Օրվա լրահոսը
Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածն այլևս չի գործո՞ւմ. Հոդված 8. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված
Վաղարշապատում նախընտրական քարոզարաշավն ընթանում է կոպիտ խախտումներով․ ընտրական հանձնաժողովների անդամները քարոզչություն են իրականացնում․ «Հետք»
Վաղարշապատ համայնքում 2025թ․ նոյեմբերի 16-ին անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Հոկտեմբերի 22-ին ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, նույն օրն էլ մեկնարկել է նախընտրական քարոզարաշավը, որն ընթանում է կոպիտ խախտումներով։ Լրատվամիջոցներն ու դիտորդական կազմակերպություններն արդեն անձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, անթույլատրելի վայրերում քարոզչական պաստառների փակցման դեպքեր։ Սակայն, դրանով ցանկը չի սպառվում։ «Հետքը» պարզել է, որ ընտրական հանձնաժողովների
Նարեկ Գրիգորյանը այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից․ Ալեքսան Ալեքսանյան
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը գրում է․ «Անցել է արդեն 10 օր այն օրվանից, երբ ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի Սամվել Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզում կատարված բարեգործություններից մեկի մասին պատմող տեսանյութը՝ Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին ՀՀ
Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում․ CivilNet
Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Որտեղի՞ց է սկսվել
Եթե տեսնում էիր, որ այս ամենը երկիրը տանում է դեպի կործանում, ապա ի՞նչ քայլեր էիր անում դա կանխելու համար․ Արմեն Հովասափյանը՝ Արթուր Դավթյանին
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ բավականին դժվարությամբ, բայց ինձ ստիպեցի լսել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Անկեղծ ասած՝ առանձնապես մեծ սպասումներ չունեի, քանի որ վստահ էի՝ ոչ մի «սենսացիոն» բացահայտում կամ «աննախադեպ» դրվագ չի լինելու, և սպասումներս լիովին արդարացան։ Դավթյանը, իրավաբանական բարդ ձևակերպումներով, փորձում էր ամեն կերպ շրջանցել սուր հարցադրումներն ու քաղաքական
«Մայր Աթոռը ուժով գրավելու եւ Վեհափառ Հայրապետին ուժով կարգալույծ անելու նիկոլական պլանները կարծես հետաձգվում են»
«Ղազախական ցորենի շուրջ երկկողմ քարոզչությունը չափազանց աղմկոտ է, մինչդեռ դա ոչ այդ կանալի վստահելության մասին է խոսում, ոչ էլ դա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի տարածքով ապրանք է տեղափոխվում Հայաստան». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ -Իմպիչմե՞նթ, հերթակա՞ն, թե արտահերթ ընտրություններ. որ ճանապարհով գնալ եւ ինչո՞ւ։ -Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլն ինքն է ուզում գնալ
Շանտաժ, ապօրինի գաղտնալսում, տեսանկարահանում՝ սրանք են «ժողովրդավարական բաստիոն»-ի սիմվոլները. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Եղել եմ, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի հետեւորդ։ Նախագահ Նիքսոնը 1974-ին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից Դեմոկրատական կուսակցության շտաբը գաղտնալսելու համար, հիմա իրավապաշտպան ու միջազգային կառույցներն ՀՀ իշխանություններից պահանջելու բան չունե՞ն։ «Ժողովրդավարության բաստիոն»-ը դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան։ Շանտաժ, ապօրինի գաղտնալսում, տեսանկարահանում՝
Եթե թույլ տան իրավապահները, ուրեմն «պատարագ» պիեսը տեղի կունենա, և նոր խնդրի առաջ կկանգնի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը․ Գենադի Մնացականյան
Առանց Մայր Աթոռի թույլտվության վաղը Ստեփան Ասատրյանը պատրաստվում է «պատարագ» բեմականացնել Հովհաննավանքում։ Հայ «հանդիսատեսներին» խորհուրդ է տրվել չմասնակցել այդ հակաեկեղեցական ներկայացմանը, սակայն ինչպես տեսնում ենք, «թատերասերների» մի փոքր խումբ, այդուհանդերձ կմասնակցի այդ տրագիկոմիկ ներկայացմանը։ Հոգևոր դասի բազմաթիվ ներկայացուցիչների, հասարակության ողջախոհ հատվածի, բարեպաշտ լրագրողների ու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կողմից բավարար չափով բացատրական աշխատանքներ իրականացվել են
«Ինչ թեմա է, որ քո ձենը դրո՞ւկ են»
«Պատիվ ունեմ» կուսակցության պատգամավորության թեկնածուին գաղտնալսել էին Այս քրեական գործով պաշտպանական կողմը ուշադրություն էր հրավիրել վեց հատորանոց գործում «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությանը, որը ներկայացվել է դեռեւս այն ժամանակ, երբ դեռ հարուցված չի եղել քրեական գործ` 2021 թ. հունիսի 9-ին: Քրեական գործ հարուցվել է 2021 թ. հունիսի 26 -ին, այդ պահից սկսած
Արդեն իմացանք, որ բոլորի տներում տեսախցիկներ են դրել ու անդադար ռեժիմով նկարահանում եւ հրապարակում են. Արսեն Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Դե ինչ, եթե նախկինում գիտեինք, որ բոլորին անդադար գաղտնալսում են, ապա արդեն իմացանք, որ բոլորի տներում տեսախցիկներ են դրել ու անդադար ռեժիմով նկարահանում եւ հրապարակում են… Հանցավոր ռեժիմը հո պոզ ու պոչով կենդանի՞ չի…
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է․ ՔԾ
Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը,
Մի՞թե սա պետք է լիներ հազարամյակների ճանապարհ անցած հայ ժողովրդի գոյության հետագա իմաստը
Հայ մարդը եւս հիմնականում հոգեւոր Էակ է, ֆիզիկականն ընդամենը նրա գոյատեւման խնդիրը պետք է լինի, որն էլ պարզորոշ խոսում է այն մասին, որ նյութականի պահանջը զուտ գոյատեւման համար է Մարդկային կյանքի ողջ ընթացքում չափազանց կարեւոր կլինի, թե մարդիկ որքանով կծառայեն եւ երախտապարտ կլինեն Տիրոջը: Որպեսզի նրանք ընթանան ճիշտ ուղով, ապա պետք է ծառայեն ու խոնարհվեն
Անզիջումը, ով պատրաստ է հայհոյանքը, վիրավորանքը, անարժանապատիվ, տգեղ պահվածքը դարձնել նորմալ եկեղեցու տարածքում, շատ հեռու է առ Քրիստոս սիրով լցված լինելուց․ Տաթև Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հոգևորը և հավատն առհասարակ ինձ համար շատ անձնական երևույթներ են։ Ես քրիստոնյա հավատացյալ մարդ եմ, դա ոչ միայն իմ ինքնության բաղադրիչն է, այլ նաև իմ գիտակից ընտրությունն է։ Ես բազմաթիվ իրավիճակներում զգացել ու տեսել եմ աստվածայինը։ Բայց դա շատ անձնական
Տաթեւ Կարապետյան. «Չնայած բոլոր դժվարություններին, պետք է հավատանք բարուն եւ պայքարենք չարի դեմ: Եվ ասեմ, որ բարին կհաղթի»
Տաշիր Արենայում ETERNIA շոու-ներկայացման «վարագույրների բացվելուց առաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւ Կարապետյանը, որը այս աննախադեպ նախագծի գաղափարի հեղինակն է ու ոգեշնչողը, դիմելով տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսատեսին՝ ասաց. «Այսօր մենք բացում ենք ոչ թե նոր շենք, այլ Հայաստանի մշակութային կյանքի նոր էջ: Տաշիր Արենան այն վայրն է, որտեղ իշխում են անկեղծ սերը, նվիրումը եւ
Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական
«Ազգային ճակատ» – Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, օրենքով եկեղեցին անջատ է պետությունից։ Հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն: Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ
Տեղ են գտել «կառուցապատող» հասկացության միմյանց հակասող, տարբեր բովանդակություն ունեցող մեկնաբանություններ
Սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է դիմել Արմենակ Պետրոսյանը: Մինչ այդ նրա գործը ՀՀ վարչական դատարանում էր: Ըստ անհատական դիմումում ներկայացրած քաղաքացու` շինարարության թույլտվության համաձայն՝ «բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձը, նույնիսկ մասնագիտական խորհրդատվության դիմելու դեպքում, չէր կարող հասկանալ, թե իր կողմից կառուցվող շինության օտարումից ստացվող եկամուտը վերջնարդյունքում եկամտային հարկով հարկման ենթակա լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի
«Շողակաթի» փակումը ոչ թե տեխնիկական կամ ֆինանսական քայլ է, այլ խորհրդանշական գործողություն. դա կարևոր ինստիտուտի ապամոնտաժում է՝ ուղղված հանրային դաշտից դուրս մղելու քրիստոնեական խոսքը․ Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի տելեգրամյան գրառումը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վարվող արշավը, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաալիքի փակման մասին որոշումը չեն կարող դիտվել սոսկ իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունների շրջանակում։ Եթե խնդիրը միայն անձը լիներ, ապա հասցվող հարվածներն ուղղված չէին լինի ինստիտուտների ապամոնտաժմանը։ Մինչդեռ այսօր հարվածը հասցվում է հենց համակարգին՝
Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Այս իրավունքները խախտվում են ամենօրյա ռեժիմով, բայց հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերով: Ընդամենը շաբաթներ առաջ հանրային հնչեղություն ունեցող դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային
Արամ Սարգսյանը 2018-ից հետո մոռացել է գեներալի ընտանիքի հետ նախկին ջերմ հարաբերությունները․ «Հրապարակ»
Էջմիածնի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է, եւ քաղաքական ուժերը թափով քարոզչություն են իրականացնում, բայց ոմանք կարծես թե ֆալշ-ստարտ են տվել եւ ասելիք դարձել էջմիածինցիների շրջանում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի զինակից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իր կուսակցության քարոզարշավի մեկնարկը սկսեց գեներալի ուրվականի հետ կռիվ տալով։ «Հանրապետություն» կուսակցության ցուցակն առաջնորդող քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որն իշխանական պրոպագանդիստների
Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ՝ դատավորին վիրավորելու համար. «Ժողովուրդ»
Իշխանության «սրտի փաստաբանները» դատավորին վիրավորում են, մնում՝ փաստացի անպատիժ, եւ նրանց չեն կալանավորում կամ գետնին չեն տապալում՝ 3-րդ իշխանությանը վիրավորելու համար: Հիմա հարց. ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ, օրինակ, գետնին չտապալեցին կամ կալանքի չտարան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը ՔՊ-ի՝ ԲԴԽ գիտնական թեկնածուն էր, սակայն այդպես էլ չընտրվեց: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն,
Աննա Սարգսյանը՝ ԱՄՆ փոխչեմպիոն, Լեւոն Արոնյանը՝ բրոնզե մեդալակիր
Սենթ-Լուիսի շախմատային ակումբում ավարտվեցին ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Կանանց մրցապայքարում Աննա Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ առաջին անգամ մասնակցելով շախմատային այդ գերտերության առաջնությանը՝ նվաճեց ԱՄՆ փոխչեմպիոնի կոչումը: Տաթեւ Աբրահամյանը 5,0 միավորով հանգրվանեց 9-րդ համեստ տեղում: Լեւոն Արոնյանի արդյունքը 6,5 միավոր է, ինչը նրան բերեց ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալը: Նրանից կես միավոր
Օրենսդրական շտկումը, ըստ էության, նոր ռեֆորմ չէ, այլ մաքրազարդումն է նախկինում թույլ տրված կոնցեպտուալ սխալների․ Դավիթ Անանյան
Փորձագիտական կարծիք՝ եկամուտների հայտարարագրման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ «Շուրջ ութ տարի առաջ ձևավորված համատարած եկամուտների հայտարարագրման ռեֆորմի նախնական հայեցակարգի հիմքում դրված էր մի պարզ, բայց սկզբունքային գաղափար․ հարկային մարմինը պետք է ոչ թե սպասի, այլ ձևավորի հայտարարագրի բովանդակությունը՝ իր տվյալների հիման վրա, իսկ քաղաքացին պետք է միայն հաստատի կամ ճշգրտի այն։ Այլ կերպ ասած՝ «նախալրացումը» պետք
Մահացել է Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է․ Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօրյա պատերազմների կամավոր մասնակից, ՀՅԴ անդամ ընկեր Մխիթար Մարգարյանի ողբերգական մահը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է ընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Նշենք, որ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով:
Մետաքսե Հակոբյան. Միջազգային կառույցներից, դերակատարներից, հարթակներից ցանկացած առաջարկ փակում են հենց Հայաստանի իշխանությունները. «Փաստ»
Հայաստանում ընթացող քաղաքական դատավարությունների ֆոնին հաճախ են համեմատություններ անցկացվում Բաքվում ընթացող «դատավարությունների» հետ։ Կառավարության ղեկավարը, տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում են, որ աշխատանք են տանում գերիների՝ տուն վերադարձի ուղղությամբ, մինչդեռ ստորագրվող պայմանագրերում կամ էլ ձեռք բերվող համաձայնություններում խոսք չկա այս մարդկանց՝ Հայաստան վերադառնալու մասին։ Կարծիք է նաև շրջանառվում, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանն ազատ
ԲԴԽ նախագահի նշանակման կամ ընտրության գործընթացում վարչապետի մասնակցությունը չկա, սակայն վերջինս իրեն իրավունք էր վերապահել խնդրել Կարեն Անդրեասյանին հրաժարական տալ․ «Փաստերի ստուգման հարթակն»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանակում»։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին ժամանակահատվածում այս կամ այն պաշտոնյային
Նոր օրենքն իր կառուցվածքով և բովանդակությամբ ակնհայտորեն միտված է բարձրագույն կրթության ոլորտի կառավարման մոդելի արմատական վերափոխման․ «Փաստ»
2025 թվականի հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը Հայաստանում դարձել է հանրային դիսկուրսի առանցքային թեմաներից մեկը՝ առաջ բերելով մասնագիտական, հանրային և քաղաքական լայնածավալ քննարկումներ ու բազում հարցադրումներ։ Չնայած իշխանությունների կողմից օրենսդրական փոփոխության նպատակ է հռչակվել բարձրացնել կրթության և գիտության ոլորտի արդյունավետությունը, արդիականությունը և միջազգային համահունչությունը, սակայն նոր օրենքի մի
Խոստացված 300 դպրոցներից շինաշխատանքներն ավարտվել են ընդամենը 59-ում․ ծրագիրն իրականացվել է մոտ 20%-ով․ «Փաստերի ստուգման հարթակ»
Մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություններ, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի Հանրապետության կառավարության խոստումն է, որն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2093-Ն որոշմամբ սահմանվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկը։ Այդ որոշման մեջ տեղ
Եկեղեցու պառակտման վտանգն ակնհայտ է
Նախորդ անգամ Հայ առաքելական եկեղեցին պառակտվել է 1956 թվականին: Դավանաբանական հակասություններ Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ, ինչպես հայտնի է, չեն եղել եւ չկան: Խնդիրը զուտ քաղաքական էր՝ «սառը պատերազմ», Սփյուռքի մեր ավանդական կուսակցությունների տարբեր դիրքորոշումները: Դրանից հետո, եւ հատկապես 1988 թվականի ազգային զարթոնքի պայմաններում մերձեցման որոշակի հաջողված քայլեր արվել են՝ հատկապես Վազգեն Ա Վեհափառ եւ Մեծի
Ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ․ «Փաստ»
Նույնիսկ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել, որ հայկական որևէ եկեղեցու մերձակայքում, էլ չենք ասում՝ նախագավթում կամ նույնիսկ եկեղեցու ներսում կարող է ինչ-որ քաշքշուկ, աղմուկ ու անախորժ խժդժոց լինի թեկուզ կարգալույծ արված հոգևորականի մասնակցությամբ: Հատակից անդին ընկած այդ եզրագիծն էլ հատվեց նախօրեին: Եկեղեցին ինքնին սրբավայր է՝ դրանից ուղղակիորեն բխող խորհրդով: Առհասարակ, եկեղեցու, սրբավայրի հանդեպ մեր ժողովրդի
Պիտի այնպիսի բարքեր հաստատվեն, որ ոչ ոք չհամարձակվի Հայաստանում հայտարարել, թե Փաշինյանը բռնապետ է. ՉԻ
Կարգալույծ արված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյան) Հովհաննավանք եկեղեցու տարածքում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում և սխալ չեմ համարում։ Դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապե՞տ է, այդ նույն բանը Չեչնիայում կարո՞ղ եք հայտարարել»: «ՉԻ». Հազվագյուտ նմուշ է: Չէ, էլի, մարդը, թեկուզ նախկին հոգևորականը, երազում է Հայաստանում Կադիրովի


















































