Օրվա լրահոսը
Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Հարգելի հայրենակիցներ, ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ: Հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18.00-ը կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ
«Դանակը հասել է ոսկորին». Գագիկ Ծառուկյան
Օրեցօր ավելի է վատանալու երկրի վիճակը, եւ ազգի փրկության միակ ճանապարհը իշխանության հրաժարականն է:
Մոսկվայաբնակ հայ արվեստագետները ԱԳ նախարարին խորը հիասթափություն ու ափսոսանք են հայտնել, որ վերջին մի քանի տարում նույնպես Հայաստան-Սփյուռք երկխոսությունը չկայացավ
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը այցելել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոն և հանդիպում ունեցել մոսկվայաբնակ հայազգի արվեստագետների հետ: Մշակութային կենտրոնի ղեկավար, «Փարաջանովի» անվան թատրոնի հիմնադիր Վլադիմիր Գաբբեի խոսքերով, նախարարը բարձր է գնահատել դեսպանությանը կից Մշակութային կենտրոնի ծավալած գործունեությունը և դրա կարևորությունը՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում և հատուկ շնորհակալություն
«Նիկոլ, այս պատերազմը դու ես բերել ու չես մարսելու». Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանը պետք է առաջին հերթին պատասխան տա մեր երեխաների առաջ, որոնք երկնքում են։ Այս պատերազմը դու ես բերել ու չես մարսելու։
«Բարոյական չէ պարտությունը գցել բանակի վրա». Սեյրան Օհանյան
Բանակի թիկունքը փխրուն է եղել, այս իշխանությունները բանակն էլ են բաժանել հնի ու նորի
Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
«Հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը». Իշխան Սաղաթելյան
Հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի ստախոս իշխանություն երբեք չի ունեցել
«Ես չեմ ուզում իր հետ էս հողի վրա ապրել». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի մասին
Ժողովուրդը վանկարկում է «Առանց Նիկոլ Հայաստան»
Նորայր Նորիկյան․ Հայաստանում հեղափոխության օրակարգը ամբողջությամբ պարտություն է կրել
Նորայր Նորիկյանը՝ Փաշինյան․ «Լուծե՛ք գերիների հարցը ու վերջ»
33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում. ԱԳՆ
1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության խեղմամբ և Արցախի ժողովրդագրական
«Մեր տնտեսական անկումը երկնիշ է, իսկ ՀՀ վիճակագրական ծառայությունը ինչպես միշտ սուտ է խոսում». Վարդան Բոստանջյան
Ինչպե՞ս Հայաստանում հասնել սոցիալական արդարության
Անցկացվեց Ոստիկանության արագ շախմատի մրցաշար
Փետրվարի 19-ին «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց Ոստիկանության արագ շախմատի մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը: Մրցաշարի փակմանը և մրցանակների հանձնմանը ներկա էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա իր խոսքում կարևորեց ոստիկակական համակարգում շախմատի հանդեպ
«Մտածում են, որ կարող են քծնել Պուտինին եւ տակից էլ իրենց գործն անել». Վազգեն Մանուկյան
Այս վիճակից դուրս գալու համար նախ այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի,
Նորայր Նորիկյան․ «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հրապարակում գտնվողներից շատերը հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունեն»
Նոր կուսակցություն՝ «Արդար Հայաստան»
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանին և Արցախին
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության ուղղությամբ: Կոնգրեսականները, մասնավորապես, կոչ են արել աջակցել Արցախի ժողովրդին վերակառուցել իրենց համայնքները և նոր կյանք սկսել, ուղիներ փնտրել Արցախի հարցի երկարաժամկետ կարգավորման համար՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրանց դերը՝
Ռազմական հակամարտաբան․ Մինսկի խմբի համանախագահների խնդիրները Ղարաբաղում
ՄԽ համանախագահների միջազգային վարկը որպես ՌԴ-ի եվ ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության ծավալման ռեսուրս
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը՝ սպառնալով տուգանքներով ու կալանքներով․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպանի» հայտարարությունը «Քառյակ Մեդիա» մեդիա հոլդինգի համասեփականատեր Կարեն Բեքարյանը ձերբակալվել է հնարովի, կեղծ մեղադրանքով։ Նրա հետ մեկտեղ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, փաստաբան Գոհար Մելոյանը եւ այլք, ովքեր ակտիվ դիրքորոշումներ են ներկայացնում սոցիալական ցանցերում։ Իրականացվել են խուզարկություններ առանց դատարանի որոշման, փաստաբաններին երկար ժամանակ թույլ չեն տվել շփվել իրենց վստահորդների հետ, բոլոր գործընթացները
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 25-ի
Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ 32 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումը ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու
Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին մասնակցել է Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում: Երկրի ղեկավարն այցելել է նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
«77 տարեկան եմ, բայց զենքը կբռնեմ, սակայն պիտի իմանաս՝ իշխանությունը քեզ հետ է»․ համոզված է 77-ամյա դավիթբեկցին
Ոչ մեկը չի լքում գյուղը, բայց պիտի համոզված լինեն, որ իշխանությունը հողը չի հանձնի
Ազգային Անվտանգության ծառայությունը շեղվել է իր բուն առաքելությունից եւ դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման եւ պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության եւ արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից եւ
Լավրովը գնահատել է Թուրքիայի քաղաքականությունը հերխորհրդային տարածքում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիան չի հետապնդում «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ: «Եթե խոսենք «Մեծ Թուրանի» մասին՝ որպես անդրազգային միավորում պատմական առումով, չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի նպատակ է հետապնդում: Չեմ տեսնում, թե իրականում ինչպես երկրները, որոնք եղել են նախկին ԽՍՀՄ մաս և դարձել են անկախ պետություններ, կարող են այս կամ այն կերպ
«Դու՝ պատերազմի էպիկենտրոնում, բայց նամակներդ հեղեղված չէին լաց ու արցունքով»
Փետրվարի 18-ը ազատամարտիկ, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, «Ծովակալ Իսակով» մեդալակիր Շուշան Աբրահամյանի ծննդյան օրն է Ամեն տարի այս օրը հավաքվում էինք Շուշան Աբրահամյանի՝ մեր Շուշանի փոքրիկ երեւանյան համեստ բնակարանում՝ Լենինգրադյանի վրա: Այս անգամ էլ կգնանք ու կհիշենք մեր սիրելի Շուշանին, ավաղ՝ նրա բացակայությամբ: Մեր ընկերն անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը, սոցիալական ցանցում հանդես գալով կեղծ անվան տակ, հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ է հնչեցրել․ ԱԱԾ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս․-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ․-ին, վարորդին՝ Մ.Ա․-ին, Ա.Ս․-ին և իր
Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը. Արցախի ԱԺ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով: 1988 թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը: Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց
Սուսաննա Գաբոյանը ամրապնդել է առաջատարի դիրքը
Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունում չորրորդ տուրից հետո կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը սեւ խաղաքարերով Արփինե Գրիգորյանին հաղթելուց հետո 3,5 միավորով ամրապնդեց միանձնյա առաջատարի դերը: Նա կես միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնական բարձրացած Մարիամ Ավետիսյանին եւ մեկ միավոր՝ Սիրանուշ Ղուկասյանին, Մարիա Գեւորգյանին եւ Վերոնիկա Խաչատրյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































