Օրվա լրահոսը

ՀՀ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել. «Ալիք մեդիա»

«Ալիք մեդիա». Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել  է «Ռադիո Մառնեուլին»: Ինչպես նշվում է, քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի

«Սա վաղուց սկսված իրավական գործընթաց է». Արարատ Միրզոյան

«Հասկանալի է, որ քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց կատարվողն իրավական գործընթաց է»,-ասում է ԱԺ նախագահը

Վիգեն Սարգսյանի սանիկի պայմանագիրը չերկարացրին

Մինչդեռ Արման Ծատուրյանի տնօրինության տարիներին Պատկերասրահում բավականին աշխատանք կատարվել, նա թողել է ճոխ արտաբյուջե, իրականացրել մի շարք նախագծեր:

«Իշխանությունը հարկի-անհարկի օգտագործում է ռեպրեսիվ մեքենան՝ քրեական գործերով սպառնալով գրեթե բոլոր ընդդիմախոսներին». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ոստիկանության գործողությունները ոչ համաչափ, ոչ համարժեք է համարում:

Շիրակի մայր բուհում դիմորդների թիվն ավելացել է․ ո՞րն է ամենահրապուրիչ բաժինը

Dimord.am կայքի հրապարակած տվյալների համաձայն, Շիրակի պետական համալսարանի ամենաամեծ թվով դիմորդներ ունեցող բաժինը ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ են, որտեղ ընդունվելու համար դիմել են 84 հոգի, կա 5 անվճար և 30 վճարովի տեղեր։ Որոշակի մրցակցություն սպասվում է նաև անգլերեն լեզու և գրականություն բաժնում, որտեղ դիմել են 36 հոգի՝ 3 անվճար և 26 վճարովի տեղերի համար։ Դիմորդները

Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեն Արթուր Վանեցյանին ուղեկցող թիկնապահներին. Արսեն Բաբայան

Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես արդեն բոլորս գիտենք քաղաքական իշխանության կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ սկսվել են քաղաքական բիրտ հետապնդումներ։ Նիկոլ Փաշինյանն իրեն ենթարկվող ուժային կառույցներին անձամբ հանձնարարել է, որպեսզի հարուցեն քրեական գործեր, քննադատներին ենթարկեն ամենատարբեր ճնշումների, տանել ոստիկանության բաժիններում պահել, ստեղծել ամենատարբեր անհարմարությունները։ Քիչ առաջ տեղեկություն ստացա,

«Լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան». Փաշինյան

Ըստ վարչապետի՝ հիմա պետք է ասենք՝ կրենք դիմակ, փրկենք մեր կյանքերը

«Թրաֆիկինգը փնտրեք ձեր մեջ, շատ հետաքրքիր օրինակներ կգտնեք». Նաիրա Զոհրաբյանը`«Իմ քայլի» պատգամավորներին

«Այդ հարգարժան պատգամավորներին փոխանցեք, թե իրենց իսկ գործընկերները տարբեր սրճարաններում մեզ ինչեր են պատմում «Իմ քայլի» խորհրդարանական խմբակցության նիստերի ժամանակ պատգամավորների նվաստացումից»

Եվրոպական Խորհրդարանից պաշտոնական դիրքորոշման ստացումը հնարավորություն կտա գրեթե առ ոչինչ համարել հունիսի 10-ի խայտառակ փաստաթուղթը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ գրասենյակի տեսակետը Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հայտարարության վերաբերյալ Վերլուծելով Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի, Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեի և Վրաստան-ԵՄ ասոցացման կոմիտեի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի կողմից 2020 թ. հունիսի 10-ին ընդունված համատեղ հայտարարությունը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ արտաքին քաղաքականության,

Մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու. Արցախի նախագահ

Նախագահ  Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել հանրապետության անտառային տնտեսության որոշ հատվածներում հայտնված «անզույգ մետաքսագործներ» կոչվող թրթուրների պատճառած վնասների գնահատման ու պայքարի միջոցների ձեռնարկման թեմայով: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, բնապահպանության կոմիտեի նախագահը և ոլորտի այլ

«Ես հավատարմությունը թղթին չեմ հանձնում, կյանքով եմ ապացուցում». Գեւորգ Պետրոսյանը`Գագիկ Ծառուկյանին «հավատարմության թղթի» մասին

Ըստ ԲՀԿ-ական իրավաբան պատգամավորի`ԱԱԾ-ն գերազանցել է իր լիազորությունները`հրապարակելով անձնական բնույթի թղթեր

Պատմական քայլ. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսն արգելափակել են ՄԱԿ-ի ԳԱ նախագահի պաշտոնին թուրք գործչի թեկնածությունը. ԶԼՄ-ներ

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ, դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Greekcitytimes-ը՝ հղում անելով թուրքական T24 կայքին: Greekcitytimes-ը գրում է, որ նման բան նախկինում երբեք չէր եղել և սա պատմական քայլ է: Ըստ տեղեկության՝  սկզբում  վերոնշյալ երեք երկրները դեմ չեն եղել

Անգամ տնային միջոցառումներ կազմակերպելիս դիմակ կրեք, պահպանեք սոցիալական հեռավորություն. Արտավազդ Վանյան

Այսօր վարակելիությունը մնում է բարձր. Մեկ մարդը մեկից ավել մարդ է վարակում

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված  ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում  (https://www.ebrd.com/work-with-us/project-finance/project-complaint-mechanism/pcm-register.html): Նամակում նշված է, որ բողոքի գնահատման

Մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենք էլ չգիտեն, որ ունեն քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում. Թորոսյան

Երիտասարդներն էլ պիտի պարտադիր դիմակ կրեն, որովհետեւ հնարավոր է չգիտեն իրենց քրոնիկ հիվանդությունների մասին

«Հինգ քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանդիպմանը, ունեն համաձայնություն կոնկրետ հարցերի շուրջ». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը տեղեկացրեց, որ կլինի հայտարարություն, և արդեն հանրությանը կներկայանան կոնկրետ գործողություններով ու անելիքներով:

4 ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Գյումրու ինֆեկցիոնում

Շիրակի մարզպետարանի հաղորդած տվյալների համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 67 հիվանդ է բուժվում, որոնցից 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք։ Պաշտոնական տվյալներից պարզ դարձավ, որ մահացողների թիվն ավելացել է մեկով․10-ից՝ դառնալով 11։ Նշենք, սակայն, որ Շիրակի մարզի հիվանդները մահացել են մայրաքաղաքի հիվանդանոցներում, սա կորոնավիրուսի տարածման օրվանից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մահվան

Փաշինյանը խոստովանեց՝ չեն կարողացել քաղաքացիներին համոզել՝ պահել հակահամաճարակային կանոնները

Ըստ վարչապետի, դիմակները խիստ անհրաժեշտ են նաեւ առողջ մարդկանց

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․

Հենց վաղը հայցադիմումը կներկայացնեմ դատարան. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ Համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրև թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան.. Հ. Գ. Հենց վաղը հայցադիմումը կներկայացնեմ դատարան… Հ.

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները

Միրզոյան. «Մենք ինքներս ենք քիչ խոսում բարեփոխումների մասին. սա իրականում շատ լուրջ բարեփոխում է»

Նման նախագծերի միջոցով պետք է գործադիրը ցույց տա, որ բիզնեսի կողքին է, որովհետեւ բիզնեսն է պահում այս երկիրը: Բիզնեսը կողջունի սա, բայց սա քիչ է

«Ժողովուրդը մեզնից էլ հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ իրենց պետք է կոխել». Արթուր Մանուկյան

Փոխանցեցինք՝ ամեն դեպքում Ծառուկյանը սա կախում է իր հայտարարության հետ ու ասում է՝ անբարոյականի տղա լինեմ՝ հետ չեմ կանգնելու» ի՞նչ է սա նշանակում՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Ինքը ում տղան ուզում է լինի՝ դա իմ գործը չի, դա իմ մակարդակը չի»:

Մինչ օրս կազմվել է 33996  արձանագրություն. ոստիկանությունը վարչական շրջաններում հատուկ միջոցառումներ է իրականացնում

Հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։

Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից աջակցության շրջանակներում քննարկվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, ընդգծվել է ՓՄՁ-ների խնդիրների լուծման ուղղությամբ աջակցության ծրագրերի, զբոսաշրջության զարգացման կարիքներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Հանրությանն ուղղված խոսքը պետք է խնամքով ընտրված բառաշապար ունենա. Լեզվի կոմիտեի հորդորակը

Օրինակելի խոսք ունենալու համար խրախուսում ենք գործածել նորակազմ կամ արդեն իրենց հաստատուն տեղն ունեցող հայերեն բառեր։

«Որոշակի արտահոսք է տեղի ունեցել, հավանաբար, իրավապահ համակարգից, ինչին տեղեկացել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը». Մակունցը՝ Ծառուկյանի՝ քաղաքական աստառ տալու վերաբերյալ

Հարցրեցինք՝ ուժային կառույցների ղեկավարների վերջին պաշտոնանկությունները կարո՞ղ են կապված լինել հենց այդ ինֆորմացիայի արտահոսքի հետ՝ Մակունցը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ մասին որեւէ բան ասել, որովհետեւ չգիտեմ, բայց կարծում եմ, որ թե՛ ձեր առաջադրած հարցի եւ թե՛ ժամանակագրության հետ կապված, կարծում եմ, լավագույն պատասխանը կարող են տալ հենց իրավապահները…Ես չգիտեմ, թե որտեղից է եղել արտահոսքը կամ ինչպես է տեղեկատվությունը հայտնի դարձել:

Սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է. ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ուժեղացված ստուգայցերը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ: ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031