Օրվա լրահոսը
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկարագրելիս հաճախ օգտագործվում է բացասական կերպար առաջացնող բառապաշար»
Հավաքագրված 1062 հրապարակումներից 56-ում (5.2%) կիրառվել են նման բառեր՝ «հոգեկան հիվանդ», «մտապակաս», «շիզոֆրենիկ», «հոգեկան շեղումներով», «մոլագար», «գիժ», «տառապող»։ Նման բառապաշարի կիրառման մակարդակը 2018–2020 թթ․ կազմում էր 9.1%, այսինքն՝ որոշ նվազում արձանագրվել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ տարածված։
«Միասնության թեւեր»-ը Վաղարշապատում քարոզարշավին մասնակցող ուժերին կոչ է անում գործել օրենքի շրջանակում
Խախտումների վերաբերյալ տվյալները կուղարկվեն իրավասու, այդ թվում` իրավապահ մարմիններին
Վանաձորում «Մեր ձևով» շարժման երկու գրասենյակ բացվեց
Հոկտեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Վանաձոր համայնքում, որտեղ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 28 և Խորենացի 8/11 հասցեներում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից երկու տարածքային գրասենյակներ։ Քաղաքի Տիգրան Մեծ 28 հասցեում գտնվող գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, դիմելով ներկաներին, խոսեց Վանաձորի առջև ծառացած խնդիրների մասին՝ վկայակոչելով նախկինում քաղաքի
Եվ մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է. Փաշինյան
«Երբեմն անկեղծ ասեմ, ինձ համար ընդունելի չէ, հազար ներողություն, որոշակի մունաթային տոնը, որ մենք չենք աշխատում 20 տարի է, ու տուն չունենք, այս չունենք, այն չունենք: Դա խնդիր է, մենք պիտի ասենք՝ դա նորմալ չէ, ժողովուրդ ջան, այդպիսի բան ասել, ասել գիտես ինչ՝ չեմ աշխատում, տուն չունեմ, այս չունեմ, այն չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ, չի լինում այդպես, ժողովուրդ ջան, չի լինում, դա նորմալ հանրային հարաբերություն չէ»:
Գարեգին Երկրորդը Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներին պատգամեց ամեն ջանք ի գործ դնել հանուն հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի և մեր ժողովրդի բարօրության
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի։ Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունը։ Հայոց Հովվապետը պատգամեց հոգևոր հովիվներին առավել նախանձախնդիր լինել տերունապատվեր առաքելության
Ովքեր են Թուրքիայի ամենահարուստ մարդիկ
Ermenihaber. Հրապարակվել է 2025-ի Թուրքիայի ամենահարուստ ընտանիքի, տղամարդկանց ու կանանց ցանկը։ Թուրքիայում ամենահարուստ ընտանիքը «Koç» հոլդինգի սեփականատերերն են։ 2025-ի դրությամբ Քոչ ընտանիքի ընդհանուր կարողությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Վերոնշյալ հոլդինգը հիմնադրվել է 1926-ին և գործունեություն է ծավալում ավտոմոբիլային ու բանկային ոլորտում։ Առաջին տեղում գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերը։ Նրա կարողությունը կազմում է 6.9 մլրդ դոլար։ Նա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծ քահանաներին պատգամեց կյանքի փորձությունների առջև չվհատվել, մշտապես ունկնդիր լինել հավատավոր հոտի կարիքներին
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի: Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ նորաօծ քահանաները իրենց նվիրյալ ծառայությամբ ու ազգանվեր գործերով նոր ավյուն կհաղորդեն
«Մեր ձևով» շարժման անունից նամակ ենք հղելու ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին՝ նկարագրելով Ռուբեն Մխիթարյանի ազատազրկման շուրջ ծավալվող գործընթացը. Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն մեկ շաբաթ է, ինչ ազատազրկված է փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին՝ Ռուբեն Մխիթարյանը Միջադեպն արձանագրած, հրապարակված տեսաձայնագրությունները ոչ միայն փաստում են Ռուբենի գործողություններում որևէ իրավախախտման բացակայությունը, այլև հաստատում են Ռուբենի կալանավորման բացառապես քաղաքական մոտիվացիան, որը պայմանավորված է նրա
Էրդողանը եւ Ալիեւը հրավիրվել են Երեւան․ «Ինչի՞ ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երեւան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա»
«Նա էլ այդ հասարակության մի մասն է, մենք փորձում ենք չէ, այդ կամուրջը կառուցել»․ Արարատ Միրզոյանը՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստի» Երեւան այցի մասին
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 20-26-ն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.34մ (26.10.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ն ընկած
Երևանի օպերային թատրոնում ավելի քան քառորդ դար խաղացանկային՝ Խաչատրյանի «Գայանեում» առաջին անգամ հանդես կգա այլազգի բալետի արտիստ
Նախ, ես լիբրետոյին ծանոթացել եմ մինչ Երևան այցս, քանիցս դիտել «Գայանեի» տեսանյութը: Իսկ, երբ արդեն սկսվեցին փորձերը ձեր թատրոնում, այ դա արդեն որոշ առումներով շշմեցրեց ինձ: Տեսեք, դասական պարի մարզումները, փորձերը շատ թատրոններում անցկացվում են ֆոնոգրամայով, ձեզ մոտ՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, սա մեծ պլյուս է: Նշեմ, թատրոնի բեմի և բալետային փորձասենյակների հատակը պարզապես հիանալի է: Հիացած եմ բալետային խմբով՝ կորդեբալետով, էլ չեմ խոսում մենապարողների բարձրակարգ լինելու մասին:
Դեսպան Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները
Հոկտեմբերի 24-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպեց Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոյի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղղությունները։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև հնարավոր համատեղ ցուցահանդեսի կազմակերպման հարցերը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մարկ Վլասիկը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Վերաքննիչ դատարանը մերժել է «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի բողոքն ընդդեմ «Ֆոտոլուր»-ի
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած դռնբաց նիստի արդյունքով, հոկտեմբերի 24-ին հրապարակել է ՈՐՈՇՈՒՄ «Ֆոտոլուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով։ Դատարանը մերժել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վարդուհի Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ թողնելով Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի հունվարի 17-ի
Եթե Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը միակողմանի էր, ապա Զանգեզուրի միջանցքը երկկողմանի կլինի. Ուրալօղլու
Region Monitor. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, թուրքական հեռուստահաղորդումներից մեկի եթերում անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Նախարարը մասնավորապես նշել է. «Կարսից մինչև Իգդիր, Դիլուջու ձգվող՝ մեր երկրի սահմաններում գտնվող 224 կիլոմետրանոց հատվածում վերջին ամիսներին աշխատանքներ ենք սկսել։ Նախիջևանում ևս անելիքներ կան։ Ադրբեջանում նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարվել է, մի մասն էլ շարունակվում
Փաշինյանի կառավարության պատկերացրած հաղթանակները՝ հայ ժողովրդի, հայ մարդու կորուստների ու պարտությունների մեջ են. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Էլեմենտար չիմացությո՞ւն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների Այսօր ԱԺ-ում, Նիկոլն իբրև թե մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը «պաշտպանունակ բանակ» հասկացությամբ փոխարինելու գաղափար։ Այսինքն, ցանկանում էր ևս մեկ անգամ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն, իր տարածքներից
«Գյումրիում 41 մեղադրյալ կա․ ժողովրդավարության այսպիսի պայմաններում ո՞նց եք պատկերացնում ԵՄ անդամակցությունը,»․ Էլինար Վարդանյան
Արարատ Միրզոյանն ասաց․ «Իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին՝ Մարտի մեկ է եղել, 10 քաղաքացի զոհվել է, ընտրությունները զանգվածաբար կեղծվում էին»։
Քամու հետևանքով Երևանում վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15։55-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում վնասվել են ծառեր և շինության տանիքներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով ծառերի
Բեռնատարի չամրակապված վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել
Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր: Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այդ վճռի արդյունքում քաղաքացիներին պետք է վերադարձվի իրենցից գողացված 1,4 միլիարդ դրամը. Սամվել Հակոբյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որը երկու անգամ վարչական դատարանում ապացուցել է, որ «կարմիր գծերի» թանկացումը ոչ իրավաչափ է, այսօր վերաքննիչ վարչական դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Երևանի ավագանու կողմից ներկայացված բողոքով իրականացվող վարույթը կարճելու մասին: 🔷Մեր պնդմամբ՝ իշխանությունները բաց են թողել բողոքարկման օրինական ժամկետը, քանի
«Նժար» շարժման նախկին անդամ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը
«Նժար» շարժման նախկին անդամ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված և ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում և գրգռված նյարդային ֆոն։ Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական և քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։ Դա նշանակում է նաև, որ ստիպված
«ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, հուսով եմ՝ շատ մոտ ապագայում կտեսնենք գերտերությունների համաձայնեցված պլանը»
Արման Եղոյանը հարցրեց Միրզոյանին՝ ԵՄ կողմից կա՞ ազդակ, որ ցանկանում են մասնակցել ապաշրջափակման գործընթացին՝ TRIPP-ից դուրս գտնվող հատվածներում։
Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետի տեղակալը զորակոչիկին տարկետում տալու համար 7500 դոլար կաշառք ստանալու մեջ է մեղադրվում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու
Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ կառավարության միջոցների ուղղումը Վաղարշապատ չի կարող այլ կերպ ընկալվել, քան վարչական ռեսուրսի չարաշահում. «Ականատես»
Հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։ Մեջբերում Ա․ Մեխակյանի ելույթից՝ «Համայնքի համար մեկ ֆինանսավորողը կառավարությունն է։ Այս պահին լրացուցիչ միջոցներով, որը համայնքի բյուջեի հետ ընդհանրապես կապ
«Կբերե՞ք մի օրինակ, որտեղ Ալիեւը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Քրիստինե Վարդանյան
Արարատ Միրզոյանն ասաց․ ««Միայն քառակուսի կիլոմետրերի հռչակմա՞մբ է փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ասում եմ՝ ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է եւ վաշինգտոնյան հռչակագրում, եւ նախաստորագրված տեքստում»։
Առաջին «Ռաունդ»-ի օրն արդեն հայտնի է
Kinodaran-ը հայտարարել է իր նոր սերիալի պրեմիերայի օրը: Նախագիծն առանձնանում է իր մասշտաբով. նկարահանումները տեղի են ունեցել 150+լոկացիաներում՝ 200+ դերասանների մասնակցությամբ։ «Ռաունդ»-ի սյուժեն կառուցված է բռնցքամարտիկի կյանքի շուրջ, ով չկատարած հանցագործության համար 15 տարի բանտում անցկացնելուց հետո դուրս է գալիս և փորձում վերականգնել արդարությունը։ Սերիալը ուսումնասիրում է մարդկային կամքի ուժը, արդարության փնտրտուքը, հայր և
Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցները իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են. Արցախի տեղեկատվական շտաբ
ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ այդ գումարները պետք է տեղափոխվեն ՀՀ կուտակային համակարգ՝ մասնակցի դիմումով կամ ավտոմատ: Այս ավտոմատ տեղափոխման մեխանիզմի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն բարձր դատարանը մերժել է գործի քննությունը:
«ՌԴ-ն շարունակում է մնալ մեր մոտ գործընկերը»․ Արարատ Միրզոյան
Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Խոսքը մեծ ապաշրջափակման մասին է»։
Փաստաբանը ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Նրա ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար. ՔԻՀԿ
Ռուբեն Մխիթարյանի կամայական կալանավորման համատեքստը Հոկտեմբերի 20-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններին զուգահեռ շենքի առջև հավաքվել էին քաղաքապետի աջակիցները, լրագրողներ, փաստաբաններ և այլ քաղաքացիներ։ Նրանց մեջ էր նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Հավաքի ընթացքում, քաղաքապետարանի մուտքի մոտ Ռ․ Մխիթարյանը բանակցում էր ոստիկանության ներկայացուցիչների
«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է ձեր թեթեւ ձեռամբ, բայց դուք միշտ իրար շնորհավորելու առիթ եք գտնում»
«Ես կարող եմ ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա աշխատանքն է, բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն՝ թեմայից խուսափելու համար։ Քանի դեռ շոշափելի արդյունք չկա, քանի դեռ հերթական արդյունքը չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունն ասել»։
«Շարունակվում է անտեսվել վրաց ժողովրդի կամքը». «Վրացական երազանք»-ը նույնպես չի մասնակցի Երևանում Եվրանեսթի նիստին
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին, որն անցկացվում է Երևանում։ Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի «Առաջին ալիքից»՝ հայտնել է իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին նամակով դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին։ Ինչպես նշում է Մախաշվիլին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և


















































