ժողովում. պատգամավորներն իրար վրա շշեր են նետում

Այսօր խորհրդարանում պատգամավորները ջրի շշեր նետեցին միմյանց վրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի  ելույթի ժամանակ։

«2018-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ»․ Թադեւոս Ավետիսյան

ԱԺ-ում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը

ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով այլ ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը պատրաստ է իրականացնել դրոշմավորում

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր

Ի՞նչ պետք է հակադրվի «ագրեսիվ-հնազանդներին»

1989 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտի ռեկտոր Յուրի Աֆանասեւը, որը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի մեծամասնության համեմատ ավելի առաջադեմ հայացքներ ուներ, այդ մեծամասնությանը բնութագրել էր որպես «ագրեսիվ-հնազանդ»: Ագրեսիվ՝ որովհետեւ «շեֆին» քծնելու նպատակով նրանք պատրաստ էին, ինչպես ասում են, «թռնել» ցանկացած ընդդիմախոսի «դեմքին», եւ հնազանդ՝ որովհետեւ իրենց պահվածքով նրանք, ի վերջո, կատարում էին այդ «շեֆի» կամքը:

Սարո Գևորգյանը «Նոր Ալիք 2021» մրցույթի հաղթողն է

Սոչիում երեկ ուշ երեկոյան ավարտվեց օգոստոսի 19-ին պաշտոնական արարողությամբ մեկնարկած «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթողը դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը: Մրցույթին մասնակցում էր 9 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան) 11 ներկայացուցիչ։ Սարոն առաջատար դարձավ 267 միավորով: Մրցութային առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարեց Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես»

Սրբապղծութիւն՝ Սթանոզի Հայոց գերեզմանատան մէջ

Այս օրե­­րուս Ան­­գա­­­րայի մեր­­ձա­­­կայ Սթա­­նոզի եր­­բեմնի հա­­յոց գե­­րեզ­­մա­­­նը ան­­գամ մը եւս երկրի օրա­­կար­­գին է` սրբապղծու­­թեան նոր օրի­­նակ­­նե­­­րով։ Պատ­­մա­­­բան Էր­­տինչ Աք­­կիւլ տա­­րածաշրջա­­նի վրայ հին շիր­­մա­­­քարե­­րը լու­­սանկա­­րելու պա­­հուն անդրա­­դար­­ձաւ վեր­­ջերս փո­­րուած շի­­րիմ­­նե­­­րուն։ DHA լրա­­տու գոր­­ծա­­­կալու­­թեան փո­­խան­­ցած տե­­ղեկու­­թիւննե­­րու մէջ Աք­­կիւլ ափ­­սո­­­սան­­քով կը նշէ թէ 600 տա­­րուայ ան­­ցեալ ու­­նե­­­ցող այդ գե­­րեզ­­մա­­­նի շի­­րիմ­­նե­­­րը փո­­րուած են, նոյ­­նիսկ կմախքնե­­րու յայտնա­­բերո­­ւած վայ­­րէն աւել

Վախճանվել է Rolling Stones-ի լեգենդար թմբկահար Չարլի Ուոթսը

80 տարեկանում վախճանվել է բրիտանական լեգենդար Rolling Stones խմբի թմբկահար Չարլի Ուոթսը, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ Ուոթսը խաղաղ մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Ուոթսի մահվան մասին հայտարարության մեջ նշվում է, որ նա եղել է «սիրված ամուսին, հայր, պապ և իր սերնդի ամենահզոր թմբկահարներից մեկը»: Նաև ասվում է, որ անհրաժեշտ է հարգանքով

«Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով

Հուզիչ տեսարան Գյումրիում․ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացված բնակարաններում տնօրհնեք անցկացնող հոգևորականն արտասվում էր

Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund» ու «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամների միջոցներով այսօր Գյումրու Մուշ թաղամասում Գյումրու փոխքաղաքապետերի, հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ բնակարաններ նվիրեցին պատերազմում նահատակված երկու զինծառայողների՝ Արա Մկրտչյանի ու Հովհաննես Խաչատրյանի ընտանիքներին։ Բնակարանները գեղեցիկ հարդարված էին, կահավորված։ Երկու ընտանիքն էլ բնակվում էին տնակներում, ընդ որում մեկը՝ Հովհաննես Խաչատրյանի կինն ու երկու զավակները

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի

Համաշխարհային լավագույն համալսարաններ ընդունվող հայ բացառիկ ուսանողները ցանկանում են վերադառնալ և կյանքը ավելի լավ դարձնել Հայաստանում

Որակյալ կրթությունը դարձել է աշակերտների և նրանց ծնողների առաջնահերթություններից մեկը։ Սակայն, երբեմն հայկական դպրոցները իրենց տված գիտելիքներով չեն բավարարում համաշխարհային համալսարաններ ընդունվելու պահանջներին։ 2018 թվականից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) եվրոպական դպրոցը։ Այստեղ սովորելու համար կրթաթոշակներ կարող են ստանալ ԱլԳ երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Մոլդովա) 16-17 տարեկան աշակերտները։ Կրթաթոշակը ոչ

Որոնք են մինչեւ 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախները. Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ԱԺ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս   Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Նախագահի տեղակալներ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Սիրելի ժողովուրդ, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների

«Եթե ՀՀ քաղաքացիները որոշում կայացնեն, որ ինձ պիտի գնդակահարեն, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ: Սրանում չկասկածեք». Նիկոլ Փաշինյան

Նա ի պատասխան Թադևոս Ավետիսյանի հարցի՝ հարցրեց. «Ինչո՞ւ է ՀՀ-ում ընդունվել օրենք, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխի հարևանությամբ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը»:

Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերաբերյալ առանձին հուշագիր կա, չկա՝ Փաշինյանը չասաց

Ըստ վարչապետի անվտանգային իրավիճակից ելնելով է Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածն անցել ադրբեջանցիների հսկողության տակ:

44-օրյա պատերազմին Վաղաշեն գյուղից մասնակցել են 85 հոգի, Նրանցից ինը մարտիկներ իրենց անունը հավերժացրել են պատերազմի տարբեր ճակատներում

Հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում Վաղաշեն գյուղից զոհված ինը հայորդիների հիշատակին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մշակույթի տանը Վաղաշենի ուսանողների, երիտասարդության եւ դպրոցականների նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված հերոսներ Նվեր Բադոյանի, Նորիկ Հայրապետյանի, Արման Մալխասյանի, Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի , Զոհրաբ Արշակյանի, Սամվել Գասպարյանի, Խաժակ Գրիգորյանի եւ

«Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում». ՀՀ ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին: Խիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը: Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական

«Ժողովուրդն իր քվեարկությամբ որոշել է հողատուն, դավաճանը կապիտուլյանտն ով է». Փաշինյանն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

Նիկոլ Փաշինյանն Արծվիկ Մինասյանին հիշեցրեց կուսակից Պողոս Պողոսյանի «անզգուշ» սպանությունը:

Րաֆֆի Ասլանյան. «Դավինչի» տուրիստական գործակալության շարունակական հանցավոր գործունեությունը հովանավորվել է դատական և իրավապահ համակարգի երկու բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամ հանդիսացող անձանց կողմից

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առերևույթ հավաստի տեղեկատվություն ստացա, որ «Դավինչի» տուրիստական գործակալության շարունակական հանցավոր գործունեությունը հովանավորվել է դատական և իրավապահ համակարգի երկու բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամ հանդիսացող անձանց կողմից, ուստի տուժողների առավել հետևողականությունը կարևոր նշանակություն ունի քրեական գործի օբյեկտիվ ընթացքի համար»։  

Հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում ՀՀ-ից կամ Արցախից կարո՞ղ են նոր տարածքներ հանձնվել. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Նիկոլ Փաշինյանը Տիգրան Աբրահամյանին վստահեցրեց՝ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական պատվիրակությունը երբեք չի վիճարկել նրա հիշատակած տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը:

Փաշինյանը չասաց, որ Շուշին ու Հադրութն Ադրբեջանի կողմից օկուպացված են՝ նշելով, որ ռազմահայրենասիրական թեմաներով ելույթներ ունենալու երեկույթ չէ

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը քաղաքացիներից ոչ թե ռազմահայրենասիրական ոտանավոր ասելու մանդատ է ստացել, այլ՝ Հայաստանի հանրապետության համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու:

«Ալեն Սիմոնյանը որոշեց Նիկոլ Փաշինյանին ցուցադրել հավատարմության բարձր մակարդակ, Նիկոլ Փաշինյանն էլ ցույց տվեց, որ դա իրեն դուր է գալիս»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը ընդհատեց և նրա նկատմամբ կարգապահական միջոց (նախազգուշացում) կիրառեց այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը, իր հարցի սահմաններում ասաց «հիմա էս անձնավորությունը իր հետ դահլիճ ա բերել ախրաննիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»: ԱԺ կանոնակարգ օրենքի

Մի երազի պատմություն

(խոնարհում) Սիրում եմ իմ բնօրրանի և՛ արշալույսը, և՛ մայրամուտը: Հրճվում եմ, երբ օնիքս և լաջվարդ ամպերը երբեմն քսվում են Եղնախաղի լերկ գագաթներին, ու տխրում, թե ինչպես կայծակը ճեղքելով մրուրոտ ամպերի սիրտը՝ հերսը թափում է լավ ու վատ օրեր տեսած սարերի գագաթին, հանգստանում՝ հերսոտ կայծերը կամա՜ց-կամա՜ց, մարում են և քաշում հեռո՜ւ, շատ հեռուներ: Տարվա բոլոր եղանակներին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031