Օրվա լրահոսը

Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու. Իրինա Յոլյան

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ շատ սիրելի ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, անչափ շնորհակալ եմ անհանգստության համար: Ես լավ եմ, ավելի ուժեղ և ավելի վճռական՝ արդարության հաստատման հարցում: Ինչ խոսք, կազմակերված անհաջող «օպերացիան» կարող էր առավել տպավորիչ լիներ, եթե ԱԱԾ մոտ 20 աշխատակիցներ՝ բրոնեժիլետներով, մինչև ատամները նռնակներով, ինքնաձիգներով զինված, Երևանից Գորիս հասնեին նաև

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին

Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին: Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում։ Զրուցակիցները անդրադարձել են իրավիճակին Արցախում և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է

Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորել է ծննդյան 70-ամյակի առթիվ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և համայն

Կապանցին չլսեց իր համայնքապետին․ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը Կապանում է

Ավագանու արտահերթ ընտրությունների իշխանական ցուցակը կգլխավորի Դավիթ Դանիելյանը

Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի

Պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին և ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի ներկաներ: Նախ ցանկանում եմ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ, կարծում եմ, կարևոր

Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր` այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված

Վերջերս Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ. Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ Գերազանցություն, Ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ: Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի

ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանազատման գործում. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչություն

Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործին: Այս մասին Trend-ին ասել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից: «ԵՄ-ն կոչ է անում կողմերին խստորեն պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները և կանխել հետագա մարդկային զոհերը: ԵՄ-ն վճռականորեն դեմ է հանդես գալիս ուժի կիրառմանը՝ որպես վիճելի հարցերի լուծման միջոց: Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել

Տեղի է ունեցել ՊԵԿ վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը. «Պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է առաջին հերթին տնտեսվարողներին, և այս առումով մենք տրամադրված ենք իրականացնել համակարգային բարեփոխումներ»։ ՊԵԿ նախագահ

Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոաի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Վեհափառ հայրապետին ծննդյան 70-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, արևշատություն ու ամենայն բարիք: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մեկ օրով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Արարատ քաղաք, Վեդի քաղաքի՝ Արարատյան, Իսահակյան, Խաչատրյան, Թումանյան փողոցներ, Այգեստան, Երասխ, Մրգավան, Վերին Դվին, Քաղցրաշեն, Արմաշ, Ավշար, Եղեգնավան, Ներքին Դվին, Սուրենավան, Նորակերտ գյուղեր: Ընկերությունը հայցում է

Ադրբեջանի նախագահի ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական

Արայիկ Հարությունյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Ձեր անցած փառավոր ուղին երկնային Տիրոջը, հարազատ ժողովրդին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածության

7629 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք

Օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 283 առողջացած,

Արցախի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի կիսանդրին և կողաշրջել նրա «ՄԻԳ-17» կործանիչը

War.karabakhrecords.info – Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը: Ադրբեջանցի զինվորականները ոչ միայն ավերում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլ նաև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները: 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից ակնհայտ է, որ Արցախի Հադրութի շրջանի

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն առաջադրել է իր թեկնածությունը Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի փաստաբան ընկերներ, ինչպես գիտեք, 2021 թ․ի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի են ունենալու ՓՊ նախագահի ընտրություններ: Այս առումով ես առաջադրել եմ իմ թեկնածությունը այդ ընտրություններում և հավակնում եմ ՓՊ նախագահի պաշտոնին: Իմ ինքնակենսագրականին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։  

44-օրեայ պատերազմը եւ անոր հետեւած պարտութիւնը Արցախի ազատագրական պայքարին հանգրուա՞նն է, թէ՞ աւարտը․ «Հայրենիք»

Հայաստան եւ Արցախ հայերը պոռացին ՄԻԱՑՈՒՄ: Ի՞նչ ըրին այդ իրականացնելու համար: Երէկ եւ այսօր, Հայաստանի հանրային կարծիքին կողմէ «ղարաբաղցին» կը դիմաւորուի որպէս օտար, խանգարող, իշխանութիւն գրաւող: Իսկ սփիւռք(ներ)ը պոռաց ըսելով՝ որ «Ղարաբաղը մերն է», բայց ներկայ տէր չեղաւ, մխիթարական եւ ինքնամխիթարական բարեսիրութեամբ գոհացաւ, երբ տիրութիւնը կը պահանջէ ներկայութիւն: Վաղը ճիշդ գործելու համար, այսօր ճիշդ գնահատումներ

Մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Ուֆայում երեկ մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է բոլոր տասը  քաշային կարգերում: Առաջին օրը մրցագորգ մտել են 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 63 կգ՝ Գեւորգ Սուքիասյանը, 77 կգ՝ Սամվել Գրիգորյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը եւ 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյանը: Մեր մարզիկներից բրոնզե մեդալի համար կարող պայքարել միայն գերծանր քաշային

Դարձյալ երկակի ստանդարտների մասին

Ներկա իշխանությունների հետ կապված բազմիցս մեջբերվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպը: Այնտեղ նկարագրված են հեղափոխականները, որոնք իշխանության գալուց հետո 180 աստիճանով շուռ էին տվել իրենց հեղափոխական կարգախոսները: Օրինակ, ասում էին, որ 4 ոտքը լավ է, իսկ երկու ոտքը՝ վատ: Հեղափոխությունից հետո կարգախոսը հնչեց այսպես. 4 ոտքը լավ է, բայց երկուսն՝ ավելի լավ: Հիմա նույն պատմությունն

Պէ՛տք է կասեցնել այս անկումը, մայրամուտը, քայքայումը. «Հայրենիք»

Առաջին հերթին՝ անկրկնելի Վահանին բառերով, «կասեցնել մայրամուտը»։ Որ կը նշանակէ, թէ Հայաստանը կ՚ընթանայ դէպի «մայրամուտ», ու ա՛յդ է, որ կ՚ուզէ կասեցնել Հ.Յ.Դաշնակցութիւնը։ Ի տես փաշինեանական քանդիչ ու աղէտաբեր սանձարձակութիւններուն, ի՞նչ դիրք կը կարծէք որ պէտք է բռնէր Դաշնակցութիւնը։ Բնականաբա՛ր պիտի ընդդիմանար ու դիրք ճշդէր, չէ՞։ Այս կեցուածքը դրսեւորուեցաւ 2019-ի Մայիսի հանրահաւաքին, երբ զգուշացման «դեղին քարտ»

«Այսօրվա հրամայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց և բարձր ամբիոնից հայտարարի…». Վարդան Օսկանյան

Արցախի հարցում ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել, կարծում է ՀՀ ԱԳ նախկին նախարարը Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել Արցախի խնդրի վերաբերյալ իր հոդվածը։ Այն ներկայացված է ստորև։ Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ

«Սպիտակ տունը վտանգում է Աֆղանստանի ժողովրդին։ Կոչ ենք անում շտապ փոխել գործողությունների ուղղությունը»

Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների ու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ Նախագահ Բայդենին՝ Մենք գրում ենք հայտնելու մեր տագնապը ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրսբերման հետևանքով Աֆղանստանում ծավալվող ճգնաժամի և Ձեր վարչակազմի կողմից երկրի առավել խոցելի խմբերի մարդու իրավունքները պաշտպանելու ձախողման կապակցությամբ։

Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, դատարանի դահլիճից ազատ արձակեցին

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես խափանման միջոց Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին երկամսյա կալանքի վերցնելու։ Դատարանը, սակայն մերժել է, ու Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ դատարանից ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ քրեական պատմություններով հայտնի Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ՝

Արշակ Կարապետյանը և Վահագն Խաչատուրյանը հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Արշակ

Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի. «Երկիր մեդիա»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանի։ Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Եվրոպայի չեմպիոնն է

Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Յասսիում այսօր ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Էլինան եզրափակիչ տուրում պարտության մատնեց էստոնուհի Մաի Նարվային  եւ 9,0 միավորով անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար: Գերազանց մասնակցություն ունեցավ նաեւ կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, որը 7,5 միավորով  պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում, ինչը նաեւ նրան  որպես Եվրոպայի առաջնության 10

Սամվել Բալասանյանը հրաժարվում է, իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուի անունն էլ արդեն հայտնի է

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ հոկտեմբերի 17-ին կկայանան Գյումրու ՏԻՄ ընտրությունները։ Կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը դեռ պաշտոնապես չի հայտարարել ավագանու ցանկը գլխավորող իր թեկնածուի անուն-ազգանունը, անունները շրջանառվում են զուտ խոսակցությունների մակարդակով։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որի իշխանության օրոք Գյումրու մթնոլորտը էապես փոխվեց, կարելի է ասել հանդարտվեց, այն այլևս կրիմինալ քաղաքի համբավ չի կրում, ընդհակառակը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031