Օրվա լրահոսը

Եթե Դավիթ Համբարձումյանի դեմ լիներ գեթ մեկ ծանրակշիռ ապացույց, ոչինչ չէր խանգարում մեզ միջնորդելու կիրառել արագացված դատաքննություն. նա համաներմամբ կազատվեր պատժից. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Երևի իմ բացթողումն է որպես փաստաբանի, որ մեր հանրության ուշադրությունը չեմ հրավիրել Դավիթ Համբարձումյանի քրեական գործով մի կարևոր դրվագի: Երևի ցանկացած բանական մարդ հասկանում է, որ նախ մեղադրյալը, այնուհետև նրա պաշտպանն այն անձինք են, որ քրեական դատավարությունում ամենալավն են հասկանում գործի էությունը և իրավաբանորեն սպառնացող վտանգները: Եթե Դավիթ Համբարձումյանի դեմ

«Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը պնդեց, որ բանակային հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները, որոնք առ այսօր պաշտոններ ունեն բանակում, գեներալի ուսադիրներ են կրում. Civilnet

«Այդ մարդիկ հիմա ողջ ու առողջ են, մի մասն էլ պաշտոններ են զբաղեցնում, գեներալի ուսադիրներ են կրում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ձախողվել է ընդհանուր հակահարվածը։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու»։

Հանրայինն իշխանության ղեկին նստած թիմի գաղափարախոսությունը տարածող, կարծիքը ներարկող ալիք է. Լարիսա Ալավերդյան

«Մինչդեռ պետք է պատիվ բերի այս իշխանությանը, որ Հանրայինն իսկապես դառնա Հանրային: Հիմա իսկական Հայաստան է, թե իրական Հայաստան, դա կապ չունի, մենք ունենք օրենք, մարմին, որը պետք է դրան հետեւի: Ժամանակին նման հարցերում շատ պահանջատեր էր մեր հասարակությունը, իսկ այժմ պարզվում է՝ քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը ոչ թե ինչ-որ երեւույթի դեմ էր պայքարում, այլ կոնկրետ անձանց»:

Սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր. մանրամասներ՝ Վանաձորի դատարանում տեղի ունեցած միջադեպից. Shamshyan.com

Էրիկ Դ.-ն և նրա հանցակիցները կասկածվում են տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում թաքցնելու մեջ:

Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնում է պաշտպանության նախարարությունը։ «Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել», – մասնավորապես, ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։  

Թումանյան-Աբովյան խաչմերուկում ինքնակամ տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են

Ապամոնտաժվել են Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղադրված ինքնակամ մետաղական կրպակները։ Տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի երևանցիներին: Երևանի քաղաքապետարան

Կամ խոսքդ տեղ չի հասնում, կամ մանիպուլացվում է ասածդ՝ համաժամանակյա հարձակման արդյունքում. Նինա Կարապետյանցը՝ Հ1-ի մասին

Իսկ եթե դիմում ես դատարան, դա կարող է տեւել ավելի երկար, քան Փաշինյանի պաշտոնավարումը

Քոչարյանի շտաբի պետի տեղակալն ասաց, որ պետք է հեռանամ, որովհետև օգնում եմ Դեմիրճյանին․ պաշտպան Աշոտ Սարգսյան. «Ա1+»

«Հոկտեմբերի 27-ի գործով ինձ ընդամենը մեկ անգամ են հրավիրել ԱԱԾ»,- Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցի առիթով «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով կազմակերպիչների մասով անջատված գործի վերաբացմանը։ Աշոտ Սարգսյանը, այնքան էլ գոհ չէ նոր քննության ընթացքից։ Ասում է՝ տպավորություն ունի, որ չկա պատշաճ վերահսկողություն։ «Եթե քննություն անեն, կհասկանան, թե ԱԺ-ում զենքերը

«Սիլ պլազայի» գործով դատախազությունը Վճռաբեկ դատարան է դիմել

«Հետք». Գլխավոր դատախազությունը փորձում է Վճռաբեկ դատարանում վիճարկել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի վերաբերյալ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես կենտրոնի տարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության փորձերն առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններում անհաջող են եղել։ Դատախազությունը 2025 թ․-ի հոկտեմբերի 6-ին է դիմել Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարան։ Տիրայր Մուրադյան Նյութն

Դավիթ Աթանեսյան. «Մարտարվեստների լավ ներկայացուցիչներ ունենք հատկապես մարզերում»

Մեր մարզիկների համար մարզումների ժամանակ յուրացրածը դրսում կիրառելը արգելվում է: Բայց նրանք ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Եվ այդ քայլին նրանք կարող են դիմել բացառիկ դեպքերում, երբ ինքնապաշտպանության այլընտրանքային բոլոր միջոցները սպառվել են»,-ասաց Դավիթ Աթանեսյանը:

Հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է. ՆԳՆ-ն՝ բեռնատարների վարորդների ցույցերի մասին

Բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները, ինչի ընթացքում մասնակիցների կողմից հնչում են որոշակի գործողությունների վերաբերյալ կոչեր, որոնք ոչ միայն չեն նպաստում հարցի լուծմանը, այլ կարող են տնտեսական վնասներ ու անհարմարություններ պատճառել նաև մեր այլ քաղաքացիներին։ Անկախ բողոքի ակցիաներից՝ հարցը մշտապես եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտարարվել էր` ՀՀ կառավարությունն արդեն իսկ բանակցություններ է

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը

Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Նպատակ ենք դրել մշակել ճանապարհային քարտեզ՝ Հանրայինը հանրությանը վերադարձնելու համար. Արտաշես Իկոնոմով

Ցավոք, այն բոլոր իշխանությունների օրոք եղել է պետական քարոզչության գործիք

3 տարեկան երեխա է կորել

Ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ ՆԳՆ ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։ Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։ ՆԳՆ

Հույս ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները կապահովեն արդար, անկախ և թափանցիկ դատավարություն, որը կհարգի բոլոր կողմերի իրավունքները և կնպաստի հասարակական համերաշխությանը. Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ

ԳԵՐՄԱՆԱՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ուշադրությամբ է հետևում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա ներկայացուցիչներին։ Մենք նշում ենք մեր անհանգստությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործընթացների և իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունների առնչությամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ այս գործընթացները կիրականացվեն օրենքի

«Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամների հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից թե ֆինանսական, թե տեխնիկական ու փորձագիտական աջակցության շարունակականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին։ Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը Երևանում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստը կանցնի արդյունավետ և կարևորել միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը։ Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը։ Երկրի ղեկավարը նշել

Օրենքի նախագծով քաղաքացուն ընձեռվում է ընտրության հնարավորություն՝ դիմելու դատարան կամ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողով

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Առանցքում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն էր: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծն առնչվում է աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրմանը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է ավելի հեշտացնել աշխատողների համար իրենց ենթադրյալ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմը:

Խստապահանջ քաղաքն ու իր գերբնական ուժ ունեցող թատրոնը․ Գյումրու դրամատիկականը դարձավ 160 տարեկան

160 տարի մեր թատրոնը գյումրեցու մեջ կաթիլ առ կաթիլ մշակույթ, արվեստ է սերմանել, որը «լեգիտիմացնում» է Գյումրին մշակութային մայրաքաղաք կոչելը, «լեգիտիմացնում» է հայրաքաղաք կոչելը, և ինչու ոչ, «լեգիտիմացնում» է մեր գլուխգովանությունը։

Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի 14-րդ տարեկան հանդիպումը

Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) 14-րդ տարեկան հանդիպումը այս տարի հյուրընկալել էր Երևանը: Վեհաժողովի ընթացքում քննարկվել են ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, Արևելյան գործընկերության երկրների մեջ ապակենտրոնացման ընթացիկ վիճակը, ինչպես նաև CORLEAP-ի 2025-2029թթ. գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդունումը: Համաժողովի շրջանակում ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու

Արման Եղոյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ: Ողջունելով Երեւանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած հյուրին՝ Արման Եղոյանը կարեւորել է Եվրոպական

Մանկապարտեզին հատկացվող սնունդը պահել է նկուղում, այնտեղից հանել, վաճառել. ինչպե՞ս են ծնողները բացահայտել տնօրենի կողմից սննդամթերքի յուրացումը

Քրեական պատասխանատվության փոխարեն՝ վերականգնվել է աշխատանքի,- ահազանգում են թիվ 143 մանկապարտեզի ծնողները

ԿԸՀ-ն սահմանել է 2026թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը

2026 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը

Արթուր Խաչատրյանը Արարատ Միրզոյանին հարցրեց՝ եթե պայմանագրի տեքստն էդքան լավն է, բա ինչի՞ Ադրբեջանի երկու վերջին առաջարկությունների հետ միանգամից չհամաձայնեցիք

«Եթե չբացվի Երասխ-Սադարակ հատվածը, TRIPP-ը աշխարհի ամենալավ ճանապարհն էլ լինի, ՀՀ-ին բացարձակապես ոչինչ չի տալու»․ Արթուր Խաչատրյան

Նաիրա Զոհրաբյան. «Ես հավատում եմ, որ գալու է այդ օրը եւ յուրաքանչյուրս մասնակցելու ենք Հովհաննավանքի պղծված խորանի մաքրազարդմանը»

Պսակադրությունը համարվում է պսակադրություն չեղած, կնունքը համարվում է երեխան չկնքված, որովհետեւ կարգալույծ եղած Սծյոպիկը իրավունք չունի այլեւս հոգեւոր որեւէ արարողություն իրականացնել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորին՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն անձամբ աջակցելու համար

Երեւանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ հոկտեմբերի 27-ին հանդիպել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը: Ողջունելով հյուրին՝ Սեյրան

«Հարթակ՝ ներկայացնելու հայկական հաղորդակցական փորձն ու մեր արժեքային մոտեցումները». Աստղիկ Ավետիսյանն ընդգրկվել է Eventiada PR Awards-ի միջազգային ժյուրիի կազմում

Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտի առաջատար մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր հաղորդակցական մրցանակաբաշխություններից մեկի՝ Eventiada PR Awards-ի միջազգային ժյուրիի կազմում։ Eventiada PR Awards-ը տարածաշրջանի ամենահին և ազդեցիկ մրցանակաբաշխություններից է, որը միավորում է ավելի քան 25 երկրի առաջատար PR, հաղորդակցական և

Հնարավորություն միջազգային գործընկերների հետ քննարկելու ուղիները, որոնցով Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ. Սուրեն Պարսյանը կմասնակցի «Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025» միջազգային ֆորումին 

«Հայաստանի նման երկրները, թեև չունեն ծովային սահմաններ, սակայն ունեն զգալի հետաքրքրություն կապույտ տնտեսության, լոգիստիկայի և միջազգային առևտրային ցանցերի զարգացման հարցերում»։

Անցյալ շաբաթ հայտնաբերվել է մեքենա առանց վարորդական իրավունքի վկայականի վարող 238 անձ

Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հոկտեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝

«Սա եկեղեցու դեմ արշավ համարելը շատ մեծ ուռճացում ու չափազանցություն է»․ Արարատ Միրզոյան

«Երբ ես ասում եմ, որ իշխանություններն արշավ են սկսել Եկեղեցու դեմ, ես նկատի ունեի նախ եւ առաջ երեկվա ֆեյք պատարագը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, որն իրականացնում էր կարգալույծ եղած հոգեւորականը»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031