Օրվա լրահոսը

Մամուլը Մեսսիին կասկածում է Ռոնալդուին վարկաբեկելը կազմակերպելու մեջ

Անցնող  շաբաթվա ընթացքում միջազգային մամուլում անհավատալի տեղեկություն  տարածվեց այն մասին, իբր Լիոնել Մեսսին  ԶԼՄ-ներում Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին վարկաբեկիչ նյութերի հրապարակում է կազմակերպում: Նկատվել է, որ Goal.com հեղինակավոր պորտալը թվիթերի իր օգտահաշվում ութ հրապարակում է արել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Ռոնալդուի ձախողման մասին: Սակայն նույն օգտահաշվում ոչ մի հրապարակում չի եղել «Սեւիլիայի» հետ խաղում մրցակցի հետ

Աբովյան համայնքին պատճառվել է 453.949.600 ՀՀ դրամի վնաս․ նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է․ Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի

Քսենիա Սոբչակը հայտարարել է մենաստանում հարձակման ենթարկվելու մասին

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ինքը և նկարահանող խումբը հարձակման են ենթարկվել  Սվերդլովսկի շրջանի կանանց  մենաստանում: Այս մասին Սոբչակը գրառում է կատարել Տելեգրամի իր ալիքում: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սոբչակը  նյութեր է հավաքել՝  մենաստանը երեխաներին ծեծելու վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար: «Մեզ վրա հարձակում են գործել մենաստանում: Երկու մարդ ծեծի է ենթարկվել:

2020թ. մարտ-մայիս ամիսներին Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 15 կորուստ․ «Ռազմինֆո»

2020թ․ մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 15 կորուստ, որից 2-ը մարտական է, 13-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստներ Մարտի 5-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտնում էր՝ նույն օրը երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել էր 1996թ․ ծնված

Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի` կորոնավիրուսով վարակվելու լուրերի մասին

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Ծառուկյանի հետ ակտիվ հանդիպումներից հետո իրեն առողջ ու լավ է զգում:

Աշոտ Խաչատրյան․ «1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, դրանք հաղթահարելու պարագայում նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ». 168.am

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը  հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: 168.am-ը կապ հաստատեց ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով: Ցանկանում

2020 թ․-ի մարտի 1-ից մայիսի 31-ը հայկական զինված ուժերում արձանագրվել է 10 զինծառայողի մահվան դեպք․ «Ռազմինֆո»

2020 թվականի մարտի 1-ից մայիսի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։ Մարտական • Պայմանագրային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը մահացել է Նախիջևանի դիրքերից մեկում, մարտի 10-ին հակառակորդի կրակոցից: • Պայմանագրային Տարոն Ռուբիկի Պողոսյանը մահացել է մայիսի 4-ին ականապայթյունից, ՊԲ

Մի շարք մարզերում մարզպետներն իրազեկման արշավներ են անցկացրել

Լոռու մարզպետարանից հայտնում են․ Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց #կրիրորկրենք խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով: Արշավները կազմակերպվեցին

Քաղաքացին նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել․ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․,

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ուզում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային

Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին

Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2677083219278723?__xts__[0]=68.ARBxkucQBrbOYKDfHFkMavzlfHUoC2dNvfeIPwdvbndXUNjrHotRYdEGE_LrpfeDwAaeN1igL2y9FuntZfUexkk1viLNzJsVfmB8BGA9lb8Y-mxSktsXnZZ3C9mS-ONpKIbLP0JiqWEiXtoZb-UxoL8Xg2sDwix_V27gqWF7eAIB5SKPqyUxEfPEY1rh7CO1t7qc2PUzk2rjJqF1nDiuZbOMm71CF6aI2NfwfQorrHI5soliFI-mtxWg-K9Pzkj0EbMwbkr0IThAx2lrdCy3BQX6x6H5sRfra7937Cpkogf-PM9n4G6_ROKzhWojRhlnyGBDQMtkS6QFu2ImDdE32YalJzprg5AnyD32sJfwkgSipNhBm1O8yKGcBVbPp9oI2fG-B98DMduVbF4Fd2p-THsL5fCWvDK84alwAXe0UkSoZgjTaZclo5dR5LyYHlFLYaB0aHOf-oUGfWG2Cp0eXBpAspBreGUEwHtH8jE1Uav1C_vrwUIo1yGEfnUjow&__tn__=-R

Բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ  նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները: Հանրային

«Ինչպես դասականը կասեր՝ օրենքի տառին համապատասխան, շատ նորմալ զրույց ենք ունեցել». Ռուբեն Հակոբյանը՝ ԱԱԾ-ում հանդիպման մասին

Մի պարզ օրինակ բերեմ՝ համազգային մի դասալիք կա, որը վերջերս հանդիպել էր Նաիրի Հունանյանի հետ, դուրս է եկել ու ըստ իր շահերի ոնց ուզում, այնպես ներկայացնում է: Օրենքի բաց կա: Եթե ինքը հանդիպել է եւ ներկայացնում է բաներ, որոնց մենք տեղյակ չենք, կոնկրետ մարդկանցմեղադրում է ինչ-որ բաների մեջ, պետք է քաղաքացին կարողանա ծանոթանալ այդ ամբողջ ձայնագրությանը, որ իմնաա՝ ինչի մասին է խոսքը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ

Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր

«Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը»․ Սուրեն Պապիկյան

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցը մեկնարկել է Արարատի մարզում, որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ընդլայնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համատեքստը. հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը ողջունում է «Տեսալսողական մեդիայի մասին» և  ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով տեսալսողական մեդիայում պետական լեզվի դիրքերը պատշաճ պաշտպանելու և հանրային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռարձակողի հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու կարևոր օրենսդրական նախաձեռնությունը։ Պահպանողական կուսակցությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խմբագրման փուլում հորդորում է օրենսդրին ընդլայնել օրենքի համատեքստը, մասնավորապես՝ սահմանել ազգային և քաղաքակրթական

ԱՀ նախագահն ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին՝ ղեկավար Արման Բաբաջանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 26-ի ցերեկը հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 26-ի

Արսեն Թորոսյանը կարևորել է մասնագիտական ասոցիացիաների ներուժի օգտագործումը կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում

Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը

Ռուսաստանը ստիպված է հաշտվել, որ ռուսերենը մեզ համար եղել է և մնալու է որպես օտար լեզու․ «Սասնա ծռեր»

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում իր դեսպանության միջոցով հերթական անգամ բացահայտ կերպով միջամտում է մեր ներքին գործերին։ Դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու առթիվ, ըստ որի, մասնավորապես, ռուսաստանյան հեռուստաալիքների ծրագրերը ՀՀ-ում այսուհետև կարող են հեռարձակվել, եթե ներկայացվում են թարգմանաբար կամ ուղեկցվում են հայերեն տիտրերով։ ՌԴ դեսպանությունն իր

ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունն ընդունել է դրանք: ԵԺԿ-ն հույս է հայտնում,

Լրացուցիչ վարկ կտրամադրվի՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գումարի չափով․ Տիգրան Խաչատրյան

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում

68-ամյա տղամարդը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, տաքսի է վարել․ ոստիկանությունը մանրամասնում է

Հունիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։ Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։ Մեքենան էլ կնիքվել է և չի շահագործվում։

Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»․ «Ալիք մեդիա»

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»: Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն, որին ներգրավված են նաև ԱԱԾ, ԴԱՀԿ ծառայության, ՌՈ, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները։ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են, որ խստագույն պահպանվեն Պարետի որոշումների պահանջները, ինչը հնարավորություն կտա կանխելու նոր կորոնավիրուսի տարածումը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների

Մազոխիզմից մինչեւ զոռբայություն

Օտարները թերեւս մեզնից լավ կարող են կանխատեսել մեր վարքը տարբեր վիճակներում: Հայաստանի դեռեւս անկախացման նախաշեմին՝ Արցախյան շարժման հենց սկզբին Մոսկվան մեր մասին շրջանառեց «էքստրեմիստներ» (ծայրահեղական) որակումը, որից բորբոքվեց Ազատության հրապարակի ժողովուրդը: Հետագան ապացուցեց, որ կայսրության հետազոտական ինստիտուտների այդ եզրակացությունը հիմնականում ճշգրիտ էր: Դա մենք ցույց էինք տվել դեռեւս 20-րդ դար մուտք գործելիս: Ինչպես Մուշեղ Գալշոյանն

Հունիսի 21-ից 27-ը հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 կրակոց

Հունիսի 21-ից  27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել  առաջադրված մարտական խնդիրները:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան

Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031