Օրվա լրահոսը
Մայք Փենսը հետաձգել է Դոնալդ Թրամփի ընտրարշավի համար նախատեսված իր այցելությունները Ֆլորիդա և Արիզոնա․ «Ամերիկայի ձայն»
Շաբաթ օրը ԱՄՆ-ի հինգ նահանգներ կորոնավիրուսի նոր դեպքերի առավելագույն ցուցանիշ են գրանցել, ինչի արդյունքում փոխնախագահ Մայք Փենսը հետաձգել է Դոնալդ Թրամփի ընտրարշավի համար նախատեսված իր այցելությունները Ֆլորիդա և Արիզոնա: ԱՄՆ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը շաբաթ օրը հասել է ավելի քան 2.5 միլիոնի: Ֆլորիդան արձանագրել է վիրուսի 9,585 նոր դեպք, իսկ Արիզոնան՝ 3,591 նոր դեպք:
«Հայաստանում նախորդ ռեժիմի մերժման ալիքի վրա տեղի ունեցած հանրահավաքային տարերքը հանգեցրեց պոպուլիստական տրամադրվածություն ունեցող ընդդիմադիրի իշխանության». «Պրոֆիլ»
Գնահատելով 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, վերլուծաբանն ըստ էության նշում է, որ այդ իրադարձություններում արտաքին ուժերի ազդեցություն չի եղել:
Հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 27-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Թորգոմ Հարությունյանն է, ով այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում
Թրթուրավոր տրակտորը շրջվել է․ 30-ամյա վարորդը մահացել է
Հունիսի 28-ին, ժամը 13:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտորը շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորը շրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Կարեն Բ․, ծնված 1983 թ.) տրակտորից դուրս
«Ձյունիկ սառնարան»-ում բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ
«Նորմալ չէ, երբ Իլհամ Ալիևի ասածները դարձնում են ներքաղաքական դիսկուրսի առարկա». Արմեն Վարդանյան
Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ և′ իշխանությունը, և′ ընդդիմությունը պետք է դադարեն Ալիևի հայտարարությունները բերել ներքաղաքական խոսույթ, ներքաղաքական դիսկուրս և դարձնեն այդ դիսկուրսի առարկա:
Բրազիլիայում ֆուտբոլիստն իր մեքենայով վայր է ընկել 200 մետր բարձրությունից
«Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի խաղացող Էնրիկեն գտնվելով մեքենայի ղեկի առջեւ՝ ազգային պարկերից մեկում գահավիժել է 200 մետր բարձրությունից, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել: Մեքենայից նրան հանող 16 անձինք պատմել են, որ մեքենան մի քանի անգամ շրջվել է, իսկ ֆուտբոլիստը շոկի մեջ էր, չէր պատկերացնում, թե ինչ է կատարվել: Բժշկական հետազոտությունը լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն Էնրիկեն
Հրազդան քաղաքում դիտարկված 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին․ ԱԱՏՄ
Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հանդիպմանը
Այսօր «Ռոման» Իտալիայի «A» սերիայի 28-րդ տուրում «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվում է «Միլանին»: Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից առաջ հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հանդիպմանը: «Հենրիխ Մխիթարյանը բացի մկանային թեթեւ հոգնածությունից, այլ խնդիր չունի»,-ասել է նա: «Ռոման» 27 տուրից հետո վաստակել է 48 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
«Ես շեշտում եմ ոչ թե բնիկ երևանցու հանգամանքը, այլ օրենքի անկատարությունը». Վահան Արծրունի
«Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» ակցիայի մասնակիցները հեռավար քննարկում կունենան Բաբկեն Թունյանի հետ
Հունիսի 27-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ
Հորդորենք մեր երեխաներին՝ սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․ Սիրելի ուսուցիչներ, Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն, և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի
Շոկոլադե «Պավլովա»
Ժամանակին ձեր ուշադրությանը ներկայացրել եմ հանրահայտ «Պավլովա» աղանդերի բաղադրատոմսը՝ հիշեցնելով այդ աղանդերի ստեղծման պատմությունը: Այսօր առաջարկում եմ Շոկո- Պավլովայի բաղադրատոմսը, որը նույնքան թեթեւ եւ համեղ է, որքան օրիգինալ տարբերակը, սակայն կգոհացնի նաեւ շոկոլադի սիրահարներին: Անհրաժեշտ մթերքները Ձվի սպիտակուց- 8 ձվի Շաքարավազ-4ճաշի գդալ Խնձորի կամ սպիտակ գինու քացախ-2 ճաշի գդալ Եգիպտացորենի օսլա-4 ճաշի գդալ Կակաոյի փոշի-3 ճաշի
Նոր կորոնավիրուսով վարակված ավելի քան 2000 պացիենտ բուժվել է ցողունային բջիջների վրա հիմնված թերապիայի օգնությամբ․ ԱՄԷ դեսպանություն
Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը (ADSCC) հայտարարել է, որ բուժել է COVID-19-ով վարակված ավելի քան 2000 հիվանդների, որոնցից 1200-ն արդեն լիովին վերականգնվել է վիրուսի հետևանքներից: Հատկանշական է, որ սկզբնական կլինիկական փորձարկումներում հաջողվել է բուժել 73 վարակակրի: Բուժվածների թվի աճը գրանցվել է կենտրոնի աշխատակիցների մեծ ջանքերի շնորհիվ և այն բանից հետո, երբ ԱՄԷ Կառավարության որոշմամբ COVID-19-ով
Մենք մտել ենք մի շրջափուլ, որտեղ մաղձի և անցյալի դեմ պայքարի մոլուցքը միակ քաղաքական օրակարգն է. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գործիքակազմով և մեթոդաբանությամբ: Հայաստանի նոր քաղաքական «էլիտայի» և դրա առաջնորդի բնույթի, որակի և բովանդակության ընկալումն ու խորքային վերլուծությունը էական նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչպիսի իրական ձգտումներ, քաղաքական շարժառիթներ և մղումներ ունեն նրանք: Արդյո՞ք դրանք իրականում նոր
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում
Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև օգնության են
Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք
Մի կանխված հեղաշրջում
Սկզբնական շրջանում շատ արխեյին ընկանք՝ մտածելով, որ կորոնավիրուս կոչեցյալ փորձանքը հեռու է մնում մեզանից ու Հայաստանից: Արցախից ներառյալ: Այդ ընթացքում արցախցիք նույնիսկ իրենց հերթական նախագահական ընտրությունները հաջողացրին անցկացնել: Ընդ որում` միանգամայն հաջող ու միանգամայն արդար: Կարճ ասած` ինքներս մեզ աչքով տվինք: Փաստորեն` մեր աչքը մեզ կպավ: Ընդ որում` շատ ուժեղ: Հիմա վիճակն ու իրավիճակը կտրականապես
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում
Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը. «Նորք» ԻԿՀ
Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից։ Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։ «ՆՈՐՔ» ԻԿՀ https://www.facebook.com/norkinfekcion/photos/a.1547367238741373/2072763016201790/?type=3&theater
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 736 նոր դեպք
Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, որոնցից 13116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 109173 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33
Հայտնաբերվել են տանկի 12 արկերի մարտագլխիկներ
Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։ Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։ Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները
Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվել է խոտածածկ տարածք
Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել
COVID-19-ի դեմ պատվաստումը գլոբալ հանրային բարիք է, և դյուրահաս ու մատչելի պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլոր երկրներին․ Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք. Գնել Սանոսյան
Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, եւս 17 հոգի առողջացել է։ Գնել ՍԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2329671277335111/?type=3&theater
Արման Բաբաջանյանն ԱՀ ԱԺ նախագահին է ներկայացրել «Հանուն հանրապետության» նախաձեռնության նպատակները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանին և նախաձեռնության անդամներին: Արթուր Թովմասյանը, ողջունելով հյուրերին, խոսել է Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին` նշելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ավելի բարձր հիմքերի վրա դնելու և մշտական հանձնաժողովների համատեղ գործունեությունը սերտացնելու ուղղությամբ: Քաղաքական նախաձեռնության ղեկավար
«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին
«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Փոխադարձ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտությանն ու արտաքին քաղաքական տարածաշրջանային և գլոբալ կարևորության մի շարք հարցեր։ «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախաձեռնության անունից շնորհավորեց Արցախի ԱԳ նախարարին՝
Քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետագա անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ


















































