Օրվա լրահոսը

Մենք պետք է գտնենք մեր վերելքի բանաձևեր. Երեք անխուսափելի քայլ. Վահե Հովհաննիսյան

Ունակ լինել՝ ստեղծելու համաշխարհային քաղաքակրթական արժեքներ, բայց չլինել կենսունակ։ Սա մեր ներկայի ցավոտ ռիսկերից մեկն է։

Դատագենետիկական երկրորդ անալիզատորն արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել. Արսեն Թորոսյան

Պատերազմի սկզբից մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունը իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք` իրականացնելով 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարելով ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն

Արտակ Զաքարյան. «Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից»

Առնվազն տարօրինակ է, երբ պատերազմի օրերին, իբրև թե, չէին թաքցնում մեր զոհերի մասին իրական տվյալները, և հայտարարում էին ամենօրյա ռեժիմով։ Իսկ պատերազմից հետո, զոհերի իրական թիվը հանկարծ որոշեցին դարձնել գաղտնի՞ք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը վերսկսվում է 

Ս.թ. հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈւՆ

Հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ

ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 324, մահվան՝ 15 նոր դեպք

Հունվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ն առողջացած, 2878-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 600306 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Ունենք 928 առողջացած և 14 մահվան դեպք:

Իրանը հայտարարեց ուրանի հարստացման մակարդակի մինչև 20 տոկոս բարձրացման մասին

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվականները՝ Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում, հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիան։ «Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրահանգել է սկսել հարստացումը՝ 20 տոկոս մակարդակի: Նախնական միջոցառումներից հետո մեկնարկել է UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից», – հավելել

Ջաբրաիլ-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձի

Հունվարի 4-ին Մեխակավան(Ջաբրաիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, որից 3-ը քաղաքացիական անձինք են՝ երկու կին, մեկ տղամարդ:

Շուռնուխում իր տունն այրողն արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը «Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի  Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին  Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր

Ձմեռ պապիկի դերում մոսկվայաբնակ բժիշկներն էին

Բարերաների կողմից տրամադրված 1 մլն 375 հազար դրամը բաշխվեց 50 երեխայի

41-ամյա կինը հանկարծամահ է եղել Pfizer-ի պատվաստանյութն ընդունելուց հետո. Daily Mail

Պորտուգալիայում բուժաշխատող Սոնյա Ասեվեդոն հանկարծամահ է եղել 48 ժամ անց այն բանից հետո, երբ նրան ներարկել են կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութը, ըստ «Լենտա.ռու»-ի՝ հայտնել է «Daily Mail»-ը. 41-ամյա կինը պատվաստանյութն ընդունելուց հետո որեւէ կողմնակի ազդեցություն չի ունեցել, սակայն հունվարի 1-ին նա հանկարծամահ է եղել: Մահվան պատճառը կսահմանվի հունվարի 5-6-ը: Կնոջ հայրը տեղեկացրել է, որ իր

Արարատի մարզպետը կոչ է անում չհավատալ՝ Տիգրանաշեն համայնքն Ադրբեջանին հանձնելու լուրերին

Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու  Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները  չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։ Այս գործելաոճը մեկ անգամ ևս

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների

Թռցնե՞լ, թե՞ չթռցնել աղավնիներ հարսանիքի ժամանակ

Աղավնի թռցնելը խորհրդանշում է ամուր ամուսնական միությունը, հարս ու փեսայի՝ երկար համատեղ կյանքի ճանապարհ անցնելը:

Գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչն ասում էր՝ դուք պետականության զգացողություն չունեք…

Այ, եթե լենինականցի կամ երևանցի տղան դադարի կրկնել, թե եկել է պաշտպանելու Ղարաբաղը, ասես սա իր հայրենիքը չէ, այն ժամ միայն հնարավոր կլինի խոսել պետականության զգացողության մասին…

«Մնում է մեզ վերգտնենք, հարմարվենք, մխիթարվենք ու զորանանք»

Հետպատերազմական շրջանում լուրջ հոգեբանական և գաղափարական դժվարությունների առաջ է կանգնում անհատը, շատ անգամ այդ ամենը վատ է անդրադառնում կյանքի բնականոն ընթացքի վրա։ Ոմանք աղոթքով են իրենց հոգևոր հոգեբանությունը վերականգնում, ժամանակին հարմարվում իրադարձությունների հետ։ Այսօր զրուցել եմ Ստեփանակերտի Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի հետ։ «Իսկապես դժվար իրավիճակ է։ Մեծ արհավիրք տեղի ունեցավ, որին

Հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով  հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության: Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

«Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՀՀ նախագահությունը` որևէ մեղադրանք չի հնչեցրել Լևոն Տեր-Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Նույնը՝ Սերժ Սարգսյանը». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդալով Նիկոլի հոդվածը, մտածում ես, թե որքա՞ն անիմաստ ինքնաարդարացման փորձի է դիմել մի մարդ, ով բացի հրաժարականից այլ բան չունի անելու։ Բայց նա որոշել է Արցախյան խայտառակ պարտության ֆոնի վրա՝ ազատ ոճի շարադրություն գրել, մեղադրելով բոլորին։ Միջին մակարդակի դպրոցական շարադրություն գրող Նիկոլի հույսն այն

Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել. «Ալիք մեդիա»

«Ալիք մեդիա». Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը: Վարակը հաստատվել է 50 անց տղամարդու մոտ, ում վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը գտնվում է մեկուսացման մեջ: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի

Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ։ «Թուրքական հատուկ ծառայությունները կամ ազգայնական հաքերները հարձակումներ են իրականացնում հայկական համարներով WhatsApp հաշիվների վրա եւ դրանք գողանում։ Ինչպե՞ս չդառնալ նման հարձակումների զոհ եւ չկորցնել WhatsApp հաշիվը։ Ասեմ, որ հետ բերել հաճախ չի էլ լինում», նշել է նա՝

Դավիթ Բաբայանը նշանակվեց Արցախի արտաքին գործերի նախարար

Արայիկ Հարությունյանի հրամանագրերով կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել

ՌԴ-ն խստացրեց մեղադրանքը. Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիտավորյալ է Մի-24-ը խոցել. (Տեսանյութ)

Համացանցում տարածվեցին ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման պահից վայրկյաններ առաջ արված նկարահանումները, որոնցում ակնհայտ երեւում էր, որ նկարահանողները սպասում են ծրագրված խոցմանը…

Արտակ Թովմասյանը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տրամադրությունների և նրանց կողմից Հայաստանի ներկայիս կառավարության վրա Արցախից հայկական զորքերի դուրսբերման հարցով տարածված ճնշման ֆոնին մեր ժողովուրդը մեծ վախ ունի՝ կապված իր երկրի խաղաղության և անվտանգության հետ:

Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը. Վազգեն Մանուկյան

Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին

«Կառավարություն չունենք, բայց մենք էլ հո չե՞նք մեռել». Առուշ Առուշանյանը՝ շուռնուխցիներին

Առռւշ Առուշանյանը և Հակոբ Արշակյանը հանդիպել են շուռնուխցիների հետ

Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։

Ամենամոտ ընկերը Հայրենիքն էր, որին անմնացորդ նվիրվեց

Լույսից ծնված ու լույս դարձած Վահե Խաչատրյանն է` ծնունդով արդեն սահմանամերձ Ճարտարից։ Նա բարության իրական մարմնավորում էր. զուսպ, բայց իսկական հայրենասեր։ Ինչպես շատ հայորդիներ, այնպես էլ 25 տարեկան Վահեն զենքը վերցրեց, պաշտպան կանգնեց հայրենիքին՝ գեթ մեկ վայրկյան չվախենալով մահից։ Վահեն դրսևորեց անձնական խիզախություն և սերունդներին թողեց իր բաժին հերոսապատումը։ Բնավորությամբ տարբերվում էր։ Հանգիստ, մարդամոտ, իրական

«Քյարքիի դիմաց պահանջեք Բաքվի կենտրոնը, Արմենիքենդը պահանջեք՝ իր եկեղեցիով». Հրանտ Բագրատյան

Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանի կարծիքով, պետք է դատարանի առաջ պատասխան տա՝ թե ինչպե՞ս Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, որը չէր բավարարում ՀՀ քաղաքացիության պահանջին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031