Օրվա լրահոսը

ԵԿՄ-ի Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է ապօրինի կերպով զենք պահելու կասկածանքով․ ՔԿ

2021թ. օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Նույն օրը՝ ժամը 01.15-ին, երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիգի մեկ հատ դատարկ պահունակ:

Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շարունակել է խստացված ստուգումները։ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։ Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ։ Կազմվել են խախտումների մասին արձանագրություններ։ Թերացումների կրկնության դեպքում տնտեսավարողները կտուգանվեն։

Դիլիջանի «ՋԻՄ»-ում ձեռք է բերվել հատուկ մարզասարք, որի շնորհիվ պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները ևս կկարողանան մարզվել

«Բացի Ռաֆից մեզ մոտ են մարզվելու նաև պատերազմի հետևանքով վիրավորում ունեցող մեր մյուս տղաները, ինչպես նաև մարզասարքից հնարավորություն կունենան օգտվել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները»:

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Սահմանից սահման» ցուցահանդեսի բացումը

«Մինչև պատերազմը մեր համայնքում որոշում կար, որ մենք գնանք Շուշի քաղաք և առաջարկենք Խոշորացված Կողբ համայնքի հետ դառնալ քույր բնակավայր, սակայն մեր նպատակն այդպես էլ անկատար մնաց»

Տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր

Սիսիանի բնակիչ․ «Այստեղ խուճապ չկա, տագնապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված»․ «Ա1+»

Ինչպես են ապրում մարդիկ, այսօր արդեն՝ սահմանամերձ Սիսիանում, որքանով են իրենց ապահով զգում, ինչպես և որտեղ են տեսնում իրենց ապագան: Այս և այլ խնդիրների շուրջ «Ա1+»-ը զրուցել է Սիսիանի բնակիչների հետ: Մասնագիտությամբ հաշվապահ Սոֆյա Բալյանը ծնվել ու ապրում է Սիսիանում: Հարցին, թե ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, որքանո՞վ են իրենց ապահով զգում, ժպտալով պատասխանում է. «Ինչպես

Հայաստանի հարավում այգիները չորանում են․ ո՞վ է մեղավոր

Վարչապետի խորհրդական, Սյունիքի մարզի գերատեսչական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդությամբ սայլը տեղից շարժվեց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին`

Լիլիթ Տոնականյանի «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը»

 Արթիկցի նկարչուհու համոզմամբ, Շիրակի դաշտավայրի ծաղիկներն ունեն իրենց յուրահատուկ բույրն ու հմայքը

Հիշել անցյալը նշանակում է հավատալ ապագային․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը 1993 թ. օգոստոսի 22-ին Մարտունու (հրամանատար՝ Մովսես Հակոբյան) և Հադրութի (հրամ.՝ Արթուր Աղաբեկյան) պաշտպանական շրջաններից ու 83-րդ (հրամ.՝ Մանվել Գրիրգորյան) մոտոհրաձգային բրիգադից ընտրված ստորաբաժանումները՝ կենտրոնական ենթակայության ականանետային դիվիզիոնի կրակային աջակցությամբ, ձեռնամուխ եղան Ֆիզուլի ռազմակայանի և համանուն շրջանում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման օպերացիային: Ռազմագործողությանը ներգրավված ուժերը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 21-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11120 քաղաքացու հետազոտություն, որից 1021-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

Օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք: Ունենք 235 առողջացած,

ՀՀ ՊՆ նախարարն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության գործողությունները խախտում են բերման ենթարկվածների իրավունքները․ ՄԻՊ-ը ամփոփում է «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված իրադարձությունները

Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք: Ըստ ահազանգերի՝ տեղում շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ: Սակայն Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ

Ապահով Կապան, հուսո հանգրվան․ Կապանը նշեց քաղաքի տոնը

Քաղաքական լարվածությունը զգացնել տվեց իրեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Վիեննայում հանդիպել է ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։ Վեհափառ Հայրապետը հայրական

22 տարեկան երիտասարդը հափշտակել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության աշխատակցուհու պայուսակը․ ՔԿ

2021թ. հունիսի 19-ին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության աշխատակցուհուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի, որից հետո՝ րոպեներ անց, մեկ այլ անձ վերադարձրել է պայուսակը, սակայն պարզվել է, որ պայուսակից բացակայում է կանխիկ գումար, դիվանագիտական հավատարմագիրը և բանկային քարտը: Դեպքի առթիվ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին

Այսօր հայրենիքի նվիրյալ, գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի նախաձեռնությամբ X զորամասում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, մարտական և ծառայակից ընկերներ, արցախյան ազատամարտի նվիրյալներ, հյուրեր: Հայրենիքի նվիրյալների կողմից հիմնադրված տուն-թանգարանում մեր անմահ հերոսների հավաքագրված լուսանկարները ներկայացվել են այլ տեսքով՝ գրանիտե քարերի վրա: Հարազատները խնկարկել են հերոսների հիշատակը, ծաղիկներ խոնարհել

«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Պարզվում է, որ «Դավինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։ Այսօր ԱՄԷ Դուբայ քաղաքից ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։ Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով,

Ի՞նչ է տեղի ունեցել «Ֆիզգորոդոկում» եւ ինչո՞ւ (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր բախում է տեղի ունեցել «Ֆիզգորոդոկի»՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի, բնակիչների եւ ոստիկանների միջեւ, բնակիչներից ոմանց տարել են ոստիկանություն, ոստիկանները, ըստ բնակիչների, եղել են շատ կոպիտ ու բռի, քաշքշել են, հրմշտել, այդ թվում՝ անչափահաս տղայի: Նույն իրավիճակը եղել է նաեւ երեկ, էլի հրմշտոց, քաշքշոց, բնակիչներին բերման ենթարկել եւ այլն… Ի՞նչն է այս ամենի

Մարտունու շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։ ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Նոր կառավարությունը նախապատրաստվում է ստորագրել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի ամբողջական կապիտուլյացիայի հերթական փաստաթղթերը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ-ում։ Հասարակության անգիտակից մասի մարտնչող տգիտության, կոնֆորմիստների անտարբերության, ընդդիմադիրների անկազմակերպվածության և վախվորած գլուխը պահող մտավորական էլիտայի լուռ համաձայնությամբ՝ նոր կառավարությունը արդեն նախապատրաստվում է ստորագրել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի ամբողջական կապիտուլյացիայի հերթական փաստաթղթերը։ Նույնիսկ Նիկոլն իր խոսքում ԱԳՆ-ում այսօր

Սահակ Հովհաննիսյանը աշխարհի առաջնության ոսկու համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ

Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երկուսը վաղը գոտեմարտելու են ոսկու, մեկը՝ բրոնզի համար: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը մտել է եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ: Չեմպիոնական տիտղոսի հավակնում է նաեւ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը,

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած

Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Օգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրանցքը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

ՍԱՏՄ խստացված ստուգումները շարունակվում են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում։ Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբյեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքերին։ Փակ տարածքում, տվյալ դեպքում՝

Գործող ռեժիմն օրեցօր բացահայտում է իր հակապետական եւ հակամարդկային դեմքը․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը դատապարտում է Երեւանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում գտնվող տարածքում ապօրինի շինարարության դեմ բողոքող շրջակա շենքերի բնակիչների նկատմամբ կիրառվող ոստիկանական բռնությունը։ Արձանագրում ենք, որ գործող ռեժիմն օրեցօր բացահայտում է իր հակապետական եւ հակամարդկային դեմքը։ Մենք տեսնում ենք նույն կոռուպցիան, մարդու իրավունքների նկատմամբ նույն քամահրական վերաբերմունքը եւ նույն բիրտ ու հակաօրինական ոստիկանությունը` որպես քաղաքացիների

Պաշտպանի արագ արձագանքման խմբերը տեսակցել են երեխային, ում փորին հարվածել են ոստիկանները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգարադոկ», ինչպես նաև հիվանդանոց: Խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգարադոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին, ըստ հրապարակված տեղեկությունների, հարվածել են ոստիկանները։ Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբ էր մեկնել

Մեծ հեռանկարներ եմ տեսնում ԱԳՆ-ՀԱԵ ցանցային համագործակցության ու կրոնական դիվանագիտության գործիքակազմի ակտիվացման մեջ․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գարեգին Երկրորդին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին, որում, մասնավորապես, ասել է. «Վեհափա՛ռ Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների

«Ֆիզգորոդոկում» բնակիչների ցույցի մասնակից մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել․ ոստիկանները բռնի ուժ են կիրառել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում արդեն 2 օր է՝ լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Շրջակա շենքերի բնակիչները բողոքում են տարածքում ապօրինի շինարարության դեմ։ Բնակիչներից Սեդա Գրիգորյանը, որը ոստիկանության բաժին է տեղափոխվել, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ Ֆիզիկայի գիտավանը Հալաբյան/Մարգարյան խաչմերուկից ներքեւ գտնվող թաղամասն է. քաղաքի ամենակազմակերպված, կանաչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031