Օրվա լրահոսը

«Ես պատասխանատու չեմ իմ կողմից տարածվող վարակի համար» .Գոռ Մարտիրոսյան

«Սևան» ՖԱ-ի ավագ, թիմի դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ կորոավիրուսի ախտանշաններ ունի, բայց հիվանդանոցում հրաժարվում են թեստավորել իրեն։ «Էսօր իմացանք, որ մեր թիմակցի մոտ հաստատված covid19 կա.. ինքս էլ արդեն 3 օր է ունեմ գրեթե բոլոր սիմպտոմները (հազ, ջերմություն, գլխացավ), էս պահին ինձ կատարյալ զգում եմ լավ, բայց Հրազդան

Հրայր Թովմասյանը և երեք դատավորները դիմել են ՄԻԵԴ

Սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:

Իտալիան հրաժեշտ է տալիս Էնիո Մորիկոնեին

Այսօր հուլիսի 6-ին մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Նա ավելի քան 500 ստեղծագործությունների հեղինակ էր, այդ թվում բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ: Իտալիայի նախագահ  Ս. Մատարելլան իր ցավակցությունն է հայտնել  Մորիկոնեի մահվան կապակցությամբ. «Էնիո Մորիկոնեի մահը մեզ զրկում է մի առանձնահատուկ ու հանճարեղ արվեստագետից:  Երաժիշտ, որը լինելով միաժամանակ նրբաճաշակ և ժողովրդական, խորը հետք է

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը փոխվում է․ 20. 000 դրամ՝ դրսում, 50.000՝ ներսում․ նոր նախագիծ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի փաթեթ, որ առաջարկել է  «Իմ քայլը» խմբակցությունը։ Վերջինս շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։ Նախագծում առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային

Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեւանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։ Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ»։  

Կրկնավարակման դե՞պք, թե՞ վիրուսի երկար տևողություն Գյումրիում

Օրերս Գյումրու բժշկական կենտրոն են բերել մի բուժառուի, որը մեկ ամիս առաջ Covid-ով հիվանդ է եղել, բուժում է ստացել Գյումրու ինֆեկցիոնում, առողջացել, դուրս է գրվել այնտեղից՝ թեստերի բացասական պատասխանով։ Մեկ ամիս անց Գյումրի բժշկական կենտրոն է բերվել թոքաբորբով, ու թեստը ցույց է տվել դրական։ Մենք Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանից հետաքրքրվեցինք, թե սա արդյոք

Վայոց ձորի մարզում բուժում է ստանում 117 քաղաքացի

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186 դեպք: Փաստացի բուժում է ստանում 117 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 53 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 64-ը): Առողջացած անձանց թիվը՝ 63: Մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 369

Ռուսաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են ուկրաինացի նախկին ֆուտբոլիստի

Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Վասիլենկոյին փակել են Մոսկվայի մեկուսարանում: Նրան ձերբակալել են դեռ անցած տարվա  հոկտեմբերին: Այն ժամանակ նրան մեղադրել էին վտանգավոր ապրանքների եւ մշակութային արժեքների մաքսանենգության մեջ, իսկ ահա հունիսի 19-ին խափանման միջոցը երկարացվել է, այս անգամ արդեն լրտեսության մեղադրանքով: Այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ձերբակալման պահին Վասիլենկոն գրանցված է եղել

«Սալյուս» ընկերությունը հնարավոր է դիմակի արտադրությունը կասեցնի. շուկայում անբարեխիղճ մրցակիցներ են հայտնվել: ՏՄՊՊՀ-ն դիմակի շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել

Դիմակների շուկայում հայտնված նոր արտադրողները, որոնց դիմակները անհայտ ծագման են, դաշտից դուրս են մղում բժշկական չափանիշներով դիմակ արտադրող ընկերություններին

Ուղեղի ու թոքերի աշխատանքի խնդիրներ` կովիդից բուժվածներից ոմանց մոտ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». «Լանսեթ» բժշկական ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսով վարակված 153 հիվանդների նկատմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքը: Հետազոտությունն անցկացրած մասնագետները պատկերը բացատրում են այսպես` կովիդ 19-ով ծանր տառապածներից շատերի մոտ առաջ են գալիս բարդություններ ուղեղի աշխատանքում: Նրանց խոսքերով այդ հիվանդների մեկ երրորդի մոտ նկատվում են հոգեբանական մտավոր վիճակի փոփոխություն, ուղեղի բորբոքում, պսիխոզի եւ դիմենցիայի ախտանիշներ: Եվ այժմ

Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի

Արցախի նախագահը Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել

Նախագծից հստակ չի երևում, թե որքանո՞վ են հավաստի «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների դուրսբերումը դպրոցական ծրագրերից. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել: Այս խոսքերը հանրահայտ Ուինսթոն Չերչիլինն են: Եթե ուսուցչին տրված իշխանությամբ, մենք ստանալու ենք ազգային էությունից և ինքնությունից կտրված, կամ ոչ լիարժեք արդյունք, ապա ասեք խնդրեմ, ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը: Ծանոթանալով «Հանրակրթության

Կոչ ենք անում ՀՀ նախագահին, կառավարությանը, դատական իշխանությանը օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին. Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնություն

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ Ազգային Ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների, ապա համապատասխան օրենքների ընդունումից հետո երկամյսա ժամկետում պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի դատարանակազմության գորրծընթացը՝ կառավարությունը, նախագահը և դատական իշխանությունը պետք է առաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի իրենց թեկնածուներին։ Դա չափազանց կարևոր գործընթաց է լինելու Սահմանադրական դատարանի հետճգնաժամային իրավիճակի տեսանկյունից և դրա վերջնական նպատակը

«Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առնվազն մի անգամ կերկարացնենք արտակարգ դրության ռեժիմը». Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները նրանք, ովքեր որոշել են ամփոփել եւ եզրակացություններ անել, նրանք առնվազն շատ են շտապում, որովհետեւ դեռ պարզ չի: Իմ արձանագրումն այն է, որ եթե մենք ըստ էության, ելնենք այն իրողությունից, որ մինչեւ այս տարվա վերջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրները շատ մոտ արդյունքներ կունենան կորոնավիորւսի հիվանդացության, մահացության եւ այդպես շարունակ»:

«Դատավորներ Պապոյանն ու Ազարյանն ընկերներ են». ԲԴԽ նիստում Կարապետ Բադալյանը բացարկ է հայտնել Մխիթար Պապոյանին

Կարապետ Բադալյանը լրատվամիջոցներից մեկի տաղավարում հարցազրույցի ժամանակ այդ թվում խոսել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին եւ կարծիքներ հնչեցրել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիա­զո­րու­թյունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հար­թակ­նե­րում ադրբեջան­ցի օգ­­տա­տե­րերի կողմից շարու­նա­կական բնույթ կրող հակա­հայ­­կական և ՀՀ զին­ված ուժերը վար­կա­բե­­­կե­­­լուն ուղղված ակցիա­ներին:

«Դիմակը չպետք է իջեցնենք դնչի տակ, չպետք է բացենք քիթը, ինչպես չենք հանում մեր շորերը եւ մերկ ման գալիս փողոցում». Արսեն Թորոսյանի հորդորը

Նախարարը հատկապես այն տարեց քաղաքացիներին, որոնք կարող են հավաքվել իրենց բակերում տարբեր խաղերի, զրույցների շուրջ, հորդորեց հաշվի առնել, որ իրենք ամենախոցելի են. «Մեր մահացության միջին տարիքը, ամեն օր արձանագրվող մահերը ցույց են տալիս, որ մենք միայն այդ քաղաքացիներին է, որ չենք կարողանում փրկել հիմնականում, այսինքն՝ 70-ից բարձր, 80-ից բարձր»:

Քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցության հարցեր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ: Զրուցակիցները խոսել են նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձեւավորման վերաբերյալ: Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը: Բարոնուհի

«Նորից կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում». Փաշինյանը՝ աշխարհում վատ լուրերի ու ռազմավարական կարմիր գծի մասին

Փաշինյանի խոսքով՝ ռազմավարական կարմիր գիծ ունեն. «Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում, ի վիճակի չի թեկուզ ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին ու ավելի խիստ սահմանափակումներ կիրառել՝ այս վիճակը հաղթահարելու համար»:

Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում

Բնակարանների ձեռքբերման համար գինն առաջարկելու է Արցախի կառավարությունը. Ստեփանակերտի նոր թաղամասը 300 բնակարան կունենա

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ստուգել քաղաքաշինական չափորոշիչները

Սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը Լոռու մարզում կավելանա

Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն

«Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան

Աշոտանն ասաց, որ Սուրբ Սոֆիայի տաճարն ունի նաեւ հայկական մշակութային հետք, 10-րդ դարի վերջում կործանարար երկրաշարժից հետո տաճարի գմբեթը փլվել է: Այդ ժամանակ բուզանդական կայսրերը հրավիրել են հայ անվանի ճարտարապետ Տրդատին, որը նաեւ Անիի մայր տաճարի ճարտարապետն է եղել, որ վերականգնի գմբեթը:

«Հայաստանը պետք է աշխատի առավելագույնս ինքնաբավ լինել». ՀՀ նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Համավարակից հետո ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել, ու շատ էական է, որ Հայաստանը լավ ներկայացվի

Ղեկավարութիւն մը, որ չընդունիր իր ձախողութեան դառն իրականութիւնը. Սեւակ Յակոբեան

Ունինք հիւանդագին հոգեվիճակով ղեկավարութիւն, որ քանդելով հանդերձ հաւատացած է, որ կը «շինէ»…:

Կորոնավիրուսով հիվանդի հետ հարազատներն անգամ հեռախոսով են խուսափել շփվել

«Նոր կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն թոքերը, այլ սիրտը, երիկամները, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն՝ ամբողջությամբ, որն ընդգրկում է գլխուղեղը, ոսկրածուծը, առաջացնելով COVID-19-ի նեւրոլոգիական մանիֆեստացիաներ: Այսօր ունենք նեւրոքովիդ հասկացությունը»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկմանն ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, նյարդաբան Հասմիկ Ղազինյանը: Նա ասաց, որ կորոնավիրուսը կարող է թափանցել ցանկացած օրգաններ եւ հյուսվածքներ,

Նորույթ «Գյումրի» ԲԿ-ում․ պետությունը նոր բաժանմունք է բացում՝ COVID-կասկածելի բուժառուների համար

«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID-ով վարակված 17 բուժաշխատողներն արդեն առողջացել են, նրանց  գերակշիռ մասն արդեն աշխատանքի մեջ է։ «Գյումրի» բժշկական կենտրոնն էլ շուտով բնականոն ձևով կսկսի պլանային վիրահատությունները, որոնք ընդհատվել  էին վիրուսի տարածման պատճառով։ Այս պահին հիվանդանոցում բուժվում են 62 հիվանդներ։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Իսկ ամենակարևոր նորությունն այն է,

Անդրադարձել են ՀՀ ՊՆ-ի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության հարցերին. Դավիթ Տոնոյանն ընդունել է Քլեր Մեյթրոին

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոչ ինքնակամ Ադրբեջանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031