Օրվա լրահոսը

Ղրիմահայությունը պատերազմական այս ծանր օրերին մեկ մարդու պես կանգնած է Արցախի քույր-եղբայրների կողքին. Ղրիմի կամավորականների միության ղեկավար

Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու եռանդ է տալիս

«Միգուցե ծրագրի մեջ չի եղել, վախից են սպանել». Արմենակ Արմենակյանի կինը առեղծվածային սպանության ու ոճրագործության մասին

Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այսօր առեղծված է Արմենակ Արմենակյանի սպանության վարկածը. «Արմենակ Արմենակյանը, լինելով միջանցքում` չէր կարող ինքը հանգիստ նստել՝ լսելով կրակոցները, ինքը այնտեղ չի եղել: Իրական վարկածներ կան, որ ինքը եղել է ճաշարանում, ես չգիտեմ ինչպես է եղել»:

«Նախկին բարձրաստիճան զինվորականը տարբեր զորամասերից հավաքագրել է տարբեր տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող և փոխանցել հակառակորդին». ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ավազյանը հայտնեց՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրվել են տասից ավելի անցակետեր:

Վահրամ Բալայան. Փաստն այն է, որ այսօր միջնորդական առաքելությունները լիարժեք չեն իրականացվում. «Հրապարակ»

Պետք է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում զուգորդված աշխատանքներ տանել։

«Պատերազմից հաղթանակով վերադարձան, սակայն մի քանի ստահակի ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ, որբացավ 8 ընտանիք». ԱԺ-ում հարգանքի տուրք մատուցեցին

Դա ահաբեկչություն, ոճրագործություն էր, որը մեր պատմության մեջ գրվեց որպես «ամոթալի արյունոտ էջ» տառերով: Ես մինչ այսօր հիշում եմ այն ահավոր դեպքը, թե ինչպես մեր պետական քաղաքական գործիչները արցախյան պատերազմում կարողացան տարիներ շարունակ կռվել, իրենց ջոկատներով հասնել հաղթանակների, ինչպես Վազգեն Սարգսյանը ստեղծեց Հայոց բանակը, ինչպես Արմենակ Արմենակյանի ջոկատը կարողացավ հաղթահարել այդ դժվարին տարիները, հաղթանակով վերադարձան, սակայն, ցավոք, մի քանի ստահակի ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ:

Չափազանց զգույշ պետք է լինել ցանկացած պետության հասցեին որևէ գնահատական հնչեցնելուց. «Փաստ»

Այս տեսանկյունից բոլորովին պատահական չէ, որ մեր հասարակության մեջ ևս գնալով ավելի շատ է արմատավորվում այն մտայնությունը, որ Ռուսաստանի քայլերը մեծ նշանակություն կարող են ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սանձելու տեսանկյունից

«Վաշտի հրամանատարներից մեկն է զանգել պատգամավորին ու ասել, որ ցախ կտրելու համար նյութեր են նախապատրաստվել». Արկադի Խաչատրյան

«Չունենք նման դեպք». իր հերթին «Իմ քայլի» պատգամավորը հերքում է, թե ծառ կտրած զինվորների հանդեպ քրեական գործ է հարուցվել

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին Մեղրին փոխանակելու ծրագրին, որը մահաբեր կրակոցների պատճառով այդպես էլ չմերժվեց, առաջացնելով հակառակորդի մեջ հույսեր, թե հնարավոր կլինի այն պարտադրել պատերազմի միջոցով. Հմայակ Հովհաննիսյան. «Ժամանակ»

Պետք է բացահայտվեն Նաիրի Հունանյանի բոլոր գործակալական կապերը, Ղրիմում գործունեություն ծավալելու, սերժսարգսյանական ԱԱՆ-ի հանձնարարությամբ Թուրքիա այցելելու բոլոր հանգամանքներն ու նպատակները

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»:

Կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնել (օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ): Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։

Այս պատերազմից հետո շատ բան վերանայելու կարիք է լինելու, այդ թվում` միջազգային գործընկերների հետ հարաբերություններում. Արփինե Հովհաննիսյան. «Հրապարակ»

Մենք պիտի հստակ տարանջատենք՝ ով է բարեկամ, ով՝ թշնամի, իսկ ով՝ չեզոք ու ով նեղ պահին կանգնեց մեր կողքին:

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը

Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցվեց Կարապետ Մխչյանին

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետի տեղակալ

Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է. Հռոմի պապից ավելի կաթոլիկները. «Փաստ»

Կարող են ամեն ինչ թողած՝ ողջ օրը քննարկել մի երկրորդական, երրորդական, տասներորդական հարց, ու ամեն ինչում դավադրություն տեսնել, ամեն մի գրառման ներքո «թեգել» ԱԱԾ-ին կամ ոստիկանությանը

Գասպար Կարապետյան. Այս շրջանում հիմնական դերակատարը Ռուսաստանն է

Ամերիկայից մինչեւ Եվրոպա եւ աշխարհի տարբեր հատվածներում տեղի հայերը շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել

Միքայել Արզումանյանը խոստացել է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար

ԱՀ նորանշանակ պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը խոստացել է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար։

Ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք, արձանագրվել է մահվան 26 դեպք

Ունենք 652 առողջացած: Կատարվել է 3397 թեստավորում:

«Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանական ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար». Տիգրան Աբրահամյան

Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։

Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. տեսանյութ

Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. Պաշտպանության բանակը տեսանյութ է ներկայացրել

Հիմա մեր հերթն է՝ չվախենալու. Անժելա Էլիբեգովա

Էդպես մարդա նկուղի մի մուտքի մոտ, 3 տարեկան երեխան էլ արանքում թթվի դույլը գրկած իրենց տունը պաշտպանեցին։

Պատերազմում սպանվածներին Ադրբեջանում թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին. Վարդան Ոսկանյան

Շիա մահմեդականությունը չի խրախուսում թաղումը մթնշաղին կամ մթանը կազմակերպելը և թույլատրում է դա, եթե կա ծայրահեղ անհրաժեշտություն

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի. 12-րդ դասարանցիները ուսումնառությունը կշարունակեն հեռավար

Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։

Եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի…

Այս տարվա գարնանից մեր բնականոն կյանքը խախտվեց սկզբից կորոնավիրուսով, իսկ այնուհետեւ՝ պատերազմով: Առաջին արհավիրքը ակնհայտորեն վերաբերում է ողջ աշխարհին: Երկրորդը, կարծես թե, միայն մեզ է պատահել եւ աշխարհի տեսանկյունից կրում է «լոկալ» բնույթ: Բայց դա խաբկանք է, որովհետեւ այս պատերազմը կարեւոր ցուցիչ է այն տագնապալի գործընթացների, որոնք տեղի են ունենում աշխարհում: Դա հասկանալու համար փորձենք

Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Արցախցի աղջնակը Երևանում ստեղծել է պատանիներից կազմված ARTSAKH BAND-ը. 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031