Օրվա լրահոսը
Փաշինյանի պատմած պոմիդոր-վարունգն ու դիրքից իջածի սարսափը. «Վիճակը ծայրաստիճան վատ է, զուգարան գնալուց զրկված են, ամոթ է, քնում են ամառային վրանում»
Նա ասաց, որ դիրքերում չկա հոսանք. «Մարդիկ հասարակ զուգարան գնալուց զրկված են, չկա: Ամոթ է ուղղակի, մարդու արժանապատվությունը խոցված է: Չունենք տեսախցիկներ: Հոսանքի եղածն ի՞նչ է, որ չունենք, 28 տարում չենք կարողացել հոսանքով ապահովել: Ձմեռը եկավ, էդ մարդիկ ասում են՝ ոտքով ենք 18 կմ-ից շալակած բերում մեր վառելիքը, ուտելիքը, ոչ մի տեխնիկա չի կարողանում գնա, ոչ մի պաշտպանվածություն: 200-300 մետր մի գծով խրամատ են սարքել, մի հատ ական ընկավ՝ ինչքան մարդ կվիրավորվի»:
Դանակահարել էր երկու անչափահաս որդիների ներկայությամբ
Ամբաստանյալ Արմեն Մնացականյանը դատաքննության ժամանակ պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ հայտնել էր, որ 2020 թվականի հունվարի 1-ին եղել է իրենց տանը, ժամը 7:30-ի սահմաններում տնից դուրս է եկել: Հունվարի 1-ին հանդիպել էր տուժող Ռոբերտ Փափազյանին: Տուժող Ռոբերտ Փափազյանը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը գնացել էր իր մորաքրոջ տուն՝ Նոր տարին շնորհավորելու, տաքսի էր կանչել, դուրս
Հունիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածվեն հեքիաթային վայրի
Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և ամենաերաժշտական միջոցառումները կապահովեն ձեր երեխայի հունիսմեկյան հեքիաթային օրը։ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանն ու Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածեն հեքիաթային վայրի։ Ժամը 16:00-ից Ա. Խաչատրյանի արձանի շրջակայքում կմեկնարկի մանկական գրքերի ցուցահանդես-վաճառքը: Հատուկ տաղավարներում «Անտարես», «Զանգակ»
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ավան վարչական շրջանի ՔՊ կուսակցության համակիրների հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ավան վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ։ Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Հայաստանի արդյունաբերականացմանը, կոմունիկացիաների բացմանը։
Չայկովսկիով ոգեշնչված երեկո` ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի եւ կամերային կազմի կատարմամբ
Ըստ հեղինակավոր The Gaurdian պարբերականի՝ 2017-20թթ. աշխարհում ամենակատարված կոմպոզիտորների տասնյակում են Մոցարտը, Բեթհովենը, Բախը, Բրամսը, Շուբերտը, Չայկովսկին, Հայդնը, Շումանը, Հենդելը, Ռավելը։ Իհարկե, ցանկալի էր այս տասնյակում տեսնել Արամ Խաչատրյանի անունը, բայց մեզ մխիթարենք նրանով, որ Չայկովսկու նման մեծությունը ընդամենը 6-րդն է։ Ռուսական որոշ պարբերականներ, այդ թվում՝ մասնագիտական, պնդում են, թե Չայկովսկու անունը պետք է զբաղեցներ
Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ առանձնացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի գրասենյակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթից մի քանի դրույթներ․ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը։ Խոսքը մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածի մասին է։ Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո սկսել սահմանային կետերի ճշգրտման հատվածները։ Մենք սպասում են
Նա կշարունակի ապրել մեր հուշերում
Մեզ պատուհասած համավարակը, ցավոք, չխնայեց նաեւ «Նորք» հեռուստատեսության մեր սիրելի գործընկերուհի Մարիետա Շմավոնյանին: Նա հայկական հեռուստատեսության լավագույն ռեժիսորներից էր, իր գործի անմնացորդ նվիրյալը: Անթերի էր թե՛ աշխատանքում եւ թե՛ մարդկային հարաբերություններում: Ազնիվ էր ու արդարամիտ, օգնելու պատրաստակամ, դժվարություններից չընկճվող: Ստեղծագործական պրպտուն միտք ու երեւակայություն ուներ, նրա հետ աշխատելը լրագրողների համար հետաքրքիր էր, հեշտ ու հաճելի:
Մայիսի 29-ից 31-ը կդադարեցվի Կապան քաղաքի Լենհանքեր և Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 18.00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Լենհանքեր և Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Արթուր Գորոյան. «Ես երջանիկ եւ հպարտ եմ՝ ներկայացնել Հայաստանն ու կրել հայկական եռագույնը ազգանվանս կողքին»
Հունիսի 3-ից 6-ը Գերմանիայի Այֆել լեռներում՝ Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում կկայանա հանրահայտ Նյուրբուրգրինգի 24 ժամ՝ Adac Zurich 24h-race 49-րդ մրցարշավը: B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ում Նյուրբուրգրինգում Mr 001 են կոչում լիցենզիայի նախանձելի համարի պատվին, երկու տարվա դադարից հետո պատրաստվում է 24-ժամյա մարաթոնին: Գորոյանը 2021-ին հանդես է գալու Sharky Racing
«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը
«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Ցանկը ներկայացնում ենք ստորև․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե
Հունիսմեկյան ծրագիրն այս տարի Խնկո Ապոր անվան գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ
Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ: Ժամը 11:00-16:00-ին գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար.
Ինչ է բացահայտում գրողը պատերազմից հետո՝ պատերազմի ժամանակ
«Ցավը սևով է ներկել երկինքը». երբ բանաստեղծուհին իր բանաստեղծական մտածողության մեջ չկենտրոնացավ խաղաղություն երևույթի վրա, այլ համոզեց ինքն իրեն՝ չշոշափել այդ բառը: Չգիտեմ՝ հիմա ի՞նչ է այդ խաղաղությունը, որովհետև… Ժամն ու ժամանակը Պայմանական են, Պայմանական են Տարածքն ու տարածությունը: Միանշանակ, այս ամենից զատ հիմա պայմանական է նաև խաղաղությունը: Ալիսա Բաղդասարյանի նոր՝ «Պատերազմից հետո» գիրքը չկարողացա
Օծվեց ՀՊՄՀ-ի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող խաչքարը
Մանկավարժական համալսարանի բակում օծվեց Արցախյան երկրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշաքարը: Այն ունի խորհրդանշական իմաստ. խաչքարը բերված է Արցախի Ծիծեռնավանքից եւ թվագրվում է 1601 թ.: Խաչքար-հուշարձանով բուհը հավերժացրեց իր 35 զոհված ուսանողների հերոսական անունները սերունդների սրտերում: Նրանց անավարտ թռիչքը դեպի իրենց մեծ երազանքն ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու եւ երջանիկ լինելու
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7802 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
«Մեր տունը Հայաստանն է» նախընտրական ցուցակի ներկայացուցիչները մեկնել են սահման
«Մեր տունը Հայաստանն է» նախընտրական ցուցակի ներկայացուցիչները մեկնում են սահման։ Ցուցակը գլխավորող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամու զինված ուժերի կողմից մեր զինծառայողներին գերեվարելու դեպքի պատճառով սահմանային այդ հատվածում ԱԺ հատուկ արտագնա նիստ գումարելու անհրաժեշտության մասին։ Այսօր պատգամավորն ու «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի ներկայացուցիչները մեկնում են նշյալ հատված։ Գործողությունների վերաբերյալ
Սեյրան Օհանյան․ Եթե երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն սահմանները պահել, արդեն ինքնիշխանության կորստի խնդիր է․ «Հրապարակ»
Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, այժմ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանի հետ – Ինչպե՞ս եք ընկալել Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից երկուստեք հետ քաշել զինված ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Կարո՞ղ է, արդյոք, դա իրավիճակը լիցքաթափել սահմանին, ինչի մասին խոսում է
Կարինե Նալչաջյան․ Աղետն ու ամոթը գումարվել են իրար, սա խայտառակություն և անպատվություն է մեզ համար․ «Փաստ»
«Կարծում եմ, որ շատ ավելի ցանկալի և նորմալ կլիներ, եթե հասարակությունը բավականին հավասարակշռված, հասկանալի, ոչ քաոսային հոգեվիճակով և տրամադրություններով մտներ ընտրական շրջան, որովհետև ընտրությունը հատկապես մեր նման երկրում գիտակցվածություն է պահանջում, տրամաբանվածություն, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նշում է՝ այս պահին կա պատկերացում, որ գուցե ընտրություններն են
3084 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք
Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ն` առողջացած, 4428-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1078534 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք: Ունենք 186 առողջացած և 5 մահվան դեպք: ՀՀ
Խոզի մսի արտադրության ծավալները 6.4 տոկոսով նվազել են․ «Ժողովուրդ»
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 6.4 տոկոսով նվազել են: Բայց, սրան զուգահեռ, խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3500-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը 3700-3800 դրամ է,
Քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում․ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»․ «Փաստ»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն
Աշոտ Մելքոնյան. Այս ամբողջը մտածված նախագիծ է, որն այսօր Ադրբեջանը կյանքի է կոչում, որին մենք, ցավոք սրտի, չենք հակազդում․ «Ազգ»
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2015- ին հրատարակել է Համո Սուքիասյանի եւ Կարեն Խաչատրյանի «Հայ-ադրբեջանական տարածքային-սահմանային խնդիրները Անդրկովկասյան Դաշնության օրոք» (1922-1936 թթ.), «Հայոց պատմության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու)», N 16, էջ 222-266) աշխատությունը, ինչպես նաեւ՝ Համո Սուքիասյանի, Կարեն Խաչատրյանի, Գեղամ Բադալյանի «Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-1930-ական թվականներին» 160 էջանոց գիրքը, որ շուտով լույս կտեսնի
Փաշինեանական այս ժխորը իրաւունք չունի այլեւս իր ձեռքերուն մէջ պահելու հայ անկախ պետականութեան ղեկը. «Հայրենիք»
Թշնամիի գիտակցութիւնը վաղուց կորսնցուցած Փաշինեանական այս ժխորը իրաւունք չունի այլեւս իր ձեռքերուն մէջ պահելու հայ անկախ պետականութեան ղեկը։ Հանրութիւնը իրաւունք չունի այլեւս համբերելու եւ ընդունելու գոյութենական եւ բարոյական այս զանգուածային գահավէժը։ Մենք իրաւունք չունինք հանրութեան պարտադրելու այս խելակորոյս ջրապտոյտը։ Հ․Հ․ Սահմանադրութիւնը չէ ստեղծուած Հ․Հ․ քաղաքացին անբանացնելու, զայն իր կենսական ողջախոհութեան զէնքերէն զրկելու, զայն ինքնիր ձեռքով
Մեզ առաջին ստորացնողը առայժմ գոյություն ունեցող մեր իսկ կառավարությունն է․ «Ազգ»
Այն, որն արդեն երկու շաբաթից ավել կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում եւ Տավուշում, այսինքն մեր երկրի արեւելյան սահմանների ամբողջ երկայնքով, ոչ թե սահմանազատում կամ սահմանագծման պատրաստություն է, այլ ծաղր՝ միջազգայնորեն ընդունված կամ կիրառվող կանոնների եւ սկզբունքների, եւ անարգանք՝ մեր ազգային ու պետական արժանապատվությանը: Վստահաբար, թուրքերը, ազեր կամ օղուզ, մի լավ զվարճանում են ի տես մեր խեղճության
Մարդկանց հետին մտքերը դժվար է ստուգել
Իմ տպավորությամբ՝ վարչապետի ներկայիս պաշտոնակատարը, որն ընդհանրապես չի ընդունում իր հասցեին ոչ մի քննադատություն, առավել ցավագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Փաշինյանը պնդեց, որ Տեր-Պետրոսյանն «ուզում էր Արցախը հանձներ» Ադրբեջանին: Ավելի վաղ «հանձնելու» ցանկությունը նա վերագրել էր նաեւ մնացած նախկին նախագահներին: Այդ միտքը նա նաեւ երեկ կրկնեց: Ընդհանրապես,
Պետք է խթանել կանանց ակտիվությունը տնտեսական ու մյուս ոլորտներում. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքում մայիսի 14-ի փաստահավաք աշխատանքների ժամանակ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ այցելեցինք Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ և Վերիշենում նույն հիմնադրամի սոցիալական ձեռնարկություն, որոնք կանանց աշխատանքի ու տնտեսական զարգացման հաջողված օրինակ են: Հաճելի էր տեսնել, որ կենտրոն իմ վերջին այցից հետո, չնայած պատերազմին,
Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակներում այսօր հնչեցրած ելույթների գլխավոր նպատակը պարտվողականության արդարացումն է․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակներում այսօր հնչեցրած ելույթների գլխավոր նպատակը պարտվողականության արդարացումն է, երեկվա, այսօրվա և վաղվա կորուստները հանրության համար «մարսելի» դարձնելը։ Պարզ ասած, Փաշինյանն ասում է, որ առաջիկայում էլ նոր տարածքային կորուստներ ենք ունենալու, բայց դուք միայն ձեր ստամոքսի մասին մտածեք։ Ձեր ինչին
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են․ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 26-ին կայացավ պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների: Այսօր՝ մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին: Միանգամից նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Սակայն օրվա գլխավոր
Նիկոլը պաշտպանեց Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու արեց մի քանի զարհուրելի հայտարարություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը «Էսքան ANTI-հա՞յ։ Ալիեւը այսօր կրկին սպառնաց ոչնչացնել մեզ ու «նավյսակի» եզրակացրեց, որ մենք սուվերեն պետություն ունենալու արժանի չենք։ Նույն այդ ժամանակ Արաբկիր եւ Դավթաշեն համայնքների հպարտ սելեկցիաների ներկայությամբ Նիկոլը պաշտպանեց Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու արեց մի քանի զարհուրելի հայտարարություն։ Եվ այսպես՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը գրկածը վստահ է, որ կապ
Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է․ Բագրատ Սրբազան
Հատված Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի այսօրվա քարոզից․ Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։ «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։ Այսօր մայիս 28 է։ Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ
Բնապահպանական միջազգային համաժողովին Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններին
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: 2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն


















































