Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյանի ակնհայտ անհամաչափ կալանքը. փաստաբաններն ահազանգում են

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից, ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է, սակայն կալանքի սկիզբ է հանդիսանում օգոստոսի 7-ը: Նշված կալանքը Հակակոռուպցիոն դատարանի կողմից երկարաձգվել է մեկ ամսով` որպես պատճառաբանություն առաջ քաշելով որոշակի վարույթային գործողությունները: Ակնհայտ է, որ երկու ամիսն առավել քան բավարար է նման մեծ քննչական խմբի կողմից այդ ամենն ապահովելու

Փաստաբանը Ալեքսանդր Կոչուբաևի կալանքը վերացնելու խնդրանքով բաց նամակ է հղել գլխավոր դատախազին

Երեխայի ծնվելուց հետո Կոչուբաեւի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։

«Ռազմարդյունաբերության մեջ արհեստական բանականության ներգրավման իմաստով ի՞նչ եք նախատեսում, որ հետ չընկնենք»

«ԲՏԱ նախարարությունն ամիսներ առաջ հայտարարել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին, որը վիրտուալ հարթակ է եւ նպատակ ունի խրախուսել արհեստական բանականության ոլորտում հետազոտողներին եւ ստարտափներին»։

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ. Տիգրան Աբրահամյան

Սա ավելի մեծ հնարավորություն է շատ ընտանիքների համար երկարաժամկետ կտրվածքով, քան 6 ամսով ծառայությունը կրճատես, զորքերում հազար խնդիր ավելացնես, իսկ թե այդ ծառայության ավարտից հետո ինչ կլինի երիտասարդի հետ` թողնես բախտի քմահաճույքին:

Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը

Ucom-ը հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր՝ Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվող «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան միջազգային կոնֆերանսում։ Կոնֆերանսը համախմբում է ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության ոլորտների ավելի քան 150 մասնագետների և փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից,

Խառնաշփոթ ԱԺ-ում․ ցանկանում էին հակառուսական զեկույցն ընդունել առանց քննարկման

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները «դեմ» քվեարկեցին զեկույցին, ՔՊ խմբակցության պատգամավորները՝ «կողմ»։

Իրեն այնքան ոչ հանրօգուտ է համարում, որ թաքցնում է իր ով լինելը. «Հրապարակ»

Կիրակի օրը ՔՊ-ականները` մի խումբ պաշտոնյաների ու պատգամավորների հետ, Հովհաննավանք էին գնացել: Անտեղ էր նաեւ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեւիկ Բլեջյանցը, որը սեւ ակնոցն աչքերին՝ որպես շարքային քաղաքացի էր ներկայանում եւ լրագրողների հետ զրույցում ասում էր, որ եթե Արցախը մերը լիներ, ոչ ոք չէր կարող մեզնից այն խլել, իսկ Ստեփան Ասատրյանը կարգալույծ չէ, այդ

«7% աճը ապահովել եք, բայց թոշակառուն եւ աշխատող աղքատը պարզ բան են հարցնում՝ բա մեզ ինչի՞ մոռացաք»

Նախարարն ասաց․ «Կան ծախսեր, որոնք ավելացել են եւ համարվել են ավելի գերակա, մասնավորապես վերջին տարիներին կտրուկ ավելացել են պաշտպանական ծախսերը, որոնք անհրաժեշտ էին մեր երկրի դիմակայունությունն ապահովելու համար»։

Իշխանութիւնը, կորցնելով բարոյական կշիռը, վերածւում է վտանգաւոր աղանդի՝ որտեղ առաջնորդի խօսքը դառնում է օրէնք, իսկ ճշմարտութիւնը՝ նրա մտագարութիւնը. «Ալիք»

Երբ յայտարարում է, թէ պատրաստւում է «ազատագրել եկեղեցին», փաստօրէն բարձրաձայնում է, որ պատրաստւում է խախտել Սահմանադրութիւնը: Դա հաւասարազօր է իշխանութեան իւրացմանը. «Ալիք»

ԵՊՀ դասախոսին թաքուն նկարել են, բերած օրինակը համատեքստից կտրված ցույց տվել ռեկտորին. Սահակ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

Ուսանողներիս ասացի, որ թեկուզ դեմոկրատիայի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող կրել բացարձակ բնույթ, այն ունի սահմանափակումներ, երբ ուրիշի անձն ու արժանապատվությունն է սկսում շոշափել, այդ դեպքում կարող է լինել քրեական կամ քաղաքացիական պատասխանատվություն:

Կարելի է ասել, որ կալանքն ինչ-որ տեղ պատժիչ, ինչ-որ տեղ ռեպրեսիվ և ինչ-որ տեղ քաղաքական գործիքի է վերածվում. Արամ Վարդևանյան. «Փաստ»

Ինչի՞ համար պետք է ընտրվեր կալանքը՝ որպես խափանման միջոց։ Կալանքը միջազգային փորձում առանձնապես ծանր հանցանքների հետ է առնչվում ռիսկայնության տեսանկյունից

Եթե ապացուցվի, որ այս ամենի հետեւում իշխանությունն է, ապա ստացվում է, որ պետությունն է խախտում մարդու իրավունքները. Զարուհի Հովհաննիսյան. «Հրապարակ»

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին գաղտնի տեսաձայնագրելու եւ այդ տեսանյութերը տարածելու վերաբերյալ ասում է. «Կոնվենցիոն իրավունք է մարդու անձնական, ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքը, մարդու արժանապատվության նկատմամբ պետության պաշտպանությունը: Սա ե՛ւ կոնվենցիոն իրավունք է, ե՛ւ սահմանադրական: Սահմանադրությունը եւս մարդու անձնական կյանքն ամբողջականորեն պաշտպանված հիմքերի վրա է դիտարկում՝ ներառյալ անձնական եւ ընտանեկան կյանքը: Այստեղ

Փաշինեանը լրջօրէն մտածելու պատճառ ունի, թէ որքանով շահեց ու որքանով կորցրեց անհեթեթ պատճառաբանութեամբ յարգուած գործարարին ձերբակալելով. «Դրօշակ»

2025 թ. Հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցաւ «Մեր ձեւով» շարժման հաշուետու ժողովը։ Շարժումը, գործարար Սամուէլ Կարապետեանին, Հայոց եկեղեցու հոգեւոր հայրերին եւ միւս քաղբանտարկեալներին ազատ արձակելու պահանջին զուգահեռ, կարեւորում է իշխանափոխութեան անհրաժեշտութիւնը՝ ներկայացնելով համընդհանուր ճգնաժամի յաղթահարման եւ «վերականգնման» իր ծրագրերը։ Որպէս յաջորդող քայլ, շարժումը նոյն օրակարգով հանրահաւաք եւ երթ իրականացրեց Հոկտեմբերի 18-ին։ Ի՞նչ սկզբնական եզրակացութիւնների կարելի

Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում. «Փաստ»

Սովորաբար, հասարակական ճգնաժամի պայմաններում ազգը միավորվում է ընդհանուր սպառնալիքի դեմ, սակայն մեր իրականության մեջ փոխադարձ անվստահությունը, անվերահսկելի պառակտումը և թշնամական խոսքի գերակայությունը դարձել են ներկա ժամանակի գլխավոր նշանները։ 2018 թվականից սկսած քաղաքական դաշտի բաժանումը «սևերի» ու «սպիտակների» հեղեղի պես տարածվեց հանրության բոլոր շերտերում: Սոցիալական ցանցերում ու հանրային դիսկուրսում ատելության խոսքը դարձավ հիմնական արտահայտչամիջոց։ Մարդուն կամ

Կուսակցական ակտիվի ժողով Հովհաննավանքում

Ֆրիդրիխ Նիցշեի «Զրադաշտում» կան այսպիսի տողեր. «Ամենացածրաձայն արտասանած բառերն այն բառերն են, որոնք փոթորիկ են առաջացնում: Մտքերը, որոնք քայլում են աղավնու քայլերով, իշխում են աշխարհում»: Դա այդպես է: Մասնավորապես, երբ կարդում ես Ավետարանը, դժվար է պատկերացնել, որ Քրիստոս, նույնիսկ վրդովմունքի, բարկության պահին, գոռգոռացել է: Բայց Նրա՝ ցածրաձայն արտասանած խոսքն արդեն 21 դար շարունակում է արձագանք

Պատարագն ի ցույց դրեց, որ գյուղի բնակչության անգամ կեսը չի մասնակցել ապօրինի պատարագին. «Հրապարակ»

Իսկ փոխարինող քահանայի մուտքն արգելափակող խմբակում տեղի բնակիչներից ընդամենը 3-4 հոգի են եղել, մյուսները՝ եկվորներ։

Սուտ #11. «Մենք երբեք չենք զիջի ՀՀ ինքնիշխանությունը»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտությունն է. «Հայաստանի ինքնիշխանությունը անվիճարկելի է» եւ խոստանում է, որ երբեք չի զիջի այն՝ անկախ արտաքին ճնշումներից։ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ինքնիշխան պետություն է, եւ մենք երբեք չենք զիջելու այդ ինքնիշխանությունը որեւէ մեկին»: (Ն.Փ. 2023թ., հոկտեմբերի 5, ԱԺ ելույթ) «Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող մեզ ստիպել հրաժարվել ինքնիշխանությունից»: (Ն.Փ. 2022թ, դեկտեմբեր) Երբ

Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ. «Փաստ»

Բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ

Տեր Փառենին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան

«Շատ ամոթալի օրեր ենք ապրում»:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից բարձր ակտիվության 40 ռադիոակտիվ աղբյուր են տեղափոխել պահեստարան

Ռադիոակտիվ և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը մշակել էր ռադիոակտիվ աղբյուրները բունկերից հանելու և տեղափոխելու համապարփակ ծրագիր՝ անվտանգության ամենաբարձր նորմերի պահպանմամբ։

«Դասախոսության ընթացքում բերված օրինակը վիրավորել է երեսփոխանուհու արժանապատվությունը». դասախոսին հեռացրել են ԵՊՀ-ից

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձանից անկախ պատճառներով այլևս չեմ կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից։ Ձեր խոնարհ ծառա՝ Սահակ Մանուկյան։ Աստված

Ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել Հովհաննավանքում

Հրապարակված տեսանյութերի և լուսանկարների հիման վրա Armenia Sputnik–ը փորձել է հասկանալ, թե ովքեր են կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի հետ (նախկինում` տեր Արամ) մասնակցել այդ արարողությանը և պղծել Հաղորդության խորհուրդը։ ✔️Կարգալույծ եղածի հետ «պատարագը» մատուցել է Հաղարծինի գործող քահանա տեր Տարոն Հունանյանը: Նա հրապարակային աջակցություն էր հայտնել Ստեփան Ասատրյանին։ Տեր Տարոնին կարգալույծ անելու հարցը Մայր աթոռի

Արդարադատության նախարարությունում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը։ Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նոր մարմնի ստեղծման կարևորությունը, որը նպատակ ունի ապահովել տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդումը։ ՀՀ արդարադատության նախարարություն

Աշխատանքից ազատվե՞լ է «Արթիկ» ՔԿՀ-ի պետը

Օրեր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ից քրեական ենթամշակույթ կրող երեք դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո պատիժ կրող անձինք անհնազանդության էին դիմել:

Սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի մասին: Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն. Տիգրան Աբրահամյան

Սրբազան պայքարի գործով դատավարությանը ոչ միայն ձայնամեկուսացում ապահովող հաստ ապակի է, մի բան էլ դատական կարգադրիչները խոչընդոտներ են հարուցում ապակուց այն կողմ հաղորդակցվելու համար:

Քաղաքական գործերով ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, անհարկի խնդիրներ հարուցում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է:

Վիկտոր Մնացականյանը՝ Հանրայինի կողմնակալության, երբեմն վիրավորական բովանդակության մասին

«Հովհաննավանքի խայտառակ դեպքերից հետո փոխանակ Հանրայինով փորձեն օբյեկտիվ ներկայացնել իրականությունը, փորձում էին քծնել վարչապետին, իսկ տվյալ ընկերն ասում էր՝ եթե վարչապետը եկել է պատարագին, ուրեմն Աստված մեզ հետ է, ոնց որ հանրությանը հիմարի տեղ դնեն…»:

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։  

«Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ»

«Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին` Սկիհին, Մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ»:

Եթե Դավիթ Համբարձումյանի դեմ լիներ գեթ մեկ ծանրակշիռ ապացույց, ոչինչ չէր խանգարում մեզ միջնորդելու կիրառել արագացված դատաքննություն. նա համաներմամբ կազատվեր պատժից. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Երևի իմ բացթողումն է որպես փաստաբանի, որ մեր հանրության ուշադրությունը չեմ հրավիրել Դավիթ Համբարձումյանի քրեական գործով մի կարևոր դրվագի: Երևի ցանկացած բանական մարդ հասկանում է, որ նախ մեղադրյալը, այնուհետև նրա պաշտպանն այն անձինք են, որ քրեական դատավարությունում ամենալավն են հասկանում գործի էությունը և իրավաբանորեն սպառնացող վտանգները: Եթե Դավիթ Համբարձումյանի դեմ

«Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը պնդեց, որ բանակային հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները, որոնք առ այսօր պաշտոններ ունեն բանակում, գեներալի ուսադիրներ են կրում. Civilnet

«Այդ մարդիկ հիմա ողջ ու առողջ են, մի մասն էլ պաշտոններ են զբաղեցնում, գեներալի ուսադիրներ են կրում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ձախողվել է ընդհանուր հակահարվածը։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031