Օրվա լրահոսը

Հայաստանը մեկ օրում 2-րդ չեմպիոնն ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Տաշքենդում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Տղաների 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Սակայն  նա երկրորդն էր պոկում՝ 162 կգ եւ հրում՝ 193 կգ վարժություններում: Գարիկը հրաժարվեց հրում վարժության երրորդ մոտեցումից այն բանից հետո, երբ Ռուսաստանը

«Եթե երբեւիցե խնդիր առաջանա ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու, ավելի լավ է ուղիղ Էրդողանի հետ բանակցեմ». Արտակ Գալստյան

Իսկ փոքր կուսակցությունները չեն կարող ոչ մեկի ձայները փոշիացնել, որովհետեւ բոլորն իրար հետ են

«Պետք է բացառել անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը եւ պոպուլիզմը». «Հայաստան» դաշինքը ներկայացրեց նախընտրական ծրագիրը

Ծրագիրն իրագործելու համար դաշինքը խոստանում է վերափոխել միջավայրը, մարդկանց վարակել աշխատանքով, հանել այն ներվը, լարվածությունը, որն այսօր առկա է յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուրի տանը. «Մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որ քաղաքացիների համար ապրելու երկիր է, հյուրերի համար՝ հյուրընկալ»:

Տիգրան Ավինյանը Ծաղկաձորում գործարարների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության հարկային և տնտեսական քաղաքականությունը

Մայիսի 29-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը: Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ COVID 19-ի համավարակով  պայմանավորված,  համաշխարհային տնտեսությունը գտնվում

«Չկրակելու, նահանջելու ցանկացած հրաման պետական դավաճանություն է». Արտակ Գալստյան

 Զորքերը հետ քաշելու հայտարարությունը նահանջի հերթական հրամանն էր, որ թուրքը առաջանա

Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում հանդիպել է քաղաքի բնակիչների և դաշինքի ակտիվի հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 28-ին Վանաձորում հանդիպեց քաղաքի բնակիչների և դաշինքի ակտիվի հետ։ Քաղաքացիներին հուզող հարցերը վերաբերում էին երկրում առկա անվտանգային խնդիրներին, Արցախի հարցի շուրջ բանակցություններին, վետերանների խնդիրներին,  աշխատատեղերին, սոցիալ-տնտեսական դժվարություններին, իրավիճակից ելքերին և այլնին։ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը այցելել են պատերազմում անմահացած զինծառայող Նորայր Մստոյանի ընտանիքին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղ` պատերազմում անմահացած ազգությամբ եզդի մեր հայրենակից ժամկետային զինծառայող Նորայր Մստոյանի ընտանիքին:

«Ստալինի գծած սահմանները համարում ենք սրբազան կով, դրա վրա կռիվ ենք անում ու դա համարում ենք ՀՀ պետական սահմա՞ն». Վարուժան Ավետիսյան

«Ինչի՞ մասին ենք խոսում, ի՞նչ սահմաններ, ի՞նչ ինքնիշխան տարածք: Մեր ինքնիշխան տարածքը 100 տարի առաջ ռազմակալվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, պայմանագրով բաժան-բաժան է արվել: Մեզ շպրտվել է 29 հազար կմ2 վարչական տարածք»:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումն իր համակիրների հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Կենտրոնի գրասենյակում (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումն իր համակիրների հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Կենտրոնի գրասենյակում։

Եռացատկորդ Լեւոն Աղասյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը Վրաստանի մայրաքաղաքում մասնակցելով օլիմպիական վարկանիշային մրցաշարի, այսօր ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք, ինչը երեք սանտիմետրով ավելի է սահմանված օլիմպիական վարկանիշային սահմանից: Այսպիսով, Հայաստանն արդեն ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի ինը ուղեգիր: Այս տեղեկությունը Aravot.am-ին փոխանցեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանը պետք է հայտարարի, որ հենց այսօր պատրաստ է վերսկսել բանակցությունները՝ գնդակը գցելով ՌԴ-ի ու Ադրբեջանի դաշտը». Ռուբեն Մեհրաբյան

«Տեղի ունեցածը ագրեսիայի ակտ է՝ ընդդեմ ՀՀ-ի: Ի՞նչ է արել ՀՀ-ն վերջին 30 տարվա ընթացքում՝ կուտակված իրավապայմանգրային բազան, որը ունենք ՌԴ-ի հետ երկկողմ ձեւաչափում ու ՀԱՊԿ-ի մեր անդամակցության շրջանակներում, դարակներից հանել է ու դրել շրջանառության մեջ: Բայց դա խիստ անբավարար է, որովհետեւ սահմանային ճգնաժամը չի լուծվել»,- այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի

Նախընտրական քարոզարշավի մի մաս է դարձել Ադրբեջանի մասնակցությունը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է նախընտրական իրավիճակի, ընտրարշավի և այս ժամանակահատվածում թշնամու կողմից ձեռնարկվող քայլերի  և մեր անելիքների հետ կապված կարևոր հարցերի։

Լիանա Գյուրջյանը նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հանդես գալով աղջիկների 81 կգ քաշային կարգում՝ Լիանան պոկում վարժությունում 98 կգ արդյունքով արժանացավ փոքր արծաթի, հրումում գլխավերեւում պահեց 125 կիլոգրամը՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր եւ երկամարտի  223 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ

«Պետք է հստակ ասել՝ ռուսներ, ձեզ շատ ենք սիրում, բայց ափսոս, դուք ուրիշ բաներ եք սիրում, բացի արդարությունից, ձեզ պես դաշնակից մեզ պետք չի». Հայրիկյան

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Հայրիկյանն ասաց. «ՀԱՊԿ չկա, կա ՌԴ: Կա այն ՌԴ-ն, որը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել, հայերի հերն անիծել, պայմանագրին հավատարիմ է ու Հայաստանի այսօրվա սահմանները դրա հետեւանքներն են:

«Google map-ով Հայաստանի եւ Նախիջեւանի ողջ երկայնքով Ադրբեջանը բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք եւ այդ վիճակը գոյություն ունի 30 տարի». Անդրեաս Ղուկասյան

«6 հոգի ընկան գերի, հետո՞, ոչ մեկ պատասխանատու չի, զինվոր սպանվեց, ոչ մեկը պատասխանատու չի, այդ զինվորներին փուռը տալով՝ մենք ուզում ենք ՀՀ սահմաննե՞րը պաշտպանել»:

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և վեց հայ զինվորների գերեվարման հետ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մասնավորապես գրել է. «ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս

Դիլիջան քաղաքային զբոսայգու «Վերև» պարանայգին նշեց իր առաջին տարեդարձը

«Օրինակ դիլիջանցի փոքրիկների համար գործում է հիսուն տոկոս զեղչ, կամ տոն օրերին ունենում ենք դիլիջանցի երեխաների համար անվճար այցելություններ»։

Յուրի Սաքունցը, քաշելով 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը, սահմանեց Գինեսի նոր ռեկորդ

Այսօր, Երևանի Շահումյանի անվան հրապարակում, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, աշխարհի քառակի ռեկորդակիր, ապրիլյան պատերազմի մասնակից Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ։ Նա ճկույթ մատին ամրացրեց 10 կգ կշռով ծանրաքարն ու քաշեց 12 մետրանոց 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը։ Այս հաղթանակը Յուրին նվիրեց հայ զինվորին։ Յուրի Սաքունցը ըմբշամարտով սկսել

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ կբացվի ցուցահանդես

Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հովանու ներքո, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու հաշմանդամություն ունեցող հայ և ղազախ երեխաների շուրջ երեք տասնյակից ավելի աշխատանքները։ Ցուցահանդեսի բացմանն ընդառաջ՝ տիկին Սարգսյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ, այցելել է մանկատուն, ծանոթացել մանկատան սաների

Նաիրի Հոխիկյան. «Որպեսզի Հայաստանը հետ կանգնի անդունդը գլորվելու օրեցօր արագացող այս գործընթացից, պետք է փոխվի գոնե գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետը»

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը չի բացառում, որ Հայաստանի ղեկավարությունը պայմանավորվածություններ ունի մեր թշնամիների հետ: «Անթաքույց ՀՀ բարձրագույն իշխանության մի քանի պաշտոնյա հստակ գործարքի մեջ է եղել եւ է Ադրբեջանի ու առաջին հերթին Թուրքիայի հետ: Դա նույնիսկ վարչապետի աթոռն զբաղեցրածը չի թաքցնում: Եվ եթե հետեւենք նրա հայտարարությունների հերթականությանը, դրան է բերում: Չմոռանանք՝ պատերազմի առաջին իսկ օրը նա

Թեկնածուն ուրիշի ատեստա՞տ է բերել, որ ապացուցի հայերենի իմացությունը, «Ազատություն» կուսակցության եւ ՀԴԿ-ի գրանցումը հարցականի տակ է. ԿԸՀ-ն 48 ժամ տվեց

ՀԴԿ կուսակցության ցուցակում 48 թեկնածու անկուսակցական է, 14 թեկնածուի դեպքում որեւէ բան նշված չէ: ԿԸՀ-ն հորդորեց, որ եթե վրիպակի արդյունք է, ապացույցներ բերեն: Բացի այդ, Արմեն Արզաքանցյանը եւ մի շարք այլ թեկնածուներ չեն բերել հայերենին տիրապետելու փաստաթուղթը:

Դիմակայության հայկական պատ- 3. «1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր` բոլորը սխալվեցի՞ն»

Սկիզբը՝ «Առավոտի» 21. 05. 2021 համարում: «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007 թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը – 44-օրյա պատերազմից հետո սկսեց շրջանառվել մի թեզ, որը պայմանական անվանենք` «ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր` բոլորը սխալվեցին». ի՞նչ կասեք: – Նախ,եթե հարցը նրանում է, որ ժամանակը մեր օգտին չի աշխատելու ու քանի մենք

Նաիրի Հոխիկյան. «Ադրբեջանն իր նպատակին հասավ` գործարքի մեջ մտնելով Հայաստանում պատեհապաշտների իշխանության հետ, որը մտածում է՝ այսօր լավ լինի, թքած, թե վաղը ինչ կլինի»

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով շրջանառվող  աղմկահարույց փաստաթղթի մասին, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, ասաց. «Մեր զինվորներին գերեվարել են, այլ ոչ թե առեւանգել: Ասելով՝ առևանգել են՝ մեր իշխանությունները փորձ են անում մեղմացնել այն, ինչ կատարվել է: Իրականում թշնամին մտել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի գերեվարել է մեր զինվորներին: Ինչ

Էրիկն ու Էմիլը դասարանի կորիզն էին, լիդերը, մարտի դաշտում էլ՝ հերոսներ

«Էրիկը եւ Էմիլը սովորել են իմ դասղեկական դասարանում։ Մեծ կապվածություն կար նրանց հետ։ Ցավոք, չհասցրին իրենց ուսումը շարունակել։ Միշտ կապի մեջ էինք, զանգում ու կիսվում էին, պատմում իրենց նպատակների մասին։ Էմիլը թատերական ինստիտուտ էր ցանկանում ընդունվել եւ ասում էր, որ ծառայության ժամանակ շատ գրքեր էր կարդում։ Մի անգամ զանգեց ու հարցրեց, թե դպրոց թուղթ չի

Հայաստանը անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանը անընդհատ ավելի շատ հույս էր ուզում․ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՔՊ Նուբարաշենի գրասենյակում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի՝ համակիրների հետ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նուբարաշենի գրասենյակում։

Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը ԿԸՀ-ին տեղեկանք է բերել, թե վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել, ոստիկանությունից անվավեր են ճանաչել. «Պատիվ ունեմ» դաշինքին 48 ժամ տվեցին

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի վերաբերյալ փաստաթղթերում չնայած այս տարվա մայիսի 25-ին տրված տեղեկանքով ներկայացրել է, որ վերջին 4 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի ու վերջին 4 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, բայց մայիսի 28-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը գրություն է ուղարկել ԿԸՀ-ին, որ Միհրան Պողոսյանի՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկանքը պետք է անվավեր ճանաչել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ի ցերեկը,

ԻԱԿ-ն էլ «նախընտրական» ցուցակ ունի, ահա այն. ամփոփիչ «Սեւ ցուցակը»

2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է «Սեւ ցուցակ», որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, որոնք խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը: 2011 թվականին ԻԱԿ-ն ամփոփել էր նախորդող տարիների (2003-2011թթ.) «Սեւ ցուցակներում» հայտնված անձանց ընդհանրական պատկերը։ Ստորեւ ներկայացվում է 2011-2020թթ.-ին հրապարակված «Սեւ ցուցակների» ամփոփումը։ Այսպես, նախորդ տասը տարիներին՝ 2011-2020թթ.-ին «Սեւ ցուցակում» հայտնվել

Արման Թաթոյանն ու ԱԱԾ պահեստազորի սպաները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի՝ քվեարկությանը մասնակցելու եղանակը

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 10.06.2021 թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031