Օրվա լրահոսը

Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում. Արա Այվազյան

Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը: Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի

Արթուր Շահինյանը առաջին հաղթանակը տարավ Բուդապեշտում

Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արթուր Շահինյանը 87 կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց խորվաթ Իվան Հուկլեկին եւ քառորդ եզրափակչում կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոբաձեի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ

Մարտի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային

Գյումրի քաղաքում շարունակվում են նախկինից մնացած առանձին անօրինական գործունեության տեսակներ․ Գլխավոր դատախազություն

Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյունքում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործունեության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում: Խոսքը վերաբերում է ապօրինի կերպով ավտոմեքենաների կայանման համար որոշակի անձանց կողմից գումարների գանձման, տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվելու շարունակվող

«Նիկո՛լ, ինչո՞ւ ես հիմա խեղճ գյուղացիների մոտ աղավաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկո՛լ, դու չե՞ս ՏԱՍՍ գործակալությանն ասել, որ Արցախի կարգավիճակի հարցը ռազմավարական է և բոլոր ժամանակներում եղել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Բա եթե պատերազմի 23-րդ օրը, ՌԴ նախագահի հետ խոսելուց առաջ, նման հայտարարություն ես արել, ինչո՞ւ ես հիմա խեղճ գյուղացիների մոտ աղավաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Վահե Հակոբյան․ «Պատրաստ ենք համագործակցել քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ, բացի «Սասնա ծռերից», իրենք տեռորիստ են, իրենց տեղը բերդում է»

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով քաղաքական դաշտում համագործակցության կարմիր գիծն իր համար «Սասնա ծռերն են»

Սլավիկ Գալստյանը հաջող հաղթահարեց որակավորման փուլը

Հունգարիայի մայրաքաղաքում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցները, որոնց մեջ են Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ՝ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը: Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ մտել է Սլավիկ Գալստյանը եւ որակավորման փուլում պարտության մատնել բելառուս Ալեքսանդր Լյավոնչիկին: 1/8

Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիան հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրախորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից, որն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին և դրա կանխարգելմանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան որոշումը հրապարակել է պաշտոնական Rеsmi Gazete թերթը: Չնայած դրան՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարը կշարունակվի: Թուրքիայի նման որոշման կապակցությամբ մտահոգություն է

Մարտունի քաղաքի 41-ամյա բնակչուհին ինքնահրկիզվել է

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել է նաև գրություն:

Վահե Հակոբյան․ «Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին»

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը պատմում է, թե ինչո՞ւ են կուսակցության ներկայիս անդամները նախկինում ընդգրկվել ՀՀԿ, ապա դուրս եկել 

Ucom-ը փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ցանց

Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ  մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես նաև Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ բաժանորդներին առաջարկելով ներկայիս առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին։ Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում նոր արագությունների աշխարհագրությունը կընդլայնվի։ Մինչև 1 Գբիթ/վրկ արագություն ապահովող

Վահե Հակոբյան․ «Այսօր ունենք ոչ ադեկվատ վարչապետ` իր ենթակա – ստորոգյալներով»

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝ Հայաստանում վերջին տարիներին անտաղանդ տնտեսական քաղաքականություն  է վարվել, ինչի հետեւանքով գրանցվել են  տնտեսական անկումներ

Բոբ Մենենդեսը և 37 սենատորներ Բայդենից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սենատոր, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն իր 37 գործընկերների հետ կոչ է արել Ջո Բայդենի աշխատակազմին միանալ Կոնգրեսին և պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք միանում ենք Միացյալ Նահանգների և աշխարհի հայ համայնքին ՝ հարգելու այդ զոհերի հիշատակը, և մենք կտրականապես դեմ ենք այն փորձերին, թե իբր հայ

Մարտնչող տգիտությո՞ւն, թե՞ ուրացում

Բռնապետիկը չի դիմանում առանց միտինգ։ Եթե մինչ իշխանության հասնելը նրա միտինգացավը հասկանալի էր, ապա իշխանությունը զավթելուց հետո՝ շատերին անհասկանալի։ Հավանաբար նա միայնակ մնալով հասնում է խելագարության և պահանջ է զգում «շփումների» և ինչպես վամպիր կլանում այլոց էներգիան ու դրանից բավարարվում։ Իր այդ հագուրդը բավարարելու համար, պարզ է, կանչել է իրեն ենթակա մարզպետ, նախարարներին հանձնարարել և

«Նոր աշխարհաքաղաքական իրողությունները կօգտագործենք մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների շահերն առաջ մղելու համար»․ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել

Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական

Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության վարչապետ Հիշամ Ալ-Մեշիշիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը և երկկողմ օրակարգի խթանումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը։ Լիահույս ենք, որ Հայաստանի և

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել հարկադիր տեղահանվածների վերաբերյալ

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնել կամայական տեղահանությունների զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ մոտ 2.8 միլիոն եվրոպացի ներքին տեղահանության է ենթարկվել: «Շատ եվրոպացիներ փախստականներ են այլ երկրներում… վերջերս Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը հանգեցրեց տեղահանված անձանց նոր ալիքի»,- ընդգծել են խորհրդարանականները: Պատգամավոր Ֆաբիեն Գուտեֆարդի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն ընդունել է բանաձև՝ կոչ անելով անդամ

«Վարչապետի պաշտոնում պետք է լինի նախկին զինվորական`ով առնչություն չի ունեցել ներկա եւ նախկին իշխանությունների հետ»

«Պետք է հաղթի առողջ բանականությունը. վարչապետը հրաժարական տա, ստեղծվի անցումային կառավարություն: Վարչապետ ընտրվի (նշանակվի) այնպիսի անձնավորություն, որը կվայելի բոլոր խավերի վստահությունը, որի հետեւանքով կդադարեն բողոքի ցույցերն ու միտինգները, պետությունը բզկտող ձեռնարկումները եւ կմտնենք ընտրությունների նախապատրաստման փուլ». «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ (1990-1995թթ.) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Երկրում լարվածությունը շարունակվում է, կայունություն այդպես էլ չի հաստատվում.

Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ամուր բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված բազմակողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ: Հանրապետության նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և նրա ընտանիքին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը․ ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, մեծապես կարևորում է

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ (տեսանյութ)

Արագածոտնի մարզ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ:

Ինչպես խթանել հայկական արտադրանքը միջազգային շուկաներում

Խորհուրդներ միջազգային փորձագետից Ռեինդերթ Դեքերը Զարգացող երկրներից արտահանման խթանման կենտրոնի (CBI) փորձագետ է եւ Nutridiant ընկերության զարգացման գծով տնօրենը։ Նա արտահանման առաջխաղացման եւ մասնավորապես արտահանման գնային ռազմավարության մշակման վերաբերյալ խորհրդատվություններ է տրամադրել հայաստանյան ընկերություններին՝ «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։ 2017թ.-ից ի վեր ծրագիրն օգնում է հայաստանյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Մարտի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3965 քաղաքացու հետազոտություն, որից 548-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի

Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար: Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: Համոզված

ԱԺ պատգամավորի դեմ գործով Հիմնադրամը բողոքով դիմել է վերաքննիչ դատարան

Պատգամավորը Հիմնադրամում զբաղեցրել է Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը, սակայն, ըստ հայցվորի, նա որեւէ անգամ իր պաշտոնավարման ընթացքում չի ներկայացրել Հիմնադրամի գործունեության նկատմամբ աուդիտ իրականացնելու պահանջ: Փետրվարի 9-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանը հրապարակեց վճիռ, համաձայն որի՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամը ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն

Առցանց շախմատի աշխարհի ուսանողական առաջնության հաղթողները՝ Հայկ Մարտիրոսյան և Աննա Սարգսյան

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այս տարի առաջին անգամ կազմակերպել է առցանց շախմատի աշխարհի ուսանողական առաջնություն, որին մասնակցում է 960 համալսարանական՝ 84 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Արդեն կայացել է կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց անհատական մրցաշարը: Մի շարք նախնական փուլերից հետո եզրափակչում շրջանային մրցակարգով չեմպիոնի կոչման համար պայքարել են 8-ական շախմատիստ և շախմատիստուհի: Տղաների պայքարում 5,5

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031