Օրվա լրահոսը
«Արդյոք, ինչպես իրենք են նշում՝ բնիկները, որեւէ առավելություն ունե՞ն ծայրամասերում բնակվողների նկատմամբ». Ուլիխանյանը ամոթանք է տալիս ու փակում թեման
Ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարեւոր տեղեկությունը, որ, այնուամենայնիվ, ավագանին կարող է եւ ունի իրավունք հավաքագրվելիք գույքահարկի 10 տոկոսի չափով անհրաժեշտ եւ օբյեկտիվ պայմանների դեպքում իրականացնել զեղչեր ու զրոյացնել գույքահարկի գանձման չափը:
Այս ամենի արդյունքը կլինի այն, որ Հայաստանում վարակի տարածումն այլևս հնարավոր չի լինի կանխել կամ գոնե թուլացնել. Երվանդ Բոզոյան
Ինչպես հայտնի է, վարակի տարածման գործոններից են ակտիվ շփումներ ունեցող մարդը և մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործոնը կապված է հարսանիքների, թաղումների և այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երևույթները սերտորեն կապված են ազգային ավանդույթների հետ: Ի դեպ, այս գործոնն առկա է նաև այլ ժողովուրդների մոտ, և դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:
Փաշինյանը, հենց սկզբից, դեմ էր ու նորից է դեմ բարոյական սահմանադրությանը
Մի՞թե ԱՄՆ-ում հաճախ շարքային դատավորը չի վճռում, թե այս կամ այն հարցը հակասում է սահմանադրությանը Սահմանադրությունը, ըստ էության, այն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ է, ինչը «կնքում են» տվյալ երկրի բոլոր քաղաքացիները թե՛ իրար հետ, թե՛ իրենց իսկ ընտրած իշխանավորների, պետերի խմբի, այսինքն, պետություն կոչվածի հետ, որ հայտնի լինի, թե այդ երկրում մարդիկ իրար հետ ի՛նչ կարգով, ի՛նչ
Հայկ Մամիջանյան. «Չի կարող պարոն Փաշինյանը ինչ-որ պահի որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում»
ՀՀԿ երիտթեւը բողոքի ցույց արեց, նամակ փոխանցեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպանին
Քաղսի համայնքի տարածքում գործող գազալցակայանում հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել մարզի Քաղսի համայնքի տարածքում գործող «Հ.Ա.Շ. բեստ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում։ Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերոնշյալ ԱԳԼՃԿ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերության կողմից խախտվել են ստուգաթերթերով նախատեսված հետևյալ կետերը։ Մասնավորապես՝ արտաքին
Ինչ անել, որ եզդի աղջիկներն ավելի ուշ ամուսնանան. Բաքոյանի անհանգստությունը եւ Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը՝ պաշտպանելու «չծնված երեխայի կյանքի իրավունքը»
Մարիա Կարապետյանը ներկայացրեց նաեւ իրենց խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի առաջարկը՝ դաշտային ուսումնասիրություն անցկացրել եզդի աղջիկների իրավունքների՝ կրթության եւ այլ իրավունքների շուրջ՝ հատկապես վաղ ամուսնությունների խնդիրը՝ հասկանալու, թե ինչու է դա տեղի ունենում, ինչ օրինաչափություններ կան ու ինչ կարելի է անել, որ աղջիկներն ավելի ուշ ամուսնանան:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԱԾ-ն մարդկանց է փնտրում, որոնց ԲՀԿ անդամներից որևէ մեկը ընտրակաշառք է տվել
Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԱԾ-ին․ «Մեծացրեք շրջանակը»
Sprezzatura կամ Արամ Աբրահամյանի նոր գիրքը
«Ես փորձում եմ տարանջատել իրական եւ առասպելական Մոցարտին: Իմ հիմնական վարկածն այն է, որ տաղանդավոր մարդը, հանճարը կամ անգամ հանճարների հանճարը, որպիսին Մոցարտն էր, տաղանդավոր է կամ հանճարեղ է ի՛ր բնագավառում, իսկ բոլոր մնացած առումներով նա մեզ նման սովորական մահկանացու է…»: Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու եւ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Հանճարը՝ առասպելից դուրս: Ազատ
Դիանա Գալոյանը դադարեցնում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին
Կրակոցներ են արձակվել Վարդենիս քաղաքի 25-ամյա բնակչի ուղղությամբ. երիտասարդը մահացել է
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Մի փորձեք գցել թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից. Արկադի Խաչատրյան
Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:
ԵՊՀ-ում ժամեր չեն տրամադրի լավագույն դասախոսին
Պարզվում է՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության եւ օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը, ճանաչվելով ԵՊՀ լավագույն դասախոս, նոր ուսումնական տարվանից չի դասավանդելու համալսարանում, քանի որ նրան ժամեր չեն հատկացրել: Հարություն Մովսիսյանի հետ զրուցել ենք իրեն դասաժամերից զրկելու պատճառների եւ հիմնավորումների մասին: – Վերջերս արժանացել եք «ԵՊՀ լավագույն դասախոս» մրցանակին։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ մրցույթը,
13 ինքնասպանության փորձ. նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ. ԱԻՆ
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 579 դեպք, որից 333-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 1
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հունիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով:
Ինչո՞ւ չի իրականացվում շենքերի ու փողոցների ախտահանում, ինչո՞ւ չեն լվացվում քաղաքի փողոցները. նամակ քաղաքապետին
Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով, որոնք վարակի տարածման վտանգավոր աղբյուրներ են։
Բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ
Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։
Դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ
Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական և Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են մրցանակային տեղեր:
Ռոմեն Ահարոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 25-ի ԲԴԽ-39-Ո-89 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռոմեն ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2020-06-26 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Բազմակողմ համագործակցությունն ապագայում ևս կշարունակի ամրապնդվել հայ-թուրքմենական փոխգործակցության բոլոր ոլորտներում. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին
Նախագահ Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություն պետական գործունեության մեջ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Համավարակը խորացրել է համակարգային խնդիրները. հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում քաշքշուկների են հանդիպում. ՄԻՊ
Բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի
Ազգային-ժողովրդավարական բևեռն առաջարկում է Հայաստանի երկաթուղու վիճակի վերաբերյալ լսումներ կազմակերպել ԱԺ-ում և հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ քննիչ հանձնաժողով ստեղծել
Բևեռի նախաձեռնող խումբը ՀՀ կառավարությունից և ՀՀ վարչապետից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել երկաթուղու թալանի և քայքայման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի քննությունը շարունակելու և այն փաստորեն դադարեցրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ՀԿԵ-ի հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու կամ լուծելու ուղղությամբ:
Արայիկ Հարությունյան. Պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ
«Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար»:
Աղտոտված արագիլների խնդիրը՝ կրկին արդիական
Ֆեյսբուքյան օգտատեր Վասիլ Անանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում աղտոտված արագիլների լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ Երասխահուն։ Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն ա: https://www.facebook.com/vasil.ananian/posts/184342673085169
Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել. մահացածը վերջերս էր վերադարձել Հայաստանից․ «Ալիք մեդիա»
Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Երեկ մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր: Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի
Կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Գնել Սանոսյան
Հունիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 50 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Գնել ՍԱՆՈՍՅԱՆ Գեղարքունիքի մարզպետ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2330434483925457/?type=3&theater
Առողջապահության նախարարի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին․ Ռեստորանների հայկական միություն
Ռեստորանների հայկական միությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։ Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։ Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն
Արտակարգ դրությունը եւ ոտնահարված իրավունքները
Երբ մարտի սկզբին իմ հերթական սյունակում զգուշավոր ցանկություն հայտնեցի առ այն, որ մենք կարող ենք մոռանալ այսրոպեական քաղաքական շահերը եւ կենտրոնանալ վարակի դեմ պայքարի վրա, ես հասկանում էի, որ գրում եմ սովորական հայկական բաժակաճառ: Այդ սյունակից հետո արտակարգ դրություն մտցրեցին, եւ դա շատ բան փոխեց: Ընդհանրապես, Արտակարգ դրության ռեժիմը մտցվում է քաղաքացիների հիմնարար իրավունքները սահմանափակելու
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
Հունիսի 28-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթույլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Անսկզբունքայնության արշավ
Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում խառնաշփոթ է։ Ելնելով պահի քաղաքական նպատակահարմարությունից, տարբեր խմբեր, անձեր հարձակման թիրախներ են ընտրում, իրենց կամ իրենց պատվիրատուների ատելությանը հագուրդ տալու համար։ Եվ բացարձակապես կարևոր չէ, թե ով է հանդիսանում թիրախը, նրա նախկին և ներկա գործունեությունը, կարևորը պրպտել, ինչ-որ իրենց կարծիքով վարկաբեկիչ նյութ գտնել տվյալ անձի, նրա ընտանիքի մասին և․․․ ա՛յ, գտա, տեսե՛ք,


















































