Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը ձեռնամուխ է լինում գործերի վարման նոր ռազմավարության իրագործմանը

2010 թվականին մեկնարկած եւ 2020 թվականի նոյեմբերին պաշտոնապես փակված Ինտերլակենյան բարեփոխումների գործընթացը հնարավորություն է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին կրճատելու կուտակված, ընթացքի մեջ գտնվող գործերը, նվազեցնելով դրանց թիվը: Այն 2011 թվականին 160.000 էր, իսկ հիմա՝ 65.000։ Այդ ժամանակահատվածում իրականացվել է առաջնահերթությունների հիմնման գործընթաց՝ մշակման ժամանակը արագացնելու եւ կրճատելու համար, որպեսզի տնօրինվեն ամենակարեւոր, հրատապ եւ ծանր

Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է. Մեսրոպ Առաքելյան

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որն էականորեն նպաստել է արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։ Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն կտա Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալ

«Հասարակությունն արվեստագետներին մահացած է սիրում»

Ասում է խեցեգործ, նկարչուհի Արեւիկ Առաքելյանը «Դեռ ուսանողության տարիներից փորձել եմ ակտիվ լինել եւ որքան հնարավոր է՝ ինտեգրվել ժամանակակից արվեստում։ Ուսանողության տարիներին ցուցադրվեցի ՆՓԱԿ-ում, որտեղից էլ սկսվեց իմ ճանապարհը` ցուցադրություններ, տարատեսակ աշխատանքներ։ Հաճախ կտավների միջոցով փորձում եմ ցույց տալ այն, ինչ զգում եմ։ Առհասարակ, չեմ սիրում նյութի սահմանափակում, դա կլինի քանդակ, կտավ, թե ինստալացիա։ Ըստ

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Թուրքիան հայտարարեց, որ դատապարտում է Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը՝ նկատի ունենալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, չէի շտապում մեկնաբանել։ Դրանից հետո Թուրքիան արդեն հասցրել է ողջունել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Դեռ չեմ խոսում Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող այլ

«Սևան» ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատարը Արման Աբելյանն է

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը շնորհակալություն հայտնել «Սևան» ազգային պարկի՝ արդեն նախկին տնօրեն

«Մեռնող քաղաքը» (Շուշիի 1920թ. կոտորածը)

Միրզա Տեր-Սարգսյանը Արցախի նշանավոր մտավորականներից էր: Նա ծնվել է 1859թ. Արցախի Վարդաձոր (նախկին Փիրջամալ) գյուղում, Առաքել քահանայի ընտանիքում: Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը, ով էլ սովորեցրել է գրել ու կարդալ: Հետագայում, նա սովորել է հարեւան Վարազաբույնի նորաբաց ծխական դպրոցում, որտեղ էլ դարձել է ամենաուշիմ աշակերտներից մեկը: Այնուհետեւ Միրզան ընդունվել է Շուշիի հայտնի թեմական դպրոցը,

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Տիգրան Վարդանյանն իր կյանքը տվեց հայրենիքին

Տիգրան Վարդանյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից էր: Նա պատերազմի երկրորդ օրվանից հասել էր Արցախ և անցել մարտական առաջադրանքների կատարմանը։ 26-ամյա երիտասարդը կյանքը տվեց հայրենիքին։ Տիգրանն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ էր։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«Իմ քայլի» պատգամավոր․ «Մեր գաղափարախոսությունն էնպիսին է, որ պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական ցուցակ»․ «Հրապարակ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեցինք՝ Ընտրական օրենսգիրքը փոխելու են, նո՞ր գնան հունիսի 20-ին ընտրությունների, թե՞ նախկինով են գնալու։ «Էդ ամեն ինչը կախված է քաղաքական դաշտում տեղի ունեցած կոնսենսուսից եւ, իհարկե, Վենետիկի հանձնաժողովի կարծիքից։ Այսինքն՝ որեւէ պարագայում չենք առաջնորդվելու էն տարբերակով, որ, այ, էս կամ էն տարբերակը մեզ հարմար է։ Առաջնորդվելու ենք առաջին

ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձեւափոխել ուժային կառույցները, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձեւափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է եւ դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովի զեկույց․ Հայկական եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի․ «Ամերիկայի ձայն»

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, ուր անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին: 2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի: Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ: Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին:

5959 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք

Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք:

HRW իրավապաշտպան. Ադրբեջանն անհապաղ պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին․ «Ամերիկայի ձայն»

HRW իրավապաշտպան կազմակերպությունը երկու առանձին զեկույցներ է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների մասին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են բանաձև, որով կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին, իսկ ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորում են բոլոր մակարդակներում երկխոսել Ադրբեջանի իշխանությունների հետ, ներառյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝

Ստացվում է, որ գործ ունենք երիտասարդ ռեկտորի դեմ իրականացվող արշավի հետ․ «Փաստ»

Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով օրերս ռեկտոր է ընտրվել համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ Գոռ Վարդանյանը: Այս ընտրությունը զերծ չմնաց նաև սկանդալներից: Մասնավորաբար, սկանդալի կիզակետում էր ՀԱՊՀ կառավարման խորհրդի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը: Վերջինս նիստի ընթացքում ցուցադրաբար հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պարտականություններից՝ բոլորին մեղադրելով կեղծիքների մեջ և

Շինծու ջարդի մը հեքիաթը․ «Հայրենիք»

Արցախի մէջ արձանագրած յաղթանակը ոչ մէկ խոչընդոտ ստեղծեց Պաքուի դիմաց, որպէսզի այս տարի եւս, սովորականին նման, փորձէ դարձեալ աղաւաղել պատմական անփոփոխելի իրականութիւնը եւ քարոզչական լծակները գործի լծելով՝ աշխարհին ներկայանայ անհիմն յանկերգի վերածուած իր երեւակայական եւ շինծու յերիւրանքներով՝ «Խոճալուի ջարդ»ի պատմութիւններով (Փետրուար 25-26, 1992-ին): Պարզ իրականութիւնը այն է, որ այդ օրերուն, երբ հայրենի ուժեր Արցախը ազատագրելու

Բորիս Նավասարդյան․ «Այն մեխանիզմները, որոնք ընտրվում են իշխանության կողմից, լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև»․ «Փաստ»

Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը: Խոսքն, ըստ արդարադատության փոխնախարարի, տեխնիկական փոփոխության մասին է. առաջարկվում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների՝ օրենսդրական նման հատվածային փոփոխություններ կատարելու այս մոլուցքը, կարելի է միայն ենթադրել: Եվ այդ ենթադրությունները մեզ

Մհեր Արմենիա. «Մենք պետականամետ, ոչ ռադիկալ, ազգային ընդդիմադիր ուժ ենք». «Հայկական ժամանակ»

Երգիչ Մհեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, այսօր էլ տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը»: Ապագա քաղաքական գործիչ երգիչը պատասխանել է «Հայկական ժամանակի» մի քանի հարցերին. – Մհեր, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեցիք, որ կուսակցություն եք հիմնում: Այսօր արդեն պարզ

Փակ են Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում և Արագած

Խնդիրն ատելությունը հաղթահարելն է

Պե՞տք են արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ: Եթե պետք են, ապա ո՞ւմ իշխանության օրոք եւ ի՞նչ կանոններով են դրանք անցնելու: Արդյոք դրանց արդյունքում քաղաքական ճգնաժամը կմեղմանա՞, թե, հակառակը, ավելի կխորանա: Դրանք բոլորը բանավեճի թեմաներ են, եւ քաղաքական ուժերն, իրենց շահերից ելնելով, հակադիր տեսակետներ են հայտնում: Մեր քաղաքացիները նույնպես նշված հարցերին տարբեր պատասխաններ են տալիս:

Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթահարել իր իշխանության համար անլուծելի թվացող ճգնաժամը. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել

Փորձագիտական հատվածն անհանգստացած է ՀԱԷԿ-ի հնարավոր փակմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Դեռ 2020 թ. ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից (ՊՆՎ) եւ վերաթողարկումից հետո լայնածավալ եւ մանրակրկիտ աշխատանքներ են սկսվել՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021 թ. վերազինմանը եւ վերանորոգման պլանավորմանը: Ընթացիկ տարում պլանավորված աշխատանքներն ուղղված են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող եւ Հայաստանի էներգետիկ ինքնավարությունն ապահովող օբյեկտի հուսալիության ապահովմանն ու անվտանգ գործունեությանը: ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները ձեւավորվել են դեռ

Էդուարդ Շարմազանով․ «Մենք քաղաքական գործընթացներում դիտորդ չենք լինելու, մենք ասելիք և անելիք ունենք»․ «168 ժամ»

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, կարող է հրաժարական տալ, ու կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ Շարմազանովի՝ «կապիտուլյանտը» հայտնի է մի շատ հստակ վարքագծով՝ կարող է մեկ ժամվա ընթացքում տասն անգամ կարծիք փոխել, և, հետևաբար, նրա ֆեյսբուքյան գրառումը՝ արտահերթ ընտրություն անելու մասին, իրենց համար

Սրտաբանը 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել․ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը հայցում է ծնողների ներողամտությունը․ «Հայկական ժամանակ»

«Ֆեյսբուքի» օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը իր 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել: Ծնողի փոխանցմամբ՝ երեխային տարել է բժշկական կենտրոն՝ էխոսրտագրության հետազոտության: Երեխան վախեցել է ու չի ցանկացել պառկել, ինչի պատճառով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծել։

Հատկապես մտահոգիչ է, երբ բռնություն խրախուսող գրառմանը հրապարակային հավանումով աջակցում է բարձրաստիճան պաշտոնատար անձ. այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանություններն ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով

Սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների  նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով:

Ղարաբաղյան պատերազմի միջոցով Ռուսաստանը մեծացրել է աշխարհաքաղաքական իր կշիռը Կովկասում. «Ամերիկայի Ձայն»

Ստեփանակերտում «Ամերիկայի Ձայն»-ի նորանշանակ թղթակիցը տեղից պատմում է այստեղ տիրող իրականության մասին

Ինչո՞ւ Արտակ Դավթյանը համաձայնեց ԳՇ պետի պաշտոնում փոխարինել Օնիկ Գասպարյանին

Ի՞նչն է կապում Արտակ Դավթյանին, Նիկոլ Փաշինյանին եւ «Պատրոն Դավոյին»

Քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգը

Հեռախոսազրույց` Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների միջև

«Որևէ մեկին թող չթվա՝ տեղաբաշխման հանձնաժողովը շատ հեշտ որոշումներ է կայացնում. համեմատեք 2019-ից հետո և դրանից առաջ կայացված որոշումները». Արտակ Հարությունյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Վահե Հարությունյանը մտահոգություն հայտնեց՝ շատ անգամ տեղաբաշխման հանձնաժողովը գործունեության ընթացքում հաշվի չի առնում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Արսեն Հարությունյանը նվաճեց օլիմպիական վարկանիշ ու դարձավ մրցաշարի հաղթող

Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եվրոպական վարկանիշային մրցաշարը: 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը լիովին կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը: Նախ, տանելով երեք հաղթանակ,՝նա մտավ եզրափակիչ եւ իրականություն դարձրեց գլխավոր նպատակը՝ նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ: Այնուհետու, արդեն եզրափակիչ գոտեմարտում 8:3 հաշվով առավելության հասավ Գեորգի Վալենտինով Վանգելովի նկատմամբ ու դարձավ մրցաշարի հաղթող: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մենք փորձել ենք նախագծից հանել եւ վերաձեւակերպել բոլոր վիճահարույց դրույթները». Վլադիմիր Վարդանյան

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունվեց. խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստը Մարտի 19-ի արտահերթ նիստում Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031