Օրվա լրահոսը

Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը պղծելու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Իրականացվել է դեպքի վայրի զննություն: Հանգամանքները պարզվում են:

Քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ՃՈ 3 տեսուչների պաշտոնավարումը դադարեցվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ՝ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին:

ՄԻՊ ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Հայաստան վերադարձած 5 գերիներին

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ

ՍԴ դիմողները գտնում էին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը, 391-րդ հոդվածի 1-ին մասը եւ 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու՝ դատարանների պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներին: Նշենք, որ մինչ օրս փոփոխություններ,

«Այս իշխանությունը մի հատ որ թափ տա իրեն, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփած է, իրենք չեն զգում, տաք են, մի հատ թափ տվեց, քանդվելու է». Էդմոն Մարուքյան

«Մի բան ակնհայտ է՝ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե ինչ-որ տեռոր է երկրում, այլ երես չունեն իրենց ղեկավարած, կայացրած որոշումների արդյունքում: Դա ռեյտի՞նգ է, պրոբլեմ չկա, վայելեք ձեր ռեյտինգը»:

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին չինական Նոր տարվա առթիվ

Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Հրաշքով փրկվել են. վիրավորներին տարհանելիս ծանր վիրավորված Ալբերտ Մեյրոյանը չի փոխել մտադրությունը՝ շարունակելու է բժշկական բարձրագույն կրթությունը

«Վիրավորներին բաց տարածքով մի քանի հարյուր մետր ուղեկցել ենք այն դեպքում, երբ թշնամին մեզնից ընդամենը 700 մետր հեռավորության վրա էր»

ՀՀ այցեքարտ փառատոնը կշարունակի մոլորակի երաժիշտներին հրավիրել

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին անդրադարձ կատարելիս կարող ենք իրավամբ նշել, որ այն այլեւս մեր երկրի խորհրդանիշներից մեկն է։ 2000 թվականին հիմնված փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, գլխավոր մենեջերը՝ Սոնա Հովհաննիսյանը։ Փառատոնի շնորհիվ մեր երաժշտասերները հնարավորություն ունեցան հանդիպել, ունկնդրել հայ եւ համաշխարհային ճանաչում ունեցող օտարազգի երաժիշտ-կատարողների, նվագախմբերի եւ երաժշտական այլ

Դպրոցական սննդի կետերի գործունեությունը կվերսկսվի. դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Սոցիալական տարածությունը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։

Հադրութի շրջանում փրկարար ջոկատների որոնումների արդյունքում աճյուններ չեն հայտնաբերվել

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է հաստատվել

Ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր

Այսպե՞ս է հարգում Էրդողանն իր «լավ ընկեր», «լավ բարեկամ» Պուտինին

Մոսկվան հնչեցրեց մի պահանջ, որը Թուրքիան արդեն մի քանի ամիս պարզապես արհամարհում է Ինչպես հայտնի է, օրերս սկսեց գործել ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ռուս եւ թուրք զինծառայողները իրականացնում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը: «Իրադրության մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ «Ֆորպոստ»

«Նոր օրենսգիրքը շատ լավն է, սակայն եթե շարունակելու են նույն ոճով աշխատել, ունենալու ենք նույն կոտրած տաշտակը». «Ժամանակ»

«Բանալին ոչ թե օրենքի փոփոխության մեջ է, այլ կատարողի։ Բայց պետք է նշեմ, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը իսկապես լավն է, դա անհրաժեշտություն է։ Մնում է գտնել կիրառողներ»

Պղծվել է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը. մեկնաբանություններ

Հասկանում եմ` պատերազմում իսրայելական դրոնների օգտագործման ու դրա հետևանքներից մեր հանրային ցասումը, բայց ի՞նչ կապ ունեն միլիոնավոր հայ և հրեա անմեղ զոհերը ու իրենց հիշատակը։

«Դա շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Նիկոլ Փաշինյանն անում է». «Հրապարակ»

Մենք պարտադրաբար մարդկանց հավաքի չենք բերելու։ Ես չեմ կարծում, որ երկրում կա մեկ մարդ, որն այսօրվա իրավիճակով մտահոգված չէ։ Եվ եթե մտահոգված է այս երկրի ճակատագրով, իրենք հաստատ լինելու են։

«Չեն համապատասխանում իրականությանը». Լուսինե Ղարախանյանը՝ Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերի առնչությամբ. «Հայկական ժամանակ»

Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել:

Հուլուսի Աքարը բարձր է գնահատել թուրք-ադրբեջանական զորքերի պատրաստվածությունը

Նրա խոսքով՝ «Ձմեռ-2021» զորավարժությունների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք:

Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. «Ժողովուրդ»

Մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով:

«Իրանական կողմի հետ եւ՛ օդային գծի եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է». «Հայաստանի Հանրապետություն»

Իրանի արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107․9 մլն եվրո գումարով, կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը…

Հովիկ Աղազարյանը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է. «Հրապարակ»

«Մի աղջիկ ասաց, որ մեր դիմումը չեն ընդունում։ Ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել՝ դիմեք, երբ չեն ընդունի, զանգեք՝ ես կմիջամտեմ»,- ասել է Աղազարյանը։

Իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, եւ ամենեւին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ. «Ժողովուրդ»

Այսինքն՝ այդ օրը կարեւոր նախագծեր, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքն ընդունվել է միայն իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակված

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ես կարծում եմ, որ մենք կարող էինք հաղթել այս պատերազմում, ու որ մեր պարտությունից քաղելիք ճիշտ դասը սա է. Վահան Զանոյան

Պատերազմում կարելի էր հաղթել, եթե մենք վերջին 26 տարում ներդրումներ արած լինեինք դրան պատրաստվելու համար։ Հեգնանքով պետք է ընդունենք, որ պատերազմից կարելի էր նույնիսկ խուսափել, եթե մենք իրոք պատրաստ լինեինք դրան, որովհետև եթե իրոք դրան լինեինք պատրաստ, ապա կարող էինք անգամ նաև հաղթած լինել պատերազմում՝ նախքան այն սկսվելը»։

«Լավագույն մտադրությունը» ավտորիտար երկրում

2019 թվականի մարտի 29-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը պատասխանատվություն է նախատեսում, այսպես կոչված, «ֆեյք տեղեկությունների» հրապարակման համար: Օրենքը, մասնավորապես, նախատեսում է տուգանք 400-ից մինչեւ 20 հազար դոլար: Ռուսաստանցի օրենսդիրները «ֆեյքի» տակ հասկանում են, օրինակ, «պետության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք», որի մեկնաբանությունն, իմ կարծիքով, կարող է չափազանց կամայական լինել: Օրենքի կիրառումը սկսվեց ընդունումից

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ

Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։ Հակառակ պարագայում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հակասում է բուհի ինքնավարության սկզբունքներին. հայտարարություն

35-րդ հոդվածի 6-րդ կետը հակասում է ազատ մրցակցության իրավունքին, քանզի այն ուսանողները, որոնք ինչ-ինչ պատճառներով ընդունվել են բուհ վճարովի համակարգով, բայց հետագայում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, փաստացի զրկվում են փոխատեղմանը (ռոտացիային) մասնակցելու հնարավորությունից։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վերակազմավորման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձը տապալվեց. հայտարարություն

Տապալվեցին նաև Օրենքում և Քրեական օրենսգրքում մի շարք այլ աղմկահարույց դրույթների ու ականների ներմուծման քողարկված փորձերը, որոնք բացահայտվեցին մի խումբ պատգամավորների կողմից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031