Օրվա լրահոսը

Ազգի գոյության խնդիրն անհատ մարդկանցից չի կախված, ամբողջ ազգից է կախված. Գալուստ Սահակյան. «Հրապարակ»

Այսինքն՝ թույլ տվեցինք, որ մեր նախագահին, իր եղբայրներին, բոլորին բռնեն լցնեն բերդե՞րը

Հաճախ ճանապարհը դեպի հարատև խաղաղություն ավելի ծանր է, քան պատերազմը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ ԽՎ նախագահը ԼՂ-ում երկարատեւ խաղաղության հույս է հայտնել

Անչափ դառը իրողություններ

Մենք պարտվեցինք բոլոր առումներով՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական։

Անհրաժեշտ է ունենալ ՍԴ որոշում որտեղ հստակ կամրագրվի` եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում

ՍԴ-ի նման որոշումն անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ մեզ հաջորդող Սերնդին՝ լիարժեք ինքնիշխանությունը վերագտնելու և վերականգնելու խորաթափանց գործում:

Իսկ ահաբեկիչներին ճանապարհելո՞ւ են իրենց երկրներ, նրանց տեղափոխելու են Բաքո՞ւ, Ռուսաստանն ու Թուրքիան որոշե՞լ են. «Ժամանակ»

Եռակողմ համաձայնագրում չկա որևէ խոսք, թե ինչ պետք է լինի ահաբեկիչների հետ

«Եթե սա էր այն տարբերակը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, ապա ինչո՞ւ այդ բոլոր կողմերում չկանք մենք՝ հայերս». «Հրապարակ»

Ինչո՞ւ հանրաքվե չարեցիք, ԱԺ չմտցրիք, այլ թողեցիք, որ մի սերունդ նահատակվի։

«Եթե պատերազմը շարունակվեր, մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում պատճառաբանում է Արցախի հետ կապված իր հայտնի որոշումը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք, արձանագրվել է մահվան 27 դեպք

Նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 448450 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք:

ԱՄՆ-ը չպետք է շարունակի անտեսել Թուրքիայի սպառնալիքը. ԱՄՆ կոնգրեսականներ. «Ամերիկայի ձայն»

Մենք խորապես հիասթափված ենք, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ

Ռազմիկ Պետրոսյան. «Այս ամենը պլանավորված էր, ծրագրավորված էր նախապես, բայց ներկա պահին մեզ համախմբվածություն է պետք եղածը պահելու համար». «Ժամանակ»

Ես՝ որպես զինվորական, կոչ եմ անում այդ ուժերին իրենց քաղաքական կեցվածքով կրկնակի ցավ չպատճառել զորքին, զինվորականներին։

Ռուս-թուրքական վերահսկման կենտրոնը կապ չունի խաղաղապահ ջանքերի հետ. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ին հղումով տեղեկություն է տարածվում երկկողմ կենտրոնի ստեղծման մասին, նկատի ունեմ Թուրքիայի հետ, որը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում:

««ԱրԱր» հիմնադրամի իմ գործընկերների հետ մեր ողջ ջանքերը դրել ենք՝ աջակցելու մեր զինված ուժերին, այս նպատակով որոշում եմ ընդունել՝ առժամանակ կասեցնել իմ քաղաքական գործունեությունը». Ավետիք Չալաբյան

Երբ մեր երկիրը կհասնի արժանապատիվ խաղաղ հանգրվանի, և արտաքին վտանգը կնվազի, ես ևս պատրաստ կլինեմ վերանայել այս որոշումս, և վերադառնալ քաղաքական գործունեության։

Հայկական կողմը դեռ հնարավորություն ունի փոխել իր հայտարարությունը և թույլ չտալ անառիկ Քարվաճառի ու Լաչինի հանձնումը. Սուրեն Սահակյան

Ու մենք պատերազմը կվերսկսենք պայմաններում, երբ Հայաստանը Արցախին կապող 10 կմ-անոց հատվածը կես ժամում արկերի տակ կվերածվի բերրի վարելահողի ու մեր զինվորները առաջնագծի խրամատներում չեն լինի ԴԵՌ։

Ելքի իմ առաջարկը

Մենք դեռ տաք ենք եւ առօրեական խոսակցությունների մեջ դեռեւս չենք հասկանում, թե մեր ժողովուրդն ինչ պատմական պարտություն է կրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Ինձ համար ակնհայտ է, որ դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս գործադիր եւ օրենսդիր իշխանությունն է: Իհարկե, անցած 30 տարիների ընթացքում էլ եղել են անբարենպաստ զարգացումներ, որոնք խիստ բացասաբար են ազդել

Այս համաձայնագրից շահում են Թուրքիան, Ադրբեջանն ու նաև Ռուսաստանը: Հայաստանի համար այն ռազմական ամբողջական պարտություն է

Վաշինգտոնը ցանկանում է ավելի շատ մանրամասներ իմանալ վերջին պայմանավորվածության մասին դրանց իրագործման ընթացքում, հավելել է խոսնակը:

Այդ ինչպե՞ս Ձեր փոխզիջման տրամաբանությունը փոխարինվեց միայն խայտառակ զիջումներով. հադրութցիները՝ Արցախի նախագահին

Հիմա պահանջում ենք պատասխանել՝ լինելով մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս հետ կանգնեցիք Ձեր ստանձնած առաջնահերթ պարտավորությունից և հերիք չէ, որ խայտառակ փաստաթղթի ստորագրմանը ձեր համաձայնությունը տվեցիք, ավելին՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցը չեք բարձրացնում։

Փոխան զղջումի պրն. Փաշինեանը նախընտրեց ամէնուրէք տեսնել մեղաւորներ՝ բացի ինքնիրմէ. նախընտրեց բորբոքել կիրքերը. ինքնարդարացումի յուսահատ ճիգով նոյնիսկ չվարանեցաւ քաղաքացիական ընդհարումներու առաջնորդել ժողովուրդը. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ

Կ՚ակնկալուէր անշուշտ, որ ՀՀ վարչապետը իր այդ քայլին համար խոնարհաբար հայցէր հայ ժողովուրդի ներողամտութիւնը, փորձէր յանցանքն ընդունելով փակել Արցախի գոյամարտի մեծագոյն պարտութեան էջը եւ ժողովուրդին ու պատմութեան դատաստանին յանձնէր ճակատագիրը այն սխալ քայլերուն, որոնք մեզ հասցուցին այս ողբերգութեան։

Մենք անընդհատ կապի մեջ կլինենք կողմերի և Մինսկի համանախագահների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնել և հեշտացնել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ

Մենք, որպես ՄԱԿ, ներգրավված չենք եղել: Մենք քննարկումներին մասնակից չենք: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը կապի մեջ էր Ռուսաստանի և այլ իշխանությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել գործարքին:

Ֆրանսիան շեշտում է ևս մեկ անգամ՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները»

Միևնույն ժամանակ՝ Թուրքիային հատուկ զգուշացում է ուղարկել Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը. «Մենք կարևորում ենք, որ Թուրքիան բացարձակապես խստորեն պահպանի համաձայնեցված հրադադարի ռեժիմը, քանի որ հակառակ դեպքում ռիսկի է դիմում՝ ենթարկվելու ավելի խիստ պատժամիջոցների։

«Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան». Սիրանուշ Սահակյան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․ «Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք

Արամ 1-ինի հայտարարությունը. «Այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ»

Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Արամ 1-ինը գրել է. «Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը. «Հակասահմանադրական որևէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է»

Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարևորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է և հասարակական համերաշխությունը: Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: : Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսևորվի: «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայանգիրը վերաբերում է սոսկ

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը հերքում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։ Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին

«Բանակն արել է առավելագույնը եւ «անհնարինը». Դավիթ Տոնոյան

Բանակն արել է առավելագույնը եւ «անհնարինը»: Հայաստանն ամբողջ պատերազմի ընթացքում եղել է լոգիստիկ մատակարարման տոտալ շրջափակման մեջ։ Մինչեւ վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար: Զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս են: Ես, որպես պաշտպանության նախարար, միայն ու միայն համախմբման

Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում

Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում, հայտնում է «Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջը:

«Վերնատունը» կոչ է անում մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին

Հանուն Հայաստանի և Արցախի Հարգելի՛ հայրենակիցներ Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիոն ակտ է։ Նա անձնական պատասխանատվություն է կրում մեր ունեցած  մարդկային ու տարածքային լուրջ կորուստների համար։ Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա։ Տեղի ունեցածի պատճառները հրապարակային ու համազգային քննության առարկա պետք է դառնան։ Գերկարևոր խնդիր է նաև մեր երկրի ապագայի հարցը, որն այժմ

«Ես կարող եմ նրանց մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել». Տիգրան Ավինյան

Ես տեսել եմ տղաներին, որոնք գիտակցաբար իմացել են՝ ուր են գնում, եւ չեն վերադարձել

Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային  ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։

«Մեր բոլոր ռազմական խնդիրները դեռեւս լուծված չեն, կան հարցեր». Տիգրան Ավինյան

Դիվանագետներն ամբողջ ներուժը պետք է դնեն դրա վրա, որպեսզի մենք այդ հարցը կարողանանք լուծել

Շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում, շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով. Արտակ Բեգլարյան

Արցախ ՄԻՊ Արտակ Բելգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով… Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031