Օրվա լրահոսը

Արվեստին վայել խոսք. հորդորակ՝ օտարաբանություններից խուսափելու

Արվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն բառերից, որոնց հայերեն համարժեքները կան։ Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։

Արտակ Թովմասյան. Այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների

Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Հակառակ դեպքում կօգտագործեմ իմ ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ:

Նիկոլայ Պատրուշևը նշել է՝ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը

Արդեն իսկ ազատության մեջ է հայտնվել քրեական չորս հեղինակություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Դժվար չէ նկատել, որ քրեական աշխարհին ներկայացուցիչներին տրվող արտոնությունն ու ազատությունը մեծապես սրելու են քրեածին իրավիճակը, երկրում խորացնելու են առանց այն էլ բևեռացված բաժանարար գծերը։

Պետական բյուջե չի վճարվել ավելի քան 37 միլիոն դրամ հարկ. հարկային պարտավորություններից խուսափելու դեպք հերթական դեպքն է բացահայտվել

Ավելին՝ ընկերության գործունեությունը կասեցնելուն ուղղված նախաքննական մարմնի օրինական գործողությունների դեմ կազմակերպության տնօրենը ներկայացրել է գրավոր առարկություններ:

Երկրաշարժերը՝ Փոքր գյուղում

Փոքր գյուղ (Քիչի-քենդ, Քյուչուկ-քենդ, Փուշքենդ) գյուղատեղին գտնվում է Կարբի գյուղից մոտ 1 կմ արեւմուտք, փոքրիկ բլրակի արեւմտահայաց լանջին: Այն պատած է բնակելի տների ավերակներով, որտեղ նշմարվում են նաեւ հատակագծային հորինվածքը՝ փողոցներն ու տնամերձ բակերը: Միջնադարյան գյուղատեղիի մշակութային շերտը նստած է առավել հին՝ մ.թ.ա. I հզմ. թվագրվող բնակատեղի վրա, որի հետքերը ուրվագծվում են հարավային մասում: Գյուղի

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ

Քվեակազմի բացակայության պատճառով

«Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել»

Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ. Էլինար Վարդանյան

Այս մարդը երկիրը տանում է կործանման։

Այն ամենը, ինչ հիմնադրամը տալիս է երեխաներին, շատ ավելին է, քան մեր՝ ծնողներիս սպասելիքները. ավարտվում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը

«Նայելով հիմնադրամի կրթաթոշակառուներին, ուրախանում եմ, որ երաժշտությունը չի ավարտվի մեր սերնդով, որ կունենանք մեր գործի արժանի շարունակողներ»

Մոսկվան Հայաստան-Ադրբեջան սահմաններ է գծում

Սկիզբը՝ այստեղ: Ինչո՞ւ Լավրովը շտապեց Երեւան եւ Բաքու Լուծվում են այս տարածաշրջանի երթուղիների, միացումների հարցերը, Մոսկվան կենտրոնացած է այս հարցերի վրա Եթե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստան, ապա Ադրբեջան, նշանակում է եռակողմ ձեւաչափում նոր վճռորոշ պայմանավորվածությունների, համաձայնությունների փուլ է, այլապես ՌԴ ԱԳ նախարարը կսահմանափակվեր իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցներ անցկացնելով: Ինչո՞ւ

Մարզային իշխանություններին հորդորում ենք վերադառնալ պատասխանատու գործառույթների տիրույթ. ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեության հայտարարությունը

Կոչ ենք անում խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանների անձեռնմխելիության ապահովման գործառույթները, իսկ պատասխանատու մարմինների անգործությունը դարձնել քննության առարկա։

Անհրաժեշտ են հրատապ լուծումներ. «Բարգավաճ Հայաստան»-ը նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ

Մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:

Փաշինյանն ու Պուտինը համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցը:

Ի՞նչ էր ուզում ասել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը եւ կմիջամտի՞ ՀԱՊԿ-ը

«Սահմանային տարբեր միջադեպերը, որոնք հանրայնացվում են կամ ոչ, որոնք կան այսօր կամ կլինեն վաղը, արդյունք են պաշտոնական Երևանի պարտվողական կեցվածքի և բանակցային գործընթացում դիտորդի դեր ստանձնելուն». Տիգրան Աբրահամյան

Սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ։ Արձանագրված է ագրեսիայի ակնհայտ փաստ. Գևորգ Դանիելյան

Իսկ այդպիսի իրավիճակում Սահմանադրությունը զինված ուժերի մասին որոշում ընդունելը վերապահում է Կառավարությանը (155-րդ հոդվածի 1-ին մաս)։

Աշոտ Աղաբաբյան. «Էս իշխանությունը Արցախը չի հանձնել, էդ զոհերն էլ մատի փաթաթան մի սարքեք». «Իրավունք»

Պատերազմը մենք չենք պարտվել էդ առաջինը, երկրորդ` պատերազմ շատ են տեսել մեր պապերը, բայց երբեք այսքան չեն ողբացել: Որովհետեւ հզոր ա մեր մայրը, ու Եռաբլուր գնալուց ինքը պիտի իրեն հպարտ զգա: Կորցրել ենք ` հիմա ինչ անենք, հայրենիքի համար է կորցրել:

Ամիսներ առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ Ադրբեջանը սահմանային աշխատանքներում մեկնարկային առավելություն ունի. Տիգրան Աբրահամյան

Միակ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ քաղաքական կամք եղել է սահմանի այդ հատվածի պահպանությունն իրականացնելու համար, ապա համապատասխան կառույցները, անձինք հանցավոր անգործություն են դրսևորել, ինչի արդյունքում վարչապետի բնութագրմամբ՝ պայթյունավտանգ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։

Միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ՝ Ռուսաստանն է. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»

Հարցին՝ ըստ նրա՝ Սյունիքում ընթացող բանակցությունները արդյունք կտա՞ն, Բաբայանը պատասխանեց. «Պետք է աշխատենք, ռուսական կողմին էլ պետք է խնդրենք, որ ինքն էլ մասնակցի:

Համախմբվել Հայոց բանակի և պետականության շուրջ. «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՌԴ միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ստորագրված եռակողմ համաձայնության անթաքույց ու կոպտագույն խախտմամբ և այդ հայտարարության երաշխավոր ՌԴ արտգործնախարարի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։

Առուշ Առուշանյան. «Կա՛մ պետք է բանակցենք, կա՛մ պետք է կռվենք։ Երրորդ տարբերակ չեմ տեսնում այս դեպքում». «Հրապարակ»

Նման դեպքերից ապահովագրվելու համար, ըստ Առուշան Առուշանյանի, պետք է ունենալ նոր իշխանություն, որին կհետաքրքրի սահմանը։ «Ոչ թե ապատեղեկատվություն տարածեն, թե սահմանում ամեն ինչ վերահսկելի է, բայց փաստացի դուրս է գալիս, որ բազմաթիվ տեղերից չի վերահսկվում»։ 

Երկրում հայտարարել ռազմական դրություն և համընդհանուր մոբիլիզացիա. Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Միջպետական ռազմական պայմանագրերով նախատեսված պարտավորությունների անհապաղ կատարման պահանջով պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ձգձգման պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել Ռուսաստանի հետ ռազմական միջպետական պայմանագրերի վերանայման գործընթաց:

Բա դո՛ւք ինչի՞ համար եք

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Սա արձանագրելով՝ ես, հուսով եմ, խուճապ չեմ տարածում, պարզապես կրկնում եմ վարչապետի պաշտոնակատարի ձեւակերպումը: Իմ կարծիքով, սա հետեւանք է մեր իշխանությունների թուլակամ, կրավորական վարքագծի, Սյունիքում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին ոչ պատշաճ արձագանքի՝ «ամեն ինչ նորմալ է, սահմանների ճշգրտում է գնում», մեղմ ասած, ոչ իրավաչափ ձեւակերպման: Հիշեցնեմ, որ իշխանության

ՀԱՊԿ-ում երկրներ կան, որոնք հայտարարել են, որ աշխատելու են իրենց սահմաններից դուրս ոչ մի ակտիվության չմասնակցել. ռազմական մեկնաբան. «Հայկական ժամանակ»

Այստեղ դժվար է ասել՝ ինչքանով կա քաղաքական կամք Ռուսաստանի ու ՀԱՊԿ մյուս անդամների մոտ՝ միջամտել ու ակտիվ աջակցել: Մյուս երկրների հետ հատկապես խնդիր կա, որովհետեւ այնտեղ երկրներ կան, որոնք Ադրբեջանի հետ շատ մոտ հարաբերություններ ունեն թե՛ տնտեսական, թե ռազմական:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում

Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Բոբ Մենենդեսը կոչ է անում Բայդենի վարչակազմին Ադրբեջանին ցույց տալ, որ իր գործողություններն անհետևանք չեն մնա

ԱՄՆ ՍԵնատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել Բայդենի վարչակազմին Ադրբեջանին ցույց տալ, որ իր գործողություններն անհետևանք չեն մնա: «Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, ինչն ընդգծում է այն մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ

«Դիրք չեն վերցրել, ոչ մի բան չեն արել, ուղղակի մի քիչ սահմանի էս կողմ-էն կողմ են արել ու վերջ». Երեւանի բնակիչները՝ Սյունիքի իրավիճակի մասին

Երեկ ամբողջ օրը սթրեսի մեջ եմ եղել եւ հասկանում եմ, որ դա շարունակական պրոցես է լինելու: Մենք հայրենիք ենք կորցնում: Մի օր Սյունիքը կլինի, մի օր՝ Գեղարքունիքը, հաջորդը՝ Սեւանն ու Երեւանը: Իշխանասարը գրավել են, ռազմական կարեւոր օբյեկտ է, ես հանգի՞ստ լինեմ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031