Օրվա լրահոսը

Ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Հունվարից սեպտեմբեր 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն

«Շողակաթը» կզրկվի հանրային հեռարձակման հնարավորությունից․ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունեց օրենքը

Այս պահին ԱԺ արտահերթ նիստն ընդմիջվեց։ Այն կշարունակվի այսօր՝ ժամը 20։30-ին։

Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները. CivilNet

Սակայն հոդվածում և դրանում ներկայացված անանուն նամակում չի ներկայացվում փաստաթղթային որևէ ապացույց, հղում կամ աղբյուր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։

«Կեղծ թեզ են շահարկում, թե իբր իմ զոքանչը ձերբակալվել է Վարդանիկին սատարելու համար, այդպես չէ»․ Կարեն Սարուխանյան

Տեղեկացրել ենք, որ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի երեք կին աշխատակիցների են ձերբակալել, որոնք կասկածվում են այն բանի համար, որ կատարելով պաշտոնատար անձանց ցուցումները՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են սաներին տուն ուղարկել ու գալ քաղաքապետարան՝ չթույլատրելով ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից մեկը Ազգային ժողովի ՔՊ-ական

Կարգալույծ հռչակված քահանան այսօր Հովհաննավանքում մեկ մկրտության և երկու պսակադրության արարողություն է իրականացրել. News

News. Թեեւ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը կարգալույծ է հռչակվել, նա հրաժարվում է եկեղեցուց դուրս գալ, այսօր նա մեկ մկրտության և երկու պսակադրության արարողություն է իրականացրել։ Ընդ որում, հատկանշական է, որ այդ արարողությունների ժամանակ եկեղեցում էր նաեւ Տեր Սարգիս քահանան, որը արարողության մասնակիցներին տեղեկացնում էր, որ տվյալ քահանան կարգալույծ է հռչակվել, որ արարողությունն անօրինական է

«2024-ին կաֆել եմ խփել, չեմ հայտարարագրել. լինելու է ինքնախոստովանական ցուցմունք՝ հարկային հանցագործության մասին». Արթուր Խաչատրյան

Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե քաղաքացին ունեցել է վարձով տված տուն և հաջորդ տարի լրացնում է հայտարարագիրը, որ էսքան եկամուտ եմ ստացել, դա հաղորդում չէ հանցագործության մասին, այլ նորմալ գործընթաց է»։

Իրավախախտ անգործություն. ոստիկանությունը պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը. Արա Զոհրաբյան

Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը

Հայաստանի և Իրանի միջեւ պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր է քննարկվում․ Էդուարդ Հակոբյան

Վրաստանի հետ՝ Գոգավան-Գուգուտի հատվածում, համատեղ ծառայություն կմատուցվի

ԵՄ-ն ամրապնդում է միջտարածաշրջանային համագործակցությունը Սեւծովյան, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների հետ

Հոկտեմբերի 20-ին ԵՄ-ն հավաքել էր ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) արտաքին գործերի նախարարներին եւ ներկայացուցիչներին՝ քննարկելու միջտարածաշրջանային միակցվածության օրակարգը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ԵՄ-ն կապել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ՝ Թուրքիայի եւ Հարավային Կովկասի միջոցով։ Այն կհամակարգի առեւտրի եւ սոցիալ – տնտեսական

«Հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացիները նոյեմբերի 1-ից հետո պատասխանատվություն չեն կրելու»․ Բաբկեն Թունյան

Գեղամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց՝ անգամ եթե ԱԺ-ն հասցնի ընդունել օրենքը արտահերթ նիստում, հնարավոր է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չհասցնի այն ստորագրել և հարցրեց՝ նոյեմբերի 1-ից հետո հայտարարագիր չլրացրած քաղաքացիները կտուգանվե՞ն։

«Մեր մեծ ընտանիքի բյուջեի գործերը լավ են»․ Էդուարդ Հակոբյանը գոհ է ՊԵԿ 9 ամիսների աշխատանքի արդյունքներից

ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրել է 2 տրիլիոն 13 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն, հայ և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգ տանելու համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շնորհակալություն է հայտնել հույն, հայ և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգ տանելու համար: «Ի՜նչ զարմանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի մահվան և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ քահանաներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի մասին։ Թող Խաղաղության իշխանը ողորմի մեզ և օրհնի

«Զառանցանք է, որ երբ կնոջս քարտը չի սպասարկվում, ես իրեն փող եմ տալիս, դա եկամուտ է դիտարկվում: Լավ է, որ ընդունել եք»․ Արթուր Խաչատրյան

ՔՊ-ական Բաբկեն Թունյանն ասաց․ «Մենք քաղաքացիներին ազատում ենք պարտադիր կերպով եկամուտների հայտարարագրման համակարգը լրացնելու պարտականությունից, բայց քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե իրենք ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են և որոնք հարկային մարմնի համար տեսանելի չեն եղել»։

Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց

Ակբա բանկի աջակցությամբ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում հիմնվում է տարածաշրջանի միակ ջերմային տնտեսությունը, որի տեխնիկական բոլոր աշխատանքները կվերահսկվի արհեստական բանականության միջոցով։ Ավելի քան 10 հա տարածք ունեցող ջերմոցում նախատեսվում է ստանալ տարեկան ավելի քան 6000 տոննա լոլիկի բերք, որի մեծ մասը կարտահանվի։ «Ակբա բանկը շարունակում է ինչպես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորումը, այնպես

Պապոյանը սխալվում է. առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. CivilNet

CivilNet. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել և պարզել է, որ հակառակ Գևորգ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը այս ինդեքսում գտնվում է առաջին 60-ում։ Այսպես, Հայաստանը 2025-ին Գլոբալ ինովացիոն ինդեքսում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը՝ 139

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրում․ ահազանգում է Զարուհի Փոստանջյանը

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որն այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մասնակցում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատավարությանը, դատարանի բակից ուղիղ եթերով հայտնեց, որ պատրաստվում են նոր մեղադրանք առաջադրել Գյումու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս մասին իրեն հեռախոսազանգով տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանը։ «Հայտնի չէ, թե ինչ են ցանկանում նորից կարել,

«Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ազատ է արձակվել. նրան «ուղարկել են տնային կալանքի»

Բաքվում դատարանը փոխել է «Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի նախնական կալանքի որոշումը, հաղորդում է APA-ն։ Նրան «ուղարկել են տնային կալանքի՝ 3 ամսով»։ Այս մասին հայտնում է РБК-ն: Հիշեցնենք՝ ավելի վաղ փոխվել էր նաև «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխի նախնական կալանքի որոշումը. առողջական խնդիրներ ունեցող Կարտավիխն ազատ էր արձակվել: «Սպուտնիկ Ադրբեջանի» մի քանի աշխատակիցներ, այդ

Կոչուբաեւի գրառումը ողջունելի չէր, իսկ իրավապահների գործողությունները՝ անհամաչափ. Սիմոն Բաբայան

Ձերբակալման ժամանակ կիրառել են անհամաչափ գործողություններ: Տպավորություն կար, որ  հաշվահարդար է. Բաբայան

Գյումրու քաղաքապետարանից երեք կանայք են ձերբակալվել․ նրանցից մեկը պատգամավորի զոքանչն է

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու

Կարևորում ենք, որ հրաձգությունն ընդգրկվի նաև դպրոցական ծրագրերում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ալեքսանդր Ռատների այցը Հայաստան պայմանավորված է հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվող սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեայի անցկացմամբ։ Այս կարևոր

«Ես չեմ մասնակցելու պատարագին, նման պլաններ չունեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ կարգալույծ հոգեւորականի հրավիրած «պատարագի» մասին

Լրագրողների հարցին՝ վտանգ չեք տեսնո՞ւմ, որ նրա շուրջ քաղաքական կոնսոլիդացիա կլիներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ։ Ի՞նչ գործընթացներ են կատարվում, վեց ամիս հետո ընտրություններ են»։

Լոռու գետերից ավել ջրառ կատարած փոքր ՀԷԿ-երին ընդհանուր 29 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացվել. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։ «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։ Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ «ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։ «Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու,

Ցեղասպանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Թեսա Հոֆմանը պարգևատրվել է Գերմանիայի բարձրագույն պարգևով

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հունիսի 13-ի հրամանով սոցիոլոգ, ցեղասպանագետ և մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Թեսա Հոֆմանը պարգևատրվել էր Պատվո շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։ Հոֆմանը երկար տարիներ նշանակալի ներդրում է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում՝ նպաստելով 2016 թ․ Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական բանաձևի ընդունմանը։ Պարգևի

Իշխանությունը «Շողակաթը» փակելու մասին նախագիծն արագացված կարգով է քննարկում՝ արտահերթ նիստով

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ արտահերթ նիստում  կքննարկվի նաև ՀՀ-ում հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի հետ կապված փոփոխություններին։

Քիմ Քարդաշյանի մոտ գլխուղեղային անևրիզմա է ախտորոշվել

«Ազատություն». Ամերիկացի ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ հայտնել է, որ ուղեղի անևրիզմա ունի։ Չնայած անևրիզմների մեծ մասը փոքր են և անմիջական սպառնալիք չեն ներկայացնում, պատռվածքը կարող է ուղեղում արյունահոսություն առաջացնել ու բերել հեմոռագիկ ինսուլտի: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Ժառանգությունը» զգալի ընդմիջումից հետո վերամասնակցում է ընտրական գործընթացներին. Րաֆֆի Հովհաննիսյան

Այլեւս փրկիչի պետք չունենք, մենք պետք ունենք հավաքական  հայաստանակենտրոն պատասխանատվության

Կնոջս ամուսնության առաջարկ Գյումրիում եմ արել և ինձ համարում եմ հայ փեսա. Կանադայի դեսպան

«Գյումրու մասին էլ խոսելիս, պետք է նշենք, որ այն ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի զարդերից մեկն է». Դավիթ Առուշանյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031