Օրվա լրահոսը
Սենոր Հասրաթյան. «Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում»
Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը: Իսկ սա արդեն ողբերգություն է… Ողբերգություն է ոչ թե նրա համար, որ արցախահայությունը չի վստահում իր ավանդական դաշնակցին, այլև հատկապես այն պատճառով, որ այսօր նա ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն
Ս․ թ․ հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել․ պարզաբանում
ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է պարզաբանում պետական հիմնարկներում՝ մասնավորապես Ֆինանսների նախարարությունում աշխատավարձի (ներառյալ՝ պարգևավճարների) տրամադրման կարգի մասին։ Մասնավորապես, Ֆինանսների նախարարության դեպքում աշխատողների պարգևատրման ֆոնդ նախատեսվել է վերջին շուրջ 2 տասնամյակների պետական բյուջեների մասին օրենքներով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նախարարությունում ձևավորել աշխատակազմի որակյալ միջուկ, որի գործունեության արդյունքն են հանրային ֆինանսների կառավարման բնագավառում տեղի ունեցած նշանակալի
Ձեռնարկել լեռնահանքային ոլորտի կազմակերպությունները պետականացնելու հրատապ միջոցառումներ
Կամ՝ որոնք են լինելու հետպատերազմյան կառավարման տնտեսական քայլերը Վերջերս սոցիալական ցանցերում շատ է քննարկվում մեր հայրենի տնտեսության ապագան, եւ հնչում են հուսադրող մտքեր, թե ամեն ինչ կորած չէ եւ նույնիսկ վարդագույն սցենարներ են ներկայացվում, օրինակ բերելով երկրորդ համաշխարհային պատերազմի փլատակների տակից վերածնված եւ թռիչքաձեւ տնտեսական աճ ապրած Ճապոնիայի կամ Գերմանիայի փորձը: Ուզում եմ այս առիթով
Միջազգային մամուլը՝ պատերազմի և խաղաղության մասին․ «Ադրբեջանին հանձնված բնակավայրերի բնակիչներից շատերը հավատում են, որ մի օր կվերադառնան իրենց տներ»․ «Ամերիկայի ձայն»
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում պատերազմի և խաղաղության ռիսկերին: Ամերիկյան «The Washington post» պարբերականի «Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը սգում են պարտված պատերազմը, բայց կասկածում են, որ խաղաղությունը տևական է լինելու» վերնագրով հոդվածում խոսվում է այն մասին, որ կարճ, բայց դաժան պատերազմի պարտվող կողմում տարածքի կորուստը այնքան դառն է ընկալվում, որ ոմանք ասում են,
Իրանագետ․ «Իրանի հետ մեր համագործակցության առաջին կետը պետք է լինի այդ միջանցքը Ադրբեջանին ու Թուրքիային չտրամադրելը». «Ժամանակ»
Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը գտնում է, որ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում ամենավտանգավոր կետը վերջինն է՝ ճանապարհ տալ թուրքերին անցուդարձի համար։ «Շատ հարցեր կան, օրինակ, ռուսները ինչքա՞ն կմնան այդտեղ, ինչքանո՞վ կապահովեն անվտանգությունը։ Բոլոր դեպքերում այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տալու։ Ես գտնում եմ, որ եթե բացվի Երևանով դեպի Իրան, Նախիջևանով երկաթուղու ճանապարհը, դա մեզ
Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Քաղաքագետ․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին ուժերին տրված խոստումներ ունի, ի դեմս որոնց, իր անվտանգության հետագա երաշխավորներին է տեսնում»․ «Փաստ»
Այսօր առկա իրողությունները ոչ միայն այս պահի, այլև դրանք պատմական հեռանկարի մեջ է տեղավորում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ու իրավիճակը վերլուծում նաև այդ տեսանկյունից: «Հիմա հայրենիքի շատ կարևոր հատվածներ առանց պայքարի, առանց կռվի, առանց անգամ դիվանագիտական ինչ-որ ջանքեր գործադրելու թշնամուն հանձնելուն ենք ականատես լինում: Այս գործընթացն ենք տեսնում, որի միակ պատճառը եթե չասենք երկրի բարձրաստիճան ղեկավարության
Լեւոն Երանոսյան․ «Եթե գեներալ-գնդապետ Խաչատուրովին թույլ չէին տալիս բունկեր մտնել, ո՞նց կարող էր էնտեղ հայտնվել մի մարդ, որ չգիտի՝ ավտոմատներից որը ինչ է»․ «Հրապարակ»
Մենք երեկ հրապարակել էինք ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հետ բացառիկ հարցազրույցի առաջին մասը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես են արցախյան պատերազմի ժամանակ իրեն ճակատ ուղարկելու փոխարեն առեւանգել ու տարել Շուշիի բերդ, որտեղ պահել են թուրք գերիների հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ հատվածը։ – Պարոն Երանոսյան, պատերազմի օրերին էլ, հիմա էլ
Քարահունջեցիները բարձունքին կանգնեցված խաչարձանը կտեղափոխեն գյուղ
Չպետք է թույլ տանք, որ թշնամին պղծի մեր հուշաքարերը, խաչարձանները։ Դրանք զոհված տղաների սուրբ հիշատակն են
Երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք․ ԱՆ
Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք: Նախորդ
Արտակ Զեյնալյան․ «Զբաղվում ենք ֆիքսված անձանցով, որոնց վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների մոտ են եղել՝ ողջ վիճակում»․ «Հրապարակ»
Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։ «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց
Դարձյալ իրանցի ատոմային գիտնականի սպանություն
Որոշ փորձագետներ՝ ակնարկելով Ադրբեջան-Իսրայել ջերմ հարաբերության, կարծում են, որ ահաբեկիչները Ադրբեջանի սահմանից են թափանցել Իրան:
Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների. «Ժողովուրդ»
Երեկվա դրությամբ Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների: Նշենք, որ զոհված, անհայտ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամի ֆինանսական հատուցում, այնուհետեւ յուրաքանչյուր ամիս 20 տարի շարունակ հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ։ Գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինծառայողի զինվորական
Ի՞նչ անուն տալ GPS-ով միջպետական սահման որոշող այսպիսի պրիմիտիվ կառավարմանը․ Արթուր Գրիգորյան
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կառավարության ղեկավարը իր ուղերձում նշեց, որ Սոթքի հանքավայրը կիսով չափ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ և որպես սա հիմնավորող փաստարկ նշեց GPS համակարգով սահմանի կոորդինատների տեղաբաշխվածությունը։ Իրականում, ըստ այդ կոորդինատների՝ Սոթքի հանքավայրի մոտ մեկ քառորդն է գտնվում մեր տարածքում։ Այդ ուղերձից առաջ բնական պաշարների
ՀՀ կենտրոնական բանկը խորհրդի նոր անդամ կունենա. «Ժողովուրդ»
ՀՀ կենտրոնական բանկը խորհրդի նոր անդամ կունենա: Այդ հարցն ընդգրկված է դեկտեմբերի 1-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածուն Դավիթ Ռոբերտի Նահապետյանն է, եւ նիստում կքննարկվի Ազգային ժողովին այդ պաշտոնին թափուր տեղի համար որպես թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Վերջինս այժմ հանդիսանում է ԿԲ գլխավոր քարտուղար –
Պետությունը վերջնականապես ոչնչացավ սեպտեմբերի 27-ից հետո․ «Հրապարակ»
Հանգիստ դիտում էինք, թե ինչպես է իշխանությունը դատարանների դռները փակում, գեներալներին ու նախկին նախագահներին ապակեպատ վանդակներում նստեցնում, պետական ողջ համակարգը քանդում՝ առանց տեղը ինչ-որ բան դնելու։ Հետեւում էինք, թե ինչպես են տգիտությունն ու բթամտությունը դանդաղ սողոսկում դեպի պետական կառավարում։ Ծաղրում էինք ու զվարճանում որոշում կայացնողների եւ բուն որոշումների վրա։ Բայց պետությունը վերջնականապես ոչնչացավ թերեւս սեպտեմբերի
Եթե քեզ խաբում են
“Если тебя обманули дважды, значит, ты заодно с обманщиком.” (В. Леви) Անհայտ մեկն ասել է. «Եթե կարողացար խաբել, դա դեռ չի նշանակում, որ դիմացինդ հիմար է, այլ որ քեզ վստահել էին ավելի շատ, քան դու դրան արժանի էիր»: Խաբված մարդկանց կարող ենք պայմանականորեն բաժանել չգիտակցված խաբվածների (ովքեր հավատում են) և կամավոր խաբվածների (ովքեր ուզում են
Ներկայի եւ մոտ ապագայի հարցեր
Առաջարկում եմ մի պահ մոռանալ, թե ով է մեղավոր, եւ ինչ պատճառով ենք մենք այս պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրել եւ կենտրոնանալ ներկայի ու ապագայի մի քանի հարցի վրա: Քանի՞ զոհված զինծառայող եւ խաղաղ բնակիչ ունենք այս պատերազմի արդյունքում: Քանի՞ վիրավոր: Քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած: Հնարավո՞ր է արդյոք գերիներին հետ բերել, թե՞ նրանք դատվելու են
Իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված․ Արման Թաթոյան
Իշխանությունները պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։ Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը
Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչումը օգտակար է ո՛չ միայն Արցախին, այլեւ Երեւանին եւ համանախագահող երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային․ «Ազգ»
Անկախ այն հարցից, թե խորհրդարանը եւ նախագահ Էմանուել Մակրոնը կվավերացնե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայի Սենատի բացարձակ մեծամասնությամբ ընդունած օրինագիծը Արցախի անկախությունը ճանաչելու մասին դույզն-ինչ սփոփանք եղավ մեր սգավոր ժողովրդի ու երկրի համար: Իրավացի են այն մեկնաբանները, որոնք երեկ պնդում էին, որ ֆրանսիական այդ նախաձեռնությունը եթե գործի դրվեր մեկ ամիս առաջ, ապա հազիվ թե ունենայինք ռուսական նախաձեռնությամբ
Քաղաքագետ․ Հնարավոր է ինչ-որ մի փուլում իշխանությունը ինքը ցանկանա նոր լեգիտիմություն ստանալու համար գնալ արտահերթ ընտրությունների․ «Հայկական ժամանակ»
Կարծում եմ՝ 6 ամիս հետո Նիկոլ Փաշինյանը վերջնականապես որոշում կկայացնի արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ: ՀԺ-ի հետ զրուցում երեկ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Մովսես Հարությունյանը: Քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել
Երբ Մեղանչող չկա, Ապաշխարություն դժվար լինի, որքան էլ պետությունը հիշատակի արարողության միակ վայրը եկեղեցու խորանը նկատի․ «Ազգ»
Հոգեւորականները, հավատացյալները հպարտությունը մեղք են համարում: Հիմա հասկացա, որ գոռոզությունն ու մեծամտությունը այդ բառի իսկական հոշմանիշներն են, իսկ օդում կախված դավաճան բառն ինձ համար կասկածի որդ էր դարձել դեռ երկու տարի առաջ, երբ այսքան նետահարող չուներ, երբ ես փորձում էի մի լրագրողի գիրք դարձած պատումը ճաշակելուց հետո որոնել, թե ո՞վ է հեղինակը. նա, որ ի
Իրավական առումով Արցախը հիմքեր ունի վերադարձնելու մի շարք բնակավայրեր. «Հայաստանի Հանրապետություն»
Այս պատերազմի ընթացքում ականատես եղանք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացրած մի շարք ռազմական հանցագործությունների։ «Դրանց մասով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն, հավաքվում են փաստեր, որոնք ամրագրվում են ապացույցի աստիճանի»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։ Գործընթացն իրականցվում է մի քանի մակարդակում՝ պետական եւ ոչ պետական մարմինների կողմից։
Անհրաժեշտ է արթնցնել խղճի ու բարոյականութեան աչքերը եւ վերջնականապէս մարել իրարու դէմ որդեգրած ատելութեան մեզ լափող բոցը. «Հայրենիք»
Ճիշդ է, որ այս պատերազմն ու իրեն հետ բերած իրավիճակները վառած են մեր յոյզերը, սակայն տակաւին չեն մարած մեր յոյսերը: Նաեւ ճիշդ է, որ պատերազմի առաջին իսկ վայրկեանին հայ կեանքը դէպի մահ վազած էր, որովհետեւ հայրենիքն ու իր սուրբ հողը խօսած էին բոլորի սրտին եւ հոգիին: Որովհետեւ հողը, հայերուն համար ազգային արժէք էր: Իսկ հիմա,
Հանքավայրի անձնագրի տվյալներով` Սոթքում 133,5 տոննա ոսկի կա․ այն կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ «Հայաստանի Հանրապետություն»
Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եւ ընդմիջումներով մշակվել է մինչեւ 4-րդ դար։ Ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրը հենց Սոթքինն է։ Վերջին անգամ այս հանքավայրի ոսկու
Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր եւ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը: Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Նա ավարտել Է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ
ՌԴ խաղաղապահները Երեւանից Ստեփանակերտ են ուղեկցել եւս 2115 մարդու
Ավտոբուսները շարժվել են Երեւանից եւ մարդկանց տեղափոխել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ
Ապահով վերադարձի սպասումով (տեսանյութ)
Պատերազմի ավարտից հետո ծնվեց Լուսինեի 8-րդ երեխան՝ Միքայելը։ Ամուսինը վերադարձավ առաջանագծից։ Նրանց տունը Մարտակերտում է, այն հատվածում, որը ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված համաձայնագրով մնում է հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Լուսինեն ասում է, որ դեռ պատրաստ չէ հետ գնալ Արցախ․ ընտանիքի անվտանգությունն այս պահին ամենակարևորն է։ Արփի Բեքարյան
Տեղեր կան, որ էլեկտրաէներգիան, ջուրը, կապի այլ միջոցներ անցնում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքներով. Դանիել Իոաննիսյան
Հասկանալի է, թե շատ բաներ ինչու են ռուսների միջնորդությամբ արվում. Դանիել Իոաննիսյան


















































