Օրվա լրահոսը
Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին: ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ չի խօսուիր քիմիական զէնքով գործուած միջայգայնօրէն դատապարտելի նախայարձակման մասին. «Հայրենիք»
Այս բոլոր ըսելէ ետք, որպէս հայ, որպէս մարդ, կ’ուզեմ գիտնալ, թէ այս ֆոսֆորային զէնքի գործածութեան հարցը հեռատեսիլային պատկերներու սփռումէն ետք, տեղ մը քաղաքական արժէքով բողոքի առարկայ եղա՞ւ, պիտի ըլլա՞յ: Միջազգային դատական ատեանի մը մօտ միջազգային իրաւունքի հիմնաւորումներով ամբաստանութիւն պիտի ըլլա՞յ: Եւրոպական Խորհուրդի ժողովին Հայաստանի պատուիրակները խօսեցան բանտարկեալներու մասին:
Մեսրոպ Առաքելյան. «Ես չեմ ստանում պարգեւավճար, կարծում եմ՝ ճիշտը չստանալն է». «Հրապարակ»
Պարգեւավճար պետք է ստանան լավ աշխատանքի, լրացուցիչ աշխատանքի համար։ Ես կարծում եմ, որ մենք կատարում ենք աշխատանք, որը մեր պարտականությունն է
«Հանրությունը ոչ թե պետք է մտածի, թե վարկի չափն ինչքան է մեծացել, այլ պետք է մտածի ունենալ այնպիսի իշխանություն, որը չի գողանա այդ վարկերը». Գևորգ Պապոյան. «Ժամանակ»
«Միջնաժամկետ հեռանկարում մենք տնտեսական լավ միջավայրում ենք լինելու։ Դա տեսնում են նաև միջազգային ներդրողները»
Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեան. «Այլ ճանապարհ կա՞ր արդեօք վերոնշեալ հողերը վերադարձնողի մը համար խուսափիլ այդ սեւ ճակատագրէն կամ կոչումէն։ Թերեւս». «Հայրենիք»
Պէտք է ընդունիլ որ ով որ ալ ըլլար յանդգնողը ստորագրելու որեւէ փաստաթուղթ, ուր նշուած ըլլար վերադարձնել Ատրպէյճանին հինգ առաւել երկու ղարաբաղեան ազատագրեալ հողերը, թեկուզ Մինսքի խաղաղ բանակցային ճամբով, նոյնն է, ենթակայ պիտի ըլլար «դաւաճան»-ի անբաղձալի կոչումին։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք
Ունենք 227 առողջացած
«4,5 տոկոսը դեռ վտանգավոր ցուցանիշ չէ, չնայած շատ ավելի բարձր է, քան վերջին տարիներին գնաճի գրանցված ցուցանիշները». Հրանտ Միքայելյան. «Փաստ»
10 տարվա կտրվածքով իշխանությունը միշտ կայունությունն է ընտրել, երբ զարգացումն ընտրելու հնարավորություն կար
Հայաստանը պետք է բարձրացնի նշաձողը՝ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ազգ»
Առայժմ Վաշինգտոնը չարագուշակ լռություն է պահպանում Անկարայի հետ իր հարաբերություններում
Հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
Ռոման Համբարձումյանը «Կիլիկիա» ավտոկայանում իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել. «Ժողովուրդ»
«Կիլիկիա» ավտոկայանի պետ Սամվել Խաչատրյանը փոխանցեց, որ ինքը պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հասցրել է մի շարք խնդիրներ լուծել. «Ամբողջ ավտոկայանը այժմ լուսավորվում է. խոսքը դրսի արտաքին լուսավորման մասին է:
Նախկինում ավտոկայանի դահլիճում մութ է եղել, այժմ լուսավոր է: Ավտոկայանի տանիքն է մասնակի վերանորոգվել, նախկինում ջուրը չռռում էր: Մասնակի վերանորոգում արեցինք, այդ ջրերը կտրեցինք»:
«Նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ցույցն էլ ավելի սուր դրսեւորումներ էր ստացել. աշակերտները շրջափակել էին նրա աշխատասենյակի մուտքը՝ թույլ չտալու դուրս գալ». «Հայկական ժամանակ»
Աբովյանի N1 դպրոցի նախկին տնօրենն ու մի խումբ ուսուցիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ նորանշանակ տնօրենի բողոքի հիմքով
«Ինձ ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների». Վահան Բադասյանի հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները:
Փախուստ ազատությունից
Վերջերս Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունները ստիպում են ինձ մտածել մի կարեւոր հարցի շուրջ՝ որտեղի՞ց են առաջանում զանգվածային մոլորությունները, անհեթեթ առասպելները, դավադրության տեսությունները: Իհարկե, ծիծաղելի կլիներ ասել, որ դրանք նոր երեւույթներ են՝ դրանք հազարամյակների ընթացքում բնորոշում էին մարդկանց եւ նրանց խմբերին: Պարզապես ճգնաժամային պահերին այդ մոլորություններն ավելի ցայտուն են դառնում: Իսկ վերջին տարիներին ճգնաժամը (որի
Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ. երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը. «Ժողովուրդ»
Եթե 2019-ին գրանցվել են 15 հազար 561, ապա 2020-ին ամուսնությունների քանակը կազմել է 12 հազար 179: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 3155, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 725-ով:
Նոր երկրաշարժ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել եւ գտնվում ենք 2017 թ.-ից առաջ եղած վիճակում. «Ազգ»
Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության մեկ տարումՙ 2019 թ.-ին աղքատությունը կրկին աճել է 3,1 տոկոսով :
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Անդրանիկ Քոչարյան. Հայաստանի քաղաքացիները եթե ցանկանան, կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել Արցախում. «Հայկական ժամանակ»
Արցախի ՊԲ-ում միայն կամավորական հիմունքներով են Հայաստանի քաղաքացները անցել ծառայության: Եթե այդպիսի ցանկություն լինի հետագայում, բնականաբար իրավական ձեւաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության:
«Դե զզվացրեցիր, էլի, ոչ դու ես հետաքրքիր, ոչ քո զինվորականը». Արցախի հերոսի սխալ հուղարկավորության ու արտաշիրիմում անելու խայտառակ պատմությունը
Հարցին՝ ձեր եղբայրը այդպես շփոթության աստիճանի նմա՞ն է Սերգեյ Շաքարյանին, որ կարող էին շփոթել՝ նա պատասխանեց. «Նման դիմագծեր ունեն, բայց տարիքային շատ մեծ տարբերություն կա: Իմ ախպերը՝ 29 տարեկան է, Շաքարյանը՝ մոտ 50: Բացի այդ, Շաքարյանը 150 կգ-անոց մարդ է եղել, իմ ախպերը՝ մի 90, այդ տարբերությունը պիտի նկատած լինեին: Կոպիտ սխալ են թույլ տվել»:
Երկրաշարժից փլուզվել է Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը
Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։ Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման
Շատ ենք խոսում մեր ազգի խելոքության մասին։ Ժամը եկել է
Հարկավոր է դիմել ԱՄՆ-ի կառավարությանը, Ջո Բայդենին, Կոնգրեսին, որ իրենք հարգեն իրենց 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Իրավարար վճիռը» և իրականացնեն այն
Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար
Արայիկ Հարությունյանը հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ բանկի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով
Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։
Կվերանայվեն տուգանքների չափերը
Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում
Վազգեն Մանուկյանը` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ լինելու մասին
«Եթե 1995-96-թվականների ընտրակեղծիքները չլինեին, հիմա երկիրն այլ իրավիճակում կլիներ»
Նաիրա Զոհրաբյանը Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։ Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում եւ պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երեւան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։ Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու
Լարիսա Ալավերդյան. «Երբ անընդհատ կրկնվում է, թե իշխանությունները հենց այսօր պետք է պատժվեն, դա ավելացնում է նրանց փոփոխությունների վախերը»
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով իշխանությանը հեռացնելու մասին կոչերի բովանդակությանը, նկատել էր. «Երբ հանրության մեջ անընդհատ կրկնվում է, թե իշխանությունները հենց այսօր պետք է պատժվեն եւ այլն, եւ այլն, այլն, ինձ թվում է, որ դա ավելացնում է փոփոխությունների վախերը: Դա հոգեբանական շատ հասկանալի բան է. դուրս գամ, որ
Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղում է. Պետք է վճարել նստելիս
Քաղաքի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը: 26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Մի քանի նկատառում ուղևորների համար. պետք է վճարել նստելիս։


















































