Օրվա լրահոսը

«Այդ գործիչն իրենից ոչինչ չի ներկայացնում». Երիցյանի ելույթը վրդովվեցրեց Անի Խաչատրյանին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն այսօր Երեւանի ավագանու նիստում անդրադարձավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որն այսօր նույն նիստում հայտարարել էր՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Չէի կարող մի քանի դիտարկում չանել մեր քաղաքական հալածյալ գործընկերոջ ելույթի հետ կապված: Այն ինձ հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մեր քաղաքական դաշտը լեցուն էր ամբիցիոզ, բայց

Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ հայտնեց. Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի հարցը կքննի այլ դատավոր

Պարզեցինք, որ դատավորը բավարարել է պաշտպանական կողմի՝ իր ինքնաբացարկի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել:

Առանց դիմակների. Մոսկվայում կայացել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը դեռ չի ավարտվել, անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 7176 նոր դեպք: Չնայած այս փաստին՝ Կարմիր հրապարակում հակահամաճարակային առանձնահատուկ միջոցներ նկատելի չեն եղել, բոլոր հյուրերը՝ այդ թվում վետերանները, դիմակ չեն կրել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս սոցիալական հեռավորություն չի պահել:

«Նախաքննության շահերից ելնելով՝ ներկա փուլում այն հրապարակման ենթակա չէ». ՀՔԾ-ի ու Քննչական կոմիտեի պատասխանը՝ Աշոտյանի գործի մասին

Քննչական կոմիտեից էլ մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Արմեն Աշոտյանի հետ կապված Զոլաքարի դպրոցի գործը ՀՔԾ-ից նորից տեղափոխվել է Քննչական կոմիտե, ո՞րն է բացատրությունը՝ պատասխանել են. «Տվյալ քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ»:

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով. 7 դատավորների հայտարարությունը

Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ

Դավիթ Խաժակյան․ Ամիսներ շարունակ խմբակցության մեքենան վարելիս ինձ նկարահանել են, ձայնագրել են խոսակցությունները

«Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենայի վարորդին առավոտյան տնից տարել են քրեական վարչություն, հետո նաև նրա կնոջն են այդտեղ հրավիրել:

Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում. Գեւորգ Գորգիսյան

Վաղվա լուսավոր Հայաստանի կառուցման գործում մենք նահանջի տեղ չունենք։

Մարզային քաղաքների մայրերն ինչո՞ւ նպաստ չեն ստանալու. փոխնախարարի պարզաբանումը

Կենցաղային առումով լուրջ խնդիրներ կան Արթիկում եւ Մարալիկում, որտեղ փոքր երեխայի համար այդ գումարն օգնություն կլիներ

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարը վարակվել է կորոնավիրուսով. News.am

Մի քանի օր առաջ մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկում Ղազարյանի մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել եւ նրան ուղարկել են երկրորդ թեստ հանձնելու. թեստի արդյունքները դրական էին:

«Մենք չենք կարող խոսել որեւէ լիազորությունից զրկել կամ չզրկելու մասին, եթե իրականում այդ լիազորությունը նախագահը չունի». Մակունց

Սահմանադրությունը հաստատվել է 2015-ի հանրաքվեի արդյունքում, ապա մեր բոլորի պարտքն է անել առավելագույնը, որ այն համապատասխանի իրականությանը, ինչը մենք հիմա անում ենք: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իրավաբանությունը մեկնաբանությունների արվեստ է, բայց եթե առանձին իրավաբաններ գտնում են, որ բացառապես ամեն ինչ պետք է պտտվի միայն այդ խմբի իրավաբանների շուրջ, այլ իրավաբաններ ունեն այլ կարծիք այդ առնչությամբ:

Քաղաքապետ. «Ինչո՞ւ շրջիկ առեւտրի ժողովուրդը չէին անում այս գործողությունը, որովհետեւ իրենց ֆիզիկապես կոչնչացնեին»

Հետո եղավ այն, որ նոր իշխանությունները հայտարարեցին՝ այսուհետ ամեն ինչ լինելու է օրենքով, բոլորը հավասար են օրենքի առաջ: Տնտեսվարողներն ասացին՝ էս ինչ լավ բան եք ասում: Հանեցին օրենքը, տեսան, որ բացթողում կա, ասացին՝ եղբայր, ես հիմա շրջիկ առեւտուր եմ իրականացնելու որտեղ ուզեմ, ոնց ուզեմ, որովհետեւ համապատասխան կետը չկա, կարգավորված չէ»,-ասաց Մարությանը:

«Պատգամավորներից մեկը, որը հանրային հայտարարել է, որ վարակակիր է, դուք նույնպես իր հետ շփվել եք եւ հիմա ինձնից հարցազրույց եք վերցնում». Մակունց

Հարցրեցինք՝ Վահե Էնֆիաջյանն էլ է հայտարարել, որ վարակակիր է ու նա շփում էր ունեցել ԱԺ ղեկավարության՝ Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի հետ, գոնե նրանք չե՞ն թեստավորվելու՝ Մակունցը պատասխանեց. «Դուք թեստավորվե՞լ եք, դուք էլ եք, չէ՞, շփվել Էնֆիաջյանի հետ: Բժիշկների հետ նաեւ անհատական խորհրդակցության արդյունքում կորոշվի»:

«Ողջունում ենք Ներկայացուցիչների պալատի անդամների վկայությունները և շատ բարձր ենք գնահատում շարունակական աջակցությունն Արցախին և Հայաստանին». Ամերիկայի հայկական համագումար

Հունիսի 23-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ Կալիֆոռնիա, Կոնեկտիկուտ, Միչիգան, Նյու Յորք և Ռոդ Այլենդ նահանգներից ներկայացրեցին վկայություններ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև՝ ի աջակցություն Արցախին տրամադրվող շարունակական ականազերծման օգնության և Հայաստանին տրամադրվող աջակցության, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Կոնգրեսականներ Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), ԹիՋեյ Քոքսը

«Կան 500$-ով քննություն նշանակող եւ վարչապետի մասին հորինվածք պատմող դասախոսներ». Լուսինե Բադալյան

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն արձանագրեց՝ եթե պարապելու եւ քննություն նշանակելու համար գումար են պահանջում, դա հաղորդում է հանցագործության մասին:

100 եւ 500 հազար դրամ տուգանք՝ առանց թույլտվության շարժական առեւտուր իրականացնելու դեպքում

Երեւանում շրջիկ առեւտրի համար մնացել է 52 տեղ: Ավագանու այսօրվա նիստում «Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ պահպանման համար վճարների չափը սահմանելու մասին» նախագիծը ներկայացնող Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն ասաց՝ այս տեսակի

Որակի մշակույթի լավագույն դրսևորումը բուհերի կարողությունն է՝ անկախ որոշումներ կայացնելու և ստանձնելու պատասխանատվություն իրենց որոշումների համար. Ռուբեն Թոփչյան

Համավարակը ստեղծել է մի իրավիճակ, որ այլևս բոլոր բուհերը նոր սկզբնակետից են մրցակցության մեջ մտնում՝ չունենալով նման իրավիճակում գործելու նախկին փորձ։

Հյուսիսային Կորեան դադարեցրել է «ռազմական գործողությունների ծրագիրը» Հարավային Կորեայի դեմ

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ հյուսիսկորեացի առաջնորդը, հավանաբար, «բարի ոստիկանի» դեր է խաղում բանակցությունների հերթական փուլի նախաշեմին, այն դեպքում, երբ նրա քույրը ստանձնել է «չար ոստիկանի» դերը: Բացի այդ պետք է հիշել, որ ռազմական ծրագրերը դադարեցվել են, այլ ոչ թե չեղարկվել:

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. «Արմենպրես»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին: «Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով,

«Այդ լակոտի կեղծանվան տակ թաքնվածին անպայման գտնելու եմ եւ անձամբ եմ «սամասուդ» անելու». Նաիրա Զոհրաբյան

«Ավելի շատ հակված եմ կարծելու, որ սա ուղղորդված է կոնկրետ մեկ պատգամավորի կողմից, որն այս ընթացքում շատ ջանադիր կատարում է ամենաբարձր իշխանության ամենակեղտոտ պատվերները»:

Աշխատանքային իրավունքների խախտումները ՀՀ-ում կրում են շարունակական և համակարգային բնույթ. ՀՔԱՎ գրասենյակ

Արձանագրված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն Զարուհի Բաթոյանին և Նարեկ Զեյնալյանին

«Ես պատրաստ եմ ե՛ւ ԱԺ ամբիոնից, ե՛ւ այլ ամբիոնից պաշտպանել դատավորների անփոփոխելիության սկզբունքը, բայց սա սրբազան կով չէ, գիտե՞ք». Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Երբ 2015-ի Սահմանադրության խմբագրությունն ընդունվեց, ապա դատարանների նախագահների լիազորությունները դադարեցվեցին ու այդ ժամանակ ոչ ոք չբարձրացրեց այդ հարցը, որ իրենք ունեին լեգիտիմ ակնկալիքներ, որ ընտրվել էին որպես նախագահ, պետք է պաշտոնավարեին մինչեւ 65 տարին լրանալը»:

Մարությանը ԲՀԿ անդամին. «Եթե դուք զգում եք, որ ձեր նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել, կարող եք դիմել իրավապահ մարմիններին»

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը անդրադառնալով վերջերս ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցույցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին, այդ թվում՝ ավագանու անդամներին, դիմեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Մանրիկյանը նշեց՝ բողոքի ցույցերի ժամանակ սահմանափակված է եղել քաղաքացիների ազատ տեղաշարժը, եւ նկատեց՝ հույս ունի, որ մի օր քաղաքապետն արդարացի դիտարկում կանի, կխոսի ոստիկանապետի

«Որ երիտասարդ սերունդը ոգեշնչվի Ազնավուրի օրինակով և միշտ ձգտի ավելիին». «Ազնավուր» հիմնադրամը և ԿԳՄՍՆ-ն հայտարարում են համագործակցության մասին

Նախատեսում են ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որով կամրագրվի քոլեջի զարգացման ռազմավարության շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հաստատության՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչման նախաձեռնումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031