Օրվա լրահոսը

Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը. Արցախի ԱԺ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով: 1988 թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը: Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց

Սուսաննա Գաբոյանը ամրապնդել է առաջատարի դիրքը

Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունում չորրորդ տուրից հետո կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը սեւ խաղաքարերով Արփինե Գրիգորյանին հաղթելուց հետո 3,5  միավորով ամրապնդեց միանձնյա առաջատարի դերը: Նա կես միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնական բարձրացած Մարիամ Ավետիսյանին եւ մեկ միավոր՝ Սիրանուշ Ղուկասյանին, Մարիա Գեւորգյանին եւ Վերոնիկա Խաչատրյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի

Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են

Հայտարարում է բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը Վերջերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Արցախյան ազատամարտի խորհրդանիշ եւ մեր պատմության ու մշակույթի նշանավոր կենտրոն Շուշիի, մասնավորապես՝ նրա անվան ստուգաբանության վերաբերյալ: Այս առիթով զրուցել ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ: – Պարոն Վարդանյան, բոլորս հիշում ենք,

Ազատ ոճայինները պատրաստվում են մեկնել Կիեւ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի տասը մարզիկներ ուսումնամարզական հավաքներում նախապատրաստվում են փետրվարի 25-ից 28-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին: Այս անգամ Ուկրաինայի մայրաքաղաք կմեկնեն. 57 կգ՝ Կարեն Զուրաբյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաժոյան եւ Արման Անդրեասյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Մարզպետ

Չնայած այդ արհավիրքներին՝ Արցախը կանգուն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին

Տղամարդկանց մրցաշարային աղյուսակը գլխավորեց Հովհաննես Գաբուզյանը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության չորրորդ տուրի բոլոր պարտիաներն արդյունավետ ավարտ ունեցան: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Լեւոն Բաբուջյանին, Մամիկոն Ղարիբյանը՝ Տիգրան Պետրոսյանին, Մանուել Պետրոսյանը՝ Արման Փաշիկյանին, Հովհաննես Գաբուզյանը՝ Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, Տիգրան Հարությունյանը՝ Զավեն Անդրիասյանին: Հինգերորդ տուրից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Առաջատարների եռյակում են 3,0-ական

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը, համաձայն որի, ավելի քան 10 առաջատար ավիաընկերություններ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համաձայնագիր են ստորագրում՝ պարտավորվելով առաջնահերթություն տալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի, անհրաժեշտ դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների փոխադրմանը: Երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը գործելու է նաև որպես գլոբալ նյութատեխնիկական պատրաստվածության մեխանիզմ` հնարավոր այլ մարդասիրական և առողջապահական ճգնաժամերի դեպքում: «Կենսական

Բալետի նախկին պարուհին, որ սիրում էր կանգնած գիրք կարդալ խանութում

Կամ՝ ինչու է Անաստասիա Շեւչենկոն ոչ թե գրադարան, այլ խանութ այցելում գիրք կարդալու համար 78-ամյա Անաստասիա Շեւչենկոն տարձել է համացանցի աստղ: Մի քանի օր նրա լուսանկարները «պտտվում» էին սոցցանցերում՝ հայտնի դարձնելով բալետի նախկին պարուհուն: kulturologia.ru-ի փոխանցմամբ, թոշակառու կինը ուշադրություն է գրավել այն պատճառով, որ առեւտրի կենտրոնում ամեն օր մի քանի ժամ անցկացնում է գրքերի ցուցանակի

Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել․ փաստաբան

Փաստաբան Գոռ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի լրագրողներ, հայտնում եմ, որ իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե

Մոդեստ Կոլերով․ «Ռուսաստանում փորձագետների հիմնական մասը համարում է, որ Փաշինյանն աճեցվել եւ իշխանության է բերվել հենց Սերժ Սարգսյանի կողմից»․ «Հրապարակ»

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ – Պարոն Կոլերով, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր 3-ժամանոց հարցազրույցում անդրադարձավ գրեթե ամեն ինչին, եւ նրա հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտը չէ։ Ինքն իշխանությունը փոխանցել է փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ վերջինս դրանից 2-3 օր անց հրաժարական տվեց։ – Հրաժարական տվեց, քանի որ հասկացավ, որ

Տնտեսագետ․ Ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով․ «Փաստ»

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ զրուցել ենք պետական պարտքի մեծացման, Հայաստանից կապիտալի արտահոսքի մասին, անդրադարձել նաև սպառողական շուկայում առկա գնաճին ու դրա հետևանքներին: Պետական պարտքի ծավալը մոտեցել է «կարմիր գծին» Տնտեսագետի խոսքով, այսօրվա դրությամբ ՀՀ պետական պարտքի ծավալն արդեն հասել է 8,85 մլրդ դոլարի կամ մեր ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսին, որից միայն արտաքին պարտքը կազմում է

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում,

ՊՆ նախկին փոխնախարար․ «Երբ որ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, այդ ժամանակ էր դրված խնդիրը, որ Քոչարյանը Արցախի հարցը լուծի»․ «Ժամանակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: – Հարգելի՛ Մելքոնյան, վերջին օրերին ավելացել են քննադատությունները պատերազմի վերաբերյալ և բանակի հասցեին: Ի՞նչ է տեղի ունենում, մտածե՞լ եք: – Հիմնականում քննադատությունները իշխանական թևին են վերաբերում, որ պատերազմը տանուլ են տվել, բայց ոչ ոք հետ չի նայում, այդ պարտությունը հենց նո՞ր եղավ, այդ պարտությունը շատ խորն

Յուրաքանչյուր խելամիտ, հիշողություն ունեցող մարդ պետք է հարցնի իշխանության աթոռին նստածներին. «Ո՞ւր է այդ անվտանգությունը»․ «Փաստ»

Տևական ժամանակ է՝ ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետերն ահազանգում են ադրբեջանցի զինվորականների սադրանքների մասին: Բացի այդ, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պարբերաբար հրապարակումներ է անում Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կողմից արձակվող կրակոցների մասին: Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Փաստի» հետ զրույցում նկատեց, որ մեզ համար կրակոցները, հոգեբանական ճնշումը նորություն չեն: «Մենք

3509 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք

Փետրվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք:

Լեւոն Երանոսյան․ «Մարդիկ պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց էն ժամանակ ցույցերը ցրելու»․ «Հրապարակ»

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է այսօր ընդդիմության հրավիրած մեծ հանրահավաքին։ «Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։ – Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։ – Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։ – Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ

Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ: Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության

Գագարինցի Խաչատուր Աբովյանը՝ կամուրջը պայթեցնելու ահազանգի մասին․ «Ես ասեցի ուշադրություն գրավեմ, որ մեկին ուղարկեն»․ «Հայկական ժամանակ»

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի բնակիչ Խաչատուր Աբովյանը զանգահարել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հայտնելով, որ պատրաստվում է պայթեցնել Գագարինի կամուրջը: Երեկվանից տեղեկությունը տարածվել է մամուլում, սակայն թե ինչ է կատարվել իրականում, նշված չէ: Այդ զանգից հետո Աբովյանին բերման են ենթարկել ոստիկանություն, նա բացատրություն է տվել, ապա բաց է թողնվել: ՀՀ ոստիկանությունից

Արման Սահակյան. Էս ամեն ինչը, որ շահարկվում է թե՛ իմ, թե՛ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ունեն զուտ քաղաքական նկրտումներ․ «Հրապարակ»

Քննչական կոմիտեն որոշել է ընդդիմության մեծ հանրահավաքից մեկ օր առաջ՝ փետրվարի 19-ին, մեղադրանք առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն, եւ եւս երկու նախկին պաշտոնյայի։ Հարուցված քրգործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, սակայն, լավ չի հասկացվում՝ կոնկրետ ինչում են մեղադրվում նախկին քաղաքապետն ու մյուս

Տարոն Չախոյան. «Ստատուս գրելը, որպես էդպիսին, կապ չունի նշանակման հետ»․ «Հայկական ժամանակ»

Հանրության մի հատվածին ֆեյսբուքյան գրառումներից ծանոթ Տարոն Չախոյանը երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս փաստը հումորի առարկա է դարձել նույն Ֆեյսբուքում: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Տարոն Չախոյանի հետ մեր առաջին բլիցը՝ ստորեւ. – Պարոն Չախոյան, ումի՞ց եք ստացել աշխատանքի առաջարկը, եթե գաղտնիք չէ: – Չէի ցանկանա փակագծեր բացել: –

Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի

Գերեվարված Ազնիվ Բաղդասարյան․ «Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի»․ «Հայկական ժամանակ»

Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝

Հարցեր՝ հանրահավաքին ընդառաջ

Այսօր՝ փետրվարի 20-ին, որը մեր նորագույն պատմության մեջ խորհրդանշական օր է, տեղի է ունենալու ընդդիմության, իրենց խոսքերով, «մեծ հանրահավաքը»: Չգիտեմ, թե որքանով է այն «մեծ» լինելու, բայց քանակը, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ավելի կարեւոր են հարցերը, որոնց, ընդդիմությունն, իմ կարծիքով, դեռ չի պատասխանել: Շարադրեմ դրանցից մի քանիսը: Փաշինյանի սխալը նրանում էր, որ

Այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ կա՛մ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացի կարևոր քայլը, կա՛մ նպաստել նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը․ «168 ժամ»

Այսօր հրապարակ եկող մարդիկ ընդդիմության առաջնորդներից պետք է լսեն գործողությունների հստակ ռազմավարություն ու ծրագիր, քայլերի ու անելիքների հաջորդականություն։ Եթե դա տեղի չունենա, և եթե հանրահավաքի հարթակից կրկին հնչեն միայն Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու, ամեն ինչ հանձնելու պատրաստակամության, իրավիճակի կործանարարության մասին բոլորին հայտնի արձանագրումներ ու գնահատականներ, ապա դա որևէ գործնական արդյունք չի ունենալու և մեծապես հարվածելու

Հայաստանը «կայուն քայլերով» շարժվում է դեպի տնտեսական կոլապս․ «Ազգ»

Վերոնշյալ երեք տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահոսել է ահռելի գումար՝ 3 մլրդ 910 մլն դոլար: Հայաստանից գումարների արտահոսքի նման խայտառակ ցուցանիշ երբեւէ չի արձանագրվել: Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը կտրուկ նվազեցրել է նաեւ Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը: Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներհոսքը միասին վերցրած կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար: Հասկանալու համար,

Շարժումը, որը հետագայում դարձավ անկրկնելի եւ նախանձելի, բավական երկար ժամանակ չէր ստացվում. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Այդ նույն օրը Երեւանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով 33 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությանը, գրող,

Տարոն Տոնոյան․ «Մենք տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են»․ «168 ժամ»

«Պատերազմն այլ ելք կարող էր ունենալ: Դա արդեն ապացուցված բան է: Ես ինձ վրա եմ զգացել, ես մեր զորքին տեսնելով, անմիջապես շփվելով եմ զգացել, որ, այո, հնարավոր էր, որ այլ ելք ունենար, եթե մի փոքր կազմակերպվածություն, մի փոքր ավելի ճիշտ հրամաններ, և մենք կունենայինք բացարձակ այլ ելք: Այդ հանրաճանաչ հակահարձակման օրն արդեն Հադրութը տված էր,

Մեր երկիրը ավելի խորն է ընկղմվում պետական պարտքի ճահճի մեջ, բայց իշխանությունը դա ներկայացնում է գրեթե որպես նվաճում․ «Ազգ»

Հայաստանը 750 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր է թողարկել: Այդ մասին, չգիտես ինչու, պաշտոնապես հայտարարվեց միայն թողարկումից մի քանի օր անց: Մյուս զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես «դրական ազդակ» եւ «հետպատերազմյան շոկի հաղթահարման» երեւույթ: Մինչդեռ, գործ ունենք Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացման հետ: Մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ

Հայաստանը նահանջել է ըստ Economist- ի 2020 թ-ի Ժողովրդավարության ցուցանիշի. ռազմական դրությունը օգտագործվում է` հակակառավարական ցույցերը ճնշելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու համար

Զեկույցում նշված է, որ Հայաստանի ցուցանիշները նահանջ են արձանագրել 2020 թ-ին, այն դեպքում, երբ երկիրը զգալի առաջընթաց էր գրանցել 2018-19 թթ.-ին: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված ընդհարման արդյունքում, ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն մտցրեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը: Ռազմական դրությունը շարունակվում է նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ հաստատվեց զինադադար:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031