Օրվա լրահոսը
Թուրքիայի 5 նահանգներում մոլեգնող հրդեհի 13 օջախներ շարունակում են այրվել ու տարածվել
Անտառային հրդեհների 8-րդ օրը Թուրքիայում
«Չնայած Հայաստանում դեռ չի ստեղծվել ակտիվների վերականգնման գրասենյակ, Հայաստանն, այնուամենայնիվ, լուրջ առաջընթաց է գրանցել». ապօրինի ֆինանսական հոսքերը ՀՀ-ում. զեկույց
Միջազգային համայնքը դեռևս շատ անելիք ունի, և ապօրինաբար ձեռք բերված ակտիվների առգրավման, բռնագրավման և վերականգնման վրա ավելի մեծ ուշադրության կենտրոնացումը կարևոր է:
«Եվ պետք է ուղիղ ասել, որ եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին
Վահան Հունանյանը՝ ԱԳՆ մամուլի քարտուղար
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Վահան Հունանյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 19-ին, Երևանում։ Կրթություն և վերապատրաստում` 2004-2008թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը՝ ֆիզիկոս, բակալավր, 2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, որակավորումը՝ եվրոպագետ, մագիստրոս, 2011-2012թթ․ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց, Դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթաց, 2012թ․ Մեդիայի ու հաղորդակցության
«Շարունակում ենք ձեր կողքին լինել՝ մեր միջև հաստատված սերտ գործակցության ծիրում». Հունաստանի արտգործնախարարը նամակ է հղել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին Շուշի երկրի դեսպանի այցի կապակցությամբ
Յունաստանի Ա.Գ. նախարարի նամակը Հայ դատի յանձնախումբին՝ յոյն դեսպանի Շուշի այցելութեան համար «Ապառաժ». Ինչպէս արդէն հաղորդած էինք որոշ ժամանակ առաջ, Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբը 12 Յուլիսին նամակ մը ուղարկած էր Յունաստանի արտաքին գործոց նախարար Նիքոս Տենտիասին, որուն մէջ կը յայտնէր յունահայութեան զարմանքն ու ընդվզումը Ատրպէյճանի մէջ Յունաստանի դեսպան Նիքոլաոս Փիփերիկոսի այցելութեան համար ատրպէյճանական ուժերէն
Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն
«Մենք կարող ենք էլի վեր կենալ, գնալ առաջնագիծ, բայց եթե մեզ թիկունքից ծախում են, ինչքան ուզում ես՝ գնա». Մանուել Մանուկյան
44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը վրդովված է՝ զինծառայողների ինը ամսվա զինվորական թոշակները չեն վճարում:
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մեդիագրագիտության մասին՝ հեքիաթի լեզվով
Հանրային լրագրության ակումբը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրած «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում ձեռք է բերել ամերիկյան 3 բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկ», «Թվային պոչ» և «Լինում է չի լինում առցանց» հեքիաթների հեղինակային իրավունքներն ու թարգմանել դրանք հայերեն։
«Ձեր բանակի գեներալը քառօրյա պատերազմից հետո օգտագործում էր «անօդաչու թռչուն» արտահայտությունը»․ Պապոյանը՝ ՀՀԿ-ին
Դո՞ւք էիք պատրաստվել․․․եւ հեգնանքով էր խոսում «անօդաչու թռչունների» մասին
Ի՞նչ նպատակ ունի օլիմպիական կարգախոսը փոփոխության ենթարկելը
ՄՕԿ-ը Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկից բառացիորեն մի քանի օր առաջ պաշտոնապես հաստատեց օլիմպիական խաղերի նոր կարգախոս՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» շուրջ 130 տարվա գաղափարին տալով, ըստ էության, նոր իմաստ: Ավելացվել է «միասին» բառը, եւ օլիմպիական խաղերի կարգախոսը այսուհետեւ հնչելու է այսպես. «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»: Թվում է՝ ամեն բան նորմալ
Անի Ավետյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Օգոստոսի 2021, 646 – Ա ԱՆԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՌԵՖԵՐԵՆՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ։ Սուրեն Պապիկյան
Ուկրաինայում տղամարդը ձերբակալվել է նռնակով կառավարության շենք մտնելու համար. Kyivpost
«Սա շենքի գրավում է, հեռացրե՛ք մարդկանց, հեռացրե՛ք մարդկանց»,- բղավել է Պրոխնիչը
Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել
Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։
«Բացահայտ սուտ է». Սեյրան Օհանյանը՝ Մովսես Հակոբյանի՝ բանակից նվեր ստացած առանձնատան մասին
Մովսես Հակոբյանը իր ծառայության այն հատվածը, որը իրականացրել է՝ որպես ՊԲ հրամանատար, ես այդ ժամանակ եղել եմ ՊՆ նախարար եւ այդպիսի բան տեղի չի ունեցել:
Համլետ Բատիկյանը՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Օգոստոսի 2021, 645 – Ա ՀԱՄԼԵՏ ԲԱՏԻԿՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Համլետ Բատիկյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար։ Սուրեն Պապիկյան
Ռուբինյանն Արեգնազ Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել այն պատգամավորներից, որոնց հարազատների որդիները զոհվել են պատերազմում
Ամենավատ բանը, որ կարող ենք անել, զոհերով մրցելն է։ Դա խայտառակություն կլինի
Կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը
Հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:
Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանին հերքում է՝ Արշակ Կարապետյանի հարցով. «2016-ին հետախուզության հետ կապված ռազմավարական մակարդակում խնդիրներ չենք ունեցել»
Դիտարկմանը, որ ՍԵրժ Սարգսյանը՝ այդ պահին գլխավոր գերագույն հրամանատարն ասում է, որ ունեցել ենք՝ Օհանյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, չեմ լսել»:
Պետք է առաջ գնանք: Մեր ճանապարհը մարդկային, ֆինանսական ռեսուրսների ու գործառութային արդյունավետության բարձրացումն է. Փաշինյան
«Չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ»
«Թուրքերը գալու են, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն Սյունիք». Սեյրան Օհանյան
«Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը: 44-օրյա պատերազմից ու Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո մեր իշխանությունները կարծես ճնշման եւ պարտադրանքի ներքո են գտնվում: Իրենք գտնում են, որ ապաշրջափակումները օգուտ են լինելու ՀՀ-ին ե՛ւ տնտեսական, ե՛ւ այլ առումներով: Մենք պետք է հասկանանք նախ, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել
Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ: Նշված 326 քրեական գործերից՝ • 8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի
Այս ամենի մասին չէի խոսի, եթե չտեսնեի այն, ինչ եղել է
Այսօր վարչակազմից կանչում են տնօրենի պաշտոնակատարին (քանի որ արձակուրդն այսօր ավարտվում է) և տեղեկացնում, որ չի նշանակվելու տնօրեն, քանի որ իրեն տեսնում են փոխտնօրենի պաշտոնում (քանի որ գործին լավ է տիրապետում):
Փաշինյան. ՊԵԿ-ը պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին
Չի կարող այնպես լինել, որ բեռները մտնեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչն են կամ թեկուզ հսկիչից մի փոքր ավելի պատասխանատու: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի, որովհետև չի կարող այդպես ուղղակի լինել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կստուգի 40 տնտեսվարողների. ովքեր են ՍԱՏՄ-ի թիրախում
Կասեցվել է կաթնամթերք արտադրող 2 ընկերությունների արտադրական գործընթացը. մեկն արդեն վերսկսել է աշխատանքը:
Զարուհի Մաթևոսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Օգոստոսի 2021, 834 – Ա ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Զարուհի Մաթևոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան
Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում
Նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքների երկրորդ օրը հակասական տպավորություններ է ձևավորել։ Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։ Առաջին. Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը
Արդարադատության ոլորտում մեր պատկերացումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն ՀՀ քաղաքացիները. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, այս ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, ընդունվել են ռազմավարություններ, որոնցից բխող մի շարք միջոցառումներ արդեն կյանքի են կոչվել»
Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը
Freedom House. Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն եզդի իրավապաշտպանի դեմ առաջադրված մեղադրանքներից և պաշտպանեն խոսքի ազատությունը
«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ժողովրդավարության և իրավունքների ձեռքբերումները վտանգված են»


















































