Օրվա լրահոսը
Արցախում վնասների չափը կգույքագրվի. ԱՀ ԱԻՊԾ փրկարարներին չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու հանձնարարականներ են տրվել
Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:
Ընթանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման գործընթացը Արցախում. ճակատային գծի ամբողջ երկայնքով մարտական գործողությունները դադարեցված են
Ճակատային գծի ամբողջ երկայնքով մարտական գործողությունները դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ներկա պահին ընթանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման գործընթացը Արցախում: Պաշտպանության բանակ
Նիկոլ Փաշինյան. «Մոբռեսուրսի, կամավորների, մարտունակության անկման եւ դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ»
Մեղավոր են բոլորը` բացի իրենից. մեղավոր է բանակը, հասկանո՞ւմ եք, մեր հերոսական բանակը, ըստ սրա, բարոյալքված էր, զինվորները դասալիք են, մոբռեսուրսը` անպիտան, նախկին բոլոր բանակցողները` անարդյունավետ, բանակի բարձրագույն սպայակազմն է որոշել այս ելքը ու իրեն առաջարկել, ինքը կապ չունի:
«ԿԳՄՍ ոլորտներում դեռևս շատ անելիքներ ունենք». ԱԺ-ում քննարկվել է նախարարության 2021թ․ բյուջեի նախագիծը
ԿԳՄՍ ոլորտներում խնդիրների լուծումը հնարավոր չէ միայն ֆինանսավորման ավելացումներով, դրանց լուծումը պետք է փնտրել ոչ միայն ֆինանսավորման չափի, այլև այդ միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության մեջ։
Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը․ կառավարության շենքը հսկվում է
Մի խումբ քաղաքացիները Հանրապետության հրապարակի հարակից փողոցը փակել էին նստարաններով եւ մեքենաներով
«2 ժամ ժամանակ տանք, որ պատգամավորները նիստ գումարեն ու պահանջեն Նիկոլի հրաժարականը». ԱԺ դահլիճում բազմություն է հավաքված
Երրորդ օրն եմ հասկացել, որ տրված է Արցախը
Միջազգային իրավունքում միասնական կատարող մարմիններ չկան, ավելի գործուն մեխանիզմներ են հենց պատժամիջոցները. Սիրանուշ Սահակյան. «Փաստ»
Եթե դիտավորությամբ, ակնհայտ ու բացահայտ կերպով անտեսում են միջազգային նորմերը, պատժամիջոցների եղանակով փորձ է արվում պետության համապատասխանեցնող վարքագիծ ստանալ
Արայիկ Հարությունյան. «Եթե նույն տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը»
Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների հետ:
Հարութ Սասունյան. ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները պետք է կառուցվեն երկուստեք. որևէ կողմը չպետք է սպասի, որ դիմացինը իր հետ կապվի. «Ժամանակ»
Այս առումով չի կարելի համեմատել Թրամփին ու Բայդենին, սար ու ձորի տարբերություն կա այդ երկուսի միջև Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի առումով:
Կնոջը հասցրել էր ասել, որ եթե հետ չգա՝ իր երկու երեխաներին միշտ հիշեցնի, որ իրենց հայրիկը կյանքից շատ է սիրել նրանց ու հերոսացել է, որ նրանք երբեք չտեսնեն պատերազմ
Երեխաները փոքր են՝ դեռ շատ բան չեն հասկանում, բայց արդեն Հայր մերն էին անգիր արել ու պատերազմի առաջին օրվանից ամեն օր եկեղեցի էին գնում ծնկաչոք աղոթելու, որ Աստված պապիկը իրենց պապային հետ բերի ու հասցնի իրենց:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք, արձանագրվել է մահվան 29 դեպք
Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում:
Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը. Էդգար Ղազարյան
Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն ինչ դու ես գողացել մեզնից։
Խոսե՛ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ շատ հայեր պատրաստ են միանալ ու կռվել. Սոֆյա Հովսեփյան
Խնդրանքս ժողովրդին, չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու:
Երանի երեկ այդպես էլ չարթնանայի. Արծրուն Հովհաննիսյան
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»:
Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին. դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը. Վահրամ Միրաքյանի վերլուծությունը
Ռազմավարական տեսանկյունից՝ թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ և…:
«Իրողությունների մասին, որոնք արդեն արձանագրված են». Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
Իրողությունների մասին, որոնք արդեն արձանագրված են. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը:
Փաշինյան. Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր
Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»
Արայիկ Հարությունյան. Առաջիկա մեկ ժամվա ընթացքում հանդես կգամ ուղիղ եթերով
Կներկայացնեմ այն իրողությունները, որոնք արդեն արձանագրված են
Ինքս նոր եմ բացահայտել, թե մեր տղաներն ինչքան հզոր են․ ուժեղ եւ՛ հոգեպես եւ՛ ֆիզիկապես. Լուսինե Վարդանյան. «Հայկական ժամանակ»
Գրեթե երկու շաբաթ է Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է պատերազմական իրավիճակում իրական պատմությունների վրա հիմնված «Հերոսական Նովելներ» պրոյեկտը։ Նովելներում ընդգրկված են հայ կինոյի ու թատրոնի հայտնի բազմաթիվ դեմքեր։ «Ծառայում եմ հայրենիքիս» նովելում գլխավոր կերպարներից մեկին մարմնավորում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը։ «Հայկական ժամանակը» զրուցել է դերասանուհու կերպարի, այս օրերին Հայաստանում
Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս. Գարեգին Բ
Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։
Խոսքը խոշոր գումարների մասին է. հայ ֆուտբոլիստները հսկայական միջոցներ են դրել Արցախի համար․ «Ժողովուրդ»
Ազգային թիմի տղաները նույնիսկ պլանավորել են պատերազմի ավարտից հետո ևս լուրջ ներդրումներ անել Արցախում:
Մեզ պետք է հիմա պարզաբանվի, բացատրվի, այս համաձայնագիրը շատ շատ ծանր է բոլոր առումներով. Արթուր Սաքունց
Ապրողները իրար չեն ոչնչացնում, դատում են, գովում են, դատապարտում են, սիրում են, նեղվում են, բայց չեն կարող ատել։
2020թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% եւ 0.8% գնաճ. «Ժողովուրդ»
Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել
Անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով. Արմեն Սարգսյանը մամուլից է տեղեկացել պատերազմը դադարեցնելու մասին
Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել
Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։
«Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել». Նաիրա Զոհրաբյան
Պատգամավորները քաղաքացիներին հանդարտության կոչ են անում
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է
Հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա:
Արման Թաթոյան. Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն
Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան:
Մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ
Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իրականացնելու է պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։


















































