Օրվա լրահոսը
Հոգեկան առողջության կենտրոններից մեկում 350 հոգու թեստ են արել, 25 բուժառու կորոնավիրուսով վարակված է եղել. Թորոսյան
Որ հիմնարկում կորոնավիրուսի դեպք են հայտնաբերում, բոլորին թեստավորում են
Հայկական՝ արհեստական բանականությամբ զբաղվող ամենախոստումնալից ընկերություններից մեկը $5,000,000 ներդրում ստացավ
Կրիսպը 1 տարվա ընթացքում 0֊ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։
Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը
Համավարակի հետեւանքով ստեղծված պայմաններից անկախ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ջանքեր են գործադրում՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Սահմանապահ Այգեպարում, շուրջ երկու շաբաթ առաջ, ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել. ընթանում էր կիսակառույց տան շինարարություն: Շինհրապարակում կամավորություն իրականացնողները պատկերացնել չէին կարող, որ հաշված օրեր անց, ստիպված են լինելու դադարեցնել աշխատանքները: Տավուշի սահմանների ուղղությամբ՝
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի մեր հայրենակիցներին սատարելու դրամահավաք արշավ է մեկնարկել
Բեյրութի աղետաբեր պայթյունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ. ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. Փաշինյան
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար»:
Առանց համապատասխան թույլտվության տարիներ շարունակ զբաղվել է ավազի արդյունահանմամբ Ջրառատ գյուղի տարածքում. քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝ գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ
Համոզված եմ՝ Լիբանանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը. Արարատ Միրզոյան
«Խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին»
Տավուշյան թեժացման արդյունքը սասանել է Էրդողանի հեղինակությունը
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ «Էրդողանը չկարողացավ կանխել Ադրբեջանի կողմից դիրքային կորուստ կրելը» – Պարոն Գաբրիելյան, Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ շփումների մեջ են՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմայի շրջանակներում: Անցյալ շաբաթ ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել, քննարկել էին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում: Ըստ Կրեմլի մամլո
Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ եմ համակարգային ձևով աշխատելու համար. Զարեհ Սինանյան
«Ցավոք, այս պահին ունենք ընդհուպ 11 զոհ, մի քանի տասնյակ վիրավորներ: Այս թվերը վերջնական չեն»
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին
Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
Անկյունային հղկիչը կոտրվել է ու հայտնվել երեխայի գլխում. տղան վիրահատվել է
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը:
Ամբողջ հայութեան ցաւն է. Լիբանանի հայութեան օժանդակութեան յատուկ հաշիւ մը բացուած է Ժընեւի մէջ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՄԲ Այս խոր հաւատքով եւ ամուր յանձնառութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդին սիրելի զաւակները: Լիբանանը կը դիմագրաւէ լուրջ մարտահրաւէրներ: Վերջին ամիսներուն պսակաձեւ ժահրի ստեղծած ծանր պայմաններուն յաջորդեց տնտեսական տագնապը: Բնականաբար, Լիբանանը կազմող գլխաւոր համայնքներէն հայ համայնքը եւս ենթակայ դարձաւ յիշեալ յաջորդական տագնապներու հետեւանքներուն: Հակառակ դժուար կացութեան, Լիբանանի հայութեան տնտեսական, կրթական, ընկերային եւ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին
50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը վերականգնելու նպատակով
Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են. ԳԱԱ գրականության ինստիտուտը եւս անվստահություն է հայտնում գործող հանձնախմբին
Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են։
Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը
Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Բուն համայնքի կրած վնասների առումով, հայահոծ շրջաններում, ավերածությունները լայնածավալ են. Լիբանանում ՀՀ դեսպան
Ցավոք, թերեւս ավելի հեշտ է թվարկել անվնաս մնացած հաստատությունները, քան վնասվածները։
«Բարիշելու» մտադրությո՞ւն. Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են. «Ժողովուրդ»
Մի քանի ամիս է՝ ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի եւ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել:
Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ ճգնաժամի այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին. ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
Պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը:
Ինչ է նշանակում «արհեստավարժ»
1998 թվականի փետրվարին, երբ Հայաստանի նախագահը փոխվել էր, իսկ խորհրդարանը որոշ ժամանակով մնացել էր նույնը, եւ քաղաքական ուժերի հարաբերակցությունն այնքան էլ պարզ չէր, նախագահը նշանակեց «արհեստավարժների կառավարություն», որն աշխատեց մինչեւ 1999-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները: Այն ժամանակ նման կառավարության գոյությունը շատերիս զավեշտալի էր թվում, բայց հիմա, հետադարձ հայացք գցելով, ես մտածում եմ, որ անկուսակցական, ապաքաղաքական, բացառապես
Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 3
Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը եւ 2-րդ մասը Առաջին աշխարհամարտ ավարտով ու բոլշևիկյան ապազգային գաղափարախոսությունը որպես հիմք ընդունած պետության՝ ԽՍՀՄ-ի ստեղծումով համաշխարհային պատմությունը թևակոխում է զարգացման նոր փուլ, որը հետագա 4 տասնամյակներում կարող է բնութագրվել որպես ազգային պետությունների և ապազգային, հետագայում նաև ազգայնամոլական գաղափարախոսություններ դավանող պետությունների միջև պայքարի փուլ։ Հայության մեջ ազգային գաղափարախոսության հետևողական կրող մնում
Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԵԼ-ում «Ռոմայի» եւ իր նպատակների մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը Եվրոպայի Լիգայի շրջանակում «Սեւիլիայի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում վստահություն է հայտնել, որ իր թիմը կարող է հաղթել, եթե խաղա վստահ, համարձակ եւ պահպանի կենտրոնացվածությունը: Մխիթարյանը հայտարարել է, որ ցանկություն ունի հասնել ԵԼ եզրափակիչ ու հաղթել: Դրա համար նա անելու է ամեն ինչ, մանավանդ,
Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում
«Ոսկե սարեր էին խոստանում, բայց էլի անտեսված մնացինք»․ Կառնուտի ու Ջրառատի բնակիչները՝ համայնքների միավորման մասին
Համայնքները խոշորացնելուց հետո ի՞նչ է փոխվել Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչների կյանքում
«Ռոման» վաղը ԵԼ-ում խաղալու է «Սեւիլիայի» հետ
Վաղը «Ռոման» Եվրոպա լիգայում քառորդ եզրափակչի ուղեգրի համար չեզոք դաշտում հանդիպելու է իսպանական «Սեւիլիայի» հետ: Կորոնավիրուսի պատճառով թիմերը գարնանը չհանդիպեցին, դրա համար ամեն բան որոշվելու է Դույսբուրգում կայանալիք միակ խաղում: Ի՞նչ հնարավորություններ ունի իտալական ակումբը: «A» սերիայում Պաուլու Ֆոնսեկայի թիմը այնքան էլ հաջող հանդես չի եկել՝ զբաղեցնելով 5-րդ տեղը եւ Չեմպիոնների լիգայի գոտուց պակաս վաստակելով
Ամուլսարի իրադարձություններով Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատանքների օրվա ամփոփում
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ: Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի
«Բաքվի վարքագծի պատճառով Թեհրանում քաղաքական որոշում կայացնողները հասկացել են, որ քայլեր են պետք, լինի դաշինք թե Մոսկվայի եւ Երևանի, թե նրանցից յուրաքանչյուրի հետ». Syriankhabar
Ահաբեկիչներ պատրաստող և նրանց կնքահայր հարևան երկրի ղեկավարը, որը վերջին տասնամյակում տարածաշրջանում Իրանի ազգային շահերի դեմ պատերազմելու համար թուրք և թուրքածին ահաբեկիչների դաշինք է ստեղծել, իրավիճակից օգտվելով և էթնիկ հարցեր բարձրացնելով՝ իր զորքերի մի հատվածն ուղարկել է Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ Նախիջևանի ինքնավար հանրապետություն
Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջաններու բնակիչներ էին. «Արեւելք»
Ըստ «Արեւելքի» Լիբանանի աղբիւրներուն, Պէյրութի նաւահանգիստի պայթումին զոհ գացած է 11 հայ, 250 ալ տարբեր աստիճանի վնասուածքներ ստացած է: Անոնք եղած են Լիբանանի զանազան շրջաններու բնակիչներ, սակայն պայթումի պահուն եղած են քաղաքի կեդրոնը, որ շատ մօտ է ծովափին: Հայ զոհերու մեծ մասին անունները արդէն յայտնի են. Նազար Նաճարեան, Ճեսիքա Պէզճեան, Տելիա Փափազեան, Ժագ Բարամագեան, Անահիտ Պէրպէրեան, Լիզա


















































