Օրվա լրահոսը
«Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին»
Մհեր Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի
Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են. aysor.am
aysor.am. Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը և քաղաքացի Մհեր Ավագյանը ձերբակալվել են, տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը նրան հայտնել է, որ Սաղաթելյանին և Բեքարյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով, Ավագյանին՝ մեկ։ Մասնավորապես, նրանք մեղադրվում են ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, ռազմական
ՄԻՊ-ի դիրքորոշումները հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ
Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կազմվել են հրատապության սկզբունքով և դրանք կցվում են սույն հայտարարությանը: Ընդհանուր
Թուրքիան Ադրբեջանին մեծ հեռահարության SOM թևավոր հրթիռներ է մատակարարում. «Ռազմինֆո»
Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։ Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayİst մասնագիտացված կայքը։ Ինքնաթիռից արձակման համար նախատեսված SOM թևավոր հրթիռները, ենթադրաբար, ինտեգրվելու
Առգրավել են համակարգիչները, հեռախոս ու այլ կարեւոր իրեր. Գոհար Մելոյան
Գոհար Մելոյանն ու Անժելա Էլիբեգովան չգիտեն՝ ինչու են ԱԱԾ-ում հայտնվել
«Թե ինչ կվերցնի ճամպրուկից ընթերցողը, այդ ընտրությունը թողնում եմ իրենց». Թերեզա Ամրյան
«Այն եզդի կնոջ ճամպրուկը» բացահայտում է եզդիական համայնքի մշակույթն ու պատմությունը
Կարեն Բեքարյանը 24 ժամ աշխատում էր Արցախում, որպեսզի մեր հասարակությունը տեղեկատվություն ստանա. Ռուբեն Մելիքյան
ԱԱԾ-ն Կարեն Բեքարյանի փաստաբանին հայտնել է, որ նրան բերման է ենթարկել ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակներում
«Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ». Արա Սաղաթելյանի փաստաբան
Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ
Թուրք պաշտոնյա. «Ղարաբաղը» կլինի Թուրքիայի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների շարքում». Ermenihaber.am
Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայը, ելույթի ընթացքում օգտագործելով «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար
«Այո, առեւտուր կա, որպեսզի մարդիկ սովից չմեռնեն, գնում են ինչ-որ բան են գնում, դրանով չի կարելի չափել, որ տնտեսությունը վերականգնվում է». Թաթուլ Մանասերյան
Ըստ պարոն Մանասերյանը, կառավարությունը պատկերացում չունի, թե ինչից պետք է սկսել տնտեսության վերականգնումը
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արա Սաղաթելյանին եւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային
Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը, հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։ «Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ` քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն`
Ի՞նչ են սիրում կարդալ կապանցի պատանիները (Տեսանյութ)
Կապանի արվեստի դպրոցի սաներն ասմունքեցին նաեւ Թումանյանի գործերից
Արա Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի
Ի՞նչ կապեր ունի Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ․ նախկին ՔՊ-ականի բացահայտումը
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը` (այժմ արդեն նախկին անդամ) Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն իր նախագիծը չէ, դա ուղղակի զավեշտ է, և որ ինքը իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե «սրանց», ասաց․ «Առաջին, երկրորդ, երրորդ նախագահներն երևի թե ապրում են իրենց կյանքի ամենամեծ
Խոսքը երեխաների անվտանգության մասին է, պետք է բացառել ցանկացած թերացում. Սուրեն Պապիկյան
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է վերակառուցվող դպրոցներ
Կրկնակի տոն՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում
Դպրոցականները հանդիպումներ ունեցան,գրքեր ստացան ու Թումանյան ընթերցեցին
Պետությունը պետք է երեխայի համար ստեղծի բարձր արժեքներ ապահովվող կրթության պայմաններ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «ՔՈԱՖ» բարեգործական հիմնադրամի Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի ծրագրի» աշակերտներին: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն: Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին. Tert.am
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Հարցին,թե ԱԱԾ֊ն ինչո՞ւ էր խուզարկություն իրականացնում, փաստաբանն ասաց. «ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր Կարեն Բեքարյանի տանն իրականացվում խուզարկություն, որի թույլտվությունը տրվել էր
Կվազիպետության ճգնաժամը
Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն
Տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ
Ժոնաթան Լաքոտը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը, ցանկացավ մասնակցել գիրք նվիրելու հայկական ավանդույթին՝ ֆրանսերենի դասագրքեր հանձնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Հայաստանի բոլոր դպրոցներին ։ Այդ դպրոցներից մեկում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում կայացած գրքերի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի՝ կրթության հարցերով տեղակալ Ժաննա Անդրեասյանը,
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին: Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական
Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի) ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ
Արման Փաշիկյանը առաջին պարտությունը կրեց
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի տղամարդկանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Այսօր չորրորդ տուրի օրն է, որի ընթացքում խաղատախտակների առջեւ հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Երեք անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց Արման Փաշիկյանը: 40-րդ քայլում նրա հաղթարշավը կանգնեցրեց արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանն ու Հնդկաստանը պատրաստ են գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Փետրվարի 18-ին և 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
«Որ պահին կարողացանք դատախազությանը վերադարձնել իրավական տիրույթ, կունենանք և′ Նիկոլ Փաշինյանի, և′ նրա հանցակիցների կալանավորում». Արթուր Ղազինյան
Խոսելով փետրվարի 20-ին «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած հանրահավաքի մասին՝ Արթուր Ղազինյանը վստահեցրեց՝ այն առանձնահատուկ է լինելու իր էներգիայով, մարդաշատությամբ, մոբիլիզացիոն ռեսուրսի ցուցադրությամբ:
«Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում». Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հանդես եմ եկել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սույն նախաձեռնությամբ: Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում»: Նա նաեւ գրում է. «Հայաստանում գործող բոլոր կուսակցություններն ու կուսակցությունը ներկայացնող և կուսակցության անունից հանդես եկող քաղաքական գործիչները պետք է հիշեն կարմիր գծերի մասին:
Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների: Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է
Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել


















































