Օրվա լրահոսը

«Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հանդես եմ եկել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սույն նախաձեռնությամբ: Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում»: Նա նաեւ գրում է. «Հայաստանում գործող բոլոր կուսակցություններն ու կուսակցությունը ներկայացնող և կուսակցության անունից հանդես եկող քաղաքական գործիչները պետք է հիշեն կարմիր գծերի մասին:

Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների: Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է

Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի:  Դ. Պողոսյանը նաև ներկայացրել

Հովհաննես Բաչկովի պրոֆեսիոնալ երկրորդ մենամարտը հետաձգվել է

Գյումրեցի բռնցքամարտիկ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի երկրորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում չի կայանա: Նախապես փետրվարի 27-ին Ալմաթիում նշանակված մարտը, որում հայ մարզիկի մրցակցի անունը դեռ հայտնի չէր, անորոշ ժամանակով հետաձգվել է COVID-19-ի համավարակի պատճառով: Բաչկովն իր կարիերայում առաջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրել էր Դուբայում, անցած տարվա հոկտեմբերի 9-ին, երբ Արցախում թեժ պատերազմ էր: Մրցավարների միաձայն

«Երբևէ բանակցությունների ընթացքում եղե՞լ է մի անգամ, որ շոշափվի Շահումյանի ու Գետաշենի, Արծվաշենի հարցը, բարձրացվե՞լ է Նախիջևանի հարցը, ոչ մի անգամ չի բարձրացվել». Գագիկ Սաֆարյան. Ա1+

«Որ բանակում եղել են բանիմաց մասնագետներ, հրամանատարներ, ոչ ոք չի կարող հերքել, բայց որ բանակը ունեցել է սարսափելի սխալներ, բանակում եղել են սարսափելի ավանդույթներ, ոչ ոք չի կարող աչք փակել»

Մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ՝ Ուկրաինայի ջրացատկի գավաթի խաղարկությունից

Կարճատև դադարից հետո ջրացատկորդները մարզումները կշարունակեն Երևանում՝ աստիճանաբար պատրաստվելով ապրիլին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հունահռոմեական ոճի ՀՀ հավաքականի 13 ըմբիշ կմասնակցի Կիեւի մրցաշարին

Փետրվարի 25-ից 28-ը Կիեւում կկայանա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշար, որին նախապատրաստվում է նաեւ այս ոճի Հայաստանի ազգային հավաքականը: Մարզչական կազմը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք Ուկրաինայի մայրաքաղաքում կմտնեն մրցագորգ: Նրանք են. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան եւ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան եւ Սլավիկ Գալստյան,

Սակրավորներն ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, նաև իրազեկման դասընթացներ են անցկացնում դպրոցներում

Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դասընթացներ անցկացնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, որոնք ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:

«Ատելության, բռնության կոչերի վտանգավորության աստիճանը բարձր է»․ դատախազության պաշտոնյան՝ աղմկոտ օրինագծի մասին

Երբ քննադատությունն անցնում է ողջամիտ սահմանները, այն ենթակա չէ պաշտպանության՝ խոսքի ազատության ներքո:

Նուբարաշենի գերեզմանատնից գողություններ կատարողները հայտնաբերվել են. Shamshyan.com

Ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։

Պատերազմի ընթացքում վնասվածք ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է

Կարող են դիմել նաև 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածքի, խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում. «Ազատություն»

«Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական»:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նշեցին գիրք նվիրելու միջազգային օրը (ֆոտոշարք)

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր նշեցին «Գիրք նվիրելու միջազգային օրը»: Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն Aravot.am-ին ասաց. «Այսօր նաեւ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակն է: Բացի այն, որ ուսխորհրդի եւ գրադարանի նախաձեռնությամբ այսօր ուսանողներն ու դասախոսները միմյանց գրքեր կնվիրեն, ֆոյեում կասմունքեն Թումանյանի պոեմներից ու քառյակներից, ընթերցարանում կլինի նաեւ մեր վաստակաշատ դասախոս

ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:

Օրինապահ հարկ վճարողներին մաքսայինը արտոնություն կտա

Մաքսայինի արտոնությունից կարող են օգտվել թե՛ ներմուծողները, թե՛ արտահանողները

Կանոնակարգվել է պատերազմին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը. Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում

Կանոնակարգվել է պատերազմին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը. Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին

«Մենք հիմա էլ ենք պնդում, որ խոսքի ազատությունը վտանգված չէ». Հ2-ի անձնակազմ

Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանի կարծիքով՝ «Ա1+»-ի եթերազրկման հարցը որոշ քաղաքական ուժեր օգտագործում էին քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Նա հարցնում է՝ ինչո՞ւ քաղաքական ուժերն այդ մասին չեն բարձրաձայնում հիմա, երբ եթերազրկվել է Հ2-ը:

Արթուր Դավթյանը նշել է՝ դատախազությունը ստանձնել է երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու հանձնառություն

Անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդկանց սեփականության իրավունքը, արդարացնել այդ ակնկալիքները:

Եղել են ներկրողներ, որ փորձ են արել թուրքական ապրանքն այլ երկրների անվան տակ ներմուծել. Արտեմ Կարապետյան

ՊԵԿ պաշտոնյան վստահեցնում է՝ թուրքական ապրանքների արգելքի հետեւանքով պետբյուջեն էական վնասներ չի կրի:

Արցախի ոստիկանության շրջանային բաժնի պետի տեղակալը պատերազմի ընթացքում ռազմամթերք է տեղափոխել ՀՀ

Մի մասն իրացնելու, մի մասն էլ ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք

«Այս օրինագիծը վահան է ԶԼՄ-ների դեմ եւ «ֆեյքերին» ազատություն տալու միջոց՝ առաջիկա ընտրություններում»․ պատգամավոր

Այս նախագիծն առհասարակ չպետք է գար ԱԺ, բայց հետեւություններ պետք է անեն նաեւ լրագրողները

«Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին». Արմեն Աշոտյան

Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:

«Վերաքննիչ դատարանը որեւէ հիմք չի գտել, փաստերն էլ լրիվ աղավաղել է եւ ապօրինի որոշում է կայացրել». Պողոս Պողոսյանի գործով պաշտպան

Ինչպես հայտնել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանում սպանված Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով առաջին դատական նիստը: Պաշտպանական կողմն ասաց, որ ուզում են դատավորին ինքնաբացարկ հայտնել, բայց մի շարք հարցերի պատասխաններ պետք է ստանան: Ուստի նիստը հետաձգվեց: Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Ռոբերտ Բեջանյանն ասաց,

«Շուշին դրախտավայր էր, այն ներդրումները, որոնք Շուշիում են եղել, նույնիսկ Ստեփանակերտում չեն եղել». Հովհաննես Սահակյան

«Փոխզիջման հակառակ կողմն Արցախի կարգավիճակն էր եւ ցամաքային անխափան երկու կողմից ճանապարհն էր՝ Քարվաճառով եւ Լաչինով». Հովհաննես Սահակյանն այն մասին, թե ինչո՞ւ էր հայկական կողմը ներդրումներ անում ազատագրված տարածքներում

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով առաջին նիստը կայացավ. դատավորին ուզում են ինքնաբացարկ հայտնել

Պաշտպանական կողմը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ պարզելու, թե այս գործը երբ է հասել դատարան, ինչպես է ստացվել, որ գործի համարը փոխվել է: Նա նաեւ այլ հարցադրումներ հնչեցրեց, թե դատարանի մյուս դատավորներն ի՞նչ ծանրաբեռնվածություն են ունեցել, ինչո՞ւ է գործը հենց դատավոր Կարեն Ֆարխոյանին մակագրվել, ինչո՞ւ է ուշացումով ուղարկվել գործը դատարան եւ այլն:

«Մայր թատրոնը հրավիրել է ամերիկացի բեմադրիչի». Վարդան Մկրտչյան

Սանտա Բարբարայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջոն Բլոնդելը ներկայացում կբեմադրի Հայաստանում

«Թող իրենք որոշեն՝ այդ խարանով ոնց են ապրելու»

«Դա մոտավորապես հնչում է այսպես՝ ինչու ամեն ինչ արեցիք, որ քաղաքացիական բախումներ չլինեն, որ եղբայրասպան պատերազմ չլինի։ Հիմա ի՞նչ, մեղադրո՞ւմ եք. կարծում եմ, հակառակն է ճիշտը, ասել՝ շնորհակալություն, որ երկիրը այդ պահին ցնցումների չտարաք։ Ցանկացած իշխանություն չարժե թեկուզ մեկ մարդու մահ»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: – Արդեն մի քանի օր քննարկումների

Moody’s- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը

Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody’s Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում: Չնայած համավարակի և պատերազմի հետևանքներով պայմանավորված իրավիճակին՝ Ընկերության վարկանիշը վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝ սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031