Օրվա լրահոսը
«Դուք կադրերը տեսե՞լ եք, թե ինչպես էին քարշ տալիս կին քաղաքական գործիչներին, պատգամավորներին». Անի Սամսոնյանը՝ իշխանականներին
Անի Սամսոնյանն ասաց, որ պաշտոնյաների բարձր մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, որոշում են՝ մեղավոր է, թե՞ անմեղ է այդ անձը ու դատավճիռ են իրականացնում սոցցանցերում. «Այո, բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել պետության նկատմամբ, պիտի պատասխանատվություն կրեն: Բայց այն, ինչ կատարվում է այսօր, մենք տեսնում ենք, որ լինում է քաղաքական նպատակահարմարության ներքո»:
Երևանում կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը. միջազգային մամուլը՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Երևանում կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը: Հունիսի 14-ի առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Բարգավաճ» Հայաստան կուսակցության առաջնորդ, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Առինջում գտնվող Ծառուկյանի տան մոտ, իսկ ավելի ուշ նաև ԱԱԾ շենքի մոտ հավաքվել էին նրա հարյուրավոր աջակիցները, այդ թվում՝ կուսակցության մյուս բոլոր անդամները: Նրանք հավատացած են՝ որ
«Արտակարգ դրության ավարտից հետո որոշ քաղաքական ուժեր կփորձեն բողոքի ցույցեր, մեծ հանրահավաքներ կազմակերպել ընդդեմ իշխանությունների»
«Առավոտի» զրուցակիցն է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը: – Պարո՛ն Վարդանյան, նախ խնդրում եմ անդրադառնաք ուժային կառույցների վերջին նշանակումներին: Արդյոք ՀՀ ոստիկանապետի, գլխավոր շտաբի պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունները կապված էին հարսանեկան խնջույքի մասնակցության հե՞տ, ինչպես ներկայացվում է, թե՞ դրանք վաղուց սպասելի պաշտոնանակություններ էին: – Այդ պաշտոնյաների հեռացման պատճառն այդ հարսանիքին
6 անձ հետախուզվում է Մայիսի 9-ի փողոցում երիտասարդի սպանության գործով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ զինված միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնցից 6-ը ներգրավվել են որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք,
«Նման հայհոյախառն արտահայտությունով վստահություն ներշնչելը աննորմալ եմ համարում». Արփինե Դավոյանը՝ Ծառուկյանի մասին
Ըստ Արփինե Դավոյանի, այս ամենը սկսվեց Սեդրակ Առուստամյանի քրեական գործից, երբ հրապարակվեցին քրգործի որոշ մանրամասներ. «Այնտեղ մենք տեսանք նաեւ բազմաթիվ փաստեր՝ կապված կաշառքի հետ: Եղան շատ ծիծաղելի մեկնաբանություններ, թե որտեղից 20 մլն դոլարը ու պատճառաբանությունը՝ տատիկից ստացած ժառանգությունն է, այդտեղից ամեն ինչ սկսվեց»:
ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 566 դեպք, արձանագրվել է 16 մահ
Տուժել է 115 մարդ, փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի:
«Ես գետնին փռելով տանել չեմ տեսել…Այ դա է եղել անհամաչափ ուժ, երբ քաղբանտարկյալներ են եղել, երբ որ մարդուն տոնածառի համար դատել են՝ ԲՀԿ-ն լռել է». Ալեն Սիմոնյան
Նա նշեց. «Ես չգիտեմ, էլ ո՞նց պետք է փողոց բացեին, երեկ կադրերով տեսանք, որ մեծ բիլակներով թիկնապահներին, մեծ բիլակներով մարդկանց նույնիսկ մի քանի ոստիկաններով չէին կարողանում բերման ենթարկել: Այ դրա մասին է պետք խոսել»:
«Չափազանց կարևոր է, որ դպրոցները լինեն անվտանգ և հակամարտություններից զերծ վայրեր». Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին
Որպես Ապահով դպրոցների միջազգային հռչակագիրը վավերացրած երկիր, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների ժամանակ ուսումնական հաստատությունների և դրանց ամբողջ անձնակազմի համար շարունակական կրթության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին:
Վարչապետին դատի տված գրասենյակի ղեկավարը մինչ օրս տեղյակ չէ, թե ինչու է ազատվել զբաղեցրած պաշտոնից
Ըստ վարչապետի ներկայացուցչի դատարան ուղարկած պատասխանի` վարչական պաշտոն զբաղեցնող անձը չունի այն նույն երաշխիքները, որն ունի, օրինակ, քաղաքացիական ծառայողը, որի դեպքում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սպառիչ սահմանված են քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայության դադարման հիմքերը: 2019թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ՀՀ կառավարության տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար,
«Դուք չարաչար սխալվում եք, պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում». Ալեն Սիմոնյան
Թե ով որտեղ, որ այգում ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ ու կփորձի վերակենդանացնել, դա չորրորդական բան է: Մեր համար կարեւորը ՀՀ քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է:
ԵՊՀ-ում ընտրում են հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին
ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը: «Zoom» հարթակի միջոցով անցկացված գիտխորհրդի առցանց նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հոգաբարձուների խորհրդի թեկնածուների ցուցակը գիտխորհրդի անդամներին ուղարկելուց հետո երկու ստորաբաժանում ևս ներկայացրել է իր կողմից առաջադրված թեկնածուներին: «ԵՊՀ ուսանողների հետ
«Անկախ պանդեմիայից, կընտրեի Երեւանի կոնսերվատորիան եւ, անկասկած, իմ պրոֆեսորին»
Պատմությունը արձանագրել է, որ նույնիսկ պատերազմները չեն կասեցրել մեր մշակույթի ընթացքը, օրինակ, հենց 1941թ. հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը, Երեւանի ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Լենինգրադից հրավիրված մեր համերկրացի Իսպիր Խարաջանյանի ղեկավարությամբ, իհարկե՝ համապատասխան ծրագրով. հնչել են հայրենասիրական երգեր եւ քայլերգեր։ Այդ տարիներին էր, որ Երեւանում առաջին անգամ կատարվեց Շոստակովիչի 9-րդ
«Տնտեսական աճը կլինի բացասական, մասնավոր ներդրումները կկրճատվեն». ԿԲ նախագահ
Ցանկացած զարգացման պարագայում կենտրոնական բանկը պատրաստ է ապահովել գների կայունությունը Հայաստանում
«Ասացի՝ սա իմ քննությունն է, արյունոտ ծնկներով պիտի քայլեմ, ու ֆիլմը պետք է հաջողի»
Պոլսահայ ռեժիսոր Ռենա Լուսին Բիթմեզն՝ իր ֆիլմի, Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաների ու փոխված ճակատագրերի մասին Պոլսահայ ռեժիսոր, լուսանկարիչ Ռենա Լուսին Բիթմեզի «Մայրիկ, Աստված սիրո՞ւմ է գաղթական երեխաներին» ֆիլմը հաջողությամբ մասնակցել է շուրջ 80 փառատոների, այդ թվում՝ Բեռլինի 69-րդ կինոփառատոնին, Նիցայի կինոփառատոնին, Ստամբուլի եւ Անկարայի կինոփառատոներում ճանաչվել լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն ֆիլմ է ճանաչվել նաեւ Ամերիկյան
Հանրության ամենատարբեր շրջանակներ բավականին սթափ են նայում իրավիճակին և հասկանում են, թե ինչու են քրեական գործերն ի հայտ եկել հատկապես հիմա. «Այլընտրանքային նախագծեր»
Արձանագրվեց, որ, ի պաշտպանություն անարդարության և բռնապետություն ստեղծելու փորձերի, շատ արագ ձևավորվում է «կոնսենսուս մինուս 1» ֆորմատը։ Անկախ ԲՀԿ-ի հանդեպ ունեցած քաղաքական վերաբերմունքից, միևնույն է, հանրային բազմաթիվ շրջանակներից աջակցություն հայտնվեց։
Լևոն Բաղդասարյան. Տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննել Մանվել Գրիգորյանի վրա կարած քրեական գործը
Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել և հիվանդը կմահանա:
Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում:
Արման Ղարիբյան. «Երեկ ոստիկանների կողմից չի եղել սեռով պայմանավորված խտրական մոտեցում կին պատգամավորների նկատմամբ»
Երեկվա կադրերում ես չեմ նկատել նման բան ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ և չեմ հասկանում, թե ինչու են նրանք կամ այլ մարդիկ ակնկալում, որ օրինակ ես, պիտի առանձին դատապարտեմ հենց կին պատգամավորների նկատմամբ կիրառված ուժը։ Ես չեմ նկատել ոստիկանների կողմից կանանց թիրախավորում, ստորացում, չեմ նկատել սեռական ոտնձգություն, անգամ տարբերակված մոտեցում չեմ նկատել, ուստի ինչո՞ւ տվյալ դեպքում պիտի առանձնացնեմ կանանց։
Թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն. վարչապետը ներկայացրել է ԿԲ նորընտիր նախագահին
Վարչապետը տեղեկացրել է՝ Արթուր Ջավադյանի հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ վերջինիս հետագա գործունեության առումով: «Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով:
Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար:
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք, մահվան 16 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ինչ նկատի ուներ Սամվել Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանին ասելով. «Դու ամեն դեպքում նախագահ չես լինելու». պարզաբանում
Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի, ինքը նախագահ չի լինելու:
Իսրայելցի քաղաքագետը՝ ուժեղ Հայաստանի, «մահմեդական եղբայրների» նոստալգիայի եւ Ցեղասպանության մասին
Մենք ականատես ենք Թուրքիայում ռեւանշիստական տրամադրությունների էսկալացիային:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը
Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսևորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ և օրենքի ընտրողաբար կիրառմամբ։
Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։
Ես ձգտում եմ ապրել օրենքի Հայաստանում, որտեղ այն չի հարցնում սեռ, պաշտոն, ունեցվածք և բոլորը հարգում են ու տեր կանգնում. Սոֆյա Հովսեփյան
Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի, օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ:
«ՀՀ-ում երբ անձինք իմանում են, որ կոպիտ ասած իրենց հետևից գալու են, ակտիվ ընդդիմադիր կեցվածք են դրսևորում». Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ոստիկանության գործողություններն իրավաչափ է համարում:
Փողոցի ակադեմիկոս Պողոսը (պատմվածք)
Իր հաստատված սովորության համաձայն Փայլակը առավոտյան մոտակա այգի էր գնացել քայլելու, մարզվելու և այգու մաքուր օդը շնչելու նպատակով: Իհարկե, անընդհատ քայլել նա չէր կարող և որոշակի տարածք քայլելուց հետո, ընտրում էր մի հարմար նստարան, որը պաշտպանված լիներ արևից և կարճ ժամանակ հանգստանալուց հետո, նորից վեր էր կենում ու շարունակում մարզական քայլքը: Այնպիսի նստարան, որը պաշտպանված


















































