Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյան․ «Նա պարզապես ժողովրդի նյարդերի հետ է խաղում, թե մասնակցելու եմ և հաղթելու եմ»․ «Ժամանակ»

Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել և նշել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և «կրելու է»: Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քոչարյանն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Քոչարյանի ակտիվացման մեղավորը, ըստ ծնողների, իշխանությունն է, որ մինչև հիմա նա ազատության մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց,

Գեղամ Նազարյան․ «Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»․ «Փաստ»

Վերջին օրերին ամենահաճախ տրվող հարցերն են՝ «եղե՞լ է արդյոք դավաճանություն», «ինչո՞ւ հասանք նրան, որ նման խայտառակ համաձայնագիր ստորագրվեց» և այլն։ Այս և մի շարք այլ հարցերին պատասխան ստանալուն է ուղղված Գեղամ Նազարյանի «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը։ Դրա հայտարարության մեջ նշվում է, որ սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից՝ հարթակ, որտեղ ի

«Դուք բզբզում եք»

Արամ Սարգսյանը՝ հնարավոր նոր Հոկտեմբերի 27-ի, պարտության եւ ընտրությունների մասին Երեկ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «զենքով ֆիզիկապես վերացնելու», «ճիպոտով հեռացնելու» հայտարարություններ էին հնչում: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցին՝ եթե վարչապետն իր կամքով լեգիտիմ ճանապարհով պաշտոնից չհրաժարվի, չե՞ք գտնում, որ կարող է Հոկտեմբերի 27 կրկնվել կամ ի վերջո այլ ճանապարհներով

Հենզել Մկոյանը՝ իր եղբոր կնոջ ինքնասպանության դրդապատճառների մասին․ «Ժամանակ»

Ջավախքում հունվարի 27-28-ը տեղի է ունեցել 3 ինքնասպանություն: Ինքնասպանություն գործածներից մեկը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն է: Եթե մյուս երկու ինքնասպանությունները, հավանական է, որ սոցիալական խնդիրներով էին պայմանավորված, Հենզել Մկոյանը պնդում է, որ իր եղբոր կնոջ հետ տեղի ունեցածը քաղաքական պատճառների հետևանք է: Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում

Արա Զոհրաբյան․ Մասնագիտացված դատավորներ ունենալու այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի քաղաքական միջամտություն մինչդատական վերահսկողության գործերին․ «Հրապարակ»

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրենքների նախագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է ունենալ առանձին մասնագիտացված դատավորներ, որոնք կքննեն, այսպես կոչված, կալանավորման միջնորդությունները եւ հակակոռուպցիոն բնույթի գործերը։ Նշված փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է դատական, քրեական դատավարության օրենսգրքերում եւ Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններին, արտահերթ նիստով քննարկվելու է փետրվարի 3-ին։ Ինչի՞ է ուզում հասնել կառավարությունն այս փոփոխություններով։

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները մաքրել են Շուշիի տանկ-հուշարձանի տարածքը․ «Ապառաժ»

Հայրենյաց պաշտպանի օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված նահատակների հիշատակին: Այնուհետև միության անդամները բարձրացել են Շուշիի տանկ-հուշարձանի մոտ։ Պատերազմի օրերին հուշարձանի տարածքը ենթարկվել էր հրետակոծության, վնասվել է նաև բուն հուշարձանը և ակնհայտ էր, որ դրանից հետո այնտեղ մաքրման և վերականգնման

Կրկին հաշմանդամ ճանաչվելու, կարգ ստանալու բողոքներում կան օրենսդրական խութեր

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

Հունվարի 29-ին կատարվել է 41 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնելը հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2326 դեպք, որոնցից 31-ը`

ԱՄՆ պետքարտուղարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ: Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը:

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 15 աճյուն

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են ևս 15 աճյուն: Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական

«Եթե ինձ չբանտարկեն, չեմ գրի»

Նարեկ Մալյանն ասում է, որ ստեղծագործելը ենթադրում է ստեղծագործական մեկուսացում, որն այս պահին միայն բանտում է հնարավոր «Իմ գրքերից «Զրոյական կետը» բավական մեծ հաջողություն ունեցավ դրսում, Հայաստանում տպագրվելուց եւ շնորհանդեսից մեկ շաբաթ անց այն հետաքրքրեց դրսի հրատարակիչներին: Մասնավորապես՝ արաբական «Ալ Արաբի» հրատարակչությունը գնեց արաբերեն թարգմանության հեղինակային իրավունքը, ապա Glagoslav բրիտանական հրատարակչությունը ձեռք բերեց «Զրոյական կետի»

Վահե Հակոբյանը հարցաքննվել է 4 աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու համար․ փաստաբաններ

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննության վերաբերյալ վերջինիս փաստաբանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց, ի դեպ, տրվել են սպառիչ պատասխաններ։ Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին,

Արցախցիների կարիքները հոգալու համար կամավոր երիտասարդներն արժանացան անվանական շնորհակալագրերի․ «Հայրենիք» ԶՀ

2020թ․-ի պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հովանու ներքո Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում ապաստանած արցախցիների կարիքները հոգալու համար կամավոր երիտասարդներն արժանացան անվանական շնորհակալագրերի։ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նիկոլ Փաշինյանը՝ Շուշի քաղաքի մասին իր աղմկահարույց հայտարարությունների մասին

Նա պարզաբանեց՝ իր հայտարարությունը վերաբերել է Շուշիի՝ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի փախստականներով բնակեցված եղած ժամանակ այդ ընթացիկ կարգավիճակի մասին, ոչ թե ծագումնաբանության:

Ժողովրդի ընտրյա՜լ պատգամավորներից եւ ոչ մեկին չտեսա զոհերի հարազատների կողքին, նրանց գգված, շիրիմներին խոնարհված. «Ազգ»

2021 թվականի հունվար 28-ին՝ Հայոց բանակի տոնական օրը, Եռաբլուրում ես զգացի այս ձմեռվա առաջին ցուրտը. որդեկորույս, որբ եւ այրի մեր ժողովուրդն արդեն անձայն է լալիս, իսկ Հայոց պետությանն ու Բանակին ամենաթանկ ընծան զոհաբերած հայ ծնողը գրկել էր դեռեւս հողե շիրիմները մեր լույս տղաների, խունկ էր ծխում, ծաղիկ խոնարհում, մրմնջում կարոտի բառեր… Ո՛չ շեփոր, ո՛չ թմբուկ,

Սկսվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքները

Ռուս զինծառայողները սկսել են տեխնիկա տեղափոխել Ադրբեջանի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը (Համատեղ կենտրոն)։ Ռուսաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մի քանի օր շարունակ այդ վայրում ռուս խաղաղապահներն ուսումնասիրել են Համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, առաջադրանքներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 173 նոր դեպք

Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք:

Ֆելիքս Պողոսյան. «Եթե չլիներ այդ հերոսական դիմադրությունը, կկորցնեինք մեր բանակը». «Հայաստանի Հանրապետություն»

«Ես այն 18-20 տարեկան երեխաների, զինվորների թափած արյունը, տղայիս թափած այրունը չեմ համարում, որ իզուր էր: Դիմադրելով, կռվելով, հերոսություն ցուցաբերելով՝ նրանք փրկեցին մեր երկիրը, Արցախը: Եթե չլիներ այդ հերոսական դիմադրությունը, հավանաբար, կկորցնեինք մեր բանակը և մեր պետականության վերջին հույսը՝ Արցախը: Կարծում եմ, որ նրանց թափած արյունը ծառայել է մեր հայրենիքին, մեր ժողովրդին, և նրանց զոհվելը

Անկախ Հայաստանում չի ձեւավորվել մտավորական վերնախավ․ «Ազգ»

Հիշում եմ՝ կարծեմ 1967-ին էր. Մոսկվայից ուղարկել էին ներքին մի շրջաբերական, թե՞ կարգադրություն, ըստ որի պահանջվում էր քննարկել ռուսական այբուբենը՝ կիրիլիցան, բոլոր հանրապետություններում որդեգրելու հարցը: Դա, անշուշտ, առաջին հերթին վերաբերում էր Հայաստանին ու Վրաստանին: Ընդվզել էր մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական ամբողջ էլիտան, ուսանողներս՝ նույնպես: Պետհամալսարանի 5-րդ հարկում տեղի ունեցավ Կենտկոմի ղեկավարության փակ հանդիպումը նույն էլիտայի հետ:

Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունները բավականաչափ կարեւոր են եւ հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվել է Թուրքիայում։ Մինչ այդ նա այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան։ Տարածաշրջանային բոլոր երկրներ կատարած այցերով փաստորեն ամբողջանում է Թուրքիայի իշխանությունների կողմից առաջարկված համագործակցության «3+3» (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափը։ Եթե ի սկզբանե խոսվում էր «վեցնյակի հարթակ» ստեղծելու մասին, ապա անցումը

Բնապահպան․ Ադրբեջանական կողմը կարող է իրականացնել այնպիսի քայլեր, որ Հայաստանը կանգնի բնապահպանական աղետի առջև․ «168 ժամ»

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Սևանա լիճը սնուցող Որոտան և Արփա գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 168.am-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադառնալով թշնամու հսկողության տակ գտնվող Որոտան և Արփա գետերի ակունքներին և այդ համատեքստում Սևանա լճին սպասող

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերում,

Սյունիքի նախկին մարզպետը մոտ երկու ժամ հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ «Հայկական ժամանակ»

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը երեկ մոտ երկու ժամ որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննության սկզբում տեղեկացել

Սովորելու ունակությունը՝ պետական գործչի որակ

Վերջերս մեծ հաճույքով դիտեցի Ռուզան Խաչատրյանի «Հայտնի անհայտը» շարքի հաղորդումը, որը նվիրված էր Վլադիմիր Մովսիսյանին: Նյութը ուսուցողական էր շատ իմաստներով. ինչով է պետության մարդը տարբերվում իր իմիջի եւ աթոռի համար դողացող քաղաքական գործչից, ինչպես է գործում հայրենասեր եւ իր հողի հանդեպ սրտացավություն ունեցող մարդը՝ ի հակակշիռ «փայլուն» ձեւակերպումներով հրապուրված դատարկախոսների, վերջապես՝ ինչպես պետք է իմանալ

Հերոսի դափնիներով իշխանության բերված Նիկոլ Փաշինյանն ապագա հակահերոսի կամ թշնամու ամենահավանական թեկնածուն է․ «168 ժամ»

Մենք անհատապաշտ հասարակություն ենք՝ անհատին անմոռաց երկրպագող ու նույնքան անհուսորեն ատող հասարակություն։ Մենք ապրում ենք հերոսների ու հակահերոսների աշխարհում, մեր կերտած աշխարհում, որտեղ կան մարդիկ, անհատներ, կուռքեր ու հակակուռքեր և չկան գաղափարներ, մտքեր ու համակարգեր։ Նիկոլ Փաշինյանը՝ ինքն անգաղափար հերոսի դասական օրինակ է, որը ժամանակին իրեն կայացրել, իսկ այսօր շարունակում է գոյություն ունենալ առավելապես հակահերոսների,

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր․ «Խնդիրը տեսնում եմ դատական համակարգում»․ «Հայկական ժամանակ»

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մտահոգված է՝ հետեւողականորեն փորձ է արվում հանրային-քաղաքական խոսույթ ներմուծել բռնությամբ, զենքով, իբր «ապստամբությամբ», ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով քաղաքական հարցեր լուծելու թույլատրելիության թեզը։ Ըստ նրա՝ նպատակը մեկն է՝ բթացնել հանրության զգոնությունը, հանրության շրջանում ձեւավորել ընկալում, որ բռնությունը ընդունելի, բնականոն միջոց է ներքաղաքական հարցեր լուծելու համար։ Այս առումով պատգամավորը նմանություն է

Ավելի շատ գումար մասնավոր փոխանցումների տեսքով դուրս է եկել Հայաստանից, քան մուտք գործել․ «Ազգ»

Հայաստանում տնտեսական անկումը խորանում է, առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ, ազգային արժույթը՝ դրամը արժեզրկվում: Այդ ամենին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Դրան զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որոնք փաստում են տնտեսության այս վիճակի եւ առկա տագնապների մասին: Դրանցից մեկը Հայաստանից գումարների արտահոսքն է: Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրումները անցած տարվա երրորդ եռամսյակում բացասական ցուցանիշ էին

Հայոց բանակը պիտի յաղթահարէ ներկայ աննպաստ պայմանները․ «Հայրենիք»

Հայոց բանակը պիտի յաղթահարէ ներկայ աննպաստ պայմանները։ Պիտի վերագտնէ իր փայլքը, հաւատարիմ մնալով իր առաքելութեան՝ պիտի պաշտպանէ տոկուն հայորդիի լինելութիւնը։ Պատերազմներ մղած եւ յաղթանակներ կերտած Աղեքսանդր Մակեդոնացին ըսած է. «Ես չեմ վախնար ոչխարի մը կողմէ ղեկավարուած առիւծներու բանակէն, այլ կը վախնամ առիւծի մը ղեկավարած ոչխարներու բանակէն»։ Քրիստոսէ դարեր առաջ կատարուած այս հաստատումէն աւելի քան քսան

Աղդամի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է ադրբեջանցի սակրավոր

Նշվում է, որ գործակալության աշխատակցի ձախ ոտքն ամպուտացվել է, ինչպես նաև առկա են բեկորային բազմաթիվ վնասվածքներ։

Վահան Բադասյանը կալանավորվեց նաեւ այն հիմնավորմամբ, որ չունի մշտական բնակության վայր. պաշտպան

«Վահան Բադասյանը կալանավորվեց»,- այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Արայիկ Պապիկյանը մանրամասնում է. «Դատարանի եւ քննիչի ու դատախազի համոզմամբ՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031