Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է այսօր սպանված երեք զինծառայողի անուններ․ «Ռազմինֆո»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։ Կորուստներն են․ Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu); Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu); Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu): Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կորոնավիրուսային հիվանդության պատճառով կյանքից հեռացել է վաստակաշատ դասախոս Սերժիկ Ղազարյանը

Ցավալի լուր: 2020 թվականի հուլիսի 11-ին, կորոնավիրուսային հիվանդության պատճառով, 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ դասախոս, սիրելի գործընկեր, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի» ամբիոնի ասիստենտ Սերժիկ Սպարտակի Ղազարյանը։ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ https://www.facebook.com/photo.php?fbid=2594880397492064&set=a.2594880424158728&type=3&theater

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. ՀՀ վարչապետն իր ուղերձում գործածել է Մեծ եղեռն եզրույթը, մինչդեռ միջազգայինը Ցեղասպանությունն է

Տեղեկացնեմ նաև, որ այս եզրույթների շուրջ ժամանակին բուռն քննարկումներ են եղել նաև Հայոց Եկեղեցում, երբ օրակարգում էր Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հարցը։ Ուստի պատահական չէր, որ սրբադասումից հետո գործածվեց միջազգայնորեն ընկալելի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ եզրույթը։

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելու․ Արշավիր Ղարամյան

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կեցցե հայ զորականը։ Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց և ցավոտ

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3045882708781202

Բիլ Գեյթս. «Եթե թույլ տանք, որ պատվաստանյութը հասնի դրա դիմաց ամենաբարձր գինը վճարողին, ապա համաճարակը կլինի ավելի երկար, անարդար և մահացու». «Ամերիկայի ձայն»

Աշխարհով մեկ հարյուրավոր լաբորատորիաներ փորձում են պատվաստանյութ ստեղծել COVID-19-ի դեմ: Եվրոպական մի շարք երկրներ ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ են ներդնում այս հետազոտություններում: Այս ամենի արդյունքում մտահոգություն է ստեղծվում, որ երբ վերջապես ստեղծվի պատվաստանյութը, ապա հզոր երկրներն այն կարող են ամբողջությամբ գնել՝ աղքատ երկրներին զրկելով այն ձեռք բերելու հնարավորությունից: ՁԻԱՀ-ի միջազգային հասարակության կողմից COVID-19-ի

Արամ Վարդանյանը մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել․ Արամ Վարդանյանի պաշտպաններ

Այսօր ոստիկանության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե իբր Երևան քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը։ Արամ Վարդանյանն այսօր իրոք կալանավորվել է, սակայն ինչպես նախկինում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա ոչ

«Sapiens»-ը՝ հայերեն

Լուրն այն մասին, որ Յուվալ Նոյ Հարարիի բեսթսելերը՝ «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» թարգմանվել է հայերեն եւ մեկ շաբաթ առաջ հրատարակվել է, ինձ հրաշալի հնարավորություն տվեց որոշ ժամանակով մոռանալ քաղաքականության մասին, եւ այս սյունակը նվիրել վերջին տասնամյակի նշանավոր գրքերից մեկին: Պատմությունից 20 դասախոսությունների հավաքածուն՝ գրված 2011 թվականին՝ Երուսաղեմի հրեական համալսարանի այն ժամանակ լայն հանրությանը դեռեւս անհայտ

Փորձել եմ պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով պատասխանել է իրեն ուղղված հարցերին։ Վերջին երկու շաբաթում ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ: Փորձել եմ պատասխանել այդ և այլ հարցերի: Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ այս ձևաչափում կպատասխանեմ ձեր հարցերին: https://www.facebook.com/mikayelminasyan1/videos/199259958169042/?__xts__[0]=68.ARAJG2sR2NA5LBG91rGHml2JgSogYAkQBGdaFx4YGTzafBdEL7nirjvPwTjduVqd4K3ExMwQNM6wruaR9RLdG29w9iKQKkjfrjQybK_9wYDAHYVWXatrUdfn5Gun3EopT-Dd_Z6YOaEEgA0-OMGjBRIgDCmXa0jgaTQ3uCZRqsbr7QZ09n00mypjXq-jJxZnBxfUx7PKIAxe7Np0PJZGMSgvBDqMfKUkpL4e2654Wf5dEgJMPhMgLr1mVVNvH0DSu47CVrIQstGKcDbMiIZ46tP8D-oPlqevB0kCfx3ifkMY6FfRKkdVHaz7_UkdllPa_0eUIX1b7dk79l0Fo31hAinTB77FgwjQhPM&__tn__=-R

2018 թ.-ից սկսած Հայաստանի դիրքերը «Կայուն զարգացման նպատակների» սանդղակում նահանջել են․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Օրերս լույս տեսավ ՄԱԿ-ի հովանու ներքո մշակվող «Կայուն զարգացման նպատակների» 2020 թվականի համաշխարհային զեկույցը ( Sustainable Development Goals Report 2020 ), որը յուրաքանչյուր տարի երկիր առ երկիր անդրադառնում է տարբեր պետությունների իրավիճակին՝ կապված ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու հետ։ Այդ ցուցանիշները

Հավատացած ենք, որ երկիրը իրական ժողովրդավարության և սահմանադրականության ուղի տեղափոխելու քայլերը հետայսու կլինեն առավել հատու, ավելի հաստատուն․ «Հանուն հանրապետության»

Թավշյա հեղափոխությանը նախորդած շուրջ երկու տասնամյակներում՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կարգավիճակներ ունեցող քաղաքական կուսակցություններն ուղղակի ու անուղղակի մաս են կազմել պետության ու իշխանության զավթմանը, ժամանակ առ ժամանակ կազմելով կոալիցիաներ, դուրս գալով դրանցից, կրկին վերամիավորվելով։ 1998 թվականից եւ դրանից հետո՝ տարբեր փուլերում մաս կազմելով իշխանական կոալիցիաներին, ինչպես նաև այն ժամանակ, երբ միասին կամ առանձին հանդես

Հուլիսի 11-ի դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 11.07.2020-ի  դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 11.07.2020-ի դրությամբ իրականացվել է  48595 ստուգում, որից միայն 428-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային

Կուրթան համայնքի 5 բնակչի մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»․ ԱՆ

Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

Ադրբեջանական բանակը երկու կորուստ և հինգ վիրավոր ունի․ «Ռազմինֆո»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։ Նույն հաղորադրությամբ ադրբեջանական կողմը պնդում է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն, ՀՀ Պն-ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում Լուսանկարում՝ Սադըգով Վյուգար,

«Զանգեցի՝ ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ, առավոտյան իմացանք՝ մահացել է». կորոնավիրուսից մահացածի կինը բողոքում է՝ Այրվածքաբանականում ամուսնուն անտերության են մատնել

Նունե Մելիքյանն իրեն է մեղադրում, որ ինքը քրոնիկ հիվանդություններով ապրեց, իսկ ամուսինը, որ առողջական ավելի լավ վիճակում էր, COVID-ից մահացավ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել. ՊՆ խոսնակ

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային

ՍԱՏՄ մասնագետների իրականացրած ստուգումներն ու կրկնայցերը գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել

Հանրապետությունում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության յուրաքանչյուր գործողություն ավելի ու ավելի բարվոք պատկեր է հայտնաբերում. տնտեսավարողներն ավելի զգոն են, ավելի պատասխանատու ու բարեխիղճ, ինչն էլ նպաստում է նախկինում գրանցված խնդիրների էական նվազմանը: Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սննդի շղթայում գործող կազմակերպություններում ՍԱՏՄ մասնագետների իրականացրած ստուգումներն ու կրկնայցերը գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել. խախտումներ

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Այս պահին երկրում 53 սպանդանոց կա: Այն տնտեսվարողները, որոնք կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/armgovernment/videos/298602894824047/?__xts__[0]=68.ARDiCUZ0x4RdFn5atI_mx_eG3BxiN1N2SGWLTrJn5eovLqkHJ27lxpAgNQWdWoelwFSVEuy-5xtweQ7bTSPCFwmxo4BK6naknzEwfGmJsgGIR_UbhBuRGDQx2NHWuLvayt4kuRoPqAee03knCYYh4Cw_-9hHtk_5rhEYWKDpk9lnbT3JQ5FZAtQOOQyA8VLa946HjWutUlk0dzcCxp42GXMZhT3-ybDAl15yid3-4KY6xAu8GVeqHkWIxhfGgmcXpnNn_kRDuwNpcmCkwU9y3dCThshMLIEz0AioUSrx5qGQ4gsPG5R0qbFEWgZ5J6htyrv-hXchgEVpZgGFIGDlv_zA2wkYJSWwB-UApg&__tn__=-R

Նիկոլ Փաշինյանը՝ հայ ժողովրդի ազգային նպատակների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է ազգային նպատակների մասին․ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ – Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը: – Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: – Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:

Մանրամասներ ռումբի մասին կեղծ ահազանգի վերաբերյալ․ փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն է ուղարկվել․ Shamshyan.com

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հուլիսի 10-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, արտակարգ իրավիճակների

«Քրամբլ»-ներ՝ սեզոնային մրգերից

Ավելի հեշտ ու արագ պատրաստվող, ավելի թեթեւ եւ օգտակար թխվածք, միաժամանակ՝ անչափ համեղ, դժվար է պատկերացնելը: Այս պարզունակ աղանդերն իրենից ներկայացնում է ջեռոցը դրված միրգ, որի վրա խմորի փշրանք է (crumble-փշրել): Այս աղանդերը Բրիտանիայում տարածում է գտել 2-րդ համաշխարհային տարիներին, երբ մթերքի պակաս կար, եւ մրգային կարկանդակներ պատրաստելու համար կարագը, շաքարավազն ու ալյուրն այնքան քիչ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և

Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել․ «Ալիք մեդիա»

Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել, 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 986 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 857: Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Արամ Վարդանյանը («Վստրեչի Ապեր») ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։ Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական

Դատապարտյալները հարազատներին զանգելու համար cross.am-ի քարտեր են գնում, բայց լիցքավորում չեն կարողանում անել

Դատապարտյալները չեն կարողանում հեռախոսների լիցքավորման, նրանց բնորոշմամբ,  խոտան քարտերը վերադարձնել

Շահերի բախում, ծանոթով պետական գնումներ՝ նոր Հայաստանում. ՔՊ անդամի ՍՊԸ-ն դարձել է պետական գերատեսչությունների մատակարարը

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հայկ Սիմիդյանն էլ եղել է այդ ընկերության տնօրենի տեղակալը՝ 2009-2012թ-ին:

Oբյեկտիվ ի՞նչ չափանիշներից ելնելով է պետությունը ազգային անվտանգության ռազմավարությունում այլ կրոնական կառույցներին համարել որպես ազգային արժեք․ հայտարարություն

Հայ ժողովրդի ազգային հոգու և գիտակցության խորքերում որպես ազգային արժեք եղել է և շարունակելու է լինել դարերով պետականությունից զրկված մեր ժողովրդի համար ազգային գաղափարախոսության կրողը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն ազգային ինքնության հենասյուներից մեկն է, ինչպես մեր լեզուն, մշակույթը և ընտանիքը: Ազգային արժեքների պահպանության խնդիրը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է,

Կորոնավիրուս փորձանքը և մենք

Իր վերջին ելույթներում վարչապետ Փաշինյանը բազմիցս է անդրադարձել և շարունակում է անդրադառնալ կորոնավիրուս կոչեցյալ ահագնացող երևույթին, որը շարունակում է սպառնալիք հանդիսանալ մեր երկրի ու մեր երկրի առաջընթացի համար: Վարչապետ Փաշինյանը, ով մշտապես աչքի է ընկել, և աչքի է ընկնում իր համարձակությամբ, բազմիցս է խոստովանել, որ կորոնավիրուսը, միակ երևույթն է, որի առաջ ինքը խեղճանում է, և

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի: Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն: ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է՝ Նոյեմբերյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031