Օրվա լրահոսը
3160 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք
Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220860 դեպք, որոնցից 208454-ն` առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1036673 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Ունենք 354 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանում այսօր մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթունավտանգ իրադրության պայմաններում Ադրբեջանում այսօր մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ։ Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։ Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև
Քոչարյանի պաստառը ներկել են կարմիր ներկով․ Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը «Ալավերդիում Քոչարյանի պաստառը ներկել են կարմիր գույնի ներկով»։
Նա դուդուկը հայերեն է նվագում
Դուդուկի հայկականության մասին խոսելու ժամանակ շատ հարցեր են առաջանում, սակայն այդ հարցերի պատասխանները հայ դուդուկահարներն ամբողջացնում են իրենց նվագի մեջ` ապացուցելով, որ դեռևս 5-րդ դարում Մովսես Խորենացու հիշատակած դուդուկը, որը ծիրանափող անունով է ներկայացրել, մեծ ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո ավելի է կատարելագործվել։ Դուդուկը նաև երիտասարդների շրջանում է մեծ սեր վայելում։ Ռադիկ Արզումանյանը դուդուկի հետ
Մայիսի 17-ից «Կորոնավակ» պատվաստանյութը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում
Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկաներում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։ Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները՝ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։
Երբ ազերիները խուժել են մեր տարածք, այնտեղ հայոց դիրքապահներ չեն եղել հավանաբար․ «Սյունյաց երկիր»
Այսօր՝ 2021 թ. մայիսի 15-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը ճանապարհ բռնեց դեպի Սեւ լիճ… Վերջին օրերին լճի շուրջ տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, լճի ուղղությամբ Ադրբեջանի փաստացի ագրեսիան խորը մտահոգություն են առաջացրել Գորիսում եւ տարածաշրջանի գյուղերում, մանավանդ որ անցած երեք-չորս օրվա ընթացքում բազմաթիվ առանցքային հարցեր այդպես էլ իրենց ողջամիտ պատասխանը չեն ստացել: Ստեղծված իրավիճակի շուրջ անորոշությունն
Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին։ Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան, Միկա Բադալյան) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում՝ Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են
«5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը․ հայտարարություն
Արձագանքելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին՝ հայտարարում ենք, որ «5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը և պատրաստակամ է ներգրավվելու հետագա աշխատանքներում: Ավելին, առաջարկում ենք ձևավորել ազգային համաձայնության խորհուրդներ՝ համազգային ռեսուրսի մոբիլիզացիայի, օպերատիվ գործողությունների պլաններ մշակելու և ցանկացած սցենարի պատրաստվելու նպատակով: Մնում ենք այն համոզման, որ առանց ուժերի
«Ակնկալում եմ, որ միջազգային հանրությունը կմիջամտի՝ խաղաղության պահպանման համար»․ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ
ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության վերաբերյալ Թվիթերում գրառում է արել Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն․ «Մամուլը հաղորդում է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Սյունիքի մարզում սահմանի նկատմամբ ոտնձգության մասին։ Ակնկալում եմ, որ միջազգային հանրությունը կմիջամտի՝ խաղաղության պահպանման համար»։ Notizie di stampa parlano di sconfinamento di truppe azerbaigiane nella regione del Syunik in #Armenia. Auspico
Բանակցությունները շարունակվեն վաղը․ այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան
Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն․ հայտարարություն
Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից: Այս ամենը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի շարունակությունն է: Կապիտուլյացիոն
«Պիտի հասկանանք՝ եթե այս եկեղեցին սարքում ենք, չպիտի հանձնենք թուրքին»․ Միքայել Սրբազան
Ինչպես տեղեկացրել ենք, Ամասիայում իր անձնական միջոցներով եկեղեցի է կառուցում Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը։ Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի օրհնությունը։ Սրբազանը, շնորհակալ լինելով Վահե Հակոբյանին, ասաց, շատ դռներ են բախել, խոստումներ են ստացել, որոնք չեն իրականացվել։ Իսկ Վահե Հակոբյանը, ըստ թեմի առաջնորդի, իմանալով
Վայոց ձորի Արին բնակավայրում բացվեց հուշակոթող՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած 55 հայորդիների
Մայիսի 15-ին Վայոց ձոր մարզի Արին բնակավայրում վարչական ղեկավար Սենիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքների 55 հայորդիների: Խաչքարն օծվեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի ձեռամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային
Վարդենիսի համայնքապետ․ «Որոշ բարձունքների վրա մենք ենք կանգնած, որոշների վրա՝ ադրբեջանցիները․ մեծ հույսեր ունենք, որ շուտով այս հարցը լուծում կստանա»
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում ադրբեջանցիների՝ հայկական տարածք ներխուժելու եւ իրավիճակի մասին Արամ Մելքոնյանն ասում է, որ ադրբեջանցիները ագրեսիա չեն ցուցաբերում, հանգիստ կանգնած են բարձունքում
Արման Թաթոյանը քննարկում է ունեցել Գեղարքունիքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ․ նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Մարդու իրավունքների
Ամասիան եկեղեցի կունենա․ այն կառուցում է Սյունիքի նախկին մարզպետը
Ամասիան եկեղեցի կունենա․ այն կառուցում է Սյունիքի նախկին մարզպետը
Հայաստանի երիտասարդ ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մայիսի 17-ից 25-ը Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվելու են ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունները: Սկոպյեում առաջինը մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ՝ Հրաչյա Մարգարյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը:
Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը անդամագրվել է «Ալյանս» կուսակցությանը
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով, առանց որեւէ դաշինքի: Այս մասին այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: «Մենք գնալու ենք վարչապետի մեր թեկնածուով: Բացում եմ հիմա փակագծեր: Կա կուսակցության մեջ այսպիսի դիսկուրս. կուսակցությունն ինձ առաջարկել է ցուցակը գլխավորել: Եվս մեկ-երկու օր անց առանձին մամուլի ասուլիսով կներկայացվի եւ ցուցակն
Բանակցությունները երկու ժամ ուշացումով են սկսել
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալը հորդորում է իր ասածները չաղավաղել
Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի՝ ընտրություններին միասին չգնալու մասին․ «Այս մոտեցումը շատ ավելի արդյունավետ է»
Մեր նպատակները նույնն են ՝ անվտանգ եւ զարգացող Հայաստան։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները չհամագործակցեցին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա գլխավորած դաշինքի հետ։ Պարոն Հարությունյանի խոսքով․ «Մենք բոլորս գիտակցում են, որ միակ միջոցը նպատակին հասնելու այս ազգակործան իշխանությունների
Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը
Կայացավ Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորեց Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ: Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը: Արմեն Գրիգորյանը կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ
Տիգրան Ուրիխանյան. «Հատկապես վերջին երկու տարում մեր կյանքում որեւէ բան ծրագրել հարատեւ կայունության ձեւաչափի մեջ չի ստացվում»
«Ալյանս» կուսակցության` այսօր կայացած համաժողովում կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ պոլիտբյուրոյի համաժողովի ֆորմատ չի լինելու, որ շատ կարճ կարտահայտեն իրենց մտքերը, դիրքորոշումները, հանրությանը կտան ինֆորմատիվ բնույթի տեղեկություններ, որից հետո բողոքի երթով կգնան կառավարության շենք եւ պահանջագիր կներկայացնեն: «Մենք այսօր նախատեսել էինք աշխատել նախապես ծրագրված ընթացակարգով, մշակել էինք օրակարգը, հիմնական դրույթները: Բայց եկեք
ԵԿՄ-ի գրասենյակում հարձակվել են լրագրողի վրա՝ ի պատասխան հարցի, թե ինչու են գրասենյակի պատերը ողողված իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով․ Yerkir.am
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչո՞ւ է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կենտրոնացումն է Երևանում, և այսօր մենք պետք է այդ խնդիրը արմատապես լուծենք». Հայկ Չոբանյան
«Կազմակերպությունների կողմից ոչ միայն պատրաստակամություն կա այլ նաև արդեն ինքնուրույն իրականացնում են մարզերում ներդրումներ և ծրագրեր, իսկ մեր խնդիրը որպես համակարգող գերատեսչություն պետք է լինի միջավայրի և ենթակառուցվածքների ստեղծումը»։
«Մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր»․ Թոդդ Ֆաբաքերը՝ Գյումրիում իրականացվելիք նախաձեռնության մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին այցելել է Գյումրի՝ մասնակցելու «Ապագան Գյումրիում է» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում նախատեսված էր «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը։ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության տեսլականն է Գյումրին վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած կլինի ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ և կայուն տնտեսական զարգացման
Դավիթ Հարությունյան․ «Պարոն Վանեցյանը հավատացել է շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրեն հրամցվում էին, սակայն արագ հասկացել է, որ դրանք ընդդիմախոսներին ճնշելու համար էին»
ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների միջեւ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրումից հետո դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կկազմեն, եթե ընտրություններին բավարար ձայն ստանան, ասաց՝ պատրաստ են կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժերի հետ, որոնք հետապնդում են նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանն ու զարգացնել այն, իսկ թե ում
Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի հետ փոխշահավետ համագործակցությունը
Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ-քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծեց
«Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթեւ աստղն է․ Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է կարգախոսն ու խորհրդանիշը
Այսօր ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագիր են ստորագրել, ապա դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է դաշինքի կարգախոսը եւ խորհրդանիշը։ Դաշինքի խորհրդանիշը հնգաթեւ աստղն է, որը, Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն էր․ «Սակայն այն մեզ համար խորհրդանշում է նաեւ ծառայությունը հայրենիքին եւ մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները,


















































