Օրվա լրահոսը
Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարներ վերապատրաստման դասընթացների մասնակցեցին
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Անհարմար իրավիճակ՝ ԱԺ նիստի բացմանը. Պատգամավորի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստն է, որը վարում է ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը: Պատգամավորների երդման արարողությունից հետո ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ոտքի ելան, որ գնան, Հասանովը հուշեց, որ ինքը պիտի հայտարարի, նոր, ուստի վերջիններս նորից նստեցին: Հետո Հասանովը շնորհակալություն հայտնեց մեծարգո պարոն նախագահին ու կաթողիկոսին ու փորձեց ճանապարհել:
«Հայաստան» դաշինքի անդամները ակցիա են իրականացնում հենց առաջին նիստին. Կաթողիկոսը հորդորեց ատելությունն ու վրեժը մի կողմ դնել, աշխատել միասնական
«Առաջնահերթորեն եւ այս խորհրդարանից կառավարական համակարգից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը: Խորհրդարանական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու եւ սխալները շտկելու նպատակով, ծավալվող բանավեճերը՝ ճշմարտությունը գտնելու. «Քաղաքական հայացքների եւ տեսակետների բազմակարծությամբ հանդերձ մեր հայրենիքի եւ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման նույն ձգտումով աշխատեք համախումբ»:
Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. Գարեգին Բ-ն՝ Ազգային ժողովին
Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը
Ստեփանակերտում մթերային խանութից 3.208.850 դրամ գումարի տարբեր ապրանքներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. հոկտեմբեր ամսվա սկզբներն ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներից ելնելով Ստեփանակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակչին պատկանող Ստեփանակերտ քաղաքում տեղակայված մթերային խանութից 3.208.850 ՀՀ դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս
ԵՊԲՀ-ում ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն է ստեղծվում
«Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար մշակվել է ընդգրկուն ծրագիր, որի իրականացման համար այս նախագիծը վճռորոշ մեկնարկ է»
Դանակահարել են Երեւանի ավագանու անդամին. «Իրավունք»
«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, դանակահարել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին: Տեղի ունեցածի մասին փորձեցինք մանրամասներ պարզել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանից, սակայն նա միայն նշեց հետեւյալը. «Այո, Անտոնյան Արմանը հիվանդանոցում է, այլ մանրամասներ այս պահին չգիտեմ»: Հրանտ ՍԱՐԱՖՅԱՆ
Այսօր Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը. Գոհար Մելոյան
Այսինքն, Հայաստանում ինչպես պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։ Ընդ որում, նշված հարցերից յուրաքանչյուրով պետք է ընդունվի առանձին որոշում։
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին», «Ուրարտուն»՝ «Նորավանքին»
Օգոստոսի 1-ին կայացան Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» 0։3 (0։0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլերը՝ Ուիլֆրեդ Էզա Կուասի, 61, Յուսուֆ Օտուբանջո, 66, Արտյոմ Ավանեսյան, 74 «Ուրարտու» – «Նորավանք» 3։0 (0։0) Երևան, «Ուրարտու» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Նարեկ Գրիգորյան, 48, Ուգոչուկվու Իվու, 67, Կարեն Մելքոնյան, 86 ՀՖՖ
Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները եւ վերջապես Հայրենիքը. Աննա Հակոբյան
Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։
Արթուր Ալեքսանյանը մտավ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում մեկնարկելով 1/8 եզրափակիչ փուլում՝ 4:1 հաշվով պարտության մատնեց ղրղըզ Ուզուր Յուսուպբեկովին ու պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում: Այստեղ «Ճերմակ Արջի» մրցակիցը լինելու է ֆինն Արվի Մառտին Սաալովայնենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Թագուհի Թովմասյան
Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի, և ԶԼՄ-ների ներկայացուցիչները «ավանդույթի ուժով» ազատ կտեղաշարժվեն խորհրդարանում։
Կարապետ Չալյանը Տոկիոյում մեկնարկել է հաղթանակով
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կարապետ Չալյանը Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում այսօր մեկնարկային գոտեմարտում 1/8 եզրափակչում միավորների 5:0 առավելությամբ հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին եւ քառորդ եզրափակչում ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար․ ՊԿԵԹ
Մեծարգո Պարոն վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Ձեզ ուղղված մեր բաց նամակն ուզում ենք սկսել Բերտոլդ Բրեխտի խոսքերով. «Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին՝ երկրի վրա ապրելու արվեստին»: Մենք՝ մեր պատմության բոլոր ժամանակահատվածներում ունեցել ենք հային ու հայկականը պահելու և պաշտպանելու խնդիր: Առանց պետության ու պետականության, զենք ու զորքի, կռվել ու հաղթել ենք մեր մշակույթով՝ հայ
«Խելոքները մեզ պետք չեն»
«Հավատարիմներ են պետք»: Արկադի եւ Բորիս Ստրուգացկիներ՝ «Դժվար է աստված լինել» Որքան էլ տարօրինակ թվա, բայց սովետական կյանքի մասին, որին ես առնչվել եմ մինչեւ վաղ պատանեկության տարիներս, լավագույն պատկերացումն եմ կազմել ֆանտաստ գրող Ստրուգացկի եղբայրների գրքերից: Նրանք գրում էին հիմնականում հաղթած կոմունիզմի հեռավոր ապագայի մասին: Բայց ապագայի, տիեզերքի, համընդհանուր հավասարության եւ մերիտոկրատիայի սովետական պատկերացման՝ «յուրաքանչյուրին՝
Հայտնի են Տոկիո 2020-ում Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի մրցակիցները
Տոկիոյում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայաստանցի 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու, հետեւաբար, բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն չստացավ եւ տուն կվերադառնա ձեռնունայն: Վաղը մրցագորգ մտնելու են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Մեր երկու ըմբիշներն էլ պայքարն սկսելու են 1/8 եզրափակչից:
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 3 մ սահել է ձորը
Օգոստոսի 1-ին, ժամը 15։55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․,
Թարմ կեյլով աղցան (տեսանյութ)
Կեյլը կամ քեյլը (kale) Հայաստանում համեմատաբար նոր մշակաբույս է, շատերի համար անծանոթ: Սակայն արդեն մի քանի տարի է, մեր ֆերմերները հաջողությամբ աճեցնում են Արեւմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում շատ սիրված այս կաղամբազգին, որն իր անթիվ-անհամար օգտակար հատկությունների շնորհիվ համարվում է, այսպես կոչված, «սուպերֆուդ»: Կեյլի մի քանի տեսակ է վաճառվում հայաստանյան սուպերմարկետներում եւ ֆերմերային շուկայում: Այս աղցանը կարելի
Հայ Դատի Շւեդիայի յանձնախումբը դատապարտել է Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների եւ դիւանագէտների այցը Շուշի քաղաք
Շւեդիայի Հայ Դատի յանձնախումբը նոյն երկրի արտաքին գործերի նախարարին յղած մի նամակով դատապարտել է 2021 թ. յուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների եւ դիւանագէտների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Արցախի գրաււած հայկական Շուշի քաղաքը, որին մաս է կազմել նաեւ Շւեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը: Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս
Մինչ խորհրդարանն ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչ խորհրդարանը վերջին շնչում ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, որպեսզի նոր խորհրդարանի «սլենգը» շատ չտարբերվի օրիորդաց վարժարանի բարեկիրթ բառամթերքից, Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն ընդունել են համատեղ հայտարարություն Հայաստանի և
«Այն մարդը, որը հայհոյել է ու հետո ասում է՝ ես չեմ հայհոյել, արդեն սկսում է դաստիարակվել». Վահագն Հովակիմյան
Հայերենը շատ հարուստ լեզու է ու հայհոյել ցանկացողները կարող են այնպես ձեւակերպել, որ հնարավոր չլինի պնդել, որ հայհոյանք է, օրինակ՝ «տիրու նանը գրկեմ»…որը հայհոյանք չի, բայց կարող է եւ այդպես ընկալվել՝ Վահագն Հովակիմյանը արձագանքեց. «Մեր նպատակն է հայհոյախոսությունը մեր բառապաշարից հանելը: Մարդու ստեղծագործական միտքն անծայրածիր է ու վիրավորելու համար մարդը միշտ ինչ-որ ձեւ կգտնի: Բայց խնդիրը ոչ թե մարդու ստեղծագործական միտքը հաշվարկելն ու բոլոր դեպքերը կանխելն է, այլ հենց հայհոյախոսությունը վերացնելը:
Նարեենց՝ Ճարտար գյուղում գտնվող տունը կնորոգվի․ «Ա1+»
Արցախի կառավարությունը հանձն է առել նորոգել 44-ամյա պատերազմում զոհված Ալյոշա Գրիգորյանի տունը։ Այս մասին հայտնեց Վաչե Վարդանյանը, որը «Ա1+»-ի հայտնի տեսանյութից հետո այցելել էր Գրիգորյաններին եւ դրամահավաք հայտարարել Նարեենց՝ Ճարտար գյուղում գտնվող տունը նորոգելու նպատակով։ «Մեկ ամիս առաջ բոլորիս սիրելի Նարեի համար հայտարարած դրամահավաքն անհավանական արդյունքներ տվեց։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ, աղջկա խոսքերից անկեղծորեն հուզված
Տարածվող լուրերը, թե իբր ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չեն համապատասխանում․ Հունան Թադեւոսյան
ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հայրենակիցներ, Համացանցում արագ տարածվող լուրերը, թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա. Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։ Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Սախարովի հրապարակի մոտ հնչած կրակոցների դեպքի հետ կապված
2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 00:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մոտ իր ավտոմեքենայի վրա կրակել են: Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար
Հայաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև
Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի ՔՊ-ն Վանաձորի քաղաքապետի պաշտոնում
Այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ: Վանաձորում արդեն իսկ շոշափվում են թեկնածուների անուններ: Aravot.am-ը փորձեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվել, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու առաջադրելու է, թե՞ ոչ. «Հիմա մենք քննարկում ենք, հստակ որոշում չունենք, բայց որ մեր կուսակցությունը մասնակցելու է, դա միանշանակ է»: Ըստ շրջանառվող լուրերի՝
Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից
Օգոստոսի 1-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Մ․ Ս․-ի (ծնված 1989 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ


















































