Օրվա լրահոսը

Գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց

«Վարչապետը ասում է հպարտ քաղաքացիներ: Կարծես արդեն ձեռ է առնում մեզ, սա վիրավորանք է». Տարոն Տոնոյանը ուշագրավ դրվագ պատմեց իր ու Աղազարյանի խոսակցությունից

«Զինվորն իր դիրքը լքել էր, հայտնվել էր հոսպիտալում չգիտեմ ինչ ճանապարհով։ Մենք գտանք, որ նա առողջական խնդիր չունի Երեւան տեղափոխվելու, բայց արդյունքում նա առանց բժշկական փաստաթղթի, փաստորեն դուրս եկավ Հադրութից Հովիկ Աղազարյանի մեքենայով, որովհետեւ մարզպետարանում աշխատող իր եղբայրը խոսեց Հովիկի հետ»։

25-ամյա Մարինեն ամուսնու նահատակվելուց հետո ամեն օր դեռ շարունակում է զանգահարել նրա հեռախոսահամարին

Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է Շիրակի մարզի Աշոցք համայնքի 34-ամյա բնակիչ Արկադի Գրիգորյանը։ Նա ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում, երեք տարի է՝ ինչ ամուսնացած էր, երկու երեխաների հայր է։ Որդին՝ մեկ տարի ութ ամսական է, դուստրը՝ 2 ամսական։ Նա զոհվել է հոկտեմբերի 19-ին։ Հերոսի կինը՝ Մարինե Պողոսյանը, թեև գիտի, որ ամուսինը նահատակվել է, նրան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի

Միքայել Նահապետյան․ «Պետական մարմիններում աշխատող մարդկանց մոտ աշխատանքի նպատակի եւ բովանդակության կորուստ կա, կորցրել են ուղենիշերը, թե հանուն ինչի են աշխատում»

ՔՈ անդամի կարծիքով՝ անիշխանության տրամադրությունների քարոզչության առաջամարտիկները հենց «Իմ քայլ»-ի անդամներն են, որոնք շքամուտքի լամպի փչացած լինելուց մինչեւ ռազմական մատակարարումների ձախողումներ մեղադրում են նախկիններին

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` Ավինյանի գլխավորությամբ

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման

Լարվածություն ընտանիքներում. ինչպե՞ս հաղթահարել, ո՞ր սխալներից խուսափել

Լարվածության և նյարդային ֆոնին հաճախ ընտանիքի անդամների միջև վեճեր են գրանցվում ամենասովորական առիթներով: Ընտանիքի որևէ անդամի մեկ հարց ավել տալը հաճախ կարող է պատճառ դառնալ մեծ վիճաբանության:

Սյունեցի կանայք Հայաստանի իշխանություններից պատասխան են պահանջում

1990-ականների հայ–ադրբեջանական հակամարտության օրերին, սպարապետ Վազգեն Սարգսյանը անձամբ եկավ Սյունիք

Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը. Արա Այվազյան

Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորեցին

Արա Սաղաթելյան․ «Յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ փաստաթուղթը հետադարձ ուժ չունի, և ոչ ոք պատերազմ չի ուզում»․ «Փաստինֆո»

Որևէ մեկը պատերազմի շարունակություն չի ուզում և, երբ ընդդիմադիրները հայտարարում են՝ «Նիկոլ դավաճան», որ նա ստորագրել է դավաճանական փաստաթուղթ, խոսքը չի գնում այն չեղարկելու մասին։ Յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ փաստաթուղթը հետադարձ ուժ չունի, և ոչ ոք պատերազմ չի ուզում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով

Արթուր Վանեցյան․ «Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը»․ Sputnik Արմենիա

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ակտիվորեն աշխատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղղությամբ։ «Պատերազմի սկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունն ամեն կերպ պահպանելուն։ Բայց հավատացեք` նրա հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու, և նրա` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օրն ու վայրկյանը լրջագույն

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հատուկ շեշտադրել

Արթուր Ղազինյան. «Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է։ Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր  Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում

Վալենտինա Մատվիենկո. Մոդելային օրենքներ պատրաստելը հնարավորություն է տալիս մոտեցնել ԱՊՀ երկրների օրենսդրությունը

«Դա ահռելի աշխատանք է, բայց կցանկանայինք, որ այն պահանջված լիներ, որ այն չկորեր, որ ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվեր ձեր ազգային օրենսդրությունում»

Տավուշի մարզի յոթ գյուղերը Ադրբեջանին հանձնելու լուրերը կեղծ են. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես հերքել էր Տավուշի յոթ գյուղերը թշնամու հանձնելու լուրը։

Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը նշել է՝ առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված: Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները։

«Մենք կորցրինք ոչ միայն տարածքներ, հինգ հազար կյանքեր, արժանապատվություն, մենք վտանգել ենք անկախ պետականությունը». Հայկ Բաբուխանյան

Արցախյան այս պատերազմն սկսվելուց ուղիղ երկու ամիս անց, այսօր Եռաբլուրում Ղրիմի երկրապահի նախաձեռնությանը միացել էր նաեւ ՍԻՄ կուսակցությունը, որի ղեկավար Հայկ Բաբուխանյանը Aravot.am-ին ասաց. «Կատարվեց այն, որ 2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվեց մի խումբ հանցագործների կողմից, որոնք մոլորեցրին ժողովրդի մի որոշ մասի, ու այդ մասը չլսեց այն քաղաքական գործիչներին, որոնք գիտեին, թե ինչ է կատարվում:

Վարչապետը բողոքի ցույց անող զինծառայողների ծնողներին ասել է, որ Արցախում զորք պետք է մնա

Զինծառայողների ծնողները պահանջում են կատարել եռակողմ փաստաթղթի պահանջը եւ իրենց երեխաներին դուրս բերել Արցախից

ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա  Լոքշինային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների և զինված ուժերի օգտագործմամբ, պատերազմ վարելու արգելված մեթոդների և զինատեսակների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ

«Եթե ես լինեի իշխանության ղեկավար, այսպիսի ձախողում ունենայի, տայի 5000 զոհ, երկրի կեսը նվիրեի, ես ինքնասպանություն կգործեի». Ավետիք Իշխանյան

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ այս 2,5 տարվա ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած՝ և՛ կոռուպցիայի տեսակետից, և՛ գաղտնի հավելավճարների, որ հետո պարզվեց պարգևավճարներ են:

Գյանջայի օդանավակայանը «հօ՞դս է ցնդել»․ արբանյակային լուսանկարները հակառակն են ապացուցում. fip.am

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Նույն օրն Ադրբեջանը հերքել էր այդ պնդումը։ Հայկական կողմը հայտարարությունից հետո օդանավակայանը խոցելու որևէ ապացույց չէր ներկայացրել։ Փոխարենը, սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Լուսանկարները,

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

27 Նոյեմբերի 2020, 1293 – Ա ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է ունեցել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների և մարդասիրական առաքելության աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նաև տեղի է ունեցել զրույց ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին,- ասել է Պեսկովը:- Այս համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի

Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ. – ի անվամբ քաղաքացի Ա. Կ. – ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գր ընդհանուր քաշով, հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11

«Գոնե զենք տվեք ժողովրդին». Սոթքի բնակիչ

Սոթքի հանքի աշխատակիցները եւ տեղի բնակիչները ցույց են անում

Վերանայվել են ԵԱՏՄ տարածքում տնտեսական ինտեգրման հեռանկարները. տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը եւ վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների մոդելային Աշխատանքային եւ Ընտրական օրենսգրքերը, ինչպես նաեւ մի շարք մոդելային օրենքների նախագծեր, որոնք մշակվել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների կողմից:

«Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը». վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»

Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյան. «Ինչպե՞ս կարելի է պատերազմը դեռ չավարտված, երբ դեռ չես հաղթել, հերոսի ու զինվորական բարձր կոչումներ տալ»

Նա չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է զինվորին թողնել ու հետ քաշվել, ինչպե՞ս կարող է այդ հրամանատարը իրեն հրամանատար կոչել, երբ գերի ընկած մեր զինվորներին թշնամու երկրում ուզում են շքերթի ժամանակ ցույց տալ ու խայտառակել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031