Օրվա լրահոսը
Պրոֆեսոր Չարչյանին սրտային տագնապով տեղափոխել են բժշկական կենտրոն
Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
«Մինչև հասա, ազատ պաշտոն չէր մնացել». Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցինք վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպման արարողակարգային հատվածը լուսաբանվել է (հղումը՝ ստորև), իսկ երկրորդ հատվածում բարձրացրել եմ գերիների, սահմանային լարված իրավիճակի, ներքաղաքական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։ Առաջիկայում ավելի լայն ձևաչափով հանդիպում տեղի կունենա, որտեղ ի թիվս այլնի՝
Լրագրողների ավտոբուսի վթարի պատճառով մահացել է երկու լրագրող
«Ցավալի դեպք Իրանում։ Լրագրողների ավտոբուսի վթարի պատճառով մահացել է երկու լրագրող։ Բնապահպանական հարցեր լուսաբանող լրագրողները մայրաքաղաք Թեհրանից մեկնել էին Արևմտյան Ատրպատական նահանգ՝ Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրերը լուսաբանելու համար։ Ավտոբուսի կողաշրջվելու պատճառով վիրավորվել է 21՝ և զոհվել է երկու լրագրող։ Զոհվածներն են՝ Մահշիդ Քարիմին և Ռեյհանե Յասինին», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Տիգրան Դավուդյանը։
Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին
Փաշինյանի համերաշխության ձեռք մեկնելու կոչերը քսանչորս ժամվա կյանք ունեին։ Այսօր դատարանը բավարարեց պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Կալանքը, որպես խափանման միջոց ընտրվեց մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և մինչ այսօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով կազմակերպել և համակարգել է բժշկական
Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը
Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր»,
Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը
Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք,
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ «Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից անմիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Իրենց այս և անցած
Անհայտ քաղաքացին զանգել ու ասել է, որ «Հայաստան դաշինքի» համար Հայանիստում ընտրակաշառք են բաժանում. նախապատրաստվում են նյութեր
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց՝ այդ մասին կզրուցենք վաղը:
Վերահաշվարկից պարզ է դառնում, որ տեղի են ունեցել բիրտ ընտրախախտումներ. Դավիթ Հարությունյան. «Լրագիր»
Lragir.am-ի զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը – Պարոն Հարությունյան, ընտրությունների արդյունքները ինչպե՞ս եք գնահատում, ձևավորված խորհրդարանն արտացոլո՞ւմ է հասարակության ընտրությունը։ Վերահաշվարկի առաջին թվերը, որ եկան, արդեն պարզ է դառնում, որ տեղի են ունեցել բիրտ ընտրախախտումներ։ Ինչպե՞ս կարող են կուսակցության ձայները վերահաշվարկի ժամանակ 10-12 անգամ ավելանալ։ Դա, կարծում եմ, ակնհայտորեն ցույց է տալիս ընտրությունների
«Վերելք»-ի նախաընտրական ծախսերը՝ 91 հազար դրամ, ՔՊ-ն՝ 474 միլիոն
10-ը «հարուստ» նախընտրական քաղաքական ուժերը
Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում
Հունիսի 23-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս
Քաղբանտարկյալների հարցն Ադրբեջանում պատշաճ ուշադրության չի արժանացել. ԵԽԽՎ
Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը, որը վերհանվել և նկարագրվել էր Վեհաժողովի 2020թ. հունվարին ընդունված բանաձևում, «պատշաճ կերպով չի ընդունվել և ուշադրության չի արժանացել իշխանությունների կողմից, լուծման մասին խոսելն ավելորդ է»: Այս մասին ասվում է ԵԽԽՎ Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների վարչության զեկույցում, որը պատրաստել է պատգամավոր Տորիլդուր Սուննա Օվարսդոտիրը: «Միակ բացառությունը Իլգար Մամեդովի և Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ
ԲՀԿ-ի Աբովյանի շտաբի պետը կասկածվում է ՔՊ-ի քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս բերելն ուղղորդելու մեջ. Արման Աբովյանի պարզաբանումը
Անդրադառնալով ՔՊ-ի համար «աշխատելու» հնարավոր շահարկումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Լկտիությունը և սուտը ցավոք դարձել են հայկական իրականության թրենդներից: Թող վախենան նրանք, որոնք այդ սուտը տարածում են, քանի որ եթե հանկարծ ինչ-որ մեկի մտքով նման բան անցնի, միանշանակ պատասխան են տալու»:
Ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հորդորը
Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է` խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց,
«Ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանը չունենար «սեւ ցուցակ», որտեղ ներառված էին նաեւ միջազգային այն լրագրողները, որոնք այցելում էին Արցախ եւ գրում հակամարտության մարդկային կողմի մասին». Տաթեւիկ Հայրապետյան
Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում «Մամուլի ազատության, հանրային վստահության եւ մարդկանց իրազեկված լինելու իրավունքի մասին» զեկույցի քննարկման ժամանակ: «Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ես արժեւորում եմ այսօրվա քննարկումը: Շատ կարեւոր է հասկանալ, թե մամուլը ինչ դեր կարող է խաղալ: Ես ցանկանում եմ, որ մենք
Խնդրում ենք, ոչ մասնագիտական վերլուծություններով հանրությանը չապակողմնորոշել, գցել թյուրիմացությունների մեջ. ՀՀ ոստիկանություն
«Տասնյակ հազարավոր կեղծիքներ՝ ընտրական ցուցակներում» Արտակ Թովմասյանի կողմից hամացանցում շրջանառվող տեսանյութի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝ Հիշյալ տեսանյութում քաղաքական գործիչ Արտակ Թովմասյանը հայտարարելով, որ վերլուծության են ենթարկվել 2018 թվականի և 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները նշում է, որ 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ, որոնք ավելացել են, այսինքն՝ նրանք
Արմեն Չարչյանը կալանավորվեց 1 ամսով
Գտնում ենք, որ այդ որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն։ Բողոքարկելու ենք
ԿԸՀ-ն ներկայացրեց վերահաշվարկված արդյունքներ. +744 Հայաստան դաշինքին, +659-ը՝ ՔՊ-ին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վստահված անձինք,
Խզմալյանը Փաշինյանին հիշեցրել է՝ «մերժիր Սերժին», «մերժիր Ռոբին» մերժելու խորհրդանիշների մասին
«Առաջարկում ենք մեր ծառայությունները ազգին՝ այդ կամ որևէ այլ ձևաչափում ներկայացնելու եվրաինտեգրման գործընթացը», ասել է Խզմալյանը
Փոխվարչապետ Ավինյանն ու նախարար Բադասյանը՝ գերիների հայրենադարձման մասին
Այսօր Գյումրիում լրագրողները փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին գերիների հայրենադարձման գործընթացից։ «Ես կարող եմ ասել, որ այդ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք՝ պրոցես կա և շարունակվելու է: Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ պրոցեսներից է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու կամ սահմանված ժամանակահատվածում բանկ չներկայանալու դեպքում
Եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն սահմանված ժամանակահատվածում (տարեկան մեկ անգամ) չի ներկայացել բանկ՝ ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու համար, ապա վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է։ Այս դեպքում, կենսաթոշակի վճարումը կվերսկսվի, եթե քաղաքացին կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից 12 ամսվա ընթացքում ներկայանա բանկ կամ անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության
Գոռ Աբրահամյան. ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում հրապարակումները հընթացս վեր են հանվում
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ: Ուզում եմ հայտնել, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում: Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում
Հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հայտարարությունը
Կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Փաշինյանին
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Ուզում եմ շնորհավորանքներս հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ վերընտրվելու կապակցությամբ: Ընտրությունների անկախ դիտորդները նշում են, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, ինչը հանդիսանում է ժողովրդավարական գործընթացներին Հայաստանի նվիրվածության ևս մեկ կարևոր ապացույց: Ես անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ-Հայաստան
«Նոր կառավարությունը կսկսի համակարգային վեթինգ»․ Արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր Գյումրիում ասաց, որ նոր կառավարությունը համակարգային վեթինգ կիրականացնի։ «Մենք վեթինգ արել ենք, արել ենք այն վեթինգը, որը որ թույլ էր տալիս անել ՀՀ Սահմանադրությունը և ավելի համակարգային վեթինգ նախընտրական ծրագրով նախատեսված է, կարծում եմ առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորած կառավարությունը կկատարի։ Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, մեր նախընտրական
ՊՆ-ում կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Նախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներ: Հատուկ շեշտադրություն է արվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությանն և տնտեսական կապերի
«Երկրում արդեն իրավիճակ ենք փոխում»․ նախարար Չոբանյանն՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին
Այսօր Գյումրիում լրագրողները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանից հետաքրքվեցին, թե ո՞ր փուլում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Նախարարն ասաց․ «Ես առիթ եմ ունեցել ասելու, որ ռազմարդյունաբերության թեմայով հանրային խոսակցություններից զերծ պիտի մնամ և պետք է գործով զբաղվենք։ Բայց ես պիտի արձագանքեմ, որ մեր ոլորտում կան նախկինից գործող և նոր ներգրավված բավականին լուրջ
Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ – Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը: Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցեվը: Միանձնյա բաժնետիրոջ 2021թ․ ապրիլի 30-ի N1/2021 որոշումը հրապարակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում: Արթուր Յուրիի Ջավադյանը հանդիսանում է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, 2012-2020թթ․ ընթացքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Միխայիլ Վյաչեսլավի
Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































