Օրվա լրահոսը
«Լիբանանից հայրենադարձության իրականացման հարցն այսօր հրատապ է»
Ըստ «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի՝ Թուրքիայի գործոնը հիմնական այն ապակայունացնող տարրն է, որը կարող է ստեղծված իրավիճակից օգտվել եւ դոմինոյի էֆեկտով որոշակի անկայունության տարրեր բերել, գործընթաց սկսել Մերձավոր Արեւելքում, ինչու չէ՝ նաեւ հարավկովկասյան ուղղությամբ: «Կարծում եմ՝ որքան Լիբանանից հայրենադարձության իրականացման հարցն այսօր հրատապ է, այնքան հրատապ է հումանիտար աջակցությունը, որ հայկական կողմն ու այլ
Դատարանում քննվել և ավարտվել է 15 քրեական գործ. Լոռու մարզում ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը
Ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է
Հիմա, նոր Թաէֆ մը պիտի գայ ի՞նչ ընելու. կառավարութեան հրաժարումը լուծո՞ւմ, թէ՞ տագնապի ծանրացման նոր մեկնակէտ. «Եռագոյն»
Ժողովուրդին ցասումն ու բարեփոխման պահանջները հիմ ունի՞ն, արդա՞ր են: Կարճ ու անվիճելի պատասխանը ԱՅՈ՛ է: Սակայն անկէ անդին, «սատանան թաքնուած է մանրամասնութիւններուն մէջ», իսկ արդարութիւն եւ չարաշահութեանց դադարեցումը, նեխածութեան ու կաշառակերութեան-չարաշահութիւններու դարմանումը պահանջող զանգուածը, տագնապին բոլոր երեսներուն մի՛շտ ծանրագոյն տուրքը վճարող զանգուածը՝ առանց աշխարհագրական վայրի, համայնքային կամ այլ տարբերութիւններու, մատնուած է խաբէութեան, պատրանաթափութեան, արդարօրէն հարց տուած է թէ իր ամբողջ ուժականութիւնը ի գործ դնելէ ետք, ինչո՞ւ քայլ մը յառաջ չի կրնար շարժիլ, այլ ընդհակառակն, երկրին հետ ինք եւս բթաչափ առ բթաչափ կը մատնուի յաւելեալ աւազախրումի:
Եվս 1 ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը. սահմանափակումները մեղմացվել են
Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր
Սուրճի սարքավորումների սպասարկողն իրեն քրեական գործով պատանդ է համարում
Հայկի տարեց ծնողները, նրան ճանաչողները չեն հավատում, թե նա կարող է «բանկ թալանել», Հայկն էլ դեռ անցյալ տարի դատարանում հայտարարեց, թե պատանդ է, եւ հայտարարություն ունի անելու: Նա դիմեց դատավորին` «Հոգեկան վիճակս թույլ չի տալիս, ուզում եմ օր առաջ հայտնել իմացածս: Հարգարժան դատավոր, Դուք որոշեք, որն է կեղծ, որը արդար»: Քրեական գործը Շենգավիթի նստավայրում դատավոր
ՀԲԸՄ-ն աննախադեպ օգնություն է հատկացնում լիբանանահայերին
Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր տարածեց՝ արագացնելու օգնության հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցությունը: Ողջ աշխարհից բարերարների և նվիրատուների կողմից անմիջապես ուղարկված առատաձեռն աջակցության շնորհիվ միայն հանգստյան օրերին հանգանակվեց ավելի քան մեկ միլիոն դոլար: Առաջին միլիոնը կրկնապատկվեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի
ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր պաշտոնավարելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2020-08-11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
«Մի՛ յուսահատիք, մենք միասնաբար, հաւաքական հաւատքով ու նուիրումով պիտի վերականգնենք Լիբանանի հայութիւնը՝ վերահաստատելով անոր համասփիւռքեան դերակատարութիւնը». Արամ Ա Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՅՑԵԼԵՑ ՊԷՅՐՈՒԹԻ ՊԱՅԹՈՒՄԷՆ ՎՆԱՍՈՒԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2020թ. օգոստոսի 11 Երևան
Հետաձգել սովորական ստուգումներն ատամնաբույժի մոտ և ատամնաբուժարան գնալ միայն հրատապ միջամտություն պահանջող դեպքում. ԱՀԿ-ի կոչը
Պրոցեդուրաների ժամանակ աերոզոլային զանգված է արտադրվում, Covid-19-ով աերոզոլի միջոցով վարակվելու խնդիր է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Փաստացի բուժում է ստանում 19, մեկուսացված է 42 քաղաքացի:
Սահմանափակումներով պայմանավորված՝ 42.6% անկում է գրանցվել կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում. ՏԶՆԿ
Բանկերի գործունեության ընդլայնումը բացատրվում է նաև բանկերի կողմից տրված վարկային պորտֆելի ընդլայնմամբ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան:
Օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է. Երեւանում բնակարանների գները նվազել են․ «Ժողովուրդ»
Արդյունքում` բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը:
Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը․ հայտարարություն
Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան. Փաշինյան
Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։
Ազգային լայն համաձայնություն է անհրաժեշտ՝ մեծ թվով ոչ հայերի՝ Հայաստան տեղափոխելու թույլտվության համար: Սա չի կարող լինել մեկ մարդու կամ խմբի որոշում. Հարութ Սասունյան
Եթե հրաշքով, մեծ թվով սփյուռքահայեր վերաբնակեցվեն Հայաստանում, ապա միայն այդ դեպքում Հայաստանի կառավարությունը կարող է բարձրացնել մեծ թվով այլ ազգությունների ներգաղթը թույլ տալու հարցը
Իգդիրից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Կորոնավիրուսը նախնական ահազանգ է
1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը՝ Ստանիսլավ Լեմը իր առաջին `«Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին: Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա
Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 7
Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը, 4-րդ մասը, 5-րդ մասը եւ 6-րդ մասը 1990-ին կոմունիստական բլոկի և Խորհրդային Միության քայքայումով ոչ միայն ավարտվում է Սառը պատերազմը, գաղափարական պայքարը Արևմուտքի և Արևելքի միջև, այլ կարծես ավարտին է հասնում միաբևեռ աշխարհի ձևավորումը։ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական հզորությունը հասնում է իր գագաթնակետին, վերազգային Եվրամիության ձևավորումը մոտենում է իր
Հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու. Տիգրան Ավինյան
Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն:
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին Ջոն Բոլթոնի առաջարկն իր մեջ այդ աստիճան լրջություն չի պարունակում. Արմեն Աշոտյան
Նրա պնդմամբ՝ միայն ՌԴ-ն է ի վիճակի աջակցել ՀՀ-ի եւ ԱՀ-ի գոյության համար ամենակարեւոր՝ պաշտպանության ոլորտում
Մեսսին տուն է գնել Իտալիայում, իսկ Ռոնալդուն հանգստանում է իր զբոսանավի վրա
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Sport Mediaset-ի փոխանցմամբ, շքեղ բնակարան է գնել Իտալիայում: Այն գտնվում է Պորտա Նուովա քաղաքի գործարար շրջաններից մեկում՝ Միլանի «Ինտերի» գրասենյակից ոչ հեռու գտնվող Torre Solaria երկնաքերի 37-րդ հարկում: Իսկ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ հանգստանում է վերջերս ձեռք բերած իր զբոսանավում: Լրատվամիջոցների տեղեկություններով, նա փորձում
Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել
Օգոստոսի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ոստիկանները ճշտեցին նրանց ինքնությունը՝ հայր և որդիներ էին։ Նրանցից բացատրություն վերցնել չհաջողվեց։ Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին, որ նրանք դանակահարվել են Եղիշե Թադևոսյան փողոցում։ Դեպքի վայրում նույնպես իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Շուտով պարզվեց,
Սովետի թաղումը Բելառուսում
Բելառուսում նախագահական ընտրությունները նախկին ԽՍՀՄ տարածքի պատմական ընթացքի նոր փուլ են նշանավորում, եւ 1994-ից անընդմեջ նախագահ Լուկաշենկոն այս անգամ պայքարում է ոչ թե ընդդեմ ինչ-որ ընդդիմախոսների, ընդդիմադիրների կամ ընդդիմության դեմ, այլ սովետ չտեսած, սովետով չփչացած եւ չափահաս դարձած բելառուսների սերնդի։ Անկախ այս հակամարտության ելքից, մի-քանի իրողություն կարող ենք արձանագրել որպես փաստ։ Նախ, Բելառուսում մարդիկ պարզապես
Ջոն Բոլթոնը հիասթափվա՞ծ է Նիկոլ Փաշինյանից
Արմեն Աշոտյանը վստահ է՝ Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը Արցախի հարցի շուտափույթ կարգավորմանն էր միտված
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի երեք ակումբների մրցակիցները հայտնի են դարձել
Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ գտնվում է ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանը, կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Եվրոպայում կարեւորությամբ երկրորդ մրցանակի համար պայքարի մեջ մտնելու են Հայաստանի երեք ակումբներ: «Նոայի» մրցակիցը Ղազախստանի «Կայրաթն» է, որի հետ առաջին խաղը կայանալու է մրցակցի դաշտում: «Ալաշկերտը» հյուրընկալելու է Մակեդոնիայի «Ռոնովային», «Շիրակը» Ռումինիայում կհանդիպի «Ստյաուայի» հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կպաշտպանեն ազգային արժեքները
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է նոր նախաձեռնության մասին. Մի քանի գործընկերներով ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նպատակներից է պաշտպանել Ազգային արժեքները, այդ թվում՝ քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն և գրերը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտանիքը, երեխաների մանկությունը, հայոց բանակը: Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների
Երիտասարդների միջազգային օրվա անակնկալներից․ բուհերի 10 շիրակցի շրջանավարտներ կտեղավորվեն աշխատանքի
Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 12-ին Գյումրիում 6-րդ անգամ կնշվի երիտասարդների միջազգային տոնը, իհարկե, համավարակով պայմանավորված՝ բոլոր միջոցառումները կանցկացվեն առցանց ։ Այս տոնը մշտապես նշվում է Հայաստանում երիտասարդների հարցերով զբաղվող ամենաակտիվ կառույցներից՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից։ Ամեն տարի ՄԱԿ-ը որևէ խորագիր է հայտարարում, ու բոլոր միջոցառումները կազմակերպվում են այդ թեմայով։
Հույս ունեմ, որ Հայաստանը, օգտագործելով իր առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները. նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. – Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ,


















































