Օրվա լրահոսը
«Մենք բոլորս պետք է հիմա վեր կենանք եւ գնանք այստեղից, այս գործն էլ անմիջապես փակվի». Քոչարյանի պաշտպանները պահանջում են գործն ուղարկել ՍԴ եւ վարույթը կասեցնել
Քլոյանը նեղսրտեց. «Լավ, այսքան կարելի՞ է մեզ նսեմացնել, հարգելի նախագահող: 30 տարի տառապել ենք»: Ցույց տալով Քոչարյանի կողմը՝ նա ինչ-որ դժգոհություններ սկսեց հայտնել՝ դեմքի, հայացքի հետ կապված, ասելով, որ չի ուզում դա տեսնել: Ի վերջո Քլոյանը նիստի կեսից լքեց:
Լուսանկարներն ու տեսանյութերը, որ տարածում են ադրբեջանական հատուկ ծառայությունները, արվել են ապրիլյան պատերազմի օրերին. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։
Սուրեն Շահվերդյանը՝ ընդդիմության մասին. «Դրանք սեփական շահը հետապնդող տարրեր են»
Օգտվելով իրավիճակից՝ նրանք փորձում են սպեկուլյատիվ օգտագործել այդ ամենը՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար:
«Յունիբանկ»-ին 21 մլն դրամի վնաս պատճառելու համար ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Բանկի և ՍՊԸ-ի միջև 2016թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել. «Ժառանգություն»
Հայաստանի խաղաղ բնակչության և սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի
Եթե ԵՄ-ն կամենում է խաղաղարարի դեր կատարել, պետք է հստակորեն նշի՝ Ադրբեջանն է ագրեսորը. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Ադրբեջանը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար
Բերդ համայնքում հակառակորդի կրակոցների հետևանքով ոստիկանների հրազենային վիրավորում ստանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ:
Ընդերքի մասին օրենքն ինչ է արգելելու, պոչամբարներն ինչ չափանիշներով պետք է կառուցվեն
Հանքարդյունաբերող ընկերությունը գրավ դրած գումարներն օգտագործելու համար պետք է հիմնավորումներ ներկայացնի՝ ինչի համար է օգտագործելու
Չինարիի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Կրակված արկի պայթյունի հետևանքով վնասվել է առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Մարգարիտ Եսայան․ «Արտակարգ դրությունը միայն մեկ բացատրություն ունի՝ երկարաձգել, որ մարդիկ փողոց դուրս չգան»
«Եթե համակարգերն էլ սկսեն ներսից չաշխատել, ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր պետության հետ»
«Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս ստանձնել է քրիստոնեական քաղաքակրթության առաջամատիկի դերը». Ալեսսանդրո Պագանո
«Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»:
Կարելի է առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները ՀՀ մշտական բնակության տեղափոխվելիս. ՊԵԿ-ի տեսաուղեցույցը
Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել:
Կարեն Քոչարյան․ Այս վիճակում արտակարգ դրությունը չերկարացնելը հանցագործություն է
«Եթե դա էլ չանեն` 30 տոկոսը կդառնա 60 տոկոս»
«Պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի նախաձեռնության դասակարգման մեջ է». Իտալիայից ժամանած 11 բուժաշխատողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոցներում
Իտալացի բժիշկներին հետևել են գերմանացի և լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին. ՀԱՊԿ-ի արձագանքը
ՀԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կողմերին անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում:
Ուր գնում ես, աղբ է թափված. չսահմանված վայրերում աղբ թափողներին պետք է պատժել. Շուշան Դոյդոյան
Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը.
Երեխայի ծննդյան նպաստը ստանալու համար էլ դռնեդուռ չեն ընկնելու. Հանրային ծառայությունների համարանիշը տպվելու է ծննդականում
Կառավարությունն առաջարկում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու երեխայի ծննդյան վկայականում ծնողների թույլտվությամբ հանրային ծառայությունների համարանիշը գրել: Բանն այն է, որ սոցիալական ծառայություններից օգտվելու համար այդ համարանիշը պետք է, օրինակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար սոցիալական ապահովության ծառայություն պետք է գնա, որտեղից պահանջում են հանրային ծառայությունների
Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը նոր թափ կստանա՝ կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը. Արթուր Թովմասյանը շնորհավորել է Գի Տեսիեին
Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը և բարեկամական հարաբերությունները:
Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին», «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով: Այս մասին տեղեկացնում է «Զարթոնք Մեդիա»-ի ֆեյսբուքյան էջը: Դեսպանատան շենքի մուտքի մոտ գրությունները հայտնվել են հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Ադրբեջանի դեսպանության դռան վրա նաև արնագույն ներկ է թափվել, որը խորհրդանշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արյունարբու ռեժիմի գործողություններն ընդդեմ հարևան հայ
Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ
Հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը
ԱԺ նախագահին նոր լիազորություն են տալիս՝ ընդդիմությանը զրկելով կոնսենսուսով թեկնածու առաջադրելու իրավունքից. «Սա ուղիղ ճանապարհ է՝ դեպի ավտորիտարիզմ»
Տարոն Սիմոնյանն իր ելույթում ասաց, թե որքան անթույլատրելի բան են անում այս նախագծով՝ ուղերձ հղելով, որ քաղաքականության մեջ խորհրդարանական մշակույթը գոյություն ունենալու իրավունք չունի Հայաստանում. «Կտրել թափելով ու միանձնյա որոշում կայացնել միշտ կարելի է, բայց սա ուղիղ ճանապարհ է՝ դեպի իշխանության գերկենտրոնացում եւ դրա խեղաթյուրված տարբերակը՝ ավտորիտարիզմ»:
Արմեն Սարգսյանը և Ժոնաթան Լաքոթը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի
Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Երկու զինծառայող մահացու վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակից
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանը
Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ
Գյումրիում կառուցվող հյուսիսային մաքսատան շինարարական աշխատանքներում ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Մասնակի թերություններ են հայտնաբերվել նաև նախագծային փաստաթղթերում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր զինված միջադեպը. «Կոմերսանտ»-ի անդրադարձը
«Կոմերսանտ»-ի զրուցակիցները համակարծիք են այն հարցում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս լարվածությունը հեռահար հետևանքներ չի ունենա:
«Ցանկացանք այս համեստ ժեստով արտահայտել մեր համերաշխությունը նրանց». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը բուժաշխատողներին դեսպանատան շեֆ խոհարարի կողմից պատրաստված ֆրանսիական ուտեստներ է բաժանել
Երախտապարտ ենք մեր բազմաթիվ հայրենակիցներին բուժելու և նախորդ շաբաթների ընթացքում ֆրանսիացի բժիշկների երկու պատվիրակություններին հյուրընկալելու համար
Խաչերը ծածկվել են, զանգակատունը վերածել մինարեթ. Սուրբ Սոֆիայից առաջ էլ Թուրքիայում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել. Ermenihaber
Եկեղեցու զանգը, որը կշռել է շուրջ 1 տոննա, պատրաստվել է Բրազիլիայում Լոնդոնում բնակվող հայ բարերար Հրանտ Քյոշքերյանի մեկենասությամբ։
Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։
Ադրբեջանը հայտնել է նոր կորուստների մասին. պաշտոնապես հաստատվել են 12-ը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է նաև, որ սպանվել է կորպուսի հրետանու պետ գնդապետ Իլգար Միրզեևը:


















































